TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+17.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Հակոբ Հակոբյանի չընտրվելու դեպքում Մանվել Գրիգորյանն Ամանորին կլինի տանը․ «Հրապարակ»

08:32 05.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին և ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետև ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի: Ամիրյանը հրահանգել է քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին, […]

̰
Բայդենն իրեն համարում է ԱՄՆ նախագահի պաշտոնի լավագույն հավակնորդ

08:21 05.12.2018

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ունի բոլոր անհրաժեշտ որակները ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Ելույթ ունենալով Մոնտանա նահանգի Միզուլայի համալսարանում՝ քաղաքական գործիչն ասել է, որ այդ պաշտոնի համար ամենաորակավորված հավակնորդն է։ Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի դիմանա Թրամփի ղեկավարման ևս 4 տարիների։ Նրա կարծիքով՝ […]

̰
Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտն անվանել է 2018 թվականի 10 լավագույն ֆիլմերը

08:04 05.12.2018

Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը, որը զբաղվում է ԱՄՆ կինեմատոգրաֆիական ժառանգության պահպանմամբ, հրապարակել է 2018 թվականին լավագույն ֆիլմերի տասնյակը։ Դրանց թվում է Բրեդլի Կուպերի «Աստղ ծնվեց» երաժշտական դրաման, Ջոն Կրասինսկիի «Խաղաղ տեղ» սարսափ ֆիլմը, Ռայան Կուգլերի «Սև Հովազ» ֆանտաստիկ մարտաֆիլմը, Սպայկ Լիի «Սև կլանի անդամը» պատմական ֆիլմը, Փոլ Շրյոդերի «Հովվի օրագիրը», Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտը», Բարի Ջենկինսի «Եթե […]

̰
Կրակոցներ Էրեբունիում․ կա 3 վիրավոր

07:53 05.12.2018

Երևանում կրակոցներ են հնչել։ Էրեբունու Աճեմյան փողոցի 209 հասցեից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 քաղաքացի, ևս 1-ը՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով, հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկանությունը պարզել է վիրավորներից 2-ի ինքնությունը. նրանք են՝ 29-ամյա Գևորգ Հարությունյանը, 44-ամյա Արման Ապիյանը՝ հայտնի որպես «Արեշի բաղնիքի» Արման, մյուսի տվյալները ճշտվում են: Նշված հասցեում՝ բաղնիքի ներսում, ոստիկանները […]

̰
Chanel-ը հրաժարվում է կոկորդիլոսի կաշվից

07:44 05.12.2018

Chanel ֆրանսիական նորաձևության տունն իր արտադրությունում այլևս չի օգտագործի կոկորդիլոսի, մողեսի, օձի կաշի։ Նորաձևության տանը որոշել են հրաժարվել էկզոտիկ կենդանիների կաշվի օգտագործումից։ Այս մասին հայտնում է WWD պորտալը՝ հղում անելով ընկերության թոփ մենեջեր Բրունո Պավլովսկիին։ Բացի այդ, Chanel-ի ղեկավար Կառլ Լագերֆելդը նշել է, որ չի հիշում, թե երբ է ընկերությունը վերջին անգամ իր արտադրանքում բնական […]

̰
Ավելի քան 400 անօրինական միգրանտների հաջողվել է Մեքսիկայից ներթափանցել ԱՄՆ տարածք

07:27 05.12.2018

Առանց համապատասխան փաստաթղթերի ավելի քան 400 միգրանտներ կարողացել են Մեքսիկայից հայտնվել ԱՄՆ-ի տարածքում՝ Տեխաս նահանգի Էլ-Պասո քաղաքում։ Այս մասին հայտնում է Notimex գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ սահմանապահներին։ Հաղորդվում է, որ նրանք բոլորը հանձնվել են ամերիկյան իշխանություններին և ապաստան հայցել։ Դեռևս հայտնի չէ՝ այդ մարդիկ եղե՞լ են Կենտրոնական Ամերիկայից շարժվող միգրանտների քարավանի կազմում, թե՞ ոչ։

̰
Մերկելը գլխավորել է ամենաազդեցիկ կանանց Forbes-ի վարկանիշը

07:15 05.12.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գլխավորել է ամերիկյան Forbes ամսագրի կողմից կազմված ամենաազդեցիկ 100 կանանց վարկանիշային աղյուսակը։ Նա առաջին հորիզոնականում հայտնվում է արդեն 7-րդ անգամ։ Այս մասին հայտնում է Spiegel-ը։ Երկրորդ հորիզոնականում, ինչպես մեկ տարի առաջ, հայտնվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։ Առաջատարների եռյակը եզրափակում է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը։ Ցուցակի 23-րդ և […]

̰
Լեգենդար «Ժիգուլին» իջեցվել է Թբիլիսիի շենքերից մեկի 4-րդ հարկից

14:25 04.12.2018

Թբիլիսիի բազմահարկ շենքերից մեկում «կայանած» «Ժիգուլին» վաղուց դարձել էր քաղաքի տեսարժան վայրերից մեկը: Դիղոմիի շենքերից մեկի 4-րդ հարկում մեքենան հայտնվել էր ավելի քան քառորդ դար առաջ: Օրերս «Ժիգուլին» իջեցրել են: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Այս պատմության հետևում թաքնված էր մի մարդու երազանք, որն այդպես էլ իրականություն չդարձավ: Իսկ իմանալ, թե ինչպես է «ВАЗ-2106»-ը չորրորդ հարկ […]

̰
Սիրիան մեծապես շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ և զարգացմամբ. Սիրիայի փոխվարչապետ

14:13 04.12.2018

Դեկտեմբերի 3-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՍԱՀ փոխվարչապետ, արտաքին գործերի և Սփյուռքի նախարար Վալիդ ալ-Մուալլիմին (Walid al-Mouallem): Ողջունելով Հայաստանի նորանշանակ դեսպանին՝ Վալիդ ալ-Մուալլիմը շնորհավորեց նրան բարձր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ: Փոխվարչապետը հավելեց, որ Սիրիան մեծապես շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ և զարգացմամբ: […]

̰
Վրաստանի նախագահի աշխատակազմը կկրճատվի 60 տոկոսով

14:07 04.12.2018

Վրաստանի նոր նախագահի աշխատակազմի աշխատակիցների թիվը կկրճատվի 60 տոկոսով: Խորհրդարան մտած 2019 թվականի պետական բյուջեի վերջնական տարբերակի համաձայն՝ նախագահի աշխատակազմի 140 աշխատակիցներից կմնան 60-ը։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն: Հատկանշական է, որ պետբյուջեի նախնական տարբերակում նախագահի աշխատակազմին վերաբերող կետ չի եղել:

̰
Ձերբակալվել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալը

13:31 04.12.2018

Դեռևս սույն թվականի հոկտեմբերի 2-ին հաղորդվել էր ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից պետական գույքի կառավարման և մասնավորեցման ոլորտում իրականացված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքների մասին: Մասնավորապես պարզվել էր, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում «Անի» ԲԲ ընկերությանն ընդամենը […]

̰
Դանակահարություն Արամի փողոցից «Նաբերեժնի» տանող թունելում

12:56 04.12.2018

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19։15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թ. ծնված Վ. Ա.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Արամի փողոցից «Նաբերեժնի» տանող ճանապարհին՝ թունելում դանակով հարված ստանալու հետևանքով: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18։30-ին, նշված թունելում, վիճաբանության ժամանակ, Վ. […]

̰
Դեղին վանդակաձև հորիզոնական գծանշումներ՝ Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում

12:43 04.12.2018

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում 2018թ. դեկտեմբերի 4-ին կիրականացվեն դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

̰
Ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ ԶՈւ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել է

12:31 04.12.2018

Ս.թ. դեկտեմբերի 4-ին` ժամը 10։20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10։06-ին` Գյումրիի օդանավակայանից: Ինչպես հայտնում են ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ:

̰
Մյունխենում զարդարել են Եվրոպայի ամենաթանկարժեք տոնածառը

12:19 04.12.2018

Մյունխենում զարդարել են Եվրոպայի ամենաթանկարժեք տոնածառը: Այն արժե 2.6 մլն դոլար: Սուրբ Ծննդի առիթով պատրաստվել է թափանցիկ բուրգ, որն էլ զարդարել են ոսկե մետաղադրամներով: Այս մասին հայտնում է Horloger պորտալը: Ոսկեդրամները տեղավորվել են թափանցիկ հիմնակմախքի վրա արված փոսիկներում: Բուրգի վրա տեղադրվել է 2018 ոսկեդրամ: Տոնածառը կշռում է ավելի քան 63 կգ: Տոնածառը տեղադրվել է թանկարժեք […]

̰
Ճապոնիայի Ազգային տոնի առթիվ նախագահ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն

11:59 04.12.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Ճապոնիայի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ այսօր այցելել են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություից, նրանք շնորհավորել են դեսպան Ջուն Յամադային, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ճապոնիայի ողջ ժողովրդին՝ մաղթելով հաջողություններ, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա խորացում […]

̰
Դեկտեմբերի 3-ից 4-ը բացահայտվել է հանցագործության 47 դեպք

11:32 04.12.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության 9-ական, մարմնական վնասվածք հասցնելու ու սպանության սպառնալիքի 4-ական, ծեծի 3, յուրացման կամ վատնման 2, անձի առևանգման, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, […]

̰
Փաշինյանը հերքում է ԿԸՀ հայտարարագիր չներկայացնելու մասին հրապարակումները

11:29 04.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հերքում է հրապարակումներն այն մասին, թե ինքը հայտարարագիր չի ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Երեկ մամուլում հրապարակումներ տեսա, թե իբր ես ԿԸՀ հայտարարագիր չեմ ներկայացրել։ Իհարկե, նման պնդումը իրականության հետ որևէ կապ չունի։ Օրենքով սահմանված կարգով՝ թղթային կրիչի վրա հայտարարագիրը ներկայացվել է […]

̰
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Պավել Անանիկյանի մահվան կապակցությամբ

11:23 04.12.2018

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Պավել Անանիկյանի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա անվանի վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, իմ սիրելի ուսուցիչ, իսկ հետո ավագ գործընկեր Պավել Անանիկյանի մահվան մասին: Պավել […]

̰
Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է

11:16 04.12.2018

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 5 մարզում

10:05 04.12.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերությունը, Բաշինջաղյան փ. 187, 189, 191 շենքերը, Հաղթանակի 5, 9, 10 փողոցները, Տիչինայի և Հաղթանակի փողոցները, Դավիթաշեն 2-րդ թաղ․ 13 շենքը, Անդրանիկի փ. 49 շենքը, Շինարարների փ. […]

̰
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում

09:49 04.12.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-16։00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

̰
Արամ Հարությունյանի գործով կալանավորվել են նրա երկու գործընկերները. «Ժողովուրդ»

09:39 04.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հոկտեմբերի 24-ին հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու, և դա լինելու է երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը: Նա չէր տվել այդ պատգամավորի անունը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ ՀՀԿ […]

̰
Խոշոր վթար Մոնթե Մելքոնյան փողոցում․ կան վիրավորներ

09:23 04.12.2018

Դեկտեմբերի 3-ին`ժամը 21:52-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իսակովի պողոտայում՝ Մոնթե Մելքոնյան պողոտայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 4 ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2121» (վարորդը՝ Յ. Գ.), «Nissan Lafesta» (վարորդը՝ […]

̰
Հայտնի գործիչները խիստ զգուշանում են գաղտնալսումից. «Հրապարակ»

09:10 04.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո Հայաստանում գաղտնալսումներից մեծ զգուշավորություն կա․ հայտնի գործիչներն իրենց սենյակներում խլացուցիչներ են տեղադրում, բջջայիններով գրեթե չեն խոսում։ Հայտնի գաղտնալսումից հետո «պրիվատ» գրում-խոսում էին «Վայբեր»-ով, «Վոթսափ»ով, որը, ասում էին՝ չի լսվում, հիմա դրանցից էլ են խուսափում։ «Վերջին շրջանում կապի այդ միջոցները ևս գաղտնալսվում են, միակ կապը, որ չէր գաղտնալսվում, «Տելեգրամ»-ն է, […]

̰
Ինչ ունեցվածք է հայտարարագրել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը․ «Փաստ»

08:59 04.12.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ Հ. Սարգսյանը հայտարարագրել է երկու բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 550 000 ՀՀ դրամ և 4 500 ԱՄՆ դոլար: 2018թ. […]

̰
Ի՞նչ է փակցված Արթուր Մեսչյանի առանձնասենյակի առաստաղին․ «Հրապարակ»

08:52 04.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին Երևանի գլխավոր ճարտարապետ նշանակված Արթուր Մեսչյանը քրտնաջան աշխատում է՝ օրական 10-12 ժամ։ Նա իր առանձնասենյակի առաստաղին փակցրել է Երևանի հատակագիծը, այնպես որ, յուրաքանչյուր այցելու երբ հայացքն առաստաղին հառի, Երևանի քարտեզը տեսնի։ Թերևս այն մտայնությամբ, որ իրենից «վերև» միայն Երևանն է, այլ ոչ թե քաղաքապետ, վարչապետ կամ որևէ այլ պաշտոնյա»:

̰
Փաշինյանն արցախցիներին նկատի չի ունեցել սերմացու ուտող մուկ ասելով․ «Հրապարակ»

08:43 04.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղարաբաղ-Հայաստան վերջերս թեժացած դիսկուրսից հետո Ղարաբաղ է մեկնել ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Ղարաբաղի իսթեբլիշմենթին փոխանցելու ՀՀ իշխանության ուղերձները, որ իրենք կատեգորիկ դեմ են Հայաստան-Ղարաբաղ լարվածությանը։ Ղարաբաղում պատասխանել են․ «Երբ ասվում է՝ սերմացու ուտող մկների պես, պետք է անվանական ներկայացնել՝ կոնկրետ ում նկատի ունի, այլապես ողջ գեներալիտետն ու բանակն են տուժում»։ Ասվել […]

̰
Ամերիկացի սենատորները կոչ են արել Թրամփին հրաժարվել հրթիռային պայմանագրից դուրս գալուց

08:23 04.12.2018

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից մի խումբ սենատորներ բաց նամակ են ուղղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով հրաժարվել միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալուց։ Այս մասին հայտնել է Սենատի արտաքին հարցերի կոմիտեն։ Նամակի հեղինակներն են սենատորներ Բոբ Մենենդեսը, Մարկ Ուորները և Ջեք Ռիկը։ Նրանց խոսքով՝ իրենք գիտակցում են մարտահրավերները՝ նշելով, որ պայմանագրից դուրս […]

̰
Դանակահարություն Երևանում. տուժածն անչափահաս է

08:10 04.12.2018

Դեկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա, որը վնասվածքները ստացել է դանակահարման հետևանքով: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը 17-ամյա Վ. Ա.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել […]

̰
BACK_TO_TOP