TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+23.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Լռության ժամերին հրավառություն կարելի է կազմակերպել բացառապես Ամանորի գիշերը․ ոստիկանություն

16:55 17.12.2018

Տոներին ընդառաջ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել հրագործական իրերի օգտագործման անվտանգության կանոնները։ Հայտարարությունը ներկանացնում ենք ստորև․ «Տոների մոտենալու հետ ավելի հաճախ են կազմակերպվում հրավառություններ։ Լռության ժամերին հրավառություն կազմակերպելը, թերևս, լռության ամենաաղմկոտ խախտումն է։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 180-րդ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

15:28 17.12.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերից, 18-ին, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում` […]

̰
Նախկին ամուսնուն մեղադրանք է առաջադրվել կնոջը ֆիզիկական և հոգեկան տառապանք պատճառելու, ինքնասպանության փորձի հասցնելու համար

15:17 17.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ամուսնու կողմից նախկին կնոջը դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել կնոջ նախկին ամուսնուն: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են […]

̰
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահի հետ

14:11 17.12.2018

Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնին (Frank Pallone): Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Ներսեսյանը շնորհավորել է Ֆրենք Փըլոնին վերընտրման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ գալիք Կոնգրեսի աշխատանքներում: Դեսպան Ներսեսյանը և կոնգրեսական Ֆրենք Փըլոնը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր: […]

̰
Առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

13:28 17.12.2018

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ինչպես նաև «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» […]

̰
Երևանում մեկնարկեց Սփյուռքի նախարարության «Ներուժ» ինտերակտիվ սթարթափ ծրագիրը

12:52 17.12.2018

Դեկտեմբերի 16-ին «Ներուժ» ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, կառավարության անդամները, սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Բաղջյանը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը և այլք: Ողջունելով ներկաներին՝ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը կարևորեց «Ներուժ» ծրագրի իրագործումը Սփյուռքի հետ հարաբերությունների զարգացման համատեքստում: Նա […]

̰
Քննարկվել են ՀՀ-ում խնամակալության և հոգաբարձության մարմինների հանձնաժողովների աշխատանքի վերլուծության արդյունքները

12:25 17.12.2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել  է «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնությունը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» թեմայով միջմասնագիտական քննարկմանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը, Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն […]

̰
Դեկտեմբերի 14-ից 17-ը բացահայտվել է հանցագործության 99 դեպք

12:15 17.12.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 14-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 99 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 20, անձնական ունեցվածքի գողության 17, խարդախության և ծեծի 11-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և անձի առևանգման 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 3-ական, շորթման, հարկերից խուսափելու, խուլիգանության, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական […]

̰
Արցախում զինծառայող է վիրավորվել

12:13 17.12.2018

Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեկտեմբերի 16-ին` ժամը 15:50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը: Այս մասին տեղեկացրին Արցախի ՊԲ-ից: «Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է միջին ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- նշված է գերատեսչության հաղորդագրության […]

̰
Խորհուրդներ ՀՀ ոստիկանությունից՝ տոներին ընդառաջ

12:09 17.12.2018

Հաշվի առնելով այն, որ մոտենում են Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոները, և այդ օրերին որոշ քաղաքացիներ հանգիստն անցկացնում են հանրապետությունից դուրս, ՀՀ ոստիկանությունը հորդորում է հետևել մի քանի խորհուրդների: 1. Ճամփորդելուց մի քանի շաբաթ առաջ ստուգել փաստաթղթերի առկայությունը, վավերականությունը և կարգավորել դրանք, որպեսզի վերջին օրերին անուշադրության պատճառով չհայտնվեք ոչ բարենպաստ իրավիճակում: 2. Երբեմն իրավական ակտով […]

̰
Արարատի բնակիչները պահանջում են քաղաքապետի հրաժարականը

11:37 17.12.2018

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Արարատ քաղաքի մի խումբ բնակիչներ հավաքվել են քաղաքապետարանի դիմաց և պահանջում են քաղաքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին, որ իրենք ստորագրահավաք են կատարել և այդ հարցով դիմել են անգամ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որպեսզի խնդիրը լուծվի արդարացիորեն՝ ի շահ քաղաքի բնակչության. «Ուզում ենք […]

̰
Աննա Հակոբյանը հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարների և գործարարների հետ

11:18 17.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն այցի շրջանակներում Ժնևում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարների, գործարարների և հիմնադրամների նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցել են Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանն ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես […]

̰
12-րդ դասարանի աշակերտուհին երկու անգամ ինքնասպանության փորձի է դիմել

11:09 17.12.2018

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է գրանցվել Արարատի մարզում։ Գյուղերից մեկի 17-ամյա բնակչուհին, որը սովորում է դպրոցի 12-րդ դասարանում օրերս փորձել է ինքնասպանություն գործել՝ թունաքիմիկատ խմելով, սակայն մայրը ժամանակին է վրա հասել։ Դա անչափահասի ինքնասպանության երկրորդ փորձն էր. առաջին փորձը գրանցվել էր ամռանը, երբ պարանով փորձել էր կախվել։ Այդ ժամանակ ևս օգնության էր հասել մայրը։ Պարզվում […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 274 դեպք, որից 130-ը՝ արտակարգ

11:05 17.12.2018

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 274 դեպք, որից 130-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 110 կենցաղային կանչ, 45 հրդեհ, 75 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 9 և տուժել 85 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային […]

̰
ՄԻՊ-ի դիմումով հակասահմանադրական են ճանաչվել Կառավարության 2017թ. որոշման դրույթները

11:01 17.12.2018

Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով Սահմանադրական դատարանը վերջերս հակասահմանադրական է ճանաչել Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1373-Ն որոշմամբ սահմանվող մի շարք դրույթներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, դիմումում Պաշտպանի աշխատակազմը մանրամասն վերլուծել է, որ ՀՀ հարկային օրենսգիրքը, սահմանելով շահութահարկի որոշման և վճարման կարգավորումները, բավականաչափ հստակորեն չի ամրագրում դրանում օգտագործվող որոշ եզրույթներ: Արդյունքում՝ այդ եզրույթները սահմանվում […]

̰
Բատկան ճիշտ է, մեր ասելիքն առաջին հերթին պետք է ուղղվի Բաքվին զենքի թիվ 1 վաճառող ՌԴ-ին. Արամ Սարգսյան

10:52 17.12.2018

Ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը․ «Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, և եթե մենք ՀԱՊԿ-ում ասելիք ունենք, ապա այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին […]

̰
Լուկաշենկոն պատասխանել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցում Փաշինյանի դժգոհությանը

10:42 17.12.2018

Բելառուսական ԶԼՄ-ները շարունակում են ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթից հրապարակումները։ Բելառուսի առաջնորդը մասնավորապես պատմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ իր երկխոսության մասին, որի ժամանակ պատասխանել է Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ նրա դժգոհությանը։ «Պուտինի ներկայությամբ ասացի. «Նիկո՛լ, արի ամեն ինչ իր տեղը դնենք. ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին […]

̰
Սոթք-Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է. Ալագյազ-Արթիկ ճանապարհին առկա է մերկասառույց

10:13 17.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […]

̰
Հունական հեռուստաալիքի շենքի մոտ պայթյուն է որոտացել

10:03 17.12.2018

Հունաստանում՝ Skai հեռուստաալիքի շենքի մոտ պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Պայթյունից առաջ հեռուստաալիքի կենտրոնակայանում ահազանգ է ստացվել պատրաստվող ակցիայի մասին նախազգուշացմամբ։ Դա թույլ է տվել ժամանակին տարհանել բոլոր աշխատակիցներին և խուսափել զոհերից։ Նշում է, որ շենքին զգալի վնաս է հասցվել։ Դեռևս ոչ ոք չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։  

̰
Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը հրաժարվել են Սուրբ Ծնունդը Ուիլյամի ու Քեյթի հետ տոնել

09:43 17.12.2018

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները կարող են ամանորյա տոներն առաձին անցկացնել։ Արքայազն Հարրին ու նրա հղի կինը՝ Մեգան Մարքլը, հրաժարվել են Սուրբ Ծնունդն անցկացնել Նորֆոլկ կոմսության քաղաքամերձ տանը՝ արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի մոտ։ Այս մասին հայտնում է  The Sun-ը՝ հղում անելով թագավորական ընտանիքի աղբյուրին։ Սասեքսի դուքսն ու դքսուհին մտադիր են արձակուրդներն անցկացնել Եղիսաբեթ II […]

̰
Հրդեհ Կապանի տներից մեկում

09:27 17.12.2018

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 02:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի աստիճանների մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գարեգին Նժդեհ թաղամասի 1-ին նրբանցքի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:25-ին, մարվել՝ […]

̰
Կրկնակի հանրաքվեն հարցականի տակ կդնի ժողովրդավարությունն իրագործելու մեր ունակությունը․ Թերեզա Մեյ

09:11 17.12.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը գնահատել է Brexit-ի հարցով նոր հանրաքվեի անցկացման շանսերը։ Նրա կարծիքով՝ երկրորդ հանրաքվեն ընտրողների աչքում հարցականի տակ կդնի ժողովրդավարության իրագործման կառավարության ունակությունը։ Վարչապետի կարծիքով՝ նոր հանրաքվեն անդառնալի վնաս կհասցնի բրիտանական կառավարության քաղաքականությանը։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։ Մեյն այդ մասին հայտարարել է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում ելույթի ժամանակ։ Նա նշել […]

̰
Ստրասբուրգի հրաձգության զոհերի թիվն աճել է

08:53 17.12.2018

Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառում օրեր առաջ կատարված հրաձգության ժամանակ տուժածներից մեկը մահացել է։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ նշելով, որ զոհերի թիվն այսպիսով հասել է 5-ի։ Ահաբեկչությունը կատարվել էր դեկտեմբերի 11-ի երեկոյան։ Ստրասբուրգի բնակիչ 29-ամյա Շարիֆ Շեկատը կրակ էր բացել մարդկանց ուղղությամբ ու փախուստի դիմել առևանգված տաքսիով։  Տեղում մահացել էր 3 մարդ, ևս մեկն ավելի […]

̰
Բրյուսելում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել միգրացիայի հակառակորդների դեմ

08:36 17.12.2018

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ միգրացիայի մասին գլոբալ պակտի, որը ստորագրվել է անցած շաբաթ, Մարոկկոյում՝ ՄԱԿ-ի 164 անդամ-երկրների ղեկավարների կողմից։ Բողոքի ակցիան կազմակերպվել էր բելգիական աջ կուսակցությունների կողմից։ Ցուցարարների մեծ մասը եղել են Vlaams Belang կուսակցության կողմնակիցներ, որոնք հանդես է գալիս հօգուտ Ֆլանդրիայի անկախության, հայտնում է BBC-ն։ Բողոքի ակցիային մասնակցել […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 5 մարզում

08:20 17.12.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Հանրակացարանների 1-ին և 2-րդ մասնաշենքերը, Մոլդովական փ. 29/4, 29/5, 70/1, 70/2 շենքերը, Սաֆարյան փ. 2 շենքը, Երիտասարդական փ. 7 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շինարարների փ. 13 […]

̰
Թրամփը մտադիր է վերադառնալ «ընտանիքների բաժանման» սկանդալային քաղաքականությանը

08:08 17.12.2018

Ընտանիքների բաժանումը թեև ժողովրդականություն չվայելող, սակայն անհրաժեշտ միջոցառում է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մեկնաբանելով վերջերս գվատեմալացի աղջնակի մահվան դեպքը՝ նա հայտարարել է, որ առանձին դեպքերում աջակցում է մեծահասակներից երեխաների անջատմանը։ Նախագահը կրկին քննադատության է ենթարկել իր նախորդի՝ Բարաք Օբամայի միգրացիոն քաղաքականությունը, որը, նրա գնահատմամբ՝«շատ ավելի վատն էր»։ «Օբամայի վարչակազմի օրոք սահմանին […]

̰
Հայտնի է «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթողը

07:53 17.12.2018

Բանգկոկում անցկացված «Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի հաղթողը հայտնի է։ Նա Ֆիլիպինների ներկայացուցիչ Կատրիոնա Գրեյն է։ Ինչպես հայտնի է դառնում մրցույթի կայքից, Գրեյը 24 տարեկան է, զբաղվում է Love Yourself կազմակերպությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով և որպես կամավոր աշխատում է Young Focus ոչ կոմերցիոն կազմակերպությունում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Վենեսուելայի ներկայացուցիչ Ստեֆանի Գուտիերեսը։

̰
Հաշվարկվել է «դեղին բաճկոնների» ցույցերի պատճառով Ֆրանսիայի կրած վնասի չափը

07:43 17.12.2018

«Դեղին բաճկոնների» ցույցերի պատճառով Ֆրանսիայի բյուջետային միջոցներին հասցված վնասի չափը կազմում է 10 մլրդ եվրո։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը։ Echos պարբերականի փոխանցմամբ՝ այդ գումարի մեջ է մտնում նաև ակտիվիստների համար նախագահ Էմանուել Մակրոնի և կառավարության զիջումների իրագործումը։ Նախատեսվում է, որ ձեռնարկված միջոցառումները 2019 թվականին Ֆրանսիայի բյուջեի դեֆիցիտը կպահեն 3․2 տոկոսի մակարդակի […]

̰
Սիրիական Աֆրին քաղաքում ականապատված մեքենա է պայթեցվել․ կան զոհեր

07:30 17.12.2018

Սիրիական Աֆրին քաղաքի կենտրոնական «Ալ-Հալ» շուկայի մոտ ականապատ ավտոմեքենա է պայթեցվել։ Հաղորդվում է 7-9 զոհի մասին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Աֆրինի կատոնում քրդական աղբյուրին։ Տուժել է մոտ երկու տասնյակ մարդ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ևս մեկ ականապատ մեքենա է հայտնաբերվել Աֆրինի արևմտյան Վիլյաթ թաղամասում։ Ահաբեկչական խմբավորումներից դեռևս ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

̰
Թրամփի վարկանիշն ընկել է Կոնգրեսի ընտրություններից հետո

07:19 17.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշն ընկել է Կոնգրեսի ընտրություններից հետո։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Ամերիկյան պարբերականի հաղորդմամբ՝ երկրի ղեկավարի գործունեությանը հավանություն է տալիս ԱՄՆ քաղաքացիների 43 տոկոսը, սակայն միայն 38 տոկոսն է պատրաստ կողմ քվեարկել նրան 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ Պատասխանողների ավելի քան 50 տոկոսը հայտարարել է, որ բացասաբար […]

̰
BACK_TO_TOP