19:31 20.01.2019
Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերին, երկու պետության՝ Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքացի էր։ ՀՀ քաղաքացիությունն Ազնավուրը ստացել է 2008 թվականին։ Սակայն շատ քչերին է հայտնի այն, որ դրանից շատ առաջ՝ XX դարի 40-ականների կեսերին Ազնավուրն ընտանիքի հետ ստացել էր ԽՍՀՄ քաղաքացիություն։ Հայաստանի ազգային արխիվը վերջերս գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք վերաբերում […]
18:11 20.01.2019
ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով՝ 2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017 թվականի նույն եռամսյակի համեմատ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսպես, 2018-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը (պարտավորությունների զուտ ստանձնումը) կազմել է 75.5 մլն դոլար՝ 2017 թվականի 50.9 մլն դոլարի դիմաց։ Սա էլ այդ նույն […]
17:54 20.01.2019
Ադրբեջանցի հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ և ֆեյսբուքյան օգտահաշիվների մուտքային տվյալներ, ներառյալ հեռախոսային լոգիններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Այս փաստաթղթում տեղադրել եմ կոտրած հաշիվները՝ հեռացնելով գաղտնաբառերը։ Պատահականության սկզբունքով մի քանի հաշիվ ստուգեցի․ մուտք գործել լինում է։ Ստուգեք (Ctrl F կօգնի որոնել ֆայլում)- եթե կաք այստեղ […]
17:17 20.01.2019
Շվեյցարիայում դահուկորդների երկու խմբեր ձնահոսքի պատճառով հայտնվել են ձյան հսկա զանգվածի տակ։ 2 դահուկորդներ մահացել են, ևս 4-ը՝ տուժել։Տուժածներին ուղղաթիռներով տեղափոխել են տեղի հիվանդանոցներ։ Միջադեպերը գրանցվել են երեկ՝ ալպիական Շարմեյ և Շատո-դ՝Է առողջավայրերում։ Այս մասին հայտնում է swissinfo.ch-ն։ Շվեյցարիայի իշխանությունները տեղի ունեցած դեպքերի հետ կապված հիշեցրել են երկրի մի շարք շրջաններում ձնահոսքի բարձր վտանգի մասին։
17:01 20.01.2019
Առնվազն 15 իրավապահներ են զոհվել և վնասվածքներ ստացել Աֆղանստանի արևելյան Լոգար նահանգի նահանգապետի ավտաշարասյան վրա կատարված հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Pajhwok գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Հարձակումը կատարվել է Մուհամմադ Ագա շրջանում։ Անվտանգության ծառայությունների աշխատակիցները փակել են մայրուղին, որտեղ տեղի է ունեցել հարձակումը։ Նահանգապետ Անվար Իսհակզայն անվտանգության նահանգային վարչության պետի հետ վերադառնում էր […]
16:02 20.01.2019
Օրեր առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ԱԱԾ Շիրակի մարզային վարչության ծառայողներն ստացված օպերատիվ տեղեկություններով հատուկ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին բերման են ենթարկել Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացու: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Նրանք են՝ 38-ամյա Սուլխվինդեր Սինղը և 32-ամյա Սադիշ Կումարը: Պարզվել է, որ նշված անձինք վարձակալական հիմունքներով բնակվում են […]
15:25 20.01.2019
Այսօր ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ոստիկանության Արաբկիրի բաժնի իրենց գործընկերների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում Դավիթաշեն վարչական շրջանում հայտնաբերել են տեղի բնակիչ, 20-ամյա Աշոտ Մեջլումյանին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վերջինս կասկածվում է հունվարի 17-ին՝ գիշերը ժամը 02:30-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում ավազակային հարձակում կատարելու մեջ: Կասկածյալը ոստիկանությունից տեղափոխվել […]
15:11 20.01.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 19-ին՝ ժամը 22:42-ին, ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցում՝ տրանսպորտային միջոցների դիսպետչերական կետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք մարդատար ավտոմեքենա, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: […]
14:47 20.01.2019
Առաջիկայում Երևանի ավագանու հանձնաժողովները կքննարկեն նախագիծ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյանի փողոցն իրավապաշտպան, լրագրող, գրող և հրապարակախոս Հրանտ Դինքի անվամբ անվանակոչելու վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը․ «Անցած գումարման ավագանիում նույն փողոցի անվանափոխման նախագիծ բերել էր նաև Ելք խմբակցությունը, սակայն այն ժամանակ առաջարկվում էր անվանակոչել […]
14:34 20.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն: Վարչապետը ծաղիկներ է դրել բանաստեղծուհու շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
14:27 20.01.2019
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ մասնակցել է Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի առիթով պանթեոնում անցկացված հիշատակի արարողությանը։ Ի նշանավորում հարգանքի՝ օրվա առիթով վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ կարդացել է Կապուտիկյանի հեղինակած «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը հոբելյանական հրատարակությունից։ Փաշինյանը գիրքը նվեր է ստացել այսօր։ Վարչապետն առաջարկել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում Կապուտիկյանի ստեղծագործությունների ընթերցման ֆլեշմոբ անցկացնել։
13:55 20.01.2019
«Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 100-ից ավելի երկրներում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 674 էջանոց զեկույց է հրապարակել։ Զեկույցում նշվել է, որ թեև Թուրքիայում «արտակարգ դրության» ռեժիմը վեց ամիս առաջ չեղարկվել է, սակայն նախագահ Էրդողանի բռնակալ իշխանությունը փոփոխության չի ենթարկվել, և ոչ մի հույս չկա, որ երկրում նորից կսկսեն հարգել մարդու հիմնարար իրավունքներն ու […]
12:54 20.01.2019
Ռեժիսոր Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրք» ֆիլմը դարձել է ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի մրցանակակիր գլխավոր՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Բևերլի-Հիլզում։ Ֆիլմը պատմում է 1962 թվականին ԱՄՆ-ի հարավում հայտնի ջազագային դաշնակահար Դոն Շիրլիի և նրա վարորդ-թիկնապահի ուղևորության մասին, որի ժամանակ նրանք օգտվում են աֆրոամերիկացիների համար անվտանգ վայրերի այսպես կոչված Կանաչ գրքից։ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» […]
12:32 20.01.2019
Հունվարի 20-ի՝ ժամը 12․30-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան իր էջում։
12:24 20.01.2019
Ճապոնական Հոկայդո կղզու բնակիչ Մասաձո Նոնական, ով ավելի վաղ ճանաչվել էր Երկրի ամենատարեց տղամարդը, մահացել է 113 տարեկանում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Նա ծնվել էր 1905 թվականին։ Վերջին տարիներին թոռների հետ ապրել է Հոկայդոյի հյուսիսում՝ Մեական լեռան ստորոտում։ Տարեց ճապոնացին մահացել է Ասերո բնակավայրի իր տանը։ Նշվում է, որ նրա թոռները ղեկավարում են […]
12:08 20.01.2019
Ռուսական վերլուծական «ТурСтат» գործակալությունը ներկայացրել է ԱՊՀ ձմեռային լավագույն առողջավայրերը։ Ցուցակը կազմվել է առցանց հարցումների հիման վրա, որոնք անցկացվել են Ձյան համաշխարհային օրվա առթիվ (հունվարի 20)։ Լավագույնների հնգյակում է հայտնվել նաև լեռնադահուկային առողջավայր Ծաղկաձորը, որի օգտին իր ձայնն է տվել հարցվածների 8 տոկոսը։ Ձմեռային լավագույն առողջավայրեր են ճանաչվել Մինսկի շրջանի Լոգոյսկն ու Սիլիչին, որոնք հավաքել […]
11:30 20.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակի առթիվ ուղերձ է հղել․ «Հայ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-րդ տարեդարձը հրաշալի առիթ է հիշելու, գնահատելու հայ մեծ մտավորականին, ինչպես նաև երախտագիտության ու մեծարանքի խոսքեր հնչեցնելու նրա հասցեին։ Դեռևս քսան տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ շատ գրասերների ուշադրության և հիացմունքի առարկան, իսկ 24 տարեկանում գրած […]
11:26 20.01.2019
23 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ֆեյսբուքյան ֆեյք էջերից սպառնալիքներով լի նամակներ է ստանում, ինչի կապակցությամբ պատրաստավում է դիմել Ոստիկանություն: «Հարգելի հայրենակիցներ, Ես արդեն սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար, քանի որ սկսել եմ ստանալ սպառնալիքներով լի նամակներ ՖԲ-ով ֆեյք էջերից: Ուզում եմ հասկանալ ինչպիսին է […]
11:08 20.01.2019
ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան հայտարարել են համատեղ կրիպտոարժույթ ստեղծելու պլանների մասին՝ երկկողմ ռազմավարական գործընկերության ամրապնդման շրջանակում։ Այս մասին հայտնում է էմիրությունների WAM լրատվական գործակալությունը։ Թվային արժույթի ներդրման նպատակն անդրսահմանային վճարումները դյուրացնելու հնարավորությունն է, ինչպես նաև տեխնոլոգիաների զարգացումն ու կիբերանվտանգության ռիսկերի գնահատումը։ Շրջանառության մեջ դրվելուց հետո կրիպտոարժույթից կարող են օգտվել կենտրոնական և կոմերցիոն բանկերը։ Երկու երկրները […]
10:46 20.01.2019
Լևոն Արոնյանը տիկնոջ՝ Արիանա Կաոիլիի հետ հանգիստն է վայելում ծովի ափին։ Արոնյանը Twitter-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել։ «Պատրաստ եմ 2019-ին»,-լուսանկարներին կից գրել է Արոնյանը։ Նշենք, որ Արոնյանը պատրաստվում է օրերս մեկնարկելիք Gibraltar Masters ավանդական մրցաշարին մասնակցության։ Chill pic.twitter.com/WWvLHpxV0o — Levon Aronian (@LevAronian) January 19, 2019 Ready for 2019 pic.twitter.com/wXrZF7luEQ — Levon Aronian (@LevAronian) January 19, […]
10:43 20.01.2019
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված 259 բեռնատար, 167 մարդատար ավտոմեքենա և 2 ավտոբուս:
10:32 20.01.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:26 20.01.2019
Մեքսիկական Իդալգո նահանգում Pemex ընկերության խողովակաշարի պայթյունի զոհերի թիվը հասել է 71-ի։ Այդ մասին հայտարարել է նահանգապետ Օմար Ֆայադը, փոխանցում է El Universal-ը։ Զոհերի թիվը կարող է զգալի աճել, քանի 7 տասնյակից ավելի տուժածներից ոմանք գտվում են ծանր վիճակում։ Պայթյունը տեղի է ունեցել արտահոսքի վայրում կամ ապօրինի բացվածքի հատվածում, որտեղից ավելի քան 350 տեղացիներ փորձել […]
10:10 20.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ելույթի ընթացքում հունվարի 19-ին ներկայացրել է երկրի կառավարության աշխատանքի վերականգնման պլան։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է երկարաձգել ներգաղթյալների որոշ կատեգորիաների կարգավիճակը՝ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության համար միջոցների հատկացման դիմաց։ Թրամփը նաև առաջարկել է պարբերաբար հանդիպումներ անցկացնել դեմոկրատների հետ՝ միգրացիոն խնդիրների կարգավորման համար։ […]
09:52 20.01.2019
Հունվարի 20-ին՝ ժամը 01:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 111-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «Honda» մակնիշի ավտոմեքենային (վարորդների տվյալները պարզել չի […]
09:35 20.01.2019
ԱՄՆ-ում 1000-ից ավելի ավիաչվերթ է չեղարկվել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ ՌԴ քաղաքացիներին այդ մասին նախազգուշացրել է ՌԴ ԱԳՆ-ն իր թվիթերյան էջում։ ԱՄՆ-ի կենտրոնական և հյուսիսարևելյան հատվածներւմ դիտվում են տեղատարափ անձրևներ և ձյան տեղումներ։ Եղանակային վատ պայմանների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Փենսիլվանիա և Նյու Ջերսի նահանգներում։ Չիկագոյի, Բոստոնի, Նյու Յորքի և այլ քաղաքների օդանավակայաններում […]
09:26 20.01.2019
Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման ամերիկացի հակառակորդները սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերին (YPG) են հանձնել ժամանակակից զենք, այդ թվում հակատանկային համակարգեր։ Այս մասին գրում է Yeni Akit պարբերականը։ Խոսքը, մասնավորապես, Javelin և Tow հակատանկային հրթիռային համալիրների մասին է։ Նշվում է, որ քրդերը կօգտագործեն զենքը թուրքական տանկերի դեմ։ Նշվում է, որ ներկայում Անկարան զբաղվում է սիրիական Մանբիջ քաղաքում […]
09:15 20.01.2019
Հունվարի 19-ին` ժամը 22:22-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի սկզբնամասում գտնվող կամրջի մոտակայքում ավտոմեքենա է ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mercedes C180 մակնիշի (վարորդը՝ Ա. Տ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, սահել (մոտ 15 […]
17:20 18.01.2019
2017 թվականի նոյեմբերին ստորագրված և 2018 թվականի ապրիլին վավերացված Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Հունվարի 15-ից 17-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն էր մեկնել ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում […]
16:54 18.01.2019
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Սարգսյանն այսօր այցելել են ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Հանրապետության նախագահը ծառ է տնկել դեսպանատան բակում։ Հայաստանի նախագահի այցն Արաբական Միացյալ Էմիրություններ ավարտվել է ԱՄԷ հիմնադիր նախագահ Շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելությամբ։ Հայաստանի նախագահը մզկիթում գտնվող դամբարանում հարգանքի տուրք է մատուցել Շեյխ Զայեդ […]