TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+17.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Մեքսիկայում 6 ոստիկան է սպանվել

07:46 04.12.2018

Մեքսիկայում հանցագործների հարձակման հետևանքով սպանվել են 6 ոստիկաններ։ Այս մասին հայտնում է Խալիսկո նահանգի գլխավոր դատախազությունը։ Գերատեսչությունում նշել են, որ Լա-Ուերտա քաղաքում տեղի ունեցած հանկարծակի հարձակման հետևանքով զոհվել է ոստիկանության 6 ծառայող, ևս 1-ը՝ վիրավորվել։ Սկսվել է միջադեպի հետաքննություն, կատարվում է որոնողական գործողություն։ Նշենք, որ վերոնշյալ նահանգի տարածքում գործում է մեքսիկական ամենահզոր թմրակարտելներից մեկը՝ «Խալիսկո-Նոր […]

̰
ԱՄՆ-ը պատրաստվում է ռազմանավեր ուղարկել Պարսից ծոց

07:31 04.12.2018

Ամերիկացի զինվորականները որոշել են Ռազմածովային ուժերի նավերի խումբ ուղարկել Պարսից ծոց Իրանին ուժ ցուցադրելու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ՊՆ աղբյուրներին։ Նախնական տվյալներով՝ մինչև շաբաթվա վերջ Պարսից ծոց մուտք կգործեն John C. Stennis ավիակիրը և մի խումբ ռազմանավեր, որոնք այնտեղ կմնան մոտ 2 ամիս և կզսպեն տարածաշրջանում ցանկացած թշնամական […]

̰
Եթե ուզում եք, որ գործող իշխանությունը լինի լիարժեք հավասարակշռված, հնարավորություն կա. Վիգեն Սարգսյան

07:15 04.12.2018

«Ուզում եմ ձեզ այսօր խոստանալ միայն մեկ բան, եթե ես որպես ռեյտինգային թեկնածու Ազգային ժողովում ներկայացնեմ ձեզ, դուք երբևիցե խնդիր չեք ունենալու ձեր ձայնը լսելի դարձնելու ինձ և իմ գրասենյակի աշխատակիցներին»,- այս մասին ֆեյսբուքյան տեսակապով ասել է ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում առաջադրված Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ աշխատելու են մշտական հիմունքներով: […]

̰
Վիճաբանություն հացի արտադրամասի հետնամասում

17:27 03.12.2018

Դեկտեմբերի 1-ին` ժամը 23։25-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ այտի կտրած-ծակած արնահոսող վերք, ձախ աջքի հեմատոմա, գլխի ձախ կեսի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Արթուր Ս.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 19 շենքի հարևանությամբ գտնվող հացի արտադրամասի […]

̰
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը բացահայտվել է հանցագործության 82 դեպք

13:23 03.12.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 82 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 21, խարդախության 10, անձնական ունեցվածքի գողության 9, ծեծի 8, ապօրինի ծառահատման 6, բնակարանային գողության և սպանության սպառնալիքի 4-ական, կողոպուտի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, յուրացման կամ վատնման ու փաստաթղթի կեղծման 2-ական, […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է «Լազարևյան ակումբի» ներկայացուցիչներին

13:20 03.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին և նորաստեղծ «Լազարևյան ակումբի» մի խումբ անդամների, որոնք Երևանում մասնակցել են ակումբի առաջին նիստին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ այն կարող է արդյունավետ հարթակ դառնալ տարբեր քննարկումների համար: Նրա […]

̰
Հրազդանում վրաերթի են ենթարկվել Ծաղկաձորի հյուրանոցներից մեկի 2 աշխատակցուհիներ

12:45 03.12.2018

Դեկտեմբերի 2-ի Կոտայքի մարզում վրաերթ է տեղի ունեցել. ժամը 18:30-ի սահմաններում 28-ամյա Վարդան Հ.-ն Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցում իր վարած Opel մակնիշի 35 AՏ 241 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 55-ամյա Մանյա Մ.-ին և 51-ամյա Կարինե Շ.-ին: Shamsհyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Աղբյուրի տեղեկություններով՝ […]

̰
Պետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ինքնուրույն և արժանապատիվ իրացումը. ՄԻՊ

11:22 03.12.2018

Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ ՄԱԿ-ի կողմից սահմանված այս օրը ևս մեկ անգամ առիթ է բարձրաձայնելու, որ մեր երկրում առկա կարծրատիպերի արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ չեն դիտվում որպես իրավունքի կրող, հասարակության լիիրավ անդամ: Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ կիրառվող՝ հաշմանդամության բժշկական մոդելի պատճառով հաշմանդամություն ունեցող անձինք չեն դիտվել […]

̰
«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան

11:01 03.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ.Հովսեփյանին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ […]

̰
Գեղարքունիքում 28-ամյա կնոջ վարած Nissan-ը բախվել է հողաթմբին և շրջվել. կան վիրավորներ

10:57 03.12.2018

Գեղարքունիքի մարզում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։20-ի սահմաններում 28-ամյա Նատալյա Ն.-ն Երևան-Սևան ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում՝ Սևան ընթանալիս իր վարած Nissan Note մակնիշի 35 AP 534 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի 2 ուղևորները, որոնցից մեկին քաղաքացիները […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ

10:51 03.12.2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նոր դեպքեր: Մասնավորապես՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության համապատասխան պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք, […]

̰
Անհրաժեշտ է միանալ ՄԱԿ-ի կոնվենցիային. Արցախի ՄԻՊ-ը կարևորում է հաշմանդամների իրավունքների պատշաճ պաշտպանությունը

10:46 03.12.2018

Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը շնորհավորում է հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց իրենց միջազգային օրվա առթիվ՝ ընդգծելով նրանց իրավունքների պաշտպանության հանդեպ իր հատուկ ուշադրությունը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմից, ունենալով հետպատերազմյան հասարակություն և բնակչության շուրջ 6 տոկոսի հասնող հաշմանդամություն ունեցող անձանց քանակ (մոտ 8,900 անձ)՝ Արցախում առաջնահերթ կարևորություն ունի սոցիալական տվյալ խմբի իրավունքների պաշտպանությունը: […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 277 դեպք, որից 147-ը՝ արտակարգ

10:43 03.12.2018

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 277 դեպք, որից 147-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 109 կենցաղային կանչ, 58 հրդեհ, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 94 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

10:40 03.12.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

10:38 03.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա […]

̰
Գլխավոր դատախազն Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացրել ԱԺ

10:23 03.12.2018

2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությումբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը 2008թ., զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների […]

̰
Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի նիստին

10:00 03.12.2018

Դեկտեմբերի 4-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ ԱԳ նախարարների նստաշրջանի շրջանակներում անցկացվող՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին: ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։

̰
Փափազյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի կախված մարմինը

09:49 03.12.2018

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 18:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 16ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի (70 տ.) կախված մարմինը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ննջասենյակի դռնից կախված հայտնաբերել […]

̰
Վրաերթ Տ. Պետրոսյան փողոցում

09:37 03.12.2018

Դեկտեմբերի 2-ին` ժամը 19:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տ. Պետրոսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տ. Պետրոսյան փողոցում՝ «Ձյունիկ» խանութի մոտակայքում, «Honda Fit» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Մ.) վրաերթի […]

̰
Պլանային ջրանջատում Կապան քաղաքում

09:29 03.12.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 3-ին`ժամը 12։00-ից մինչև դեկտեմբերի 4-ը` ժամը 12։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 3 մարզում

09:14 03.12.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Շինարարներ փ. 8/6, 10/1 շենքերը, Արզումանյան փ. 8 ա, 10, 12 շենքերը, Ֆուչիկի 1-ին նրբ․1, 3, 5, 7, 9, 11, 15, 13, 17 շենքերը, Ֆուչիկի 2-րդ նրբ. 1, 2, 3, […]

̰
Հայաստանում կգործարկվի սանավիացիոն ծառայություն 

08:47 03.12.2018

Հայաստանում կգործարկվի սանավիացիոն ծառայություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ «Առավոտյան թռիչք իրականացրեցինք Armenian Helicopters LLC ընկերության ուղղաթիռներից մեկով, որի հետ պատրաստվում ենք իսկական սանավիացիոն ծառայություն հիմնել 2019թ.՝ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ։ Փորձարկման նպատակը Երևանում երկու խոշոր բժշկական կենտրոնների տարածքում վայրէջքի տեղեր մատնանշելն էր։ Խոսքը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Էրեբունի […]

̰
Թրամփը խոստացել է Հյուսիսային Կորեայի միջուկազերծումից հետո կատարել Կիմ Չեն Ինի բոլոր ցանկությունները

08:38 03.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին իրագործել նրա բոլոր ցանկությունները՝ միջուկային զենքից Հյուսիսային Կորեայի հրաժարվելուց հետո։ Այս մասին հայտնում է Yonhap-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին։ «Թրամփը հույս ունի, որ նա (Հյուսիսային Կորեայի առաջնորդը) կիրագործի համաձայնագրի իր մասը, և այդ ժամանակ նրա բոլոր ցանկությունները կիրականանան»,- ասել […]

̰
ԱԺ-ում ՀՀԿ-ի հայտնվելը կխոչընդոտի քաղաքական դաշտի առողջացմանը․ Ռուբեն Ռուբինյան

08:20 03.12.2018

ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, սովորական քաղաքական ուժ չէ, այն 20 տարի եղել է իշխող ուժ, և մենք բոլորս տեսել ենք դրա բոլոր արդյունքներն ու հետևանքները։ Այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է «Իմ քայլը» դաշինքից Ռուբեն Ռուբինյանը։ Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ն նաև մի կուսակցություն է, որի անդամները տիրապետում են ահռելի ֆինանսական ու լրատվական ռեսուրսների։ Նրանց անդամները […]

̰
Կոալիցիան Սիրիայում ոչնչացրել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկին

08:01 03.12.2018

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հայտարարել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկի ոչնչացման մասին։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով կոալիցիայի ներկայացուցիչ Շոն Ռայանի հայտարարությանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Աբու ալ-Ումարայնը մասնակցել է 2014 թվականին ԱՄՆ բանակի նախկին շարքային, Սիրիայում մարդասիրական գործունեություն իրականացրած Փիթեր Քեսինգի սպանությանը։ «Իսլամական պետության» պարագլուխը սպանվել է կիրակի՝ Սիրիական […]

̰
Սիրիական բանակը Էս-Սուվեյդա նահանգում ոչնչացրել է ավելի քան 270 ահաբեկչի

07:46 03.12.2018

Սիրիայի հարավային Էս-Սուվեյդա նահանգում հարձակողական գործողության ընթացքում սիրիական բանակի մարտիկները ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 270 գրոհայինների։ Այս մասին հայտնում է Սիրիայում ՌԴ ԶՈւ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչ Օլեգ Մակարևիչը, փոխանցում է RIA Novosti-ն։ Գործողության ավարտին առգրավվել է մեծաքանակ զենք-զինամթերք։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 17-ին հարձակման ընթացում կառավարական զորքերն ահաբեկիչներից ազատել […]

̰
Մեծ Բրիտանիայում ֆիլմ են նկարահանել մեռած լեզվով

07:32 03.12.2018

Քեմբրիջի համալսարանի լեզվաբանները կարճամետրած ֆիլմ են նկարահանել մեռած՝ բաբելոնյան լեզվով։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ «Աղքատ մարդը Նիպպուրից» անվանումով ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2000 տարի առաջ։ Հատուկ այդ նախագծի համար գիտնականները վերականգնել են անհետացած լեզուն ընդհուպ մինչև հնչյունները։ «Մեռած լեզվի հնչյունները վերականգնելը որոշ չափով արվեստ է։ Բախտներս բերել է, որ հունական այբուբենում ունենք […]

̰
Իլինոյսում պտտահողմի հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ

07:16 03.12.2018

Ամերիկյան Իլինոյս նահանգում պտտահողմի հետևանքով տուժել է 22 մարդ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պտտահողմի պատճառով մասամբ կամ ամբողջովին ավերվել են ավելի քան 100 շինություններ։ Բնության տարերքը հարվածել է նահանգի կենտրոնական հատվածի քաղաքներին։ Ամենաուժգին հարվածը կրել է Թեյլորվիլ քաղաքը։ Պտտահողմը վնասել է էլեկտրալարերը, ինչի հետևանքով քաղաքում ավելի քան 2000 մարդ մնացել է առանց […]

̰
Տուլուզում ցույցերի ժամանակ մոտ 50 ոստիկան է տուժել

21:56 02.12.2018

Ֆրանսիայի հարավարևմտյան Տուլուզ քաղաքում վառելիքի գնի աճից բողոքող «դեղին բաճկոնակների» ցույցին հաջորդած անկարգությունների ժամանակ տուժել է առնվազն 57 մարդ, որից 48-ը՝ ոստիկաններ։ Նշվում է, որ իրավապահների հետ բախումներին մասնակցել է 100-ից ավելի ցուցարար։ Վառելիքի գների բարձրացման դեմ լայնածավալ ակցիաները Ֆրանսիայում սկսվել են նոյեմբերի 17-ից։

̰
«Սպանության լիցենզիա»․ Իսրայելում ձերբակալվել են հայկական բուհերի կեղծ դիպլոմներ ունեցող 40 բժիշկներ

21:38 02.12.2018

Դեկտեմբերի 2-ին Իսրայելում հարավային Լակիա քաղաքից մինչև հյուսիսային Մաջդալ-Շամս բնակավայր անցկացված «Սպանության լիցենզիա» անվամբ լայնածավալ գործողության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է 40 բժիշկների և դեղագործների, ովքեր կասկածվում են հայկական բուհերում ուսման ավարտի մասին վկայող կեղծ դիպլոմներ ստանալու մեջ։ Նրանք այդ փաստաթղթերի հիման վրա ստացել են Իսրայելում մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունք։ Իրանակում այդ «բժիշկները» չեն ստացել բավարար […]

̰
BACK_TO_TOP