TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է 240 մարդ  

10:53 13.01.2019

Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոք ակցիաների ընթացքում ձերբակալվել է 240 մարդ։ Նրանցից 200-ը կալանավորվել են։ Այս մասին հայտում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։ Մի շարք քաղաքներում, այդ թվում Փարիզում, ցույցներն ուղեկցվել են անկարգություններով։ Մայրաքաղաքում ձերբակալվել է ավելի քան 120 մարդ։ Ձերբակալվածները մեղադրվում են իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ բռնություն դրսևորելու և արգելված զենք կրելու մեջ։ Ընդհանուր […]

̰
Shutdown-ի ֆոնին Թրամփի վարկանիշն ընկել է

10:42 13.01.2019

ԱՄՆ-ում ձգվող Shutdown-ի՝ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի կանգի ֆոնին նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը նվազել է՝ հասնելով 44 տոկոսի։ Այս մասին վկայում են Hill TV-ի և HarrisX հետազոտական ընկերության անցկացրած հարցման տվալները։ Ըստ հարցման տվյալների՝ ամերիկացիների 44 տոկոսը հավանություն է տալիս Թրամփի գործողություններին։ Նշվում է, որ դեկտեմբերին Թրամփի վարկանիշը կազմել է 47 տոկոս։ Պատասխանողների 56 տոկոսը […]

̰
Հրդեհ Ուրասար գյուղում. տունն ամբողջությամբ այրվել է

10:33 13.01.2019

Հունվարի 12-ին՝ ժամը 22:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ուրասար գյուղի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:25-ին, մարվել՝ 01:24-ին: Ամբողջությամբ այրվել են Գ. Թ.-ին պատկանող տունը և կից խորդանոցը (մոտ 84 քմ):

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար․ ռուսական կողմում կուտակված է 158 բեռնատար, 79 մարդատար մեքենա

10:17 13.01.2019

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս:

̰
Հրդեհ Վարդանանց փողոցում․ կա զոհ, 2 տուժած

10:05 13.01.2019

Հունվարի 13-ին՝ ժամը 07:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման ու օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով […]

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով ավտոմեքենաների համար

09:57 13.01.2019

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հունվարի 13-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով ավտոմեքենաների համար՝ փակ: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային […]

̰
Փլուզում Չինաստանի ածխահանքերից մեկում․ կա մոտ 20 զոհ

09:43 13.01.2019

Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող ածխահանքում տեղի ունեցած փլուզումն առնվազն 19 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով իշխանությունների տվյալներին։ Եվս 2 հանքափորներ մնում են արգելափակված։ Դեպքը տեղի է ունեցել Շենսի նահանգում։ Փլուզման պահին հանքում գտնվել է 87 մարդ, նրանցից 66-ին հաջողվել է տարհանել։ Հանքում արգելափակված հանքափորների որոնումները շարունակվում են։ Ածխահանքը պատկանում […]

̰
Գերմանիայում ԱՄՆ դեսպանը հայտնվել է մեկուսացման մեջ․ Der Spiegel

09:28 13.01.2019

Գերմանիայի իշխող էլիտան խուսափում է Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելից, նույնիսկ դաշնային կանցլեր Անգելա Մերկելը նրան պահում է  հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է Der Spiegel պարբերականը։ Պարբերականի փոխանցմամբ՝ Բեռլինում ԱՄՆ-ի ներկայացուցիչը գրեթե գտնվում է քաղաքական մեկուսացման մեջ։ Դա կապված է այն բանի հետ, որ Գրենելը «փորձում է միջամտել Գերմանիայի ներքին գործերին»։ Ավելի վաղ Bild […]

̰
Թրամփը թաքցնում է Պուտինի հետ զրույցի մանրամասները․ ԶԼՄ-ներ

09:16 13.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարչակազմի անդամներից թաքցնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մանրամասները։ Այս մասին հայտնում է The Washington Post –ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի հաղորդմամբ՝ խոսքը 2017 թվականին Համբուրգում կայացած հանդիպման մասին է, որին ներկա է գտնվել նաև այդ ժամանակ պետքատուղարի պաշտոնը զբաղեցնող Ռեքս Թիլերսոնը։ Նշվում է, որ բանակցություններից հետո Թրամփը վերցրել […]

̰
SHANTNEWS

08:46 13.01.2019

̰
ՀՀ-ում H1N1 վիրուսով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել

16:17 11.01.2019

Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը,  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ մահացածը կին է, ով զուգահեռ ուներ նաև այլ հիվանդություններ: Հանրապետությունում շրջանառվում են H1N1 վիրուսի Ա և Բ ենթատեսակները: Հիմնականում տարածված է Ա ենթատեսակը:

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

15:22 11.01.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

̰
Հունվարի 10-ից 11-ը բացահայտվել է հանցագործության 56 դեպք

11:44 11.01.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։ Մասնավորապես՝ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ձեռքբերման 15, անձնական ունեցվածքի գողության 12, մարմնական վնասվածք հասցնելու 7, խարդախության և ծեծի 4-ական, անձի առևանգման ու ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 3-ական, յուրացման կամ վատնման և բժշկական օգնություն և սպսարկում […]

̰
Կրկնակի աճել են Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման ու մշտադիտարկման այցերը

11:34 11.01.2019

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, նախորդ 4 տարիների հետ համեմատած, կրկնակիից ավելի աճել են ինչպես արագ արձագանքման, այնպես էլ ազատությունից զրկման վայրեր իրականացված այցերը։ Մասնավորապես՝ 2014 թվականին ընդհանուր առմամբ 458 այց է իրականացվել, 2015 թվականին՝ 586, 2016 թվականին՝ 415, 2017 թվականին՝ 614, 2018 թվականին՝ 1134։ 2017 թվականից, պայմանավորված Պաշտպանի մասին օրենքում տեղի ունեցած փոփոխություններով, աճել են […]

̰
31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու, անչափահասին ինքնասպանության փորձի հասցնելու համար

10:59 11.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 38-ամյա կնոջը ծեծելու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, անչափահասին ինքնասպանության փորձի հասցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 31-ամյա տղամարդուն: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1987 թվականին, 2017թ. ամռանը ծանոթացել, անձնական […]

̰
Եթե դատապարտյալը չի ընդունում իր մեղքը, ապա չի կարող խոսք լինել ներման մասին. Արթուր Ղազինյան

10:55 11.01.2019

Եթե դատապարտյալը չի ընդունում իր մեղքը, ապա չի կարող խոսք լինել ներման մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Խնդրում եմ մեկ բան հաշվի առնել. Ներում շնորհում են մեղավորին, ինչի հիմքում մեղքի խոստովանությունն է, ապաշխարումը, տուժող կողմի հետ համաձայնության ձեռք բերումը` փաստացի հաշտությունը: […]

̰
Սաուդյան Արաբիայում 40 հազարից ավելի կանայք վարորդական իրավունք են ստացել

10:47 11.01.2019

Սաուդյան Արաբիայում 40 հազարից ավելի կանայք վարորդական իրավունք են ստացել անցած տարվա հունիսից, երբ վերացվեց իգական սեռի ներկայացուցիչների կողմից ավտոմեքենայի վարման արգելքը: Այս մասին հայտնում է Saudi Gazette-ը: Թագավորության իշխանությունները մտադիր են ավտովարման ուսուցման 14 նոր կենտրոն բացել՝ դասընթացներին մասնակցել ցանկացողների հերթերի պատճառով:

̰
«Հայաստանում լուրջ առաջընթաց է», «Ադրբեջանում իրավիճակը սարսափելի է». Amnesty International

10:40 11.01.2019

Ադրբեջանի կառավարությունն իր գործողություններով ցանկանում է միանշանակ ցույց տալ բոլորին, որ չի հանդուրժելու որևէ քննադատություն իր հասցեին, Վաշինգտոնում կայացած քննարկման ընթացքում հայտարարել է Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Դանիել Բալսոնը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Կասկած չկա՝ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը սարսափելի է. հիմնարար ազատություններն ու մարդու իրավունքներն անընդհատ […]

̰
Պետական ապարատը կառավարությունում օպտիմալացնում են, ԱԺ-ում՝ ուռճացնում. «Իրավունք»

10:34 11.01.2019

«Իրավունք» թերթը գրում է. «Թեպետ 103-ամյա ընտրող Բավական Փիլոյանը երեկ նորաթուխ պատգամավորներին հուշում էր, որ բավական է, «հերիք է ու բոլ», սակայն նորընտիրները որոշել են Ազգային ժողովում ուռճացնել պետական ապարատը և, ինչո՞ւ ոչ, և´ ծանոթ-բարեկամներին տեղավորել աշխատանքի, և´ իրենց աշխատավարձը բարձրացնել: Պարզվում է՝ նոր խորհրդարանի ձևավորումից հետո կավելանա ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը: Հիշեցնենք, որ ՀՀ […]

̰
2018թ․ Թուրքիայից կատարված արտահանումը ռեկորդային ծավալի է հասել

09:45 11.01.2019

2017 թվականին Թուրքիայից կատարվել է 168․1 մլրդ դոլար ծավալով արտահանում։ Դրա շուրջ 43 տոկոսը բաժին է ընկել ստամբուլյան ընկերություններին։ Իսկ 17 նահանգներից կատարված արտահանման ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Թուրքիայի առևտրի նախարարության և «Թուրքիայի արտահանողների խորհրդի» տվյալների համաձայն՝ 2018թ․ Թուրքիայից կատարված արտահանման ծավալն աճել է 7․1 տոկոսով։ 2018թ․ արտահանման […]

̰
Պատահաբար արձակված կրակոցից քաղաքացի է տուժել

09:30 11.01.2019

Հունվարի 9-ին՝ ժամը 17։15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16։40-ին, «ձախ ծնկահոդի շրջանի հրազենային թափանցող միջանցիկ վիրավորում, ոսկրի և փափուկ հյուսվածքների վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1998 թ. ծնված Նորիկ Բ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 9-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Նորիկ Բ.-ն և 1987 թ. ծնված Հարություն […]

̰
Ոստիկանները բացահայտել են Նոր Արտամետի դպրոցից կատարված գողությունը

09:15 11.01.2019

Հունվարի 9-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ հունվարի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում դուռը կոտրելով մուտք են գործել Նոր Արտամետ համայնքի դպրոց, այնուհետև կոտրելով տնօրենի աշխատասենյակի դուռը՝ գողացել են դպրոցի հաշվեկշռին գրանցված համակարգիչը, 2 հատ էլեկտրական ջեռուցիչ և հեռախոս: Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցանքը կատարել են 2 […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում

09:02 11.01.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Աթոյան փ. 2-7 սեփական տները, Արեշ 12փ. 1-23 սեփական տները, Բուռնազյան փ. 116, 139, 141, 143 սեփական տները, Ռոստովյան փ. 2-50 (զույգ) սեփական տները, Էրեբունի փ. 21/1 շենքը, 10:30-16:30 Այգեստան 11փ. 7-227 […]

̰
Վահան Կոստանյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար. 30 տոկոսի կրճատում է սպասվում․ «Իրատես»

08:44 11.01.2019

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած «Իմ քայլում» բացառում են, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար է դառնալու ոչ անհայտ, ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը, այնուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ հենց նա է դառնալու աշխատակազմի ղեկավար: Փաստը ժպիտ է առաջացրել շատերի մոտ, այնուհանդերձ, ԱԺ-ում պատրաստվում են այդ նշանակմանը: Ավելին` այս օրերին ԱԺ-ում խոր անհանգստություն է […]

̰
Չինական տիեզերական սարքը Երկիր է փոխանցել Լուսնի հակառակ կողմի համայնապատկերային լուսանկարը

08:23 11.01.2019

Չինական տիեզերական «Չանէ-4» սարքը, որը հունվարի սկզբին փափուկ վայրէջք կատարեց Լուսնի հակառակ՝ մութ կողմում, ուղարկել է Երկրի բնական արբանյակի մակերևույթի համայնապատկերային լուսանկարը և այլ լուսանկարներ։ Այս մասին հայտնում է Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը (CNSA)։ Լուսնի մակերևույթն ուսումնասիրող «Չանէ-4»-ի առաքելության համար չինական համալսարանները մշակել էին մի քանի գիտական ծրագիր։ Ընդհանուր առմամբ, «Չանէ-4»-ը հանդերձված է 8 սարքերով։ […]

̰
Արգենտինան ու Պերուն արգելել են վենեսուելացի պաշտոնյաների մուտքն իրենց երկրներ

08:10 11.01.2019

Պերուի ԱԳՆ-ն արգելել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և վենեսուելական իշխանությունների ևս մի քանի տասնյակ ներկայացուցիչների մուտքը երկիր։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով պերուական ԶԼՄ-ներին։ Պերուի բանկային հաստատությունները կդադարեցնեն փոխգործակցությունը Վենեսուելայի ֆինանսական ինստիտուտների հետ։ Բացի այդ, խորհրդակցությունների համար Լիմա է կանչվել Վենեսուելայում Պերուի գործերով ժամանակավոր հավատարմատար Ռոսա Ալվարեսը։ Արգենտինայի իշխանությունները նույնպես որոշում են […]

̰
Մի քանի տասնյակ փոկեր կաթվածահար են արել կանադական քաղաքը

07:54 11.01.2019

Մոտ 40 փոկեր խաթարել են կանադական Ռոդիկտոն-Բայդ-Արմ քաղաքի բնակիչների առօրյան։ Տրանսպորտի երթևեկությունը գրեթե ամբողջովին կանգ է առել։ Այս մասին գրում է CBC-ն։ Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ 2 փոկեր արդեն հայտնվել են մեքենաների անիվների տակ։ Իշխանությունները կարծում են, որ կենդանիները չափազանց շատ են հեռացել ափից, և, հավանաբար, մոլորվել են։ Կենդանիները հայտնվել են ամենուր՝ ճանապարհներին, բակերում, ավտոկայանատեղիներում, այգիներում։ Կենդանիներն […]

̰
Սպիտակ տունը պատրաստվում է երկրում արտակարգ դրություն սահմանել․ ԶԼՄ-ներ

07:37 11.01.2019

Սպիտակ տունը սկսել է պայմաններ ստեղծել, որոնք թույլ կտան ԱՄՆ-ում սահմանել արտակարգ դրության ռեժիմ։ Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկա պահին փնտրում է ԱՄՆ ինժեներային զորքերի բյուջեում չօգտագործված միջոցներ, որոնք կարող են արտակարգ դրության ռեժիմի սահմանման դեպքում օգտագործվել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի շինարարությունը ֆինանսավորելու […]

̰
Թրամփը հրաժարվել է մասնակցել Դավոսի տնտեսական համաժողովին

07:20 11.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է իր այցը շվեյցարական Դավոս, որտեղ պետք է անցկացվի համաշխարհային տնտեսական համաժողովը։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում։ Նա որպես պատճառ նշել է ԱՄՆ-ի ներքին խնդիրները, մասնավորապես՝ բյուջեի չընդունման հետևանքով կառավարության աշխատանքի մասնակի կանգը դեռ դեկտեմբերի 22-ից, ինչպես նաև սահմանին անվտանգությանն առնչվող իրավիճակը։ Նա ներողություն է խնդրել համաժողովի […]

̰
Մարտունու, Կոտայքի ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է

16:08 10.01.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Մարտունու, Կոտայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքում բուքը դադարել է: Այս պահին նշված ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհի բացման և մաքրման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման […]

̰
BACK_TO_TOP