15:04 07.12.2018
Դեկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն 1988 թ. երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար: Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը: Մինչ արարողությունը խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների բաժնի պատասխանատու Գերաշնորհ […]
15:00 07.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ժամը 11:41-ին ծաղկեպսակ է դրել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածքում տեղադրված հուշակոթողին, ներկա գտնվել զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին: Վարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Սիրելի գյումրեցիներ Սիրելի սպիտակցիներ Սիրելի վանաձորցիներ […]
14:39 07.12.2018
Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Արտագնա նիստի մեկնարկից առաջ կառավարությունը մեկ րոպե լռությամբ հարգել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը: Անցնելով օրակարգային հարցերին՝ գործադիրը հավանություն է տվել ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ […]
12:29 07.12.2018
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Երևան ճանապարհի 23-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 80-ամյա Վռամշաբու Թամարյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։
11:51 07.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի քաղաքապետարանում ՀՀ կառավարության արտագնա նիստից առաջ ներկա է գտնվել «Հայփոստ» ՓԲԸ կողմից «Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը: Նամականիշը մարել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և «Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո […]
11:44 07.12.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ անձնական ունեցվածքի գողության 9, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման 4, ծեծի 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրոկերսուրների մաքսանենգության և սուտ մատնության 2-ական, բնակարանային գողության, յուրացման […]
11:42 07.12.2018
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը: Եթե փորձեմ բառերով գրել մարդկային ցավի, ողբերգության, կորսված երազանքի մասին, գրեթե ոչինչ ասած չեմ լինի: Իմ սերունդը 1988-ի երկրաշարժը տեսել է միայն նկարներում ու վավերագրական ֆիլմերում, լսել […]
11:35 07.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում դիտավորությամբ ուրիշի կյանքին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, 2018թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 00:05-ին, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել առ այն, որ «աջ ստորին վերջույթի հետին մակերեսի ծակած-կտրած վերքեր, աջից հարողնաշարային շրջանի վերքեր» […]
11:28 07.12.2018
Դեկտեմբերի 7-ը Հայաստանում կնշվի որպես «Հիշատակի և աղետների դիմակայության օր»։ Կառավարությունը Գյումրիում անցկացվող արտագնա նիստի ընթացքում ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ «Սրանով արձանագրում ենք անհրաժեշտությունը, որ աղետներին դիմակայելու մակարդակի բարձրացումը պետք է դառնա հանրային գիտակցություն»,- նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Այդ օրն իրենց երկրներում նշելու պատրաստակամություն են հայտնել […]
11:05 07.12.2018
Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 25-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի և առևտրի զարգացման հարցերով նախարար Կարմելո Աբելային: Հայաստանի և Մալթայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հեռանկարների շուրջ՝ այդ առումով կարևորելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների […]
11:02 07.12.2018
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Այսօր լրանում է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը: Որքան էլ անցնի ժամանակը` երկրաշարժը մեծ սպի է թողել բոլորիս, հատկապես մեծ կորուստներ կրած Հայաստանի հյուսիսային շրջանների բնակչության վրա: 30 տարի […]
10:45 07.12.2018
Գյումրիի քաղաքապետարանում ընթանում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստը: Ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են երկրաշարժի զոհերի հիշատակը, որից հետո կատարվել է նամականիշի մարման արարողություն: Դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» հայտարարելու մասին որոշումն օրակարգային է: Կներկայացվեն նաև կատարված և հաջորդ տարի կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:
10:37 07.12.2018
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 35 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 30.319.040 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 15–ի վերաբերյալ նշանակվել է 1.200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 34 դեպք, հաշվարկվել […]
10:29 07.12.2018
ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով դեկտեմբերի 8-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Վերջիններս կապահովեն քաղաքացիների և կուսակցությունների […]
10:25 07.12.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 4-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ: ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել էին երկու օդաչուները` փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը: Դեպքից հետո քրեական գործ է հարուցվել: Եվ երեկ «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նախաքննական մարմինը Պաշտպանության նախարարությունից […]
10:18 07.12.2018
Դեկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:10-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Փամբակ գյուղի բնակիչներ 12-ամյա Էլինա Ս.-ն՝ «ճակատի պատռված վերք, փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ, 40-ամյա Էլմիրա Ս.-ն՝ «ստորին ծնոտի քերծվածքներ, քթոսկրի գծային կոտրվածք առանց տեղաշարժի, […]
10:15 07.12.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կտրուկ ավելացել է Հայաստանից գումարի արտահոսքը: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ միայն հոկտեմբերին ՀՀ-ից գումարի արտահոսքը կազմել է 121 մլն 461 հազար դոլար: Իսկ, ընդհանրապես, այս տարվա տասը ամիսների ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 951 մլն 38 հազար դոլար: Սա, ի դեպ, 171 մլն 842 հազար դոլարով ավելի է […]
09:31 07.12.2018
Դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով Միլանում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ավստրիացի իր գործընկերոջ՝ Կարին Կնայսլի հետ։ Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Նախարարական 25-րդ խորհրդի օրակարգի, կազմակերպության գործունեության և դրա շրջանակներում համագործակցության շուրջ: Հայաստանի և Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերահաստատեցին երկկողմ պատրաստակամությունը` ձեռնարկելու գործնական քայլեր փոխշահավետ […]
09:20 07.12.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-22:00-ն, կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ բնակելի զանգվածի 1-9 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:08 07.12.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Հանրակացարանների 1-ին և 2-րդ մասնաշենքերը, Մոլդովական փ. 29/4, 29/5, 70/1, 70/2 շենքերը, Սաֆարյան փ. 2, Երիտասարդական փ. 7 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Հասրաթյան փ. 27 շենքը, […]
08:55 07.12.2018
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16։52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Ջիլ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ճամբարակ-Ջիլ ավտոճանապարհի 40-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Հ. Մ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
08:46 07.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ որոշ մարդիկ դաժան «քննության» են ենթարկվել «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակում հայտնվելու համար, ապագա պատգամավորացուներից Սոնա Ղազարյանն այդ ցուցակում իր անցողիկ տեղը վաստակել է արտասվելու շնորհիվ։ Խոսքը Երևանի ավագանու անդամ Սոնա Ղազարյանի մասին է, որը Նիկոլ Փաշինյանի՝ Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծության արտասանության ժամանակ հարթակի վրա հուզվել ու լաց է եղել […]
08:31 07.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզում հիմնական «պարտիան» մարզպետ Վահե Ղալումյանի և Նիկոլ Փաշինյանի եղբորորդու՝ ՏԿ նախարարի խորհրդական Սիփան Փաշինյանի միջև է։ «Մարտը» թեժ է, քանի որ, եթե Սիփանը չանցնի ռեյտինգայինով, պատգամավոր չի դառնա՝ ցուցակի վերջում է։ Մարզպետն էլ ուզում է ապացուցել, որ մարզում «ասողն» ինքն է, և ևս 3 թեկնածու է առաջադրել, որոնք, ըստ […]
08:14 07.12.2018
Դեկտեմբերի 8-ին «դեղին բաճկոնների» ցույցերի պատճառով Էյֆելյան աշտարակը կփակվի այցելությունների համար։ Դրանք ծայր էին առել վառելիքի գների բարձրացման պատճառով։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS․am-ը հայտնել էր, Մակրոնը խոստացել է, որ 2019 թվականին վառելիքի գները չեն բարձրանա։ Չնայած իշխանության զիջումներին` Փարիզում բողոքի ցույցերի նոր ալիք է սկսվում։ Շաբաթ օրը ծրագրված զանգվածային ցույցերի պատճառով բազմաթիվ խանութներ ու ռեստորաններ […]
08:00 07.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հիդեր Նաուերթին նշանակել ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ՝ այդ պաշտոնից Նիկի Հեյլիի հեռանալուց հետո։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Այդ որոշման մասին տեղեկությունը հաստատել են երեք աղբյուրներ։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ պաշտոնի կնշանակվի Հեյլին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նիկի Հեյլին հոկտեմբերի 9-ին հայտարարել էր […]
07:44 07.12.2018
1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11։41-ին, տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը, որը հողին հավասարեցրեց Սպիտակ քաղաքը։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը, Կիրովականը, Ստեփանավանը, բազմաթիվ ավաններ ու գյուղեր։ Զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, մոտ 20 հազար մարդ վիրավորվեց, 530 հազար մարդ էլ մնաց անօթևան։ Ավերվեցին բնակելի շենքեր, ուսումնական և բուժհաստատություններ։ Ավերվեց ավելի քան 170 արդյունաբերական ձեռնարկություն։ Աղետի գոտու ողջ մակերեսը կազմել է 10 հազար քառակուսի կմ։ Աղետից հետո […]
07:28 07.12.2018
Կլինի իրական, սկզբունքային և փորձառու ընդդիմությո՞ւն, թե՞ պատեհապաշտ և գործարքների պատրաստ ձևական ընդդիմություն․ Հանրապետականը, ունենալով պետական կառավարման մեծ փորձ և խորը գիտելիքներ, ունակ է տեսնելու կառավարողների թույլ տված սխալները և քողարկված նպատակները, խորհրդարանում լինելու իշխանական մեծամասնությանը հակակշռող և զսպող ուժ։ Այս մասին ասված է ՀՀԿ ցուցակի առաջին և երկրորդ համարը ներկայացնող թեկնածուներ Վիգեն Սարգսյանի և […]
17:35 06.12.2018
Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկաների խնդրանքով անդրադարձել է իր և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման խնդրին: «Գաղտնալսումները հնարավոր են դարձել ռոումինգի պատճառով, քանի որ այդ օրերին ԱԱԾ տնօրենը գտնվել է Շվեյցարիայում: Երեկ հրապարակվեց գաղտնալսումների երկրորդ մասը, բայց Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին ունեցած ելույթում արդեն անդրադարձել եմ դրան, և իմ պատմածում […]
17:07 06.12.2018
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նախ […]