TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Առնվազն վաղվանից պետք է սկսվի դպրոցների շենքերի նորմալ ջեռուցումը․ Արայիկ Հարությունյան

15:32 06.01.2019

Անհրաժեշտ է, որ առնվազն վաղվանից սկսվի դպրոցների շենքերի նորմալ ջեռուցումը՝ հաջորդ օրվանից նորմալ դասապրոցեսն ապահովելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կրթության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։ «Դպրոցների հարգելի տնօրեններ, տնտեսվարներ, տեխնիկական աշխատակիցներ, քանի որ հունվարի ութին մեկնարկում է ուսումնական գործընթացը, անհրաժեշտ է, որ առնվազն վաղվանից սկսվի դպրոցների շենքերի նորմալ ջեռուցումը՝ հաջորդ օրվանից նորմալ […]

̰
Ապարանում շմոլ գազից 4 քաղաքացի է թունավորվել

15:01 06.01.2019

Հունվարի 5-ին՝ ժամը 15.10-ին, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 4 քաղաքացիներ: Մեկնած օպերատիվ խումբը պազել է, որ քաղաքացիները թունավորումը ստացել են նույն օրը ժամը 14-ի սահմաններում, Ապարան քաղաքի Հարութունյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքից: Նախապատրաստվում են նյութեր:

̰
Աղբահանության հարցում լինելու են արմատական լուծումներ․ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

14:40 06.01.2019

Աղբահանության հարցում լինելու են արմատական լուծումներ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: «Սիրելի՛ համաքաղաքացիներ ջան, շնորհավորում եմ Սուրբ ծննդյան տոնի առթիվ։  Ասեմ, որ մեզ սպասվում է դժվար, աշխատանքով ծանրաբեռնված տարի։ Պետք է հաղթահարենք առկա դժվարությունները և քաղաքացուն վերադարձնենք երբեմնի հարմարավետ ու մաքուր քաղաքը։ Առաջին հերթին պետք է ազատագրել […]

̰
Ովքեր են Հայաստանում զբաղվում ռուսական քարոզչությամբ․ Anonymous-ի գաղտնազերծումը

14:22 06.01.2019

Telegram-ի Բաղրամյան 26 ալիքը գրում է․ «Հրապարակվել է հայ մասնագետների ցուցակը, ովքեր Հայաստանում զբաղվում են ռուսական քարոզչությամբ։ Anonymous ցանցահենային խումբը հրապարակել է փաստաթղթեր բրիտանական պետական Integrity Initiative նախագծի արխիվից, որտեղ պարունակվում է տեղեկատվություն ռուսական քարոզչությամբ զբաղվող հայ փորձագետների մասին։ Նրանց թվում են․ Հայաստանում Ամերիկյան համալսարանի քաղաքական հետազոտությունների և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր […]

̰
Գորիսի 72-ամյա բնակիչը փորձել է ցած նետվել ջրամբարի պատնեշից

14:17 06.01.2019

Հունվարի 5-ին Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Սիսիանի բաժանմունքի ծառայողները Սյունիքի մարզում կանխել են 73-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 15։00-ի սահմաններում Ոստիկանության ծառայողները նկատել են, որ մի քաղաքացի անցել է իրենց պահպանության տակ գտնվող Տոլորսի ջրամբարի տարածքը և վտանգավոր եզրագծի պատնեշից փորձում է իրեն ցած նետել։ Ոստիկանության ծառայողները քաղաքացուն մեծ դժվարությամբ […]

̰
Հաագայի բանուկ հատվածում հայերեն ասացվածք է փորագրվել

14:00 06.01.2019

Հաագայի Կենտրոնական կայարանի դիմաց փորագրվել է հայերեն ասացվածք։ Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ «Հաագայի Աբովյան միության ջանքերով քաղաքի ամենամարդաշատ վայրում` Կենտրոնական կայարանի առջև, 28 այլ լեզուների շարքում, փորագրվել է հայերեն ասացվածք ճանապարհի մասին` «Ջուրն իր ճանապարհը կգտնի»,– գրված է գրառման մեջ։

̰
Ոստիկանները պարզել են Արարատում կրակոցներ արձակած անձի ինքնությունը

13:40 06.01.2019

Հունվարի 5-ին՝ ժամը 23.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Արարատ քաղաքի մի բնակչից հաղորդում է ստացվել, որ զենք են բարձրացրել իրենց վրա, կան վիրավորներ: Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 23.30-ի սահմաններում Արարատ քաղաքի ոսկու կորզման ֆաբրիկայի շենքերից մեկի հարակից տարածքում, մի քաղաքացի «Տոյոտա Պրադո» մեքենայի միջից որսորդական ողորկափող […]

̰
Ընտանիքից ծագեց մարդկանց երկնային արքայության ժառանգորդը դարձնելու լուսեղեն ճանապարհը. Կաթողիկոսի պատգամը

13:24 06.01.2019

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով։ Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հայրապետական պատգամում ասված է․ «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: Փառք հրաշափառ Ծննդեան և Յայտնութեան Քո, Տէր: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Այսօր ունկնդիր ենք Քրիստոսի Սուրբ Ծննդյան […]

̰
Վերջին 5 օրերին ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 209 մեքենա

13:12 06.01.2019

Հունվարի 5-ին Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 31 տրանսպորտային միջոց, որոնցից 29-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Իսկ հունվարի 1-ի ժամը 00.01-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ, ճանապարհային ոստիկանները հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխել 209 տրանսպորտային միջոց, որոնցից 188-ը ոչ սթափ վիճակում վարելու համար: «Հարգելի վարորդներ, խստագույնս պահպանեք երթևեկության կանոնները, մի վտանգեք ձեր […]

̰
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին

12:47 06.01.2019

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուավորիչ մայր եկեղեցում մատուցված պատարագին:

̰
Վիճաբանություն «Զվարթնոց» օդանավակայանում

12:41 06.01.2019

Հունվարի 5-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները նկատել են, որ երկու քաղաքացիներ քաշքշում և հարվածում են միմյանց: Ոստիկանների մոտենալուն պես վիճաբանող քաղաքացիներից մեկը դիմել է փախուստի, իսկ մյուսին բերման են ենթարկել գծային բաժին, որտեղ պարզվել է, որ նա հանդիսանում է Արմավիրի բնակիչ Գևորգ Մ-ն, ում դեմքին առկա է եղել վնասվածք: Նյութերի նախապատրաստման ընթացքում […]

̰
Հնդկաստանը որոշել է պատժիչ մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար

12:15 06.01.2019

Ամերիկյան տնտեսությունը լուրջ վնասներ կկրի Հնդկաստանի կողմից սահմանվող պատժամիջոցների պատճառով, որոնք կանդրադառնան ԱՄՆ-ից Հնդաստան գյուղատնտեսական ապրանքների ներկրման վրա։ Այս մասին հայտնում է NDTV Khabar-ը։ Մաքսատուրքերը կգործեն հունվարի 31-ից։ Հնդկական կառավարությունը պատժիչ միջոցառումներ է սահմանում՝ ի պատասխան 2018 թվականի մարտին ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքերի բարձրացման։ Հնդկական պատժամիջոցները կվերաբերեն այնպիսի մթերքների, ինչպիսիք են […]

̰
Արարատի մարզում երիտասարդը մեքենայից կրակոցներ է արձակել քաղաքացիների ուղղությամբ. կան վիրավորներ

11:55 06.01.2019

Հունվարի 5-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 23։30-ի սահմաններում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի՝ Բանավանի 4-րդ շենքին հարակից տարածքում կրակոցներ են հնչել։ Ոստիկանները պարզել են, որ նշված շենքի հարակից տարածքում նույն՝ Բանավանի 4-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ժորա Գասպարյանը իր վարած Toyota Prado մակնիշի 10 QR 010 համարանիշի ավտոմեքենայի միջից իր մոտ եղած […]

̰
ԱՄՆ-ում էլեկտրոնային սիգարետը դարձել է ինքաթիռում հրդեհի բռնկման պատճառ

11:44 06.01.2019

American Airlines ավիաընկերության ինքնաթիռի սրահում հրդեհ է բռնկվել։ Ավիափոխադրողի ներկայացուցիչ Լեսլի Սքոթի խոսքով՝ բռնկման պատճառ է հանդիսացել ուղևորներից մեկի էլեկտրոնային սիգարետը։ Դեպքը տեղի է ունեցել Լաս Վեգասից Չիկագո չվերթ իրականացրած ինքնաթիռում՝ վայրէջքից հետո։ Այս մասին հայտնում է WGN TV-ն։ Ինքնաթիռում գտնվել է 138 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Սիգարետը բռնկվել է մարտկոցի գերտաքացման պատճառով։ Բորտուղեկցորդները […]

̰
Երևանի Գայի պողոտայում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

11:17 06.01.2019

Հունվարի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանի բնակիչ 48-ամյա Խաչատուր Սահրադյանն իր վարած Opel մակնիշի 35 VՍ 291 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել անձը չպարզված 60-65 տարեկան տղամարդու: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ ժամը 14:00-ի […]

̰
Երևանի բնակարաններից մեկում 2 դի է հայտնաբերվել․ հավանաբար տեղի է ունեցել շմոլ գազից թունավորում

11:01 06.01.2019

Հունվարի 5-ին` ժամը 22:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 62 շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում գազի արտահոսքից թունավորվել է երկու քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: […]

̰
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է

10:55 06.01.2019

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 6-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

̰
Նախագահը ներկա չի գտնվի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցվելիք պատարագին

10:45 06.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջության պատճառով ներկա չի գտնվի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվելիք պատարագին:

̰
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ»․ «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ ավետիս»

10:30 06.01.2019

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Աստվածահայտնության տոնը` Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ծննդից 30 տարի հետո Քրիստոսը նույն օրը՝ հունվարի 6-ին, մկրտվել է Հորդանան գետի ջրերում։ Տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին տարավ մանուկ Հիսուսի մոտ։ Հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար

10:29 06.01.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագած-Արթիկ, Ապարան-Ծաղկահովիտ, Ապարան-Քուչակ և Սիսիան-Մեղրի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման […]

̰
Զբոսաշրջիկները գանգատվում են ԱՄՆ-ում ու Եվրոպայում փայտոջիլների «հաղթարշավից»

10:15 06.01.2019

Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում գնալով ավելանում է զբոսաշրջիկների թիվը, ովքեր գանգատվում են անկողնու փայտոջիլներից։ Վերջին տասնամյակում միջատները կայունություն են ձեռք բերել ոչնչացնող հատուկ միջոցների նկատմամբ։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Փորձագետների խոսքով՝ ԱՄՆ-ում ու Եվրոպայում հայտնվել են փայտոջիլների տեսակներ, որոնք չեն ենթարկվում հատուկ միջոցների ազդեցությանը։ Ներկայում խնդրի նման խիստ տարածվածության հստակ պատճառը հայտնի չէ։ […]

̰
Հայտնի է ԱՄՆ կինոքննադատների վարկածով տարվա լավագույն ֆիլմը

10:00 06.01.2019

ԱՄՆ կինոքննադատների ազգային հանրույթը հրապարակել է 2018 թվականի լավագույն ֆիլմերի և դերասանական աշխատանքների ցուցակը։ Ինչպես հայտնում է The Hollywood Reporter պարբերականը, ամերիկացի առաջատար փորձագետները տարվա ֆիլմ են ընտրել չինացի ռեժիսոր Քլոե Չժաոյի «Հեծյալը» (The Rider): Ֆիլմը պատմում է երիտասարդ կովբոյի մասին, ով գլխի վնասվածքի պատճառով չի կարողանում շարունակել կարիերան։ Երկրորդ տեղը զբաղեցրել է մեքսիկացի Ալֆոնսո […]

̰
Մակրոնը դատապարտել է «դեղին բաճկոնների» նոր ակցիան

09:44 06.01.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է «դեղին բաճկոնների» հերթական ակցիան, որի ընթացքում Փարիզում և այլ քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել։ «Մեր Հանրապետությունը, իրավապահները և խորհրդանիշերը հերթական անգամ ենթարկվել են դաժան հարձակման»,-գրել է Ֆրանսիայի առաջնորդը Twitter-ում՝ խոստանալով, որ մեղավորները կպատժվեն։ Հիշեցնենք, որ «դեղին բաճկոնները» ցույցեր են անցկացնում Ֆրանսիայում շաբաթ օրերին՝ սկսած 2018 թվականի նոյեմբերից։ Ակտիվիստները դեմ […]

̰
Թուրքիան մերժել է ԱՄՆ-ին՝ ռուսական С-400-ներն ամերիկյան Patriot-ով փոխարինելու հարցում

09:30 06.01.2019

Թուրքիան մերժել է Patriot զենիթա-հրթիռային համալիրների գնման վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկը՝ ռուսական С-400-ների ձեռքբերումից հրաժարվելու դիմաց։ Ինչպես հայտնում է Yeni Safak թերթը, С-400-ների գնումից հրաժարվելու հարցում Թուրքիային համոզելու փորձը ձեռնարկել էր Անկարա այցելած ամերիկյան պատվիրակությունը։ Թուրքական իշխանությունները մերժել են Վաշինգտոնի առաջարկը, քանի որ այն չի ներառել իր մեջ տեխնոլոգիաների փոխանցում և զեղչ ԱՄՆ-ի կողմից պահանջվող […]

̰
ԱՄՆ-ը որոշել է զորքերի մի մասը թողնել Սիրիայում․ ԶԼՄ-ներ

09:15 06.01.2019

Ամերիկացի զինծառայողների մի մասը կարող է անորոշ ժամկետով մնալ Սիրիայի հարավում։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահ Դոնալդ Թրամփը  զորքերի լիարժեք դուրսբերման ժամկետներ չի հայտնել, սակայն ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Սիրիայում մնացած ԻՊ-ի ահաբեկիչները կոչնչացվեն մի քանի շաբաթվա ընթացքում։ Նա նաև նշել է, որ Սիրիան լքող […]

̰
Հյուսիսային պողոտայում քաղաքացուն մարմնական վնասվածք հասցնողի ինքնությունը պարզվել է

18:20 04.01.2019

Հունվարի 2-ին՝ ժամը 05։10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ Հյուսիսային պողոտայում կռիվ է: Նույն օրը՝ ժամը 05։50-ին, ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել հիվանդանոցից: Կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 40-ամյա Կարեն Դ.-ն և 39-ամյա Միքայել Ա.-ն՝ ձեռքի […]

̰
Սևանի ոստիկանները բացահայտեցին հունվարի 1-ին կատարված դանակահարությունը

17:04 04.01.2019

Հունվարի 1-ին՝ ժամը 21։50-ին, ոստիկանության Սևանի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ որովայնի շրջանում ստացած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա Նորիկ Ա.-ն: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժշկը տեղեկացրել է, որ տուժածը ի վիճակի չէ բացատրություն տալու: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշով: Նախաքննության […]

̰
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա հունվարի 14-ին

16:45 04.01.2019

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա 2019 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 10:00-ին: Այս մասին ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Ազգային Ժողովիր արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին: Դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ընտված նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի հրավիրման օր է հայտարարվում 2019 թվականի հունվարի 14-ը»,-ասաց […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի

15:15 04.01.2019

Հանրապետության տարածքում` Հունվարի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 4-5-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 7-8-ին` նույնքան կնվազի: Երևանում՝ Հունվարի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ:

̰
Հաղորդումից րոպեներ անց Բուրաստան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով վրաերթը բացահայտվել է

14:33 04.01.2019

Հունվարի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բուրաստան-Բյուրավան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում տղամարդու դիակ կա: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ հունվարի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Շահումյան գյուղի բնակիչ Վարդան Ո.-ն իր «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենայով հիշյալ ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել Մասիս գյուղի բնակիչ, 1968 թ. ծնված Գագիկ Կարապետյանին: Վրաերթի հետևանքով […]

̰
BACK_TO_TOP