TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+25.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

SHANTNEWS

07:34 10.12.2018

̰
Ձայների հաշվարկն ավարտվեց․ ԿԸՀ-ն հրապարակել է նախնական արդյունքները

07:28 10.12.2018

ԿԸՀ-ն հրապարակել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները բոլոր՝ 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալների հիման վրա։ Ըստ այդմ՝ «Իմ քայլը» դաշինքը ստացել է 70․43%, «Բարգավաճ Հայաստանը»՝ 8․27%, «Լուսավոր Հայաստանը» հավաքել է 6․37%, ՀՀԿ-ն՝ 4․7% ձայն։  

̰
Իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ. Լևոն Քոչարյանը՝ Սերժ Թանկյանին

07:17 10.12.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հոր կալանավորման վերաբերյալ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի գրառմանը։ Լևոն Քոչարյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սերժ, Այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ: Ձեր խմբի աշխատանքը միշտ գնահատել եմ, հիմնականում այն պատճառով, որ պայքարում էիք նաև ցեղասպանության ճանաչման համար […]

̰
Ժամը 7․00-ի դրությամբ՝ «Իմ քայլը» դաշինքը ստացել է 70․43 տոկոս ձայն

07:00 10.12.2018

ԿԸՀ-ն հրապարակել է 1997 ընտրատեղամասերից ստացված արդյունքները։ Հիշեցնենք, որ ընտրատեղամասերը թվով 2010-ն են։ Ժամը 07․00-ի դրությամբ՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատարն է՝ ընտրողների 70․43 տոկոսի աջակցությամբ։

̰
Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

17:47 09.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող […]

̰
Ոստիկանությունը ստացել է ընտրախախտումների վերաբերյալ 26 հաղորդում, 7-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներով

17:41 09.12.2018

ԱԺ արտահերթ ընտրությունների օրը՝ ժամը 08:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր 26 հաղորդում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հաղորդումներից 7-ը առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում, իսկ 19-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ են։ Հանցագործության մասին 7 հաղորդումներով նախապատրաստվում են նյութեր: Առերևույթ հանցագործության հատկանիշներ չպարունակող 19 տեղեկություններից 1-ը ստուգմամբ չի հիմնավորվել, 17-ը գտնվում է […]

̰
Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ ստացել է մեկ հաղորդում

17:18 09.12.2018

ՀՀ քննչական կոմիտեն ընտրական գործընթացների վերաբերյալ այսօր ստացել է ընդամենը մեկ հաղորդում: ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին հայտնեց ՔԿ հատուկ կարևորության գործերի քննության վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ Կամո Սահակյանը: «Խախտումը վերաբերել է ընտրողի ազատ իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն: Իրականացվում են համապատասխան գործողություններ: Այս պահի դրությամբ՝ քրեական գործեր չեն հարուցվել»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ Քննչական […]

̰
Արձանագրված ենթադրյալ ընտրական հանցագործության 31 դեպքով նյութեր են նախապատրաստվում. դատախազություն

17:05 09.12.2018

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ուսումնասիրել և ամփոփել  է դեկտեմբերի 9-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության գործընթացին առնչվող ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ստացած  64 դեպքի մասին ահազանգ, որոնց ստուգման ուղղությամբ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից իրականացվել կամ իրականացվում են համապատասխան գործողություններ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, դեպքերից 11-ն արձանագրվել և հաշվառվել են […]

̰
Տեղամասերի բացումից մինչև ժամը 14:00-ն «Ականատեսը» ստացել է 23 հաղորդում 22 ընտրատեղամասից

16:39 09.12.2018

Քվեարկության օրը հիմնականում խաղաղ է ընթանում․ քվեարկության ընթացքում մինչև ժամը 14:00-ն հաղորդվել է 23 խախտումների մասին, հայտնում է «Ականատես» դիտորդական առաքելությունը: «Ականատեսի» դիտորդները շարունակում են մշտադիտարկել ընտրական գործընթացը ՀՀ բոլոր ընտրատարածքներում` պատահականորեն ընտրված 300 տեղամասերում։ Յուրաքանչյուր ոչ էական միջադեպերի մասին տեղեկացնելու փոխարեն «Ականատեսն» այժմ ներկայացնում է այն դեպքերը, որոնք հնարավոր է՝ լուրջ ազդեցություն ունենան ընտրական գործընթացի վրա, […]

̰
«Անկախ դիտորդը» ներկայացրել է իր դիտարկումները ժամը 16:00-ի դրությամբ

16:29 09.12.2018

«Անկախ դիտորդը» ներկայացրել է արձանագրած խախտումները ժամը 16:00-ի դրությամբ. Երևանի 6/9 տեղամասում դիտորդը տեսաձայնագրել է քվեարկության գաղտնիության խախտման մի քանի դեպք, որտեղ անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն, նորից տեղադրել ծրարում, դրանից հետո միայն ընտրողը հնարավորություն է ունեցել քվեաթերթիկը գցել քվեարկության արկղ։ Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ: Սպիտակի 22/22 տեղամասում ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող անձին օգնողի տվյալները […]

̰
ՄԻՊ-ն ամփոփում է ԱԺ արտահերթ ընտրությունների օրն արձանագրված դեպքերը ժամը 15:00-ի դրությամբ

16:09 09.12.2018

Դեկտեմբերի 9-ին՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 37 ահազանգ: Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիության և կահավորման հետ կապված խնդիրներին, հաշվառման վայրից տարբերվող վայրում ընտրելու հնարավորությանը, տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող, այդ թվում՝ ստացիոնար բուժման […]

̰
Հայ ժողովուրդը ցանկանում է արդարություն և արժանի է դրան. Սերժ Թանկյան

15:23 09.12.2018

Այսօր ՀՀ-ում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին է անդրադարձել SOAD խմբի աշխարհահռչակ երգիչ, երգահան Սերժ Թանկյանը: «Շատ եմ հպարտանում Հայաստանում գտնվող իմ եղբայրներով ու քույրերով, ովքեր կգնան ընտրատեղամասեր՝ քվեարկելու նոր խորհրդարանի համար այն բանից հետո, երբ այս տարի ավելի վաղ ազատվեցին անարդար, կոռումպացված ռեժիմից: Ինձ զայրացնում է մեջբերումներ կարդալն այնպիսի մասունքներից, ինչպիսին է Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ից, […]

̰
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել թիվ 6/29 ընտրատեղամասում ընտրական ցուցակներում անճշտության վերաբերյալ

14:32 09.12.2018

Համացանցում տեղեկատվություն է տարածվել թիվ 6/29 ընտրատեղամասում ընտրական ցուցակներում անճշտության վերաբերյալ, ըստ որի՝ այդ ընտրատեղամասում փակցված ընտրողների ցուցակներում ընտրողների թվաքանակը նշված է 1831, իսկ ընտրատեղամասում գրանցվածների թիվը 1835 է։ Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ ընտրողների ցուցակները տպագրվում են երկու օրինակից և տրամադրվում տեղամասային ընտրական հանձնաժողովին, որոնց կողմից մեկ օրինակը փակցվում է ընտրատեղամասում, իսկ […]

̰
«Անկախ դիտորդը» ներկայացրել է դիտարկումների արդյունքները ժամը 13։00-ի դրությամբ

13:59 09.12.2018

Ժամը 13:00 դրությամբ «Անկախ դիտորդը» գրանցել է հետևյալ ընտրախախտումները. Երևանի 6/8 տեղամասային ընտրական կենտրոնում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է «Անկախ դիտորդի» ներկայացուցչի աշխատանքը, երբ դիտորդն արձանագրել է բաց քվեարկության դեպք, ընտրատեղամասում՝ ընտրողների և դրսում՝ մեքենաների կուտակումներ, և հանձնաժողովի նախագահին առաջարկել արձանագրել և վերացնել խախտումները: Դրան ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը սպառնացել է դուրս հրավիրել դիտորդին ու վիրավորական արտահայտություններ […]

̰
Քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել և քննարկվում է ընդհանուր 81 հաղորդում

13:33 09.12.2018

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել և քննարկվում է ընդհանուր 81 հաղորդում։ Ահազանգերից 26-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 55-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ են։ Նշված 81-ից 25-ը Երևան քաղաքում են, իսկ մնացած 56-ը՝ հանրապետության մարզերում։ Հանցագործության մասին 26 հաղորդումներից 3-ը գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի վարույթում, 1 դեպքով հարուցվել […]

̰
«Անկախ դիտորդը» խախտումներ է արձանագրել

12:34 09.12.2018

Ժամը 12:00 դրությամբ «Անկախ դիտորդն» արձանագրել է հետևյալ խախտումները. Գյումրիի 32/30 տեղամասային ընտրական կենտրոնում քվեախցիկի ետնամասում դուռ կա, որը օգտագործվում է: Այդ մասին ահազանգել են Տարածքային ընտրական հանձնաժողով: Արմավիր քաղաքի 16/11 տեղամասային ընտրական կենտրոնի մոտ ԲՀԿ քարոզչական պաստառով մեքենա է նկատվել: Վանաձորի թիվ 6 դպրոցում տեղակայված 23/37 տեղամասային ընտրական կենտրոնում կուտակումներ կան: Նույն անձը որպես օգնող […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսը քվեարկեց երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար

12:26 09.12.2018

Դեկտեմբերի 9-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելեց Էջմիածին քաղաքի 14/11 ընտրական տեղամաս, որտեղ մասնակցեց ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Նորին Սրբությունը մասնավորապես ասաց. «Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար, որպեսզի մեր ժողովուրդն ապրի ապահով, անվտանգ ու […]

̰
Տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց համար հասանելի է ընտրատեղամասերի 52 տոկոսը. «Ականատես»

11:48 09.12.2018

«Ականատես» դիտորդական առաքելությունը դիտարկում է անցկացնում ՀՀ տարածքի 300 տեղամասերում: Առաքելության ներկայացուցիչները տվյալներ են ներկայացրել տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց համար տեղամասերի հասանելիության վերաբերյալ: Ըստ այդմ՝ հասանելի է ընտրատեղամասերի 52 տոկոսը: «Ցավոք, այս համակարգային խնդիրը շարունակում է չլուծված մնալ»,-գրում է«Ականատեսը» ֆեյսբուքյան իր էջում: Ինչ վերաբերում է քվեարկության սենյակի կահավորման՝ քվեարկության գաղտնիությունն ապահովելուն, ապա, ըստ«Ականատեսի», գաղտնիությունն ապահովված է 96 […]

̰
22/26 ընտրատեղամասում տեխնիկական խնդիր է եղել. քվեարկությունը չի դադարեցվել

11:43 09.12.2018

22/26 ընտրատեղամասում քվեարկությունը չի դադարեցվել: Այնտեղ չի եղել այնպիսի ընտրող, որը ստանա քվեաթերթիկների փաթեթ, որտեղից բացակայել է որևիցե համարի քվեաթերթիկ: Այս մասին ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանն` անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե քվեարկությունն այդ ընտրատեղամասում դադարեցել է փաթեթներում 4-րդ համարի քվեաթերթիկի բացակայության պատճառով: «Տեխնիկական խնդիր է եղել, այդ պահին հանձնաժողովը տեղադրած չի եղել այդ […]

̰
22/26 տեղամասում քվեարկությունը դադարեցված է. 4-րդ համարի քվեաթերթիկները չկան. Armtimes

10:57 09.12.2018

22/26 ընտրատեղամասում քվեարկությունը դադարեցված է, քանի որ 4-րդ համարի քվեաթերթիկները չկան, հայտնում է armtimes.com-ը: 4-րդ համարով քվեաթերթիկում ներկայանում է «Իմ Քայլը» դաշինքը: 26/14 ընտրատեղամասում չեն գործում տեսախցիկները, 13/2 ընտրատեղամասում առանց բեյջի քաղաքացին տարեց մեկ քաղաքացու հետ քվեախցում է եղել:  

̰
Օսիպյանն իրավապահների այցը News.am չի դիտարկում որպես ճնշում լրատվամիջոցի վրա

10:37 09.12.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օիսպյանը, անդրադառանլով News.am կատարած իրավապահների այցելությանը, ասաց, որ դա չի կարելի դիտարկել որպես ճնշում լրատվամիջոցի վրա: «Չգիտեմ՝ ինչու է գործակալությունն այդքան աղմուկ բարձրացրել։ Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, նյութերի, գրության շրջանակում պետք է տեղեկացվեր իրենց ու ոստիկանության ծառայողն այցելել էր ընդամենն իրենց օրինակը փոխանցելու համար»,-ասաց նա: Օսիպյանը նշեց, որ կայքը հաղորդագրություն էր տարածել, […]

̰
ԱԺ արտահերթ ընտրությունների անկախ դիտարկման նպատակով ՄԻՊ ներկայացուցիչները գործուղվել են մարզեր

10:10 09.12.2018

Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։ Ստեղծված է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային ստորաբաժանումներում: Նշված մարզերից բացի, աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են նաև մյուս մարզեր՝ ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում […]

̰
Ընտրություններն այս պահին ընթանում են բնականոն հունով. Տիգրան Մուկուչյան

10:04 09.12.2018

ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում 08:00-ին բացվել են 1998 ընտրատեղամասերը: Ընտրություններն այս պահի դրությամբ ընթանում են բնականոն հունով: Այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 592 հազար 486 ընտրող: Թվով 465 քաղաքացիներ էլեկտրոնային եղանակով քվեարկության միջոցով նոյեմբերի 30-ից մինչ դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում […]

̰
Ընտրատեղամասերի բացումը՝ «Ականատեսի» դիտարկած 300 տեղամասերի տվյալներով

09:56 09.12.2018

«Ականատես» դիտորդական առաքելությունը տվյալներ է հրապարակել ընտրատեղամասերի բացման վերաբերյալ: Դիտարկումը կատարվել է 300 ընտրատեղամասերում: Ըստ այդ տվյալների՝ ընտրատեղամասերի 81,69 տոկոսը բացվել է ժամը 08.00-ին:

̰
Ի հեճուկս անձրևի՝ բոլորս դեպի ընտրական տեղամասեր. Փաշինյան

09:41 09.12.2018

«Ի հեճուկս անձրևի՝ բոլորս դեպի ընտրական տեղամասեր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակի առաջին համարը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը: Այսօր ԱԺ արտահերթ ընտրություններ են։ Հայաստանի 13 ընտրական տարածքների 2010 տեղամասերում, ըստ ընտրողների ռեգիստրի, քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 573 հազար 779 մարդ:  Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 […]

̰
Ոստիկանության կողմից կատարվել են օրենքով նախատեսված բոլոր կանխարգելիչ աշխատանքները. Օսիպյան

09:25 09.12.2018

Ոստիկանության կողմից կատարվել են օրենքով նախատեսված բոլոր կանխարգելիչ աշխատանքները: Այս մասին ընտրատեղամասում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: «Կարծում եմ՝ շատ լավ են իրականացվել այդ աշխատանքները: Համեմատական կարգով նախորդ ընտրությունների հետ՝ ասեմ, որ նախադեպ չունեցող քարոզարշավ է տեղի ունեցել, ինքներդ էլ կարող եք փաստել, որ տեղի չեն ունեցել որևէ արտառոց դեպքեր: Իրականացվել են օրենքով նախատեսված բոլոր […]

̰
Լռության օր է նաև քվեարկության օրը. Արսեն Բաբայան

08:54 09.12.2018

Լռության օր է նաև քվեարկության օրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: «Ի գիտություն. Լռության օր է նաև քվեարկության օրը։ Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) […]

̰
Թրամփը պաշտոնանկ է արել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին

08:46 09.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիին: Նա կլքի պաշտոնը տարեվերջին: Աշխատակազմի նոր ղեկավարի թեկնածության մասին կհայտարարվի առաջիկա մի քանի օրերին: Պաշտոնանկության մասին հայտարարել է Թրամփն անձամբ՝ նշելով, որ բարձր է գնահատում Քելլիի աշխատանքը: Քելլին Թրամփի աշխատակազմի արդեն երրորդ ղեկավարն է, ով հեռացվում է այդ պաշտոնից: Նա նշանակվել էր […]

̰
Գավառ, Մարտունի քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

08:30 09.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:15-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Աշոցք-Բավրա, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Արագածոտնի մարզի Թալին, Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքներում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզերում […]

̰
Այսօր ԱԺ արտահերթ ընտրություններ են

07:50 09.12.2018

Այսօր ԱԺ արտահերթ ընտրություններ են։ Ընտրատեղամասերը կբացվեն 08․00-ին և կփակվեն 20․00-ին։ Հայաստանի 13 ընտրական տարածքների 2010 տեղամասերում, ըստ ընտրողների ռեգիստրի, քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 573 հազար 779 մարդ:  Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ հայտ է ներկայացրել 8 միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ԱՊՀ և Եվրոպական խորհրդարանի դիտորդական խմբերը։ Քվեարկության ընթացքը լուսաբանելու […]

̰
BACK_TO_TOP