TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+17.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Աֆղանստանում «Թալիբանի» գրոհայիններն առևանգել են առնվազն 40 խաղաղ բնակչի

21:09 02.12.2018

Աֆղանստանի հյուսիսում «Թալիբան» արմատական շարժման գրոհայիններն առևանգել են առնվազն 40 խաղաղ բնակչի։ Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։ Սամանգան նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Մուհամմեդ Մունիր Ռահիմիի խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել Դերասուֆ շրջանի գյուղում։ Նրա խոսքով՝ իրականացվում է փրկարարական գործողություն։

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին

21:00 02.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանին՝ երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և երջանկություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն:

̰
«Վրաստանը նախագահ չունի». ընդդիմությունն արտահերթ ընտրություններ է պահանջում

20:45 02.12.2018

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից օրեր անց` դեկտեմբերի 2-ին, Թբիլիսիի Ռուսթավելի փողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց վրացի ընդդիմադիրերը բողոքի ցույց են անցկացրել և ներկայացրել իրենց պահանջները: Նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեի աջակիցները փակել են Ռուսթավելի պողոտան՝ պահանջելով անվավեր ճանաչել նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: «Մենք նախագահ չունենք» վանկարկող ցուցարարները հայտարարել են, որ ընտրախախտումների […]

̰
Իտալիայից բացի, մնացած թիմերը հավասարազոր են․ Գյուլբուդաղյանց

20:25 02.12.2018

Դեկտեմբերի 2-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացավ Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն իր կարծիքը հայտնեց վիճակահանության վերաբերյալ. «Շատ հետաքրքիր խումբ է, որում ընդգրկվել են տարբեր խաղաոճեր դավանող հավաքականներ: Անկախ վերջին տարիների արդյունքներից՝ կարծում եմ, որ մեր խմբի ընդգծված ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: […]

̰
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է «Շանթ» ՀԸ-ի առաջարկը

20:11 02.12.2018

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է «Շանթ» ՀԸ-ի առաջարկը։ «Այսօր ժամը 22:30-ին Շանթի ուղիղ եթերում կպատասխանեմ Արամ Աբրահամյանի հարցերին»,-գրել է Ռուբեն Ռուբինյանը։ https://www.facebook.com/ruben.rubinyan/posts/2116966461658803 Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Շանթ» հեռուստաընկերությունը, նախապես պայմանավորվածություն ունենալով երկու կողմերի հետ, այսօր՝ ժամը 22:30-ին, կազմակերպել էր բանավեճ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի և ՀՀԿ ներկայացուցիչ Մենուա Հարությունյանի միջև: Այսօր առավոտյան Ռուբեն Ռուբինյանը գրառում […]

̰
Հայաստանում «Թուֆենկյան» ամենամեծ հյուրանոցը կառուցվում է Արենիում

20:08 02.12.2018

Արենի համայնքը տնտեսական հեղափոխության ամենակարևոր կենտրոններից մեկն է լինելու: Այստեղ շատ կարևոր ներդրումային ծրագիր է իրականացվում, որի արդյունքում կառուցվելու է «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրը: Այս մասին Արենի համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ  հայտնել է ՀՀ  վարչապետի  պաշտոնակատար, «Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: «Դա տասնյակ միլիոն դոլարի ներդրում է Արենիում, և դա լինելու է «Թուֆենկյան» ամենամեծ հյուրանոցը Հայաստանում: Արենիում այս հյուրանոցի բացումն անելու է տնտեսական հեղափոխություն»,- ասել է Փաշինյանը: Վարչապետի  պաշտոնակատարի կարծիքով՝ այն, որ այդ հյուրանոցը կառուցվում է հենց Արենիում, դա Արենիի և շրջակա համայնքների բնակիչների […]

̰
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

19:49 02.12.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքներից հետո Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

19:38 02.12.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-ին շրջանների զգալի մասում, 6-ին առանձին շրջաններում, 7-ին օրվա երկրորդ կեսից սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ի ցերեկը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով, 3-ի գիշերը […]

̰
Պուտինն առաջարկել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը․ Փաշինյան

19:34 02.12.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Այս մասին այսօր Վայոց ձորի մարզում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելն ավելի ճիշտ է։ Քանի որ հիմա էլի կոնսենսուս չունենք, Աստանան կրկնելն իմաստ չունի։Պայմանավորվածությունը հետևյալն է՝ կշարունակենք […]

̰
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՔԿ

19:21 02.12.2018

2018թ. դեկտեմբերի 1-ին` ժամը 20:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը: Վերջինս Արարատի ԲԿ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է […]

̰
Խոշոր վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ 5 տուժածներից 3-ի վիճակը ծանր է

19:08 02.12.2018

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Astra մակնիշի 83 GO 883 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 OG 869 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Աղբյուրի […]

̰
Ողբերգական վթար Սյունիքում. վարորդի դին գտել են Ողջի գետում

18:50 02.12.2018

Սյունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Այսօր՝ ժամը 15:00-ին ԱԻՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին  ավտոմեքենա է ընկել Ողջի գետը: Փրկարարները գետից դուրս են բերել տղամարդու դի: Ոստիկաններն ու փրկարարները գետում հայտնաբերել են նաև Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը […]

̰
Մենուա Հարությունյանն ընդունել է «Շանթ» ՀԸ-ի առաջարկած բանավեճի ձևաչափը

18:14 02.12.2018

Մենուա Հարությունյանն ընդունել է «Շանթ» ՀԸ-ի առաջարկած բանավեճի ձևաչափը։ «Նիկոլական Ռուբենը հրաժարվելով «Շանթ» հեռուստաընկերության եթերում ինձ հետ դեմ առ դեմ բանավիճելու ձևաչափից ընտրության առջև կանգնեցրեց ինձ և «Շանթ» հեռուստաընկերությանը և ահա «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությունը հեռակա բանավեճի ձևաչափ է առաջարկել, որը ես ընդունում եմ … Շնորհակալություն «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը…»,-գրել է Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում։ Ինչպես ավելի վաղ […]

̰
Հրազդան-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհը երկկողմանի բաց է

17:13 02.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, հանրապետական նշանակության Հրազդան-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի էր ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել էր։ Ճանապարհահատվածը սպասարկող «Հրազդանի ՃՇՇ» ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ մաքրման աշխատանքների արդյունքում, դեկտեմբերի 2-ին՝ ժամը 16։00-ից ճանապարհը երկկողմանի երթևեկելի  է:

̰
ՊՆ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել

17:03 02.12.2018

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը (ծնված 1987թ., զինված ուժերում էր 2016թ.-ից, Նոր Նորքի զ/կ): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն […]

̰
Բանավեճ, այնուամենայնիվ, կլինի

16:40 02.12.2018

«Շանթ» հեռուստաընկերությունը, նախապես պայմանավորվածություն ունենալով երկու կողմերի հետ, այսօր՝ ժամը 22:30-ին, կազմակերպել էր բանավեճ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի և ՀՀԿ ներկայացուցիչ Մենուա Հարությունյանի միջև: Այսօր առավոտյան Ռուբեն Ռուբինյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ հրաժարվում է բանավեճից՝ որպես պատճառ ներկայացնելով Մենուա Հարությունյանի երեկվա գրառումը և ձիով նկարը: Դրան հաջորդել է […]

̰
«Շանթ» ՀԸ-ն այլընտրանքային տարբերակ է առաջարկում բանավեճի հրավիրված կողմերին

15:45 02.12.2018

«Շանթ» հեռուստաընկերությունը, նախապես պայմանավորվածություն ունենալով երկու կողմերի հետ, այսօր՝ ժամը 22:30-ին, կազմակերպել էր բանավեճ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի և ՀՀԿ ներկայացուցիչ Մենուա Հարությունյանի միջև: Այսօր առավոտյան Ռուբեն Ռուբինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ հրաժարվում է բանավեճից՝ որպես պատճառ ներկայացնելով Մենուա Հարությունյանի երեկվա գրառումը և ձիով նկարը: Գրառմանը հաջորդեց Մենուա […]

̰
Փրկարարները Երևանի բնակարաններից մեկում դի են հայտնաբերել

15:12 02.12.2018

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գոգոլի փողոցի թիվ 85 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. վերջինիս բնակարանից ջրալցվում է 1-ին հարկի թիվ 1 բնակարանը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. […]

̰
Կազմվել է աշխարհի «ամենաուժեղ» անձնագրերի վարկանիշային աղյուսակը․ Հայաստանը 63-րդ տեղում է

14:15 02.12.2018

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացու անձնագիրը ճանաչվել է աշխարհում  «ամենաուժեղը»։ Այս մասին հայտնի է դառնում Passport Index ամենամյա վարկանիշից։ Այսօր այդ փաստաթղթի տերը կարող է առանց վիզայի այցելել 167 երկիր։ Երկրորդ տեղը կիսում են Սինգապուրն ու Գերմանիան (166 երկիր), երրորդ տեղում են Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդեռլանդները, Իսպանիան, Նորվեգիան, Հարավային Կորեան և ԱՄՆ-ը։ Այդ […]

̰ ̰
Պուտինն ու Էրդողանը քննարկել են վիզային ռեժիմի ազատականացումը

13:57 02.12.2018

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրրդողանը քննարկել են երկու երկրների միջև վիզային ռեժիմի ազատականացման հարցը։ Այս մասին նա հայտարարել է G20 գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք պարոն Պուտինի  հետ քննարկել ենք վիզային ռեժիմի ազատականացումը, և կարծում եմ՝ նա ընդունել է դրա մասնակի չեղարկման մասին որոշում»,-Էրդողանի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։ 2010-ականներին Թուրքիան ռուսաստանցիների […]

̰
Ի՞նչ է, վարչապետն ուզում է Հայաստանը սարքել 30-ականների Գերմանիան, ինքն էլ դառնալ Հիտլե՞ր․ Շարմազանով

13:33 02.12.2018

Այս 7 ամիսների ընթացքում ականատես եղանք համասեռամոլության, աղանդավորության քարոզի: Ականատես եղանք վեհարանի գրավման փորձերի, համասեռամոլների երթերի, նրանց կողմից ոստիկանության բաժնի գրավման փորձերի:․․ Ամենամտահոգիչը կառավարության լռությունն է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը նշել է, որ սփյուռքահայ գաղթօջախներից նամակներ ու զանգեր է ստացել։ Նրա խոսքով՝ սփյուռքահայերն անթույլատրելի են համարում մեր […]

̰
Մենուա Հարությունյանը բանավեճի է հրավիրում «Իմ քայլը» դաշինքի տասնյակից որևէ մեկին

13:10 02.12.2018

Մենուա Հարությունյանը բանավեճի է հրավիրում «Իմ քայլը» դաշինքի տասնյակից որևէ մեկին։ Ավելի վաղ ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել էր ՀՀԿ թեկնածու Մենուա Հարությունյանի հետ բանավեճից «Առաջարկում եմ Նիկոլենց 10-յակից որևէ մեկը՝ մինչև անգամ Նիկոլը գա ինձ հետ բանավիճելու, կամ էլ հակառակ պարագայում հաշվի առնելով համաշխարհային փորձը առաջարկում եմ «Շանթ» հեռուսատաընկերության ղեկավարությանը բանավեճի համար հատկացվելիք ողջ եթերը […]

̰
Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել է Մենուա Հարությունյանի հետ բանավիճելուց

12:23 02.12.2018

«Իմ քայլը» դաշինքից առաջադրված պատգամավորի թեկնածու, ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել է ՀՀԿ թեկնածու Մենուա Հարությունյանի հետ բանավեճից, որը պետք է տեղի ունենար «Շանթ» ՀԸ եթերում: Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Մենուա Հարությունյանի՝ ձիով լուսանկարը և կից գրել․ «Մի քանի օր առաջ համաձայնել էի «Շանթի» եթերում երեկոյան բանավիճել ՀՀԿ-ի 9-րդ համար Մենուա Հարությունյանի հետ, […]

̰
Եթե պետք լինի փոխել խորհրդարանական համակարգը, մենք կաշկանդված չենք․ Փաշինյան

12:17 02.12.2018

Ամեն ընտրությունից հետո Սահմանադրություն չեն փոխում, յոթ ամսվա Սահմանադրությունը պետք է թողնել, որ մի քիչ աշխատի։ Այս մասին Սիսիանում ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Եթե տեսնենք, որ խորհրդարանական համակարգը պետք է փոխել, վերադառնալ նախագահական համակարգի, մենք կաշկանդված չենք։Սահմանադրության մեջ կան կետեր, որոնք պարտադիր պետք է փոխել: Ասվում է, օրինակ, որ պատգամավոր […]

̰
Վթար Իջևան քաղաքում. կա տուժած

12:00 02.12.2018

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 02:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ Անկախության փողոցում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Անկախության փողոցի թիվ 21 հասցեի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ա., ծնված […]

̰
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար

11:41 02.12.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

̰
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

11:26 02.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վայքի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Սարավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման  աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
«Իմ քայլը» քարոզարշավ է անցկացնում Սիսիանում

11:18 02.12.2018

Քարոզարշավի 7-րդ օրը «Իմ քայլը» դաշինքը՝ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի համապետական ցուցակի առաջին համարը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավ է անցկացնում Սիսիանում:

̰
Թրամփը մտադիր է առաջիկայում կրկին հանդիպել Կիմ Չեն Ինի հետ

11:13 02.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հաջորդ հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա հունվարին կամ փետրվարին։ Այս մասին ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը, փոխանցում է Reuters գործակալությունը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Կիմ Չեն Ինի հետ հանդիպման անցկացման համար դիտարկվում է 3 վայր։ Թրամփի խոսքով՝ վաղ թե ուշ ինքը Կիմ Չեն […]

̰
BACK_TO_TOP