TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Քաղաքապետարանի պատասխանատուները ստուգայցեր են կատարում համայնքային դպրոցներ և մանկապարտեզներ

16:07 10.01.2019

Երևանի քաղաքապետարանի առողջապահության և հանրակրթության վարչությունների պատասխանատուները շարունակում են ստուգայցերը համայնքային ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում: Այցերի նպատակը կրթօջախներում առկա բուժկետերի պայմանների ստուգումն է, ինչպես նաև սուր շնչառական վարակների սեզոնով պայմանավորված ընդհանուր իրավիճակին ծանոթանալը: «Մենք սուր շնչառական վարակների հիվանդացության բարձրացում չունենք, չենք արձանագրել: 2019թ.-ի այս սեզոնը համարյա չի տարբերվում 2018թ.-ից: Համաճարակաբանական ֆիլտր է իրականացվում բոլոր դպրոցներում, […]

̰
Ավարտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

14:14 10.01.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանում դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի՝ 1982 թվականին ծնված բնակչին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մինչդատական […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են «Պորշե»-ի լուսարձակները գողացած դիմակավորված անձանց

13:11 10.01.2019

Հունվարի լույս 7-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնի սպասարկման տարածքում «Պորշե» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակների գողության դեպք արձանագրվեց։ Խոսքն այս մեքենայի մասին է։ Դեպքի վայրը Մելիք-Ադամյան փողոցում է։ Գողությունը կատարվել է 4-ն անց 50-ի սահմաններում։ Դիմակավորված անձինք տեխնիկական միջոցներով, մասնավորապես` երկաթե իրերով, վայրկյանների ընթացքում հանել են մեքենայի լուսարձակներն ու փախել։ Տուժողին պատճառվել է զգալի չափերի՝ 480.000 հազար […]

̰
Երևանում կատարված ապօրինի ծառահատման դեպքը բացահայտվել է

12:43 10.01.2019

Հունվարի 7-ին Երևանի Բաբայան փողոցի բնակիչներից մեկը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց, որ հունվարի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի հատել են Բաբայան 32 շենքի բակում իր տնկած ու մշակած 2 խնձորենին,  ընկույզի, սերկևիլի ու հոնի մեկական ծառեր: Ոստիկանությունում կասկածյալը խոստովանել է, որ ինքն է հատել ծառերը: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

̰
Քսան գրադարանավարներ վարչական դատարանում վիճարկում են իրենց աշխատանքից հեռացնելու մասին Վանաձորի ավագանու որոշումը

12:31 10.01.2019

Վանաձորի 20 գրադարանավարներ դիմել են ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելու իրենց աշխատանքից ազատելու համար, ի թիվս այլ հիմքերի, հիմք հանդիսացած Վանաձորի ավագանու 2017թ. ապրիլի 18-ի թիվ 18-Ա որոշման 1.1 կետը: Գրադարանավարների հայցը 2018թ. դեկտեմբերի 18-ին դատարան է ներկայացրել նրանց ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը: «Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ը գրադարանավարների հետ […]

̰
Գողություն, ապօրինի ծառահատում, անձի առևանգում. 1 օրում բացահայտվել է հանցագործության 41 դեպք

12:21 10.01.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 9-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 41 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության 9-ական, մարմնական վնասվածք հասցնելու 8, ծեծի 4, բնակարանային գողության ու ապօրինի ծառահատման 2-ական, անձի առևանգման, պետական հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրամիջոցի հայտնաբերման և […]

̰
Վթար Էջմիածնում. 46-ամյա մոտոցիկլիստը մահացել է

11:59 10.01.2019

Հունվարի 9-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, 46-ամյա Արմեն Մնացականյանը, վարելով «Կավասակի» մոտոցիկլետը, Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի մետաղյա սյանը, ինչի հետևանքով տեղում մահացել է: Կատարվում է քննություն։

̰
ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքը կներկայացվի «ԱՅԴԵՔՍ-2019» միջազգային ցուցահանդեսում

11:35 10.01.2019

Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Խոսելով երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների մասին՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը կարևորել է համագործակցությունը պլանային և պայմանագրային հիմքերի վրա […]

̰
Ամանորյա տոներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ուղևորափոխադրումների ծավալն ավելացել է 31%-ով

11:33 10.01.2019

Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոնական օրերին՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2019 թվականի հունվարի 7-ը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ փոխադրել է 11 հազար 320 ուղևոր, ինչը 31%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Միջազգային հաղորդակցությունում՝ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքով, փոխադրվել է 1 093 ուղևոր (աճը՝ 42%), իսկ տեղական հաղորդակցությունում՝ 9 519 ուղևոր (աճը՝ 21%): Երևան-Գյումրի-Երևան երթուղում գործող […]

̰
Սուր շնչառական վարակներով հիվանդացած երեխաներին չտանե՛լ դպրոց և մանկապարտեզ. քաղաքապետարանի կոչը

11:20 10.01.2019

Սուր շնչառական վարակների սեզոնով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանը կոչ է անում ծնողներին՝ վարակված երեխաներին չտանել դպրոցներ և մանկապարտեզներ: Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանն իրազեկում է, որ մանկապարտեզներում հաճախելիության նվազման հետ կապված խմբերի փակման մասին տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

̰
«Լոռի»-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

11:06 10.01.2019

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է 6 ֆուտբոլիստի ծառայությունից: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` «Լոռի» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը գանացի պաշտպան Ռիչարդ Բոտչվեյի, կիսապաշտպան Արեգ Ազատյանի, կիսապաշտպան Դավիթ Ասլանյանի, կիսապաշտպան Վիգեն Ավետիսյանի, դարպասապահ Գոռ Էլյազյանի, պաշտպան Վարդան Մովսիսյանի հետ: «Լոռի» ֆուտբոլային ակումբը մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է:

̰
Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է անձի հաշմանդամության խումբը

11:04 10.01.2019

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը հաշմանդամության խումբը վերականգնելու հարցում: Դիմումատուի պնդմամբ՝ բժշկասոցիալական փորձաքննական որոշումներով 3 տարի շարունակ իր նկատմամբ սահմանվել է 3-րդ խմբի հաշմանդամություն, սակայն հերթական՝ 2018 թվականի վերափորձաքննության արդյունքում, հաշմանդամության խումբ չի սահմանվել: Քաղաքացին, որոշումն անհիմն համարելով, բողոքարկել է վարչական կարգով, սակայն արդյունքի չի հասել: Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Աշխատանքի […]

̰
«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ձերբակալվել է մեկ անձ

11:00 10.01.2019

«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ձերբակալվել է մեկ անձ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: 2018 թ. դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզի դատախազությունից Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին էր ուղարկվել «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից 2018 թ. դեկտեմբերի 10-ին կազմված անտառախախտման արձանագրությունը, ըստ որի՝ անհայտ անձը ազգային […]

̰
Լարսի ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար. Ռուսական կողմում կուտակված է 170 բեռնատար ու 36 մարդատար մեքենա

10:57 10.01.2019

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 170 բեռնատար և 36 մարդատար ավտոմեքենա:

̰
ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպումներ է ունեցել Ղազախստանում

10:52 10.01.2019

Հունվարի 6-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպումներ է ունեցել ՂՀ ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի, իսկ հունվարի 9-ին՝ ՂՀ ՆԳ նախարար Կալմուխանբեթ Քասիմովի հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ ի թիվս երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք հարցերի՝ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Կարագանդայում տեղի ունեցած միջադեպը, դրան հաջորդած իրադարձությունները՝ միանշանակ արձանագրելով, որ այն կրել է կենցաղային […]

̰
Կարագանդայում կատարվածի վերաբերյալ իմ վարկածներին ավելանում է ևս մեկը՝ դրանց կապը Ղազախստանում նախագահափոխության հետ. Ստյոպա Սաֆարյան

10:48 10.01.2019

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կարագանդայի դեպքերին: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Կարագանդայում կատարվածի վերաբերյալ իմ վարկածներին ավելանում է ևս մեկը՝ դրանց կապը Ղազախստանում նախագահափոխության հետ: Երկու օր առաջ «Շանթ»-ի «Հեռանկար»-ի տաղավարում Aram Abrahamyan-ի՝ հերթական վարկածին վերաբերող հարցին սխալմամբ պատասխանեցի, որ «ղազախական իշխանության վարկածը» բացառում եմ, քանի որ նրանք շահագրգռված չեն դեստաբիլիզացիայով, չպատկերացնելով, որ կարող […]

̰
Մայրապետյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելը հետաձգվել է

10:43 10.01.2019

2019 թվականի հունվարի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ 2019 թվականի հունվարի 2-ին Սամվել Մայրապետյանի փաստաբանները, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել են, որ վերջինս, դատարանի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին վերադարձնել դիմումատուի անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 5 մարզում

09:59 10.01.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:30-16:30 Թաիրովի փ. 5-47 սեփական տները, Նորագյուղ թաղ. 87-346 սեփական տները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-13:00 Ավան-Առինջ՝ Դուշամբեի փ․ 1, 3, 5 շենքերը, Տաշքենդի նրբ․ 8, 10, 12, 13, 15 շենքերը, թիվ […]

̰
Մահացել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերջին նախագահ Անատոլի Լուկյանովը

09:46 10.01.2019

Ռուսաստանում 89 տարեկանում մահացել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերջին նախագահ, ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Անատոլի Լուկյանովը: Նրա մահվան լուրը հայտնել է Սմոլենսկի նահանգապետ Ալեքսեյ Օստրովսկին թվիթերյան իր էջում: Լուկյանովի մահվան պատճառների մասին չի հաղորդվում։  

̰
Երևանի բնակիչը փորձել է բազկերակները վնասելով ինքնասպանություն գործել

09:32 10.01.2019

Հունվարի 10-ին՝ ժամը 01:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դրոյի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փորձել է ինքնասպանություն գործել` վնասելով բազկերակները: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ Վ. Դ.-ն (ծնված 1966 թ.) փորձել է ինքնասպանություն գործել` կտրելով ձախ ձեռքի […]

̰
Խոշոր հրդեհ Փամբակ գյուղում

09:18 10.01.2019

Հունվարի 9-ին՝ ժամը 22:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղի ամառանոցներում այրվում են 2 տնակի տանիքներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Փամբակ գյուղի 5-րդ փողոցի թիվ 8 հասցեում գտնվող Պ. Պ.-ին պատկանող երկու տնակներից (յուրաքանչյուրը՝ 18 քմ) մեկն այրվել է ամբողջությամբ (գույքով), իսկ […]

̰
Էջմիածինցիները պահանջում են, որ Մանվել Գրիգորյանը հեռանա Էջմիածնից. «Ժամանակ»

09:06 10.01.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքացիները ցանկանում են վերսկսել Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ցույցերը: Բայց եթե նախկինում նրանք բողոքում էին դատարանի որոշման դեմ, որով Գրիգորյանն ազատ արձակվեց, հիմա նաև պահանջում են, որ Գրիգորյանը փոխի իր բնակության վայրը և հեռանա Էջմիածնից: Բողոքի առաջին ցույցը տեղի կունենա հունվարի 11-ին»:

̰
Կիմ Չեն Ինը հայտնել է Թրամփի հետ հանդիպման նպատակը

08:54 10.01.2019

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը կբերի արդյունք, որն արձագանք կգտնի միջազգային հանրության մոտ։ Այս հայտարարությունը հնչել է հյուսիսկորեացի առաջնորդի՝ Պեկին այցից հետո, հայտնում է Reuters-ը։ Կիմ Չեն Ինն ասել է, որ այլոց կողմից Փհենյանի անհանգստության ըմբռնման հույս ունի, և որ հետաքրքրված կողմերը միջոցներ կընդունեն՝ Կորեական […]

̰
Փաշինյանն իր կուսակիցներին մեղադրել է երևանցիների դժգոհությունը հարուցելու համար. «Ժամանակ»

08:43 10.01.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 8-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ և, ըստ հանդիպման մասնակիցների, նախատինքի խոսքեր է հնչեցրել ավագանու անդամների և քաղաքապետարանի ղեկավարության հասցեին: Մասնավորապես՝ Փաշինյանը իր կուսակիցներին մեղադրել է քաղաքային տնտեսության կառավարումը տապալելու և երևանցիների դժգոհությունը հարուցելու համար: Պետք է նկատի ունենալ սակայն, որ նման […]

̰
ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցություններն ավարտվել են․ Պեկինը խոստացել է մեծացնել գնումների ծավալը

08:30 10.01.2019

Առևտրային հակասությունների շուրջ ԱՄՆ-ի և Չինաստանի բանակցությունները, որոնք ընթանում էին Պեկինում երկուշաբթիից, ավարտվել են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը։ «Բանակցությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն առաջիկայում»,- նրա խոսքերն է մեջբերում «РИА Новости»-ն։ Լու Կանը հավելել է, որ բանակցությունների արդյունքները կարելի է անվանել դրական ողջ աշխարհի համար։ Պեկինը խոստացել է զգալիորեն […]

̰
Կատուն վնասել է XVII դարի նկարը

08:15 10.01.2019

Բրիտանացի արվեստագետ Բենդոն Գրեսվենորի կատուն լրջորեն վնասել է ավելի քան 5000 ֆունտ սթերլինգ արժողությամբ  XVII դարի նկարը, գրում է The Telegraph-ը։ Ինչպես պատմել է Գրոսվենորը, իր սիրելի նկարիչներից մեկի՝ Ջոն Մայքլ Ռայթի դիմանկարն ինքը ձեռք էր բերել 5250 ֆունտով, 2015 թվականին։ Կատուն նկարը վնասել է իր հանկարծակի ցատկով, ինչի հետևանքով նկարի վրա անցք է առաջացել։ […]

̰
Google-ի աշխատանքում զանգվածային խափանում է տեղի ունեցել

08:04 10.01.2019

Ողջ աշխարհից օգտատերերը հայտնել են Google որոնողական համակարգի աշխատանքում խափանման մասին։ Համացանցային ռեսուրսների մոնիթորինգով զբաղվող Downdetector ծառայության տվյալներով՝ խնդիրները նկատվում են ԱՄՆ արևելյան ափի ժամանակով 18։37-ից (Երևանի ժամանակով՝ 03:37-ից)։ Ամենից շատ բողոքները ստացվել են ամերիկացի օգտատերերից։ Խնդրի վերաբերյալ գանգատվել են նաև Ռուսաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Բրազիլիայի, Պերուի օգտատերերը։ 67% -ը հայտնել […]

̰
Ռուսական ռազմական արբանյակը դուրս է եկել ուղեծրից ու այրվել

07:40 10.01.2019

Հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող համակարգով «Կոսմոս-2430» ռուսական արբանյակը դուրս է եկել ուղեծրից ու այրվել մթնոլորտում։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությանը։ ԱՄՆ-ի հաղորդմամբ՝ արբանյակը բռնկվել է հունվարի 5-ին։ Սարքը տիեզերք էր դուրս բերվել 2007 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Պլեսեցկ տիեզերակայանից և պետք է հետևեն ԱՄՆ-ի տարածքից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների […]

̰
Գետաշենում շմոլ գազից 5 քաղաքացի է թունավորվել

17:21 09.01.2019

Հունվարի 8-ին՝ ժամը 05:25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2003 թ. ծնված Ելենա Գ.-ն, 2004 թ. ծնված Լիանա Գ.-ն, 2009 թ. ծնված Գոռ Գ.-ն, 1964 թ. ծնված Գայանե Ն.-ն և 1985 թ. ծնված Արմինե Ն.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք […]

̰
Զորակոչիկ տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետ կգտնվեն ուղեկցող ոստիկաններ

17:17 09.01.2019

Զորակոչիկների տեղափոխման հետ կապված երեկվա միջադեպի կարգի դեպքերը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի կարգադրությամբ զորակոչիկ տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետ կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ: «Քաղաքացիներին կոչ ենք անում հարկ եղած դեպքում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկաններին»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

̰
BACK_TO_TOP