14:16 04.01.2019
Հունվարի 1-ի` ժամը 00։01-ից հունվարի 4-ի` ժամը 12։00-ն, Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 139 տրանսպորտային միջոց, որից 126-ը ոչ սթափ վիճակում վարելու համար: Միայն հունվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում, հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 43 տրանսպորտային միջոց, որից 42-ի վարորդները մեքենան վարել են անսթափ վիճակում: «Հարգելի վարորդներ, խստագույնս պահպանեք երթևեկության կանոնները, մի՛ վտանգեք […]
11:55 04.01.2019
Մագնիտոգորսկում պարզել են կենցաղային գազի պայթյունից բնակելի շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհված բոլոր 39 անձանց ինքնությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ առաջին փոխնախարար Ալեքսանդր Չուպրիյանը, փոխանցում է TASS գործակալությունը: Զոհերի ընտանիքներին կցուցաբերվի 1 մլն ռուբլու չափով նյութական օգնություն: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 31-ին: Որոնողափրկարարական գործողությունը շարունակվել է 4 օր:
11:13 04.01.2019
Հունվարի 2-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ 29-ամյա Գեորգի Ս.-ն իր վարած Opel մակնիշի 35 QL 532 համարանիշի ավտոմեքենայով Սվաճյան փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 12-ամյա Գրիգոր Ա.-ին և 13-ամյա Կարինե Ա.-ին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, օգնել է երեխաներին տեղափոխել Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ երեխաների […]
10:56 04.01.2019
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 4-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
10:38 04.01.2019
Վերջին մեկ ամսում Վրաստանում խոզագրիպից 6 մարդ է մահացել: Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: «Ներկա պահին երկրում լաբորատոր կերպով ֆիքսվել է գրիպով հիվանդացության 144 դեպք, 6 մարդ մահացել է»,- նրա խոսքերն է մեջբերում «РИА Новости»-ն: Գամկրելիձեն նշել է, որ երկրում խոզագրիպով հիվանդացության աճի դինամիկան չափավոր է, սակայն վերջին շրջանում […]
10:19 04.01.2019
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոն անցկացրել է ուրախ միջավայրում: «Հրաշալի երեկո անցկացրինք «Մալխաս» ակումբում: Վերջում՝ սելֆի Լևոն Մալխասյանի հետ»,-ասված է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2227645694222480/?type=3&theater
09:32 04.01.2019
Հունվարի 3-ին՝ ժամը 14:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի մոտ 26-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1963 թ․) և «Nissan Bluebird» մակնիշի (վարորդը՝ Ջ. Ղ., […]
09:16 04.01.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ 2019թ. հունվարի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Շիրակի մարզում՝ 10։00-14։00 Աշոցքի տարածաշրջանի Աշոցք գյուղի կենտրոնական մասը: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 […]
08:57 04.01.2019
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մատի վրա գնդակ է պտտեցրել Կուբայի կրկեսի արտիստների հետ։ Circo Cuba-ի արտիստները ելույթ են ունեցել Վատիկանի Պետրոս VI-ի սրահի բեմահարթակի վրա, որտեղ նստած է եղել հովվապետը։ Նրանցից մեկը մոտեցել է նրան և առաջարկել գնդակը պտտեցնել մատի վրա։ Պապը համաձայնել է։ Global News-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապը ներկայացման ժամանակ ծափահարել է և ժպտացել։
08:39 04.01.2019
Թրամփի քննադատն ու ԱՄՆ-ի ամենաազդեցիկ կինը՝ 78-ամյա Նենսի Փելոսին, ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ։ Նա ընտրվել է 2019-2020 թթ․ համար։ Նրա օգտին է քվեարկել կոնգրեսականների մեծ մասը։ Փելոսիի թեկնածության դեմ են հանդես եկել մի խումբ դեմոկրատ կոնգրեսականներ, ովքեր համոզված են, որ կուսակցությունը նոր, երիտասարդ առաջնորդի կարիք ունի։ Փելոսին Ներկայացուցիչների պալատում գլխավորում է դեմոկրատներին […]
08:29 04.01.2019
Հայաստանն ու Ադրբեջանը 2019 թվականը կսկսեն ԱՄՆ նոր դեսպանների՝ Լին Թրեյսիի և Իրլի Լիտցենբերգերի հետ, որոնց թեկնածությունը քվեարկությամբ հաստատվել է Սենատում։ Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ: «Հաջորդիվ Հայաստանում խաղաղ քաղաքական անցման և ժողովրդավարական առաջընթացի տարվան՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն անհամբերությամբ սպասում է նոր տարում դեսպան Թրեյսիի հետ աշխատանքին՝ բարելավելու […]
08:18 04.01.2019
Ամերիկյան Apple կորպորացիայի բաժնետոմսերի արժեքն ընկել է ավելի քան 9%-ով։ Արժեթղթերի գնանկումը տեղի է ունեցել սմարթֆոնների վաճառքի ծավալի նվազման հետ կապված եկամտի բացասական կանխատեսման պատճառով։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Երեկ երեկոյան Apple-ի մեկ բաժնետոմսի արժեքը Nasdaq բորսայում նվազել էր 9․2%-ով՝ հասնելով 143․5 դոլարի։ Դրան նախորդել էր կորպորացիայի ղեկավար Թիմ Կուկի բաց նամակը ներդրողներին՝ […]
08:03 04.01.2019
Ամանորի գիշերն Իրանի նախագահ Հասան Ռոհանին այցելել է իրանա-իրաքյան պատերազմում զոհված հայ զինվոր Ալֆրեդ Գաբրիի ընտանիքին և շնորհավորել նրանց Ամանորի կապակցությամբ։ Ինչպես հայտնում է իրանական հեռուստատեսությունը, այդ հանդիպման ժամանակ Ռոհանին բոլոր քրիստոնյա հայրենակիցներին մաղթել է բարեբեր նոր տարի, և մատնանշելով Ալֆրեդ Գաբրիի ծնողների նվիրումն ու համբերությունը, ասել է․ «Ձեր որդին զոհեց կյանքը հանուն հայրենիքի․ որդի […]
07:47 04.01.2019
Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում ԱՄՆ պետպարտքն աճել է ավելի քան 2 տրիլիոն դոլարով։ Ինչպես հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ Ֆինանսների նախարարության տվյալներին, 2017 թվականի հունվարի 20-ից երկրի պետպարտքն աճել է 10 տոկոսով և հասել մոտ 22 տրիլիոն դոլարին (21.974 տրլն դոլար)։ 2018 թվականի հուլիսին Կոնգրեսում նշել էին, որ ԱՄՆ-ի «պարտքային ռումբը» կարող է […]
07:30 04.01.2019
Ամերիկացի զինծառայողները սկսել են Սիրիայի Արաբական Հանրապետությունից դուրս գալու գործընթացը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Newsmax հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ «Մեր զորքերը դուրս են գալիս»,- ասել է Պոմպեոն։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն չի դրսևորում երկիմաստ։ Դեկտեմբերի 19-ին Սպիտակ տունը հայտարարել էր Սիրիայում ռազմական արշավի նոր փուլի և այդ […]
23:53 03.01.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկոլկովային՝ Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։ «Հարգելի Տատյանա Նիկոլայի, Խոր վշտով տեղեկացա Մագնիտոգորսկ քաղաքի բնակելի շենքի փլուզման ողբերգական լուրի մասին, որը բնակիչների, այդ թվում՝ երեխաների մահվան պաճտառ է հանդիսացել։ Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ ու խորին ցավակցությունն այդ սարսափելի […]
22:30 03.01.2019
Հյուսիսային պողոտայում գործող «Հուկա Ման» բարում հունվարի 2-ի գիշերը տեղի է ունեցել ծեծկռտուք, որն ավարտվել է դանակահարությամբ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 04:30-ի սահմաններում, նշված բարում վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ, 30-ամյա Մհեր Մուրադյանի, Վանաձորի բնակիչ, 21-ամյա Արթուր Եթիմյանի, Երևան քաղաքի բնակիչներ՝ 41-ամյա Կարեն Դավթյանի և 40-ամյա Միքայել Ալեքսանյանի միջև: […]
22:16 03.01.2019
Քնեսեթը հավանություն է տվել օրինագծի, որը ոչ միայն արգելում է մարմնավաճառների ծառայություններից օգտվելը, այլև պատիժ է նախատեսում երկրի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար՝ հասարակաց տներում գտնվելու համար: Օրենքը մարմնավաճառների համար պատիժ չի սահմանում, հայտնում է NEWSru.co.il-ը: Օրինախախտների համար նախատեսված է տուգանք՝ 2000 շեկելի չափով։ Հաջորդ անգամ օրենքը խախտելու համար տուգանքի չափը կկրկնապատկվի։
21:35 03.01.2019
Հունվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի նորակառույց կամրջի տակ տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարները կամրջի տակից դուրս են բերել տղամարդու դի, իսկ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 30-ամյա Գևորգ Հակոբյանն էր: Քննչական խումբն աշխատում […]
21:20 03.01.2019
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով ընդունեցի Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը։ Խնդրում եմ Ձեզ Հայաստանի ժողովրդի անունից զոհերի հարազատներին և բարեկամներին փոխանցել անկեղծ ցավակցություններ, իսկ բոլոր տուժածներին՝ արագ վերականգնում»։
20:56 03.01.2019
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ծեծկռտուքի և դանակահարության հետևանքով երիտասարդ է մահացել։ Վերջինս Կարագանդա քաղաքի բնակիչ է։ Միջադեպին մասնակցություն են ունեցել 3 հայեր։ «Մենք խորապես ցավում ենք մարդկային կյանք խլած ողբերգական միջադեպի առիթով: Մենք ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու ընկերներին: Վստահ ենք, […]
19:38 03.01.2019
Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ 23-ամյա երիտասարդ է սպանվել։ Կասկածյալ, 1997 թվականին ծնված Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հանրապետական հետախուզում է հայտարարվել։ Եվս 3 ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտնում է NUR.KZ-ն։ Կալանավորվածներից 2-ը հայեր են՝ Մալխասյան Թորգոմ Մանվելի և Մալխասյան Սոխակ Սամվելի, մյուսը ոմն Նադիրբեկով Քաիր Խամիտովիչն է։ Նշվում է, որ […]
19:11 03.01.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի քրիստոնյաներին, հայտնում է IRNA գործակալությունը։ 2019 թվականը լինելու է խաղաղության և արդարության խթանման շրջան, աշխարհն ականատես է լինելու վատ վերաբերմունքի և խտրականության վերացման, վստահ է Իսլամական Հանրապետության նախագահը։ Հեռագրում ասվում է, որ Քրիստոսի ծնունդը բոլոր ժողովուրդների համար խաղաղության և բարեկամության ուղերձ է։
18:52 03.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գավառի ավտոճանապարհներին, Արթիկ-Ալագյազ և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար բաց է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում […]
18:15 03.01.2019
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00 սահմաններում, Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 71 LG 700 և Nissan մակնիշի 37 VV 773 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 9 անձինք, որից 4-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով […]
17:56 03.01.2019
Միացյալ Նահանգների Սենատը երեկ հաստատել է Լինն Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, փորձառու դիվանագետը մինչ Հայաստան գալը Պետքարտուղարության՝ Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր, ավելի վաղ բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում՝ Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելություններում: Շաբաթներ առաջ, ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, դեսպան Թրեյսին ընդգծված գովեստով էր խոսել Հայաստանում տեղի […]
17:39 03.01.2019
Սաուդյան Արաբիայում սկսել են քննել ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության գործը։ Նշվում է, որ դատախազությունը մահապատիժ է պահանջում գործով անցնող 11 անձանցից 5-ի համար։ Այս մասին հայտնում է SPA լրատվական ռեսուրսը՝ հղում անելով Գլխավոր դատախազության հայտարարությանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան Սենատն ընդունել է բանաձև, որում ասվում է, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն […]
16:41 03.01.2019
Հունվարի 3-ին` ժամը 11:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկի միջնապատը փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Տան միջսենյակային պատը (8 քմ) մասամբ փլուզվել է (4 քմ), […]
16:24 03.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի 23-ամյա երիտասարդի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2016 թվականի հուլիսի […]