21:58 16.12.2018
Ճապոնիայի հյուսիսային Սապորո քաղաքի (Հոկայդո պրեֆեկտուրա) սրճաններից մեկում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով տուժել է ավելի քան 40 մարդ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է մարել կրակը, սակայն սրճարանի շենքը գրեթե լիովին փլուզվել է։ Պայթյունի պատճառները ներկայում պարզվում են, […]
21:46 16.12.2018
Ամանորին ռուսաստանցի տուրիստների հոսքը դեպի Հայաստան նախորդ տարվա համեմատ կավելանա 76 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Եվ ընդհանրապես՝ ռուսաստանցիների թիվ 1 ամանորյա ուղղությունը Հայաստանն է՝ հսկայական առավելությամբ: Սա, իհարկե, շանս է բազմաթիվ հայաստանցի գործարարների համար՝ իրականացնելու իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը և ամառային ավելի մեծ տուրիստական բումի համար […]
21:03 16.12.2018
Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում 5․7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, տուժել է առնվազն 16 մարդ։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով նահանգի վարչակազմին։ Ստորգետնյա ցնցումների շարքը գրանցվել է Իբին քաղաքից 70 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա։ Որոշ բնակավայրերում գազի և էլեկտրականության մատակարարումը խափանվել է։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի […]
20:32 16.12.2018
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Արսենալ»-ն արտագնա խաղում մրցեց «Սաութհեմփթոն»-ի հետ: «Սաութհեմթոն»-ը հաղթեց 3:2 հաշվով: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ խաղի 28-րդ և 53-րդ րոպեներին։
20:23 16.12.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անունից՝ ի պատիվ Վրաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների տրված պաշտոնական ընթրիքին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
20:21 16.12.2018
Նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 4-ին ահազանգեր էին հնչել բնակարանային գողությունների վերաբերյալ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ բնակարանային գողությունները կատարել է Հարություն Հակոբյանը։ Մայրաքաղաքում բնակվող 58-ամյա Հակոբյանը նախկինում դատապարտված է եղել է 8 անգամ, այդ թվում գողության մեղադրանքով։ Նա ձերբակալվել, ապա կալանավորվել է։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։
20:05 16.12.2018
Վերջին օրերին Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգեր էին ստացվում տարբեր սուպերմարկետներից թանկարժեք կոնյակների գողության վերաբերյալ։ Ինքնությունը չպարզված մի տղամարդ գնումների նպատակով մտնում էր սուպերմարկետներ և գողության համար սպասում հարմար պահի։ Տեսագրությունում հայտնված անձի ինքնությունը բացահայտվել է։ Կապանում հաշվառված 55-ամյա Ռուբիկ Բաբայանին ոստիկանները հայտնաբերեցին մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայում։ Նա խոստովանել է, որ գողացել է ընդհանուր առմամբ 17 […]
19:21 16.12.2018
Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում՝ «Սաութհեմփթոնի» հետ խաղում, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ։ Հաշիվը 2։2 դարձավ Սաութհեմփթոնում ընթացող հանդիպման 53-րդ րոպեին։ Ընթանում է երկրորդ խաղակեսը: Առաջին գոլը Մխիթարյանը խփել էր 28-րդ րոպեին։ «Արսենալը» խաղում է հետևյալ մեկնարկային կազմով. Բերնդ Լենո, Էկտոր Բելերին, Շտեֆան Լիխշտայներ, Լորան Կոսելնի, Նաչո Մոնրեալ, Մատեո Գենդուզի, Գրանիտ Ջակա, Լուկաս […]
18:36 16.12.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորության Թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային՝ երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով Համադ Բին Իսա Ալ Խալիֆային քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Բահրեյնի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
18:08 16.12.2018
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից։
18:02 16.12.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում այսօր ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Մինչ արարողությունը պատասխանելով լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․ «Հայաստանն ու Վրաստանը, ինչպես նաև մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունեն։ Մենք իսկապես եղբայրական ժողովուրդներ ենք։ […]
17:38 16.12.2018
Տավուշի մարզի Աչաջուր համայնքի Մակարավանք վանական համալիրից գողություն է կատարվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ոստիկանության Իջևանի բաժին է դիմել Մակարավանքի քահանա Տեր Արշավիրը և հայտնել, որ դեկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք համալիրի դռան փականը կոտրել են, այնտեղից գողացել արծաթե մոմակալներ, իսկ հետո կոտրել հանգանակության գանձանակը և հափշտակել այնտեղ եղած գումարը: Ոստիկանության […]
17:06 16.12.2018
ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում կարող են վիճարկվել մինչև դեկտեմբերի 21-ը։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 88, ԲՀԿ–ն՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 18 մանդատ։
15:36 16.12.2018
«Իմ քայլը» դաշինքով Կոտայքի մարզում ամենաշատ ձայներ ստացած Սասուն Միքայելյանը դեկտեմբերի 15-ին մեծ խնջույք է կազմակերպել Հրազդանի «Սիրո կայարան» ռեստորանում։ News.am-ի հաղորդմամբ՝ խնջույքին մասնակցել են ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Հովիկ Աղազարյանը, Սասուն Միքայելյանի ընկերները, աջակիցները։ «Հաղթանակը մեր մարզի հպարտությունն է, առավելությունը, որ մեր մարզով մենք կարողացանք Հայաստանի Հանրապետությանն ապացուցել, որ «Mы […]
15:20 16.12.2018
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջը։ «Հանդիպմանը կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց 7-րդ գումարման Խորհրդարանում «Լուսավոր Հայաստան»-ի խմբակցության անդամներին, անդրադարձավ կուսակցության քաղաքական հայացքներին ու դավանած ավանդական քրիստոնեական արժեքներին` նշելով, որ առջևում […]
15:02 16.12.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր թափ հաղորդել երկու երկրների միջև միջպետական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ամրապնդել առևտրատնտեսական, մշակութային […]
14:56 16.12.2018
ԿԸՀ-ն այսօր կայացած նիստում բաշխեց մանդատները։ ԱԺ անցած 3 ուժերից «Իմ քայլը» դաշինքը ստանում է 84 մանդատ, որին գումարվում է ազգային փոքրամասնությանը հասանելիք 4 մանդատը, այսինքն՝ ընդհանուր 88 մանդատ։ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից համապետական ընտրական ցուցակով անցել են 42-ը, ռեյտինգային ընտրակարգով՝ ևս 42-ը։ «Իմ քայլը» դաշինքի մանդատների թիվը կազմում է ընդհանուր մանդատների թվի 83,8 տոկոսը, […]
14:16 16.12.2018
Վրաստանի հինգերորդ նախագահի երդմնակալությունց անմիջապես հետո ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրությունը: 11 գլխից և 78 հոդվածից բաղկացած Սահմանադրությունը մի կողմից սահմանում է մարդու իրավունքների չափանիշները, մյուս կողմից՝ բաշխում իրավասություններն իշխանության ճյուղերի միջև։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Խորհրդարանի կողմից հաստատված Սահմանադրությունում նշված է, որ Վրաստանի սոցիալ-իրավական պետություն է, որը հոգում է հանրությունում սոցիալական արդարության, […]
14:02 16.12.2018
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 4 քաղաքացու: Վերջիններս կասկածվում են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Հովհաննես Խմելյանին դեկտեմբերի 12-ին առևանգելու մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝այդ օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ադոնցի փողոցից նշված 4 անձինք Հ. Խմելյանին Mercedes մակնիշի ավտոմեքենայով առևանգել են, տեղափոխել […]
13:16 16.12.2018
Վրաստանի 5-րդ նախագահի երդմնակալության արարողությանը ներկա են գտնվելու 55 երկրի մոտ 150 ներկայացուցիչներ: Վրաստան կժամանեն նաև 16 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է վրացական «Առաջին ալիքը»։ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը ներկա են գտնվելու Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ֆրանսիայի նախկին նախագահ (2007- 2012 թթ..) Նիկոլա Սարկոզին, Թուրքիայի Հանրապետության փոխնախագահը, Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը և այլք։ […]
12:53 16.12.2018
Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 140 քաղաքացիներից 1 միլիոն 261 105 -ը կամ 48․ 63 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել 4706 քվեաթերթիկ։ Ըստ 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալների՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատարն է 70.42 % ձայներով (884 864 ընտրող): Այսպիսով՝ 2010 ընտրատեղամասերի մշակված արդյունքների համաձայն` ձայները բաշխվել են հետևյալ […]
12:41 16.12.2018
Դեկտեմբերի լույս 10-ի գիշերը մի քանի երիտասարդ տեխնիկական միջոցի, նախնական տվյալներով՝ երկաթե լինգի օգությամբ, բացել են մայրաքաղաքի Աբովյան փողոցում գտնվող հագուստի և այլ իրերի խանութի դռներն ու մտել ներս։ Գողացված ապրանքը՝ ժամացույցները, թևնոցները, բջջային հեռախոսների պատյանները, կոշիկներն ու հագուստեղենը հանել են ու դալանով տարել շենքի հետնամաս։ Խանութից գողացել էին ընդհանուր՝ 10 մլն դրամ արժողությամբ իրեր։ […]
12:23 16.12.2018
Ռեժիսոր Պավել Պավլիկովկսու «Սառը պատերազմ» ֆիլմը (արտադրությունը՝ Լեհաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) ստացել է «2018 թվականի լավագույն ֆիլմ» անվանակարգում Եվրոպական կինոակադեմիայի մրցականը (European Film Awards)։ Այս մասին ասվում է կինոակադեմիայի մամուլի հաղորդագրությունում։ Գլխավոր անվանակարգի համար «Սառը պատերազմ»-ից բացի, առաջադրված է եղել ևս 4 ֆիլմ։ Պավլիկովսկին արժանացել է մրցանակի նաև որպես լավագույն եվրոպացի ռեժիսոր և լավագույն եվրոպացի […]
11:59 16.12.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այսօր ժամանել է Վրաստան՝ մասնակցելու նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: Այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի երկկողմ հանդիպումները Վրաստանի բարձրագույն ղեկավարության և արարողությանը մասնակցելու նպատակով ժամանած հյուրերի հետ։
11:34 16.12.2018
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 23:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլ.սյանը, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը: Պարզվել է, որ «Mercedes SL500» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ժ. Խ., 1998 թ.) դուրս […]
10:56 16.12.2018
Դեկտեմբերի 14-ին ճանապարհին մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 22-ամյա Արտակ Նազարյանը` իր վարած ՎԱԶ-2101 մակնիշի 35 ՍС 578 համարանիշի ավտոմեքենայով, Նոր Հաճն – Աբովյան կամրջի 1-ին կմ հատվածում բախվել է Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ, 25-ամյա Աշոտ Բադալյանի վարած Nissan March մակնիշի 77 AՏ 772 […]
10:30 16.12.2018
Մերկ կրծքով 5 կանայք, ովքեր հանդես են եկել Մարիաննայի արձանի կերպարանքով, Ելիսեյան դաշտերում միացել են ցուցարարներին։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։ Որոշ ԶԼՄ-ներ ենթադրել են, որ ակցիան կազմակերպվել էր Femen շարժման ներկայացուցիչների կողմից, սակայն շարժման հիմնադիրներից Իննա Շևչենկոն հերքել է այդ տեղեկությունը։ Իրականում ակցիան կազմակերպել էր լյուքսեմբուրգցի նկարչուհի Դեբորա դե Ռոբերտին։ Այդ ներկայացում-ակցիան նա […]
10:16 16.12.2018
2018 թվականին ավելի քան 260 մարդ է զոհվել՝ փորձելով անօրինական ճանապարհով հատել Մեքսիկա-ԱՄՆ սահմանը։ Այս մասին հայտնում է ամերիկյան ABC հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարական զեկույցին։ Զոհերի մեծ մասը (117 մարդ) եղել են Մեքսիկայի քաղաքացիներ, ավելի քան 100-ի ծագումն անհայտ է մնում։ Նշվում է, որ մեծամասնության մահվան պատճառ է հանդիսացել շոգը, առնվազն 50-ը մահացել են սահմանը լողալով […]
10:00 16.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Լանջիկ-Մաստարա, Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Մարալիկ, Սևան-Գավառ, Սևան-Դիլիջան, Սևան-Հրազդան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, վազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: