TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Քննարկվել են հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

12:54 18.01.2019

Հունվարի 14-ից 18-ը Հայաստանի Հանրապետությունում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության «Բեյջինգ Դեֆենս» ընկերության պատվիրակությունը` հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այցի շրջանակում կայացել են չինական պատվիրակության հանդիպումները ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետերի, Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի հետ: Պատվիրակությանն ընդունել է նաև […]

̰
Մեջլիսը մերժել է Դինքի սպանության գործն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու Փայլանի առաջարկը

12:46 18.01.2019

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանը Հրանտ Դինքի սպանության գործն ուսումնասիրող մեջլիսի հանձնաժողով հիմնելու առաջարկ է ներկայացրել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Հայ պատգամավորը հիշեցրել է, որ Հրանտ Դինքի սպանությունից 12 տարի է անցել, սակայն մինչ օրս այն ամբողջությամբ չի բացահայտվել: Փայլանն իր առաջարկում հիշատակել է նաև Դինքի նկատմամբ Թուրքիայի […]

̰
Էջմիածնի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել կնոջը դիտավորությամբ ծանր վնասվածք պատճառելու համար

11:06 18.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի  մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 40-ամյա բնակչին: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները և շարժառիթը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Էջմիածին քաղաքի՝ 1978 թվականին ծնված տղամարդը կնոջը մեղադրել […]

̰
Դեղատնից գողություն կատարած տղամարդը որոնվում է

10:59 18.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից գողություն կատարած անձի ինքնությունը։ 2018թ. նոյեմբերի 21-ին ՓԲԸ-ի լիազորված անձից հաղորդում է ստացվել առ այն, որ 2018թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, անհայտ անձը, օգտվելով դեղատան աշխատակցի անուշադրությունից, գաղտնի հափշտակել է ճնշման չափման երկու հատ ապարատ՝ պատճառելով նյութական […]

̰
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 56 դեպք

10:54 18.01.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 14, մարմնական վնասվածք հասցնելու 13, անձնական ունեցվածքի գողության 7, յուրացման կամ վատնման 5, ծեծի 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, անձի առևանգման, ավազակային հարձակման, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, փաստաթուղթ կեղծելու, սառը զենքի […]

̰
Սկանդալային նշանակում. ԱԳ փոխնախարար կնշանակվի Ավետ Ադոնցը. «Ժամանակ»

10:30 18.01.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մտադիր է ԱԳ փոխնախարարի պաշտոնում նշանակել տալ Ավետ Ադոնցին, ով վերջերս է դիվանագիտա­կան առաքելությունն ավարտել Իսպանիայում: Ադոնցի անունը կապվում է մի շարք աղմկահա­րույց պատմությունների հետ, մասնավորապես՝ Ադոնցն իր պաշտոնն օգտագործում էր կոմերցիոն նպատակներով: Չնա­յած դրան՝ Մնացականյանը եր­կու ոտքը դրել է մի կոշիկի մեջ և պնդում է, […]

̰
Եվրոպայի խոշոր քայլը՝ Կովկասում. Փաշինյանը պետք է շտապի Իրան. «Ժամանակ»

10:24 18.01.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի են Եվրամիության ու Համաշխարհային բանկի համատեղ խոշոր ներդրումային ծրագրի մանրամասները և այդ թվում՝ Հայաստանի հա­մար նախատեսված փողի չա­փը: ԵՄ-ն ու ՀԲ-ն նախատե­սում են առաջիկա 11 տարիներին, այսինքն՝ մինչև 2030 թվականը, Արևելյան գործըն­կերության ԵՄ ծրագրի մաս­նակից վեց պետություններին հատկացնել 13 միլիարդ եվրո: Այդ փողից Հայաստանի հա­մար նախատեսվում է 700 մի­լիոն եվրո, […]

̰
Լարսը փակ է․ ռուսական կողմում կուտակված է 137 բեռնատար և 99 մարդատար մեքենա

09:58 18.01.2019

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահոսքի վտանգ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված  137 բեռնատար, 99 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:

̰
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

09:47 18.01.2019

Հունվարի 18-ին՝ ժամը  09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: «Մեղրու սար» կոչվող հատվածը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է (մառախուղ է), իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Լանջիկ-Մաստարա և Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները: Լանջիկ-Մաստարա, ինչպես նաև Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է […]

̰
Լուրջ վիճաբանություն ԲԴԽ անդամի և դատական կարգադրիչների միջև․ «Ժողովուրդ»

09:35 18.01.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ԲԴԽ անդամ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի և դատական կարգադրիչների միջև: Վիճաբանությունը ծագել է այն բանից հետո, երբ ԲԴԽ անդամ դատավորը կարգադրիչներին հրահանգել է իրերը մի աշխատասենյակից մյուսը տեղափոխել: Թեև բեռնակրությունը չի մտնում դատական կարգադրիչների պարտականությունների մեջ, բայց դատավորի […]

̰
Երևանում վարորդը ծեծել է դասախոսին, վնասել նրա մեքենան

09:22 18.01.2019

Հունվարի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  Նաիրի Զարյան փողոցում Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը վիճաբանել է Երևանի բնակիչ, 61-ամյա Աշոտ Գևորգյանի հետ, բռունցքներով մի քանի անգամ հարվածել դեմքին ու մարմնի տարբեր մասերին, իսկ հետո վնասել Ա. Գևորգյանին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենան: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 5 մարզում

09:15 18.01.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։30-15։00 Արամի փ. 64, 82, 84 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ամիրյան փ. 27 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Հրազդան Կ/Մ» ՓԲ ընկերությունը, Արտաքին Լուսավորությունը, «Դար 21», «Վեոն Արմենիա», «8-րդ հրաշալիք», «Գետափե […]

̰
Կառավարությունում խիստ հսկողություն է սահմանվել․ «Ժողովուրդ»

08:59 18.01.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունում բավական խստացվել է անվտանգությունը: Պատճառը 2018 թվականի հոկտեմբերի 27-ի միջադեպն էր: Ինչպես հայտնի է, մի ազատամարտիկ, ինչպես հետագայում պարզվեց, իր վրա ուշադրություն սևեռելու և աշխատանք խնդրելու նպատակով նռնակով զինված փորձել էր մտնել ՀՀ կառավարության շենք: Սակայն ԱԱԾ աշխատակիցներին հաջողվել էր կանխել նրա գործողությունները: Այս դեպքից հետո Կառավարության շենքում անվտանգությունն […]

̰
Գագիկ Ջհանգիրյանը հավակնում է գլխավոր դատախազի պաշտոնին․ «Ժամանակ»

08:47 18.01.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին զինվորական դատական և ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այս օրերին ակտիվորեն մասնակցում է դատաիրավական համակարգում իրականացվող գործընթացներին, ազդում որոշումների կայացման վրա: Ջհանգիրյանը հավակնում է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնին, որը նրա վաղեմի երազանքն է»:

̰
Արայիկ Հարությունյանը 11 օրով «սուպերգործուղման» է մեկնել ԱՄՆ և Բրիտանիա․ «Հրապարակ»

08:39 18.01.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես իր առաջին պաշտոնամուտը, այնպես էլ սպասվող «սուպերնախարարության» նորամուտը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն անցկացնում է դրսում: Այս օրերին, երբ ձևավորվում է հայոց նոր կառավարությունը, գրվում է նոր ծրագիրը, Արայիկ Հարությունյանը մեկնել է ԱՄՆ` Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում մասնակցելու ամերիկահայ ճարտարապետների ու  գիտնականների համագումարին: Սուպերնախարարի սուպերգործուղումը կտևի 11 օր, ԱՄՆ-ից նա գործուղման […]

̰
«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Մագնիտոգորսկում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը

08:29 18.01.2019

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Մագնիտոգորսկում բնակելի շենքի մուտքի փլուզման պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է SITE Intelligence Group-ը, որը համացանցում հետևում է գրոհայինների ակտիվությանը։ Նշվում է, որ ահաբեկիչների կողմից հրատարակվող թերթերից մեկում հայտարարություն է հայտնվել այն մասին, որ ԻՊ-ը ստանձնում է ինչպես Մագնիտոգորսկում բնակելի շենքում պայթյունի, այնպես էլ հաջորդ օրը երթուղային ավտոբուսում տեղի ունեցած […]

̰
ԱՄՆ-ում Audi-ի 4 մենեջերի մեղադրանք են առաջադրել «դիզելային սկանդալի» պատճառով

08:13 18.01.2019

ԱՄՆ Միչիգան նահանգի Արևելյան շրջանի դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել Audi-ի (Volkswagen կոնցեռնի դուստր ձեռնարկություն) 4 նախկին մենեջերի՝ ավտոմեքենաների դիզելային արտանետումների ցուցանիշների կեղծման հետ կապված գործով։ Այս մասին ասվում է մեղադրական եզրակացությունում, փոխանցում է «РИА Новости»-ն։ Խոսքը դիզելային շարժիչների մշակման, գրանցման, թեստավորման բաժինների նախկին ղեկավարներ Ռիչարդ Բաուդերի, Աքսել Այզների, Ստեֆան Կնիրշի և Քարսթեն Նագելի մասին է։ […]

̰
Պետդեպարտամենտը խնդրել է աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի

08:01 18.01.2019

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ԱՄՆ-ում և արտերկրում իր աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի՝ չնայած դեկտեմբերի վերջից պետական հաստատությունների մի մասի աշխատանքի ֆինանսավորման դադարեցմանը։ Այս մասին հայտնում է The Hill-ը։ Չնայած «շաթդաունին», որը շարունակվում է 27 օր, Պետդեպարտամենտի աշխատակիցների մեծ մասը պետք է աշխատանքի վերադառնա հունվարի 22-ին, ոմանք՝ հունվարի 20-ին։ «Որպես գերատեսչություն, որն առնչություն ունի ազգային անվտանգությանը, […]

̰
ԱՄՆ-ը պատրաստ է չեղարկել Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը

07:45 18.01.2019

ԱՄՆ վարչակազմը քննարկում է չինական ապրանքների ներկրման համար առկա մաքսատուրքերի հնարավոր չեղարկման հարցը։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ դա ուղղված է շուկաները հանդարտեցնելուն, առևտրային պատերազմում ավելի լուրջ զիջումների նպատակով Չինաստանի համար պայմաններ ստեղծելուն։ Աղբյուրների փոխանցմամբ՝ այդ գաղափարն ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինինն է։ Հիշեցնենք, որ 2018 թվականի […]

̰
Ահաբեկչություն Կոլումբիայում․ կան զոհեր ու վիրավորներ

07:33 18.01.2019

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում՝ ոստիկանական ակադեմիայի մոտ, պայթյուն է որոտացել․ զոհվել է 11 մարդ, ևս 87-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է El Heraldo թերթը։ Մասնագետներին հաջողվել է պարզել միայն 6 զոհերի ինքնությունը։ Նրանցից 2-ն էկվադորցիներ են։ Հաղորդվում է, որ պայթած Nissan Patrol բեռնատարում հայտնաբերվել է պենտոլիտ տեսակի 80 կգ պայթուցիկ նյութ։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։

̰
Ամերիկյան պատվիրակությունը չի մասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին

07:17 18.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չեղարկել ամերիկյան պատվիրակության մասնակցությունը Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումին։ Պատճառն ԱՄՆ-ում շարունակվող «շաթդաունն» է՝ կառավարության աշխատանքի մասնակի դադարը բյուջեի չընդունման պատճառով։ Նախագահի որոշման մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը, փոխանցում է CNBC-ն։ Սանդերսի խոսքերով՝ 800 հազար ամերիկացի աշխատողներ աշխատավարձ չեն ստանում, և նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար […]

̰
Նալբանդյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պարարտանյութի բաշխման գործընթացում չարաշահումների համար

13:10 17.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել նշված համայնքի ղեկավարին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գ. Մկրտչյանը՝ ծնված 1972թ.,  2007թ. ապրիլի 1-ից հանդիսանալով Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի ղեկավարը, լինելով պաշտոնատար […]

̰
Հայկական արվեստը պետք է այստեղ ներկայացված լինի. Արմեն Սարգսյանն այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան

12:47 17.01.2019

Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան, որը գործում է 2017 թվականից: Հանրապետության նախագահը տիկնոջ հետ շրջել է թանգարանի տասներկու ցուցասրահներում, որտեղ ներկայացված է համաշխարհային արվեստի զարգացման պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, դիտել ցուցանմուշները և արվեստի գործերը: Թանգարանի ցուցադրություններում ներկայացված […]

̰
ԱՄԷ հրատարակչական ասոցիացիան Նունե Սարգսյանի գրքերը թարգմանելու և հրատարակելու ցանկություն է հայտնել

12:44 17.01.2019

Նախագահ Արմեն Սարգսյանի Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Արաբական Միացյալ Էմիրությունների հրատարակչական ասոցիացիա և հանդիպել ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռաշիդ Ալկուսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայության հետ կապերի վարչությունից: Նրանք խոսել են գրքի ու հրատարակչական գործին առնչվող արդի խնդիրների ու հեռանկարների մասին։ ԱՄԷ հրատարակչական […]

̰
Բացահայտվել և կանխվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն. ԱԱԾ

12:41 17.01.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել և կանխվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն, որում ներգրավված է եղել նաև ՀՀ ոստիկանության մարզային վարչության աշխատակից: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ Ստեփանավանի անտառտնտեսության անտառապետ Ն.Թ-ն, նախնական համաձայնության գալով նույն անտառ տնտեսության տնօրենի հետ, կազմակերպել է ապօրինի ծառահատում, փայտանյութի […]

̰
Արայիկ Հարությունյանն այցելել է Լոս Անջելեսի հայկական դպրոցներ

11:23 17.01.2019

Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատանքային այցով գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Լոս Անջելեսի հայկական դպրոցներ: Արայիկ Հարությունյանը նախ այցելել է «ԱՐ.ԴԻ.Վայթ» տարրական դպրոց, որտեղ կրթությունն իրականացվում է երկու լեզուներով՝ հայերեն և անգլերեն: Նախարարի պաշտոնակատարը հանդիպել է դպրոցի պատասխանատուների և տնօրենի հետ, քննարկել մի շարք հարցեր, այդ թվում՝ դասագրքերի և ուսուցիչների […]

̰
ԱՄԷ պետնախարարը Նունե Սարգսյանին հրավիրել է Դուբայում անցկացվելիք գրքի փառատոնին

11:21 17.01.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ պաշտոնական այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող տիկին Նունե Սարգսյանն Աբդու Դաբիում հանդիպել է ԱՄԷ պետնախարար Ռիմ ալ Հաշիմի հետ։ Տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Հանրապետության նախագահի տիկինը և պետնախարարը խոսել են երկու երկրների միջև մշակութային ու կրթական փոխգործակցության մասին։ Նշելով, որ Հայաստանում, և հայերն ընդհանրապես, […]

̰
Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու բանկային հաշիվների վրա դրված արգելանքները վերացվել են

11:19 17.01.2019

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր բանկային հաշիվների վրա դրված արգելանքները վերացնելու համար: Դիմումատուի փոխանցմամբ՝ իր կինը Հայաստանի բանկերից մեկից վարկով գումար է վերցրել, որը ժամանակին վճարել չի կարողացել: Արդյունքում՝ վարկային պարտավորությունները պատշաճ չկատարելու համար տվյալ  բանկը կնոջ դեմ հայց է ներկայացրել դատարան: Կայացված վճռի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է […]

̰
Յուրացում, փաստաթղթերի կեղծում, անձի առևանգում. 1 օրում բացահայտվել է հանցագործության 46 դեպք

11:03 17.01.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 8, մարմնական վնասվածք հասցնելու և փաստաթուղթ կեղծելու 7-ական, անձնական ունեցվածքի գողության 4, յուրացման կամ վատնման ու ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման և ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ձեռք բերելու 2-ական, բռնաբարության կամ […]

̰
Վթար Մարալիկ-Երևան ավտոճանապարհին. տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է

10:35 17.01.2019

Հունվարի 16-ին՝ ժամը 23:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարալիկ-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21014» մակնիշի (վարորդը՝ Ս. Ղ., ծնված 1987 թ.) և «Mercedes […]

̰
BACK_TO_TOP