17:12 09.01.2019
Հունվարի 8-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին։ Ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին՝ դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։
16:45 09.01.2019
Հունվարի 8-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերը հանձնեց Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին (Barham Salih)։ Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ Սալեհին փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Դեսպան Փոլադյանը հավաստիացրեց, որ առօրյա աշխատանքային օրակարգն է լինելու երկկողմ բազմաբնույթ համագործակցության խորացումն ու զարգացումը` խոստանալով ջանք չխնայել հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և […]
13:40 09.01.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ շարունակվում են ՀՀ մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման, կրթական, մշակութային, առողջապահական, ճանապարհաշինության, բնակարանաշինության, գյուղտեխնիկայի ձեռքբերման և այլ նպատակներով առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։ Այդ նպատակով 2018թ.-ին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին և ՀՀ մարզպետարաններին հատկացվել է 3 միլիարդ 975 միլիոն դրամ՝ 216 […]
13:06 09.01.2019
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, ձմեռային զորակոչի շրջանակներում, մինչև զորակոչի ավարտը, «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններում իրականացնելու են շուրջօրյա պարեկային ծառայություն` արտերկրից ժամանող զորակոչիկներին դիմավորելու, ըստ անհրաժեշտության` զորակոչի վերաբերյալ իրավական պարզաբանումներ տրամադրելու համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմական ոստիկանները հետևելու են նաև օդանավակայանների տարածքում զինծառայողների կողմից զինվորական համազգեստի կրման կանոնների […]
13:00 09.01.2019
2019թ-ի հունվարի 8-ին՝ ժամը 10։30-ից մինչև 11։30-ը, ինքնությունը չպարզված մի խումբ անձինք տարբեր ավտոմեքենաներով հետապնդել են ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «ՊԱԶ-32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը, որի ընթացքում ճանապարհի տարբեր վայրերում կտրելով ավտոբուսի ճանապարհը, ստեղծելով վթարային իրադրություն, հարկադրել են կանգ առնել, այդ ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով […]
12:05 09.01.2019
Դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Դիլիջանի բաժին են ստացվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից դեկտեմբերի 10-ին կազմված անտառախախտման արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի կողմից կազմված կից հաշվարկը, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 2-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել են 15 հատ տարբեր տեսակի և […]
11:28 09.01.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 8-ից 9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 26 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 8, մարմնական վնասվածք հասցնելու 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի 2-ական, անձի առևանգման, խարդախության, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ընտրական իրավունքի խախտման, ինքնասպանության հասցնելու, ավտոմեքենայի նույնականացման համար կեղծելու ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական […]
11:19 09.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, խոշոր չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 22-ամյա բնակչին: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ […]
11:17 09.01.2019
Տավուշի մարզի Բերդ քաղաքի 27-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող Բերդ քաղաքի 39-ամյա բնակիչը երեկ երեկոյան ինքնակամ ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 39-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու համար: Ավելի վաղ հայտնել էինք, որ […]
11:13 09.01.2019
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 129 բեռնատար և 24 մարդատար ավտոմեքենա:
11:03 09.01.2019
Փաստաբան Նորայր Նորիկյանը կարծում է, որ պետք է լրջորեն վերանայվի Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը: Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասված է. «Ժամանակ գտա և ուսումնասիրեցի ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը, որը տեղադրված է www.e-draft.am կայքում: Կարծում եմ, որ այս փաստաթուղթը չի համապատասխանում այն չափանիշներին ու պահանջներին, […]
10:50 09.01.2019
Սիրիայի հայ համայնքը 2019 թվականին լայն թափով իրականացնելու է ազգային կառույցների վերականգնման աշխատանքը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, 2018-ին այդ ուղղությամբ զգալի աշխատանք է իրականացվել, ինչն էլ ակտիվորեն շարունակվելու է այս տարի: «Մենք ակնկալում ենք, որ 2019-ն աշխարհի համար կլինի խաղաղ տարի: Հալեպի ազատագրումից հետո սկսվեց վերականգնման գործընթաց: Կարող ենք […]
10:46 09.01.2019
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հերքել է մամուլում տարածված լուրը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին: ՊԵԿ-ը հերքում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր «Ժամանակ» օրաթերթը լուր է տարածել «Սկանդալային քրգործ. ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել Արթուր Վանեցյանի հոր դեմ» վերնագրով: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հերքում է լուրը […]
10:42 09.01.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում քննարկում են «Իմ քայլը» դաշինքի հետ համագործակցության հուշագիր ստորագրելու հարցը: ԲՀԿ-ականներն ասում են, որ դա իր ձևով շատ նման կլինի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը, երբ խոսքը ոչ թե կոալիցիայի, այլ իշխանությանը ինչ-որ մաս կազմելու մասին է: ԲՀԿ-ում հույս ունեն, որ այդ համագործակցության արդյունքում իրենք կստանան Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզպետների պաշտոնները, հնարավոր […]
10:37 09.01.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար (մյուսների համար՝ դժվարանցանելի): Դժվարանցանելի է Մ-3 ավտոճանապարհի Երևան-Ապարան հատվածը: Արագածոտնի մարզի Ապարանի (փակ են բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները) և Արագածի տարածաշրջաններում ձնաբուք է: Արագածոտնի մարզի Արագածի և Շիրակի մարզի […]
10:32 09.01.2019
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր կենսաթոշակը ստանալու հետ կապված խնդիրները կարգավորելու հարցում: Ըստ դիմումատուի՝ 2013 թվականից ստանում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ, 2017 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից ստացել է ծանուցում, ըստ որի՝ իր ներկայացրած աշխատանքային գրքույկի գրառումները և սոցիալական վճարների մասին տեղեկանքները չեն հիմնավորում իր աշխատելու […]
10:26 09.01.2019
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 31-ից 2019 թ. հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 323 դեպք, որից 111-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 140 կենցաղային կանչ, 63 հրդեհ, 30 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 54 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 12 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված […]
10:18 09.01.2019
Հունվարի 9-ին` ժամը 03:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում էլեկտրական մալուխները պոկվել և ընկել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ կապի օպերատորներից մեկին պատկանող սյունն ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով վնասվել են մալուխներ, իսկ […]
09:46 09.01.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։30-16։30 Այգեստան 9փ. 67-105 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Այգեստան 11փ. 7-227 սեփական տները մասնակի, Շիրակի մարզում՝ 10։00-16։00 Աշոցքի տարածաշրջանի Սարագյուղ գյուղը, Տավուշի մարզում՝ 12։00-13։00 Հաղարծին գյուղը, 13։00-14։00 Դիլիջան քաղաքի Աբովյան, Կալինինի, Գետափնյա փողոցները մասնակի, […]
09:33 09.01.2019
Հունվարի 8-ին`ժամը 20:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին՝ Ոսկեպարի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Իջևան հատվածի 27-րդ կմ-ին «Mercedes GL550» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Գ., ծնված 1986 թ.) դուրս է […]
09:15 09.01.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: Ըստ մեր աղբյուրի՝ Էնֆիաջյանի թեկնածությունը համաձայնեցված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Թե ինչու է ընտրվել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, կարելի է միայն ենթադրել. նա համարվում է բացարձակ կառավարելի և հաստատապես իշխանության համար որևէ խնդիր չի առաջացնի՝ ի տարբերություն Միքայել Մելքումյանի, ով երբեմն-երբեմն դուրս […]
09:00 09.01.2019
Վաշինգտոնի Քարնեգի հաստատությունում կազմակերպված քննարկման թեման Հայաստանում հետհեղափոխական և հետընտրական զարգացումներն էին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Բանախոսներն էին ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, Վրաստանում գործող «Ալիք Մեդիա» լրատվականի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն ու Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի աշխատակից, լրագրող Էմիլ Սանամյանը: Քննարկման հիմքում ընկած էին Հայաստանի անցած տարվա զարգացումներն ու նոր իշխանությունների որդեգրած ներքին և […]
08:46 09.01.2019
114 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց բնակչուհի Լեսի Բրաունը։ Նա ապրում էր Օհայո նահանգի Քլիվլենդ-Հայթս քաղաքում։ Այս մասին հայտնում է cleveland.com պորտալը՝ հղում անելով նրա ընտանիքին։ Նրա թոռնուհին լրագրողներին պատմել է, որ տատի երկարակեցության գաղտնիքը եղել է քաղցր կարտոֆիլի օգտագործումն ու Աստծո նկատմամբ հավատը։ Լեսի Բրաունն ԱՄՆ-ի ամենատարեց բնակչուհին է ճանաչվել 2018 թվականի մայիսին, երբ […]
08:29 09.01.2019
Ավստրալական Մելբուրն քաղաքի առնվազն 10 հյուպատոսարաններում կասկածելի փաթեթներ են հայտնվել։ Այս մասին հայտում է 9news պորտալը։ Դրանց թվում նշվում են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Պակիստանի, Հունաստանի, Ինդոնեզիայի դիվանագիտական ներկայացուցչությունները։ Ոստիկաններն ու փրկարար ծառայությունները փորձում են պարզել տեղի ունեցածի հանգամանքները։ Brisbane Times-ի հաղորդմամբ՝ առնվազն 7 հյուպատոսարաններ տարհանվել են։
08:10 09.01.2019
Վենեսուելան դիմել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ բողոքելով ԱՄՆ-ի գործողություններից, որոնք, ըստ Կարակասի բնութագրման, ուղղված են վենեսուելական ապրանքների, ծառայությունների դեմ և միտված են առևտրի սահմանափակմանը։ Այս մասին ասված է Առևտրի համաշխարհային կազմակերպության կայքում։ Կարակասը մեղադրել է Վաշինգտոնին Վենեսուելան տնտեսապես մեկուսացնելու փորձում։ ԱՄՆ-ը Վենեսուելայի կառավարությանը մեղադրում է մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի մեջ։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների […]
07:56 09.01.2019
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ։ Ինչպես իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենը, սահմանափակող միջոցառումերն ուղղված են իրանական հատուկ ծառայությունների դեմ՝ կապված եվրոպական տարածքում նրանց քրեական ծրագրերի հետ։ «Սա ԵՄ-ի ուժեղ ազդանշանն է այն մասին, որ մենք չենք ընդունի Եվրոպայում նման վարք»,- ասել է նախարարը։ Նիդերլանդների կառավարությունն իր կայքում հայտնում […]
07:38 09.01.2019
Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Եվրոպայի երկրներն իրենց տարածքներում ապաստան են տալիս ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներին։ Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ում։ «Եվրոպական երկրները, ներառյալ Դանիան, Նիդերլանդները և Ֆրանսիան, իրենց մոտ ապաստան են տալիս «Մոջահեդին-է հալկ» (Իրանցի ժողովրդի մոջահեդների կազմակերպություն) ներկայացուցիչներին, որոնք սպանել են 12 հազար իրանցիների և աջակցել իրաքցի քրդերի դեմ […]
07:27 09.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին տիրող իրավիճակն անվանել է մարդասիրական ճգնաժամ։ Այս մասին նա ասել է ազգին հղված հեռուստաուղերձում։ «Մեր հարավային սահմաններին իրավիճակը վերածվել է մարդասիրական ճգնաժամի, անվտանգության ապահովման ոլորտի ճգնաժամի»,- ասել է Թրամփը։ Թրամփի կարծիքով՝ այդ ամենի պատճառն անօրինական ներգաղթյալների հոսքերն են։ Նրանց անհնար է վտարել երկրից։ Նա ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը […]
16:57 08.01.2019
Հունվարի 7-ին՝ ժամը 07։05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1980 թ. ծնված Սուսաննա Մ.-ն, 2000 թ. ծնված Թագուհի Խ.-ն և 2005 թ. ծնված Արծրուն Խ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք հունվարի 6-ին, ժամը 22։30-ին, տանը թունավորվել են շմոլ գազի արտահոսքից: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է […]
16:53 08.01.2019
Հունվարի 7-ին՝ ժամը 06։45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հայփոստի» թիվ 23 մասնաճյուղից գողություն է կատարվել: Ժամը 07։20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Արշակունյաց պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գևորգ Հ.-ին: Մեկնած օպերատիվ խմբին «Հայփոստ» ՓԲԸ 0023 մասնաճյուղի աշխատակցուհին հաղորդում է տվել, […]