TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Սամվել Բալասանյանն իր բիզնեսը տեղափոխում է Դուբայ․ «Փաստ»

08:35 15.01.2019

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գյումրիում գործող հրուշակեղենի «Անուշարան» ֆաբրիկան, մեր ունեցած տեղեկություններով, այլևս չի գործի: Բանն այն է, որ իշխանությունների հետ ունեցած խնդիրների պատճառով սեփականատերերը որոշել են այս բիզնեսը տեղափոխել Դուբայ: Հիշեցնենք, որ ֆաբրիկան պատկանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին: Այսպիսով՝ գործազուրկ է մնում մոտ 600 աշխատող: Դրան գումարած՝ ֆաբրիկայի փակման պատճառով էական վնաս են կրում […]

̰
Կեսարյան հատումից հետո 25-ամյա ծննդկան է մահացել

08:28 15.01.2019

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի բժշկական կենտրոնում դեկտեմբերի 28-ին կեսարյան հատումից հետո մահամերձ վիճակում «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 25-ամյա ծննդկան Սուսաննա Ոսկանյանը, որը նույն օրը մահացել է։ Այս մասին հայտնում է Lurer.com-ը։ Բժիշկները մահացածի հարազատներին ներկայացրել են, որ ծննդկանի մահվան պատճառը եղել է թոքերի այտուցվածությունն ու ներքին արնահոսությունը։ «Կեսարյան հատումը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին, այդ օրը […]

̰
ԱՄՆ-ում «շոկոլադի գետը» ճանապարհ է հեղեղել

08:20 15.01.2019

ԱՄՆ-ում ճանապարհի վրա մոտ 13․3 հազար լիտր հեղուկ շոկոլադ է թափվել։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով Հանրային անվտանգության վարչությանը։ Դեպքը տեղի է ունեցել Արիզոնա նահանգում՝ Ֆլագստաֆ քաղաքի մոտ։ ՃՏՊ-ի հետևանքով շրջվել է շոկոլադ փոխադրող ավտոցիստեռնը։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Տեղի ունեցածից հետո ճանապարհը 4 ժամով փակվել է՝ շոկոլադի զանգվածից այն […]

̰
Մադուրոն Բրազիլիայի նախագահին համեմատել է Հիտլերի հետ

08:08 15.01.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին անվանել է «մեր ժամանակների Հիտլեր»։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Բրազիլիան ֆաշիստի ձեռքերում է։ Բոլսոնարուն մեր ժամանակների Հիտլերն է։ Դա այդպես է։ Նա չունի ո՛չ քաջություն, ո՛չ սեփական որոշումներ, նա աղանդի խամաճիկ է»,- հայտարարել է Մադուրոն Ազգային հիմնադիր ժողովի առջև ելույթի ընթացքում։ Վենեսուելայի նախագահը կոչ է […]

̰
Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են համագործակցել Սիրիայում    

07:56 15.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է համագործակցությունը Սիրիայում ամերիկյան զորքերի դուրսբերման մեկնարկի ֆոնին։ Այս մասին հայտնում է ABC-ն՝ հղում անելով Սպիտակ տանը։ Նշվում է, որ զրույցի ընթացքում Թրամփը Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության հարցով համատեղ աշխատելու ցանկություն է հայտնել։ Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է այն բանի կարևորությունը, որ […]

̰
Կյանքից հեռացել է ավիաշարժիչներ ստեղծող Ալեքսանդր Սարկիսովը

07:42 15.01.2019

82 տարեկանում մահացել է նշանավոր ավիակոնստրուկտոր Ալեքսանդր Սարկիսովը։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով «Միացյալ շարժիչաշինական կորպորացիա»-ին։ Նա մշակել է գազատուրբինային շարժիչներ Су-15, Су-25, МиГ-21БИС, МиГ-29, Ил-114, Ан-140 ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների և Ми-8, Ми-24, Ми-28, Ка-32, Ка-50, Ка-52 ուղղաթիռների ու անօդաչու թռչող սարքերի համար։ Այդ շարժիչների հիման վրա աշխատել են շարժական էլեկտրակայաններ, […]

̰
«Իսլամական պետության» ահաբեկիչները Նիգերիայում քաղաք են զավթել

07:31 15.01.2019

«Իսլամական պետության» ահաբեկիչները Նիգերիայում զավթել են Ռանն քաղաքը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նախնական տեղեկություններով՝ քաղաքն ամբողջությամբ անցել է գրոհայինների վերահսկողության տակ։ Զինվորականներից մեկն անանունության պայմանով հայտնել է, որ կառավարական ուժերը լքել են բնակավայրը։ Դեպքը տեղի է ունեցել նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ, ինչը հարված է հասցրել նախագահ Մուհամմեդ Բուհարիի վերընտրման պլաններին։ Ընտրությունները […]

̰
Թուրքիայում վերջին 4 տարում մոտ 70  տոկոսով աճել է զենքի կիրառմամբ հանցագործությունների թիվը

07:19 15.01.2019

Թուրքիայում 2018թ․ զենքի կիրառմամբ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ զեկույց է հրապարակվել։ Այն կազմել է շարքային քաղաքացիների կողմից զենքի պահպանման և օգտագործման դեմ պայքարող «Umut» հիմնադրամը, հայտնում է Ermenihaber-ը։ Զեկույցի համաձայն՝ 2018թ․ թուրքական  մամուլում տեղեկություններ են հրապարակվել 3․679 զինված հարձակման մասին։ Նշենք, որ 2015թ․ մամուլում արտացոլված նմանատիպ դեպքերի թիվը կազմել էր 2․175։ Այսպիսով, վերջին 4 տարվա […]

̰
Սյունիքի մարզի 64-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել համաքաղաքացուն սպանելու համար

16:51 14.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապան քաղաքի՝ 1969 թվականին ծնված բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի՝ 1954 թվականին ծնված բնակչին: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 1954 թվականին ծնված տղամարդը Կապան […]

̰
Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ՀՀ ԱԺ նորընտիր նախագահին

16:30 14.01.2019

Հունվարի 14-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին, որում մասնավորապես ասված է. «Մեծարգո՛ պարոն Միրզոյան Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանի խորհրդարանը իր մեկդարյա գործունեության ընթացքում մշտապես եղել է ինչպես Մայր հայրենիքում պետականության ամրապնդման հիմնական ինստիտուտներից մեկը, այնպես […]

̰
Խուլիգանություն Արշակունյաց պողոտայում. կա տուժած

15:05 14.01.2019

Հունվարի 13-ին՝ ժամը 13։50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Ա. Հ.-ն և հայտնել, որ Արշակունյաց պողոտայի թիվ 63/5 հասցեի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վիճաբանել և կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյանքներ հնչեցրել իր հասցեին և քարով հարվածել է իր կողմից շահագործվող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսին, ինչի հետևանքով կոտրվել է ապակին […]

̰
Տղամարդը հրացանով մի քանի անգամ կրակել է հարևանի մեքենայի վրա

14:48 14.01.2019

Հունվարի 13-ին՝ ժամը 13։20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Գ. Կ.-ն և հայտնել, որ հարևանի տղան կրակել է իր ավտոմեքենայի վրա: Մեկնած ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խմբին Գագիկ Կ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմաններում, իրենց շենքի բակում հարևանը՝ 1977 թ. ծնված Հովիկ Ք.-ն, տիրի հրացանով մի քանի […]

̰
Մահվան ելքով վրաերթ Արթիկում

14:44 14.01.2019

Հունվարի 13-ին՝ ժամը 18։45-ի սահմաններում, «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենայի վարորդն Արթիկ քաղաքի Զոհրապի փողոցում վրաերթի է ենթարկել 66-ամյա Արգեն Գալստյանին և նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել է ոստիկանության Արթիկի բաժին: Արգեն Գալստյանը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն։

̰
«Հարավկովկասյան երկաթուղին» դատարանում բողոքարկում է ՏՄՊՊՀ-ի որոշումը

13:08 14.01.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ իրավաբանական ծառայությունը նախապատրաստել և Վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում՝ պահանջելով վերացնել ընկերության նկատմամբ տուգանք սահմանելու մասին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը: Դատարանը վարույթ է ընդունել հայցը 2018 թվականի վերջին օրերին: ՀԿԵ-ն համարում է, որ հանձնաժողովի որոշումն ընդունված էր օրենքի խախտմամբ: Գործի էությունը կայանում է նրանում, որ «ԱՄ Գրուպ» ՍՊԸ-ն «Հարավկովկասյան երկաթուղու» […]

̰
Հունվարի 11-ից 14-ը բացահայտվել է հանցագործության 131 դեպք

13:03 14.01.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 11-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 131 դեպք։ Մասնավորապես՝ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ձեռքբերման 23, անձնական ունեցվածքի գողության 21, մարմնական վնասվածք հասցնելու 20, խարդախության 18, ապօրինի վարձատրություն տալու փորձի 7, ծեծի 6, գույքի դիտավորությամբ վնասման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, բնակարանային գողության ու […]

̰
Վիճաբանություն, կրակոցներ Վաղարշյան փողոցում

13:01 14.01.2019

Հունվարի 13-ին՝ ժամը 14։05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վաղարշյան փողոցի 3-րդ շենքի հետնամասում վիճաբանություն է, «Մերսեդես»-ից կրակել են մարդկանց վրա և հեռացել: Ժամը 14։40-ին հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձեռքի և վզի վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2000 թ. ծնված Արամ Ս.-ն, որը վնասվածքները […]

̰
Գերմանիայի ԱԳՆ-ը սադրանք է անվանել պատժամիջոցների մասին ԱՄՆ դեսպանի նամակը

12:08 14.01.2019

Գերմանիայի ԱԳՆ-ը սադրանք է անվանել Բեռլինում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելի նամակը, որում պարունակվել են պատժամիջոցների սպառնալիքներ՝ հասցեագրված գերմանական ընկերություններին, որոնք մասնակցում են «Հյուսիսային հոսք-2» նախագծին: Այս մասին գրում է Handelsblatt-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականի փոխանցմամբ՝ նամակներ ստացած ընկերությունները դիմել են ԱԳՆ՝ պարզաբանման խնդրանքով, թե ինչպե՞ս արձագանքել նման ուղերձներին: ԱԳՆ-ն խորհուրդ է տվել զերծ մնալ արձագանքից: Գազատարը […]

̰
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ամբողջ գիշեր մաքրվել են

11:51 14.01.2019

Նախորդ գիշեր ձյան տեղումների սկսվելուն պես ճանապարհաշինարարներն ավտոճանապարհների ձմեռային շահագործման անընդհատություն ապահովող աշխատանքներ են իրականացրել հանրապետական և միջպետական նշանակության ավտոճանապարհներին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը ներկայացնում է մասնավորապես Սևանի, Գավառի և Գորիսի միջպետական ավտոճանապարհներին կատարված մաքրման աշխատանքները:

̰
Հայաստանն, իրոք, կարող է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը. Արմեն Սարգսյան

11:40 14.01.2019

Հունվարի 14-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: Խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի բացման առթիվ պատգամավորներին օրհնանքի խոսք է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Առաջին նստաշրջանի բացման առթիվ նորընտիր խորհրդարանին ողջունել և ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը. «Վեհափառ Տեր, Հարգելի նախագահող, Հարգելի պատգամավորներ, Շնորհավորում եմ յոթերորդ գումարման Ազգային […]

̰
Անցած շաբաթ 911 ծառայությունում գրանցվել է 351 դեպք, որից 175-ը՝ արտակարգ

11:25 14.01.2019

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 351 դեպք, որից 175-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 116 կենցաղային կանչ, 93 հրդեհ, 55 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2, տուժել՝ 57 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների […]

̰
Հունվարի 16-ին Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի Էլմար Մամեդյարովի հետ

11:08 14.01.2019

Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:    

̰
Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին

10:54 14.01.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 15:00-ին,  դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ,  կքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը: Պաշտպանական խումբը տեղեկացել է, որ դատարանը միևնույն ժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ […]

̰
Արման Եղոյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից

10:37 14.01.2019

ՀՀ վարչապետի որոշմամբ Արման Եղոյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արման Եղոյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններով Արման Եղոյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:

̰
Էդգար Ղազարյանը նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար

10:27 14.01.2019

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար: Այս մասին Էդգար Ղազարյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: Էդգար Ղազարյանը 2014 թվականին նշանակվել էր Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Մինչ այդ, նա զբաղեցնում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը:

̰
SHANTNEWS

09:58 14.01.2019

̰
Չինաստանը տիեզերական արձակումների ռեկորդ է սահմանել

09:07 14.01.2019

2018 թվականին Չինաստանն իրականացրել է ռեկորդային թվով տիեզերական արձակումներ և այդ ցուցանիշով առաջ անցել մյուս երկրներից։ Անցած տարի Չինաստանն իրականացրել է 39 տիեզերական արձակում։ Այս մասին հայտնում է China Daily-ն։ Այդ ցուցանիշը գերազանցում է անցած տարի ՌԴ-ի, ԵՄ-ի և Հնդկաստանի իրականացրած հարձակումները միասին։ Ցուցանիշով երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, որն անցած տարի 34 արձակում է իրականացրել։

̰
Պլանային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում

08:49 14.01.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 15-ին՝ ժամը 10։00-ից մինչև հունվարի 16-ը՝ 10։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Հյուսիսային ճառագայթ, Արաբկիրի 23, 25, 27, 29,  33, 35, 37, 39, 41, 43 փողոցների, Արաբկիրի 17 փողոցի 25, 27 համարների, Արաբկիրի 21 փողոցի 16-47 համարների, Բաբայան փողոցի […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում

08:34 14.01.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։30-16։30 Աբովյան փ. 3/2, 5/1 շենքերը, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4, Տերյան փ. 18, 20, 24, 28, 30, 32 շենքերը […]

̰
ԱՄՆ պետծառայողները «շաթդաունի» պատճառով անվճար սննդի հերթ են կանգնել

08:22 14.01.2019

Ամերիկացի պետծառայողները սուպերմարկետների մոտ գոյացրել են անվճար սննդի հերթեր, քանի որ դեկտեմբերի վերջից աշխատավարձ չեն ստացել։ Այս մասին հայտնում է գերմանական Welt-ը։ Հերթում կանգնած կանանցից մեկի խոսքերով՝ դա նվաստացուցիչ է իրենց համար, սակայն ստիպված են։ Ներկաներից մեկն էլ հավելել է, որ իրավիճակը հիշեցնում է Մեծ ընկճախտի ժամանակների մասին իր տատիկի պատմությունները, ինչը մտահոգիչ է։ Մոտ […]

̰
Կոնգրեսում մտադիր են հարցաքննել Պուտին-Թրամփ հանդիպման թարգմանիչներին

08:09 14.01.2019

Ամերիկացի կոնգրեսականները ցանկանում են հարցաքննել նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումներին ներկա գտնված թարգմանիչներին։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միանգամից երկու՝ հետախուզական և արտաքին հարցերով կոմիտեներն իրավաբանների միջոցով դիտարկում են նման հնարավորությունը։ Ավելի վաղ SHANTNEWS․am-ը հայտնել էր, որ The Washington Post-ի հրապարակմամբ՝ Թրամփն իր վարչակազմի անդամներից թաքցրել է Պուտինի […]

̰
BACK_TO_TOP