08:01 14.01.2019
Հունվարի 13-ին լեհական Գդանսկ քաղաքի քաղաքապետ Պավել Ադամովիչը հարձակման է ենթարկվել դանակով զինված տղամարդու կողմից։ Համացանցում հայտնվել է հարձակման պահը։ Կադրերում երևում է, թե ինչպես է նա մոտ վազում քաղաքապետին, մի քանի հարված հասցնում, որից հետո փորձում է թաքնվել։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քաղաքապետը բեմում ելույթ էր ունենում բարեգործական համերգի ժամանակ։ ԶԼՄ-ների […]
07:46 14.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է տնտեսապես կործանել Թուրքիան, եթե Սիրիայից ամերիկացի զինվորականների դուրս գալուց հետո Անկարան իր գործողությունների ընթացքում հարձակվի սիրիացի քրդերի վրա։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։ ԱՄՆ առաջնորդը նշել է, որ Սիրիայից ԱՄՆ զորակազմի դուրսբերումը «վաղուց հասունացել է», այդուհանդերձ, նա հստակ նշել է, թե ինչ տեղի կունենա Թուրքիայի հետ, […]
07:33 14.01.2019
«Վարորդի ընկեր» ՀԿ գրասենյակը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել երեկ Երևանի փողոցներից մեկում տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ «Հարգելի ընկերներ, տեղացող ձյան պատճառով ճանապարհները սառած են, խորհուրդ ենք տալիս երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Երևան Վահրամ Փափազյան -Համո Սահյան խաչմերուկ»։
07:21 14.01.2019
The Jerusalem Post հեղինակավոր պարբերականը Հայաստանի, հայ-իսրայելական հարաբերությունների բարելավման վերաբերյալ հոդված է հրապարակել: Հոդվածագիր Իրիշ Գեորլեթն իր հոդվածում ներկայացնում է Հայաստանի հարուստ պատմությունը։ Հոդվածում անդրադարձ է կատարվում հայ-իսրայելական հարաբերություններին, ցեղասպանվելուն և արագ ոտքի կանգնելուն։ Հայ-իսրայելական հարաբերությունների մասին հրեա լրագրողը զրուցել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանի հետ, ով նաև Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամական խմբի […]
20:42 13.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը խախտելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորն է ինքնաբացարկ հայտնել։ News.am-ի հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ ինքը չէ հերթապահ դատավորը։ Փաստաբանի խոսքով՝ այժմ գործի քննությունը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին։ Այն կքննվի հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի […]
20:17 13.01.2019
Հունվարի 13-ին` ժամը 19:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան 8 և Բաղրամյան 1 հասցեներում գտնվող «Vivarobet» բուքմեյքերական ընկերություններում, Սեբաստիա 123/2 հասցեում գործող «Fast Credit» վարկային կազմակերպությունում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից համապատասախանաբար մեկական մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]
20:11 13.01.2019
Նիգերիայի շուկաներից մեկում բեռնատարի վրաերթի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել Էկիտի նահանգի Իվորոկո քաղաքի կենտրոնական մասում գտնվող շուկայում, հայտնում է Daily Post պարբերականը։ Հնարավոր պատճառ կարող է լինել արգելակների խափանումը։ Նշվում է, որ բեռնատարը բեռնված է եղել բրնձի փաթեթներով։ Մինչ մարդկանց վրաերթի ենթարկելը, այն բախվել էր երկու ավտոմեքենայի։ Երկրի […]
18:45 13.01.2019
Queen խմբի առաջատար Ֆրեդի Մերկյուրիի նախկին սիրեցյալ Մերի Օսթինը կստանա ռեժիսոր Բրայան Սինգերի «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի շահույթի մոտ 19 տոկոսը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նոյեմբերին վարձույթ դուրս գալու պահից ի վեր ֆիլմի դրամարկղային մուտքերը կազմել են 600 մլն ֆունտ ($770,6 մլն)։ Մերկյուրիի հետ Օսթինը ծանոթացել էր դեռևս 1970 թվականին մինչ արտիստի՝ մեծ ժողովրդականություն […]
18:27 13.01.2019
ՀՀ քննչական կոմիտեն որոշել է, որ 2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ գործը պետք է կարճել՝ հիմնավորելով, որ այնտեղ հանցակազմ չկա։ Գործի վերաբերյալ տեսաուղերձում այս մասին հայտնել է Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։ Պահանջելու է, որ մեղավորները կանգնեն արդարադատության առջև։ Եթե չեն կանգնում Հայաստանում, ուրեմն կկանգնեն Եվրոպական դատարանի առաջ»,-ասել […]
18:17 13.01.2019
Ինչը «ձեռք չի տալիս», ասում են ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ենք ստացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ընտրություններին «Մենք» կուսակցությունների դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված, ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։ «Քաղաքային իշխանության ԱԼԻԲԻՆ․․․ Մարդու համբերությունն էլ չափ ու սահման ունի․․․ Արդեն անտանելի է դառնում «թողեք, թող աշխատեն» արտահայտությունը։ Ամիսներ են անցել, սակայն երբ մատնանշում ես ամենապրիմիտիվ խնդրին, որի […]
18:08 13.01.2019
«ՊԲ շտաբի պետ գնդապետ Ջալալ Հարությունյանը հավաքակայանում տղերքին և նրանց ծնողներին է ներկայացնում զինվորական ծառայության հետ կապված այն ամենը, ինչ կարող է վերջիններիս հետաքրքրել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը՝ կցելով լուսանկարներ։
18:01 13.01.2019
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը) տևական ժամանակ գտնվում է Միացյալ Նահանգներում: Asekose-ի հրապարակած տեսանյութից երևում է, թե ինչպես է նա Լաս Վեգասի խաղատներից մեկում «ռուլետկա» խաղում: Իսկ հրապարակված լուսանկարում երևում է, որ Շմայսը համբուրգեր է ուտում Գլենդեյլի In-N-Out Burger-ում:
17:46 13.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար դժվարանցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
17:29 13.01.2019
Հրազդանում գիշերային ակումբներ այլևս չեն գործի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրազդանի քաղաքապետ, Սասուն Միքայելյանի որդի Սևակ Միքայելյանը։ «Հաշվի առնելով քաղաքացիների շահը, որպեսզի չխաթարվի բնակիչների գիշերային անդորրը, որոշում եմ կայացրել այլևս չթույլատրել Հրազդան համայնքում գործող գիշերային ակումբների հետագա գործունեությունը: Հարգելի համաքաղաքացիներ, ինձ համար առաջնային տեղում Ձեզ պատճառվելիք անհարմարություններից և բազմաթիվ խնդիրներից զերծ պահելն […]
16:37 13.01.2019
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր անակնկալ այց է կատարել Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներից մեկը, չճանաչելով նախարարին, ասել էր․ «Դեմքդ ծանոթ ա»։ «Չէին սպասում Արմավիրի ԲԿ-ում ? Հ.Գ. ինձ իրոք պետք չի ճանաչել դեմքով։ Ես ուզում եմ, որ մենք հենց այդպիսի առողջապահություն ունենանք, որ առանց նախարարի միջամտության այն լավ աշխատի։ Վստահ […]
15:18 13.01.2019
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է խաշ ուտելով հանրապետականին նմանվելու վերաբերյալ «Հրապարակ» թերթի հրապարակմանը։ «Ես ուզում եմ հասկանալ այս հրապարակման տրամաբանությունը. Հայաստանի Հանրապետության կամայական քաղաքացիներ կարող են հավաքվել գնալ խաշ ուտելու՝ մարդա 3000 դրամ հավաքելով, իսկ իշխող խմբակցության անդամները իրավունք չունե՞ն։ Ես եմ նման միջոցառում կազմակերպելու առաջարկի հեղինակը և ուրախ եմ, որ […]
15:05 13.01.2019
7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի օրակարգում 7 հարց է ընդգրկված: Խորհրդարանը հունվարի 14-ին կքննարկի հաշվիչ հանձնախմբի ստեղծման, ԱԺ նախագահի և փոխնախագահների ընտրության հարցը: Կստեղծվեն նաև մշտական հանձնաժողովները, և կընտրվեն դրանց նախագահները: Նորընտիր խորհրդարանը կառավարության առաջարկությամբ կքննարկի կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծը և գործադիր մարմնի ծրագրին հավանություն տալու հարցը:
14:59 13.01.2019
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն անակնկալ այց է կատարել Արմավիրի ԲԿ՝ տեսնելու համար, թե ինչպես են մարզային բժշկական կենտրոններն աշխատում հանգստյան օրերին, ծանոթանալու հիվանդացության մակարդակին։ Նա հանդիպել է բուժանձնակազմի հետ։ Սա նախարարի երկրորդ այցն է Արմավիրի ԲԿ։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:45 13.01.2019
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան` Երևանի ավագանին 2018 թ-ի դեկտեմբերի 25-ին որոշում է ընդունել Երևան համայնքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերի վերաբերյալ, հայտնում է iravaban.net-ը։ Որոշման 12-րդ կետը սահմանում է, որ Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային […]
14:37 13.01.2019
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մհեր Ենոքյանի գործով ծավալվող իրադարձություններին․ «Երեկ երեկոյան «Շանթ»-ով դիտեցի 1996թ․ սպանված Իոսիֆ Աղաջանովի հոր և քրոջ զրույցը Արամ Աբրահամյանի հետ։ Իսկ այսօր՝ «Այսօր»-ին տված հայր-Աղաջանովի հարցազրույցը։ Տեսա տրամաբանական խոսք, տրամաբանական տեսակետ, հարգանք օրենքի նկատմամբ ու օրենքից բխող հետևանքները ընդունելու պատրաստակամություն, սեփական վիշտն ամեն կերպ այլոց վզին փաթաթելու […]
14:02 13.01.2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին Աբու Դաբիիում կմասնակցի միջազգային խոշորագույն՝ «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week – ADSW) ֆորումին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։ Ֆորումի բացմանը ներկա կլինեն 4000-ից ավելի մասնակից աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկատերեր: Ֆորումի նիստերից մեկում Հայաստանի […]
13:21 13.01.2019
Հունվարի 12-13-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի սկզբնամասում այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ, Լուսաձոր գյուղի սկզբնամասում՝ մոտ 1 հա, գյուղին հարակից անտառամերձ գոտում՝ 5 հա մացառուտ, Բերդ քաղաքում՝ մոտ 600 քմ, «Ղալի Քար» կոչվող հանդամասում՝ մոտ 3000 քմ, Բերդ […]
13:03 13.01.2019
Բրիտանացի արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, ներկա չեն գտնվել Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի ծննդյան 37-րդ տարեդարձին։ Այս մասին գրում է The Sun-ը։ Նշվում է, որ Քեյթն իր ծննդյան օրը տոնել է մտերիմ ընկերների և ամուսնու՝ արքայազն Ուիլյամի հետ, Նորֆոլկի Անմեր-Հոլ քաղաքամերձ տանը։ Սասեքսի դուքսն ու դքսուհին հյուրերի թվում չեն եղել։ Հայտնի չէ, Հարրին […]
12:26 13.01.2019
Պերուի լողափնյա «Լաս-Պալմաս» ակումբում պայթյուն է որոտացել։ Պայթյունի կադրերը հայտնվել են համացանցում։ Դեպքը տեղի է ունեցել Կանիետե նահանգում։ Այս մասին հայտնում է El Comercio պարբերականը։ Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառը գազի երկու բալոնների պայթյունն է։ Մի քանի մարդ վնասվածքներ է ստացել։ Դեպի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները։ https://twitter.com/PMBreakingNews/status/1084299653011652609
12:17 13.01.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով կոմիտեն մտադիր է լսումներ անցկացնել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումների վերաբերյալ։ «Ամեն անգամ, երբ Թրամփը հանդիպում է Պուտինի հետ, երկրում ոչինչ չի ասվում։ Ամերիկան արժանի է իմանալու ճշմարտությունը»,-ասված է կոմիտեի համանախագահ Էլիոթ Էնգելի հայտարարությունում, որը հրապարակվել է կոմիտեի կայքում։ Նշվում է, որ լսումներ կանցկացվեն Պուտինի հետ Թրամփի նհարաբերությունների և […]
12:03 13.01.2019
Կինոօպերատորների ամերիկյան հանրույթը կազմել է XX դարի լավագույն ֆիլմերի թոփ հարյուրյակը։ Ցուցակը հրապարակվել է հանրույթի կայքում։ Մասնագետների կարծիքով՝ լավագույն ֆիլմը ռեժիսոր Ֆրեդի Յանգի «Լոուրենս Արաբացին» է (1962 թ․)։ Նկարահանումները կատարվել են դժվարին պայմաններում։ Հորդանանյան Ջեբել էթ-Թուբեյք վայրում անտանելի շոգ է եղել, իսկ ջրի մոտակա աղբյուրին հասնելու համար անհրաժեշտ էր անցնել 240 կմ։ Երկրորդ հորիզոնականում հայտնվել […]
11:44 13.01.2019
Իսրայելական ավիացիան հարձակվել է Գազայի հյուսիսում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ստորգետնյա ենթակառուցվածքի 2 օբյեկտի վրա՝ ի պատասխան Գազայի հատվածից հրթիռի արձակման։ Այս մասին հայտում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլ ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ Շաբաթ երեկոյան Գազայի հատվածից հրթիռ է արձակվել, որը պայթել է իսրայելական Սդոտ-Նեգեվ տարածաշրջանային խորհրդի տարածքում, տուժածներ չկան։
11:30 13.01.2019
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հաջողությամբ վիրահատվել է Բուենոս Այրեսի կլինիկաներից մեկում։ Այս մասին Twitter-ում հայտնել է նրա փաստաբան Մատիաս Մորլան։ «Դիեգոն վիրահատության է ենթարկվել, ամեն բան լավ է ընթացել։ Այժմ սպասում ենք ապաքինման, որպեսզի նա կարողանա վերադառնալ աշխատանքի»,-գրել է Մորլան։ AFP-ի տվյալներով՝ Մարադոնան ենթարկվել է պորտի ճողվածքի վիրահատության։
11:08 13.01.2019
Փհենյանը դիտարկում է փետրվարին երկու երկրների առաջնորդների հանդիպում անցկացելու Վաշինգտոնի առաջարկը։ ԱՄՆ վարչակազմը Հյուսիսային Կորեային առաջարկել է Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումն անցկացնել փետրվարի կեսերին, Վիետնամում։ Այս մասին հայտնում է Yomiuri թերթը՝ հղում անելով ամերիկյան, հյուսիսկորեական և ճապոնական աղբյուրներին։ Փհենյանը դեռևս հստակ պատասխան չի տվել։ Հիշեցնենք, որ Թրամփի և Կիմ Չեն Ինի […]