TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+17.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Էրեբունի վարչական շրջանում 12 ժամ ջուր չի լինի

08:58 06.12.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 6-ին` ժամը 10:00-22:00-ն, կդադարեցվի Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկի, Նոր Արեշի 19, 25, 31, 36, 38 փողոցների և Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանցքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում

08:44 06.12.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խորենացի փ. 48-70 (զույգ); 76-108 (զույգ) սեփական տները, Նար-Դոսի փ. 27-37 (կենտ) սեփական տները և 1 շենքը, Արեշ 24փ. 1-40 սեփական տները, Տիգրան Մեծի պող. 36 շենքի 17-րդ մուտքը և […]

̰
Նոր օրենքով Թուրքիայում զգալիորեն սահմանափակվում է ծխախոտի օգտագործումն ու վաճառքը

08:37 06.12.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր օրենք է ստորագրել, որը զգալի սահմանափակումեր է նախատեսում այդ երկրում ծխախոտի վաճառքի, օգտագործման համար՝ արգելք սահմանելով նույնիսկ տուփերի վրա ընկերությունների տարբերանշանների պատկերման հարցում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նոր օրենքն արգելում է այն ֆիլմերի, սերիալների, երաժշտական տեսահոլովակների, գովազդների ու ճանաչողական տեսանյութերի ցուցադրությունը, որոնց մեջ կլինեն ծխախոտային արտադրանք պատկերող տեսարաններ: […]

̰
ԱՄՆ-ը ռազմանավ է ուղարկում Սև ծով՝ ի պատասխան Կերչում ՌԴ-ի գործողությունների․ CNN

08:27 06.12.2018

ԱՄՆ-ը պատրաստվում է ռազմանավ ուղարկել Սև ծով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով պաշտոնատար անձանց։ Նման քայլը կդառնա ԱՄՆ-ի պատասխանը Կերչի նեղուցում Ռուսաստանի գործողություններին։ ԱՄՆ-ը մտադիր է նախազգուշացնել Թուրքիային իր ռազմանավի՝ Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով անցնելու մասին։ «ԱՄՆ 6-րդ նավատորմի գործողությունների ողջ շրջանում, ներառյալ միջազգային ջրերում և Սև ծովի ավիատարածքում, մենք պարբերաբար անցկացնում ենք […]

̰
Կանադայում ձերբակալել են Huawei-ի ֆինանսական հարցերով տնօրենին․ Չինաստանը վրդովված է

08:11 06.12.2018

Կանադայի իշխանությունները ձերբակալել են չինական Huawei Technologies ընկերության ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուին։ Ձերբակալությունը կատարվել է ԱՄՆ-ին արտահանձնելու վերաբերյալ Վաշինգտոնի հայցով, հայտնում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ Մեն Վանչժոուն չինական տեխնոլոգիական ընկերության հիմնադրի դուստրն է։ Նրան կասկածում են Իրանի դեմ ամերիկյան առևտրային պատժամիջոցները խախտելու մեջ։ Կանադայի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Այան Մաք-Լեոդի հաղորդմամբ՝ Վանչժոուին ձերբակալել […]

̰
Բջջային ինտերնետն այսօրվանից հասանելի կդառնա Կուբայի բնակիչների համար

08:00 06.12.2018

Կուբայի բնակիչները դեկտեմբերի 6-ից կստանան հասանելիություն բջջային ինտերնետին՝ երրորդ սերնդի բջջային կապի (3G) տեխնոլոգիայով։ Այս մասին հայտարարել է Կուբայի պետական հեռահաղորդակցական ETECSA ձեռնարկության բիզնես ռազմավարության և տեխնոլոգիաների հարցերով փոխնախագահ Տանյա Վելասկեսը։ Նրա խոսքով՝ ինտերնետին միանալու համար Կուբայի բնակիչներին բավարար է 3G տեխնոլոգիան սպասարկող հեռախոս ունենալը։ «Միացման գործընթացը տեղի կունենա աստիճանաբար մինչև դեկտեմբերի 8-ը։ Յուրաքանչյուր բաժանորդ […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները

07:46 06.12.2018

Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որին նախորդել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, Հայաստանի […]

̰
Լյուքսեմբուրգն աշխարհում առաջինն անվճար կդարձնի հասարակական տրանսպորտը

07:33 06.12.2018

Լյուքսեմբուրգի կառավարությունը պատրաստվում է հասարակական ողջ տրանսպորտը դարձնել անվճար։ Ավտոբուսներով, տրամվայներով և քաղաքամերձ գնացքներով ուղևորության վարձը կչեղարկվի 2019 թվականի ամռանը։ Իշխանությունները կարծում են, որ դա կօգնի բարելավել բնապահանական իրավիճակը Լյուքսեմբուրգում և ազատել մայրաքաղաքը խցանումներից, գրում է The Independent-ը։ Լյուքսեմբուրգում ապրում է 110 հազար մարդ, սակայն ևս 400 հազարն այնտեղ աշխատանքի է գնում անձնական փոխադրամիջոցներով։ Ուղեվարձի […]

̰
Նիկոլ Փաշինյանը մեկնեց Սանկտ Պետերբուրգ

07:15 06.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնեց Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ  պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ․ «Գնացինք Սանկտ Պետերբուրգ»:

̰
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձնախառն անձրև է

15:23 05.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արթիկի, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձնախառն անձրև է տեղում: Սիսիանի տարածաշրջանի Զանգեր և Թալին-Մաստարա-Լանջիկ հատվածներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Չինաստանի դեսպանին

15:13 05.12.2018

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական գործերով նախաքննության ընթացքում տեղեկատվության փոխանակումն առավել օպերատիվ կազմակերպելու վերաբերյալ հարցեր: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ փոխադարձ ճանաչողական այցեր կազմակերպելու և միմյանց իրավապահ մարմինների գործունեության հետ ծանոթանալու մասին:

̰
«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը» պետությանը պատճառված վնասը վերականգնել է 12 մլն դրամով

15:11 05.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության առանձին պաշտոնատար անձանց կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները: Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության այրվածքների բաժնի բժիշկների կողմից 2018թ. […]

̰
Քարոզարշավի ընթացքում հանցակազմի հատկանիշներ պարունակող միջադեպերի առնչությամբ գրություններ են ուղարկվել քրեական հետապնդման մարմիններ. ՄԻՊ

13:38 05.12.2018

Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու առաջին իսկ պահից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է անկախ մշտադիտարկում։ Ընտրական գործընթացի հետ կապված բոլոր այն միջադեպերը, որոնք առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկանիշներ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվել են և ուղարկվել քրեական հետապնդման մարմիններին՝ բարձրացնելով դրանց առնչությամբ համապատասխան վարույթներ նախաձեռնելու հարց, ինչպես նաև պարզաբանումներ ձեռնարկված միջոցների […]

̰
ՀՀ-ի և Վրաստանի իրավապահ մարմինները միավորում են ջանքերը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում

12:15 05.12.2018

Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները մասնակցել են «Թմրամիջոցների վերահսկելի մատակարարում» թեմայով աշխատանքային հանդիպմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այն կազմակերպել է ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի (DEA) տարածաշրջանային գրասենյակը, որի հետ վերջին տարիներին սերտորեն համագործակցում է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը։ Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների համար անցկացված հանդիպմանը մասնակցել […]

̰
Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ

11:59 05.12.2018

Ս.թ. նոյեմբերի 27-ին «Հայելի ակումբ»-ում տեղի է ունեցել Դավիթ Շահնազարյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում անդրադառնալով Թալինում քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե՝ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատամարտը», Դավիթ […]

̰
Պահածոների գործարանի 65 աշխատակից չի ենթարկվել բժշկական զննության

11:31 05.12.2018

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները պետական վերահսկողության շրջանակներում պարզել են, որ «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր) 65 աշխատակիցներ չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների և չունեն սանիտարական գրքույկներ: Վերահսկիչը նրանց ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:  

̰
Դեկտեմբերի 5-ին և 6-ին Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում երթևեկությունը կդադարեցվի

11:07 05.12.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ,  Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Նշվում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի 106-րդ կիլոմետրին՝ Գուդաուրի (Փոստա) -Կոբի ճանապարհահատվածում, Բիդարի գետի վրա կառուցված ժամանակավոր կամրջի երթևեկելի հատվածին կցված մետաղական խողովակներում անցկացվող շինարարական աշխատանքների պատճառով դեկտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 12։00-ից […]

̰
Դեկտեմբերի 4-ից 5-ը բացահայտվել է հանցագործության 61 դեպք

10:52 05.12.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 8-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, ծեծի 4, փաստաթղթի կեղծման 3, բնակարանային գողության ու խուլիգանության 2-ական, անձի առևանգման, շորթման, սպանության սպառնալիքի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման, […]

̰
Կոռուպցիայի քանի դեպք է բացահայտվել հեղափոխությունից հետո. «Ժողովուրդ»

10:43 05.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում կտրուկ ավելացել են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումները: Այս առումով ուշագրավ է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վիճակագրությունը: «Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեից պարզեց, որ 2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կաշառք ստանալու կամ կաշառքի միջնորդության համար հարուցվել էր 431 գործ, նախորդ տարի՝ 132-ը: Ընդ որում, այս տարի հարուցված գործերից միայն 88-ն է բացահայտվել ՀՀԿ […]

̰
Արմեն Սարգսյանը Գյումրիում ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը

10:41 05.12.2018

Շիրակի մարզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Գյումրիում ներկա է գտնվել Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը: Ընդմիջմանն ու ներկայացման ավարտից հետո նախագահը հանդիպել է դերասանական կազմի և թատրոնի ներկայացուցիչների հետ: Անկեղծ ու անմիջական զրույցի ընթացքում, շնորհակալություն հայտնելով հիանալի խաղի ու պարգևած զգացմունքների համար, նախագահ Սարգսյանն ասել է, որ Գյումրիում […]

̰
Արմեն Աշոտյանը հնարավոր է՝ դատի չտա Արարատ Միրզոյանին. «Ժողովուրդ»

10:34 05.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չի բացառվում՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հակառակ իր սպառնալիքի, ՀՀԿ-ին հանցագործ բանդա անվանելու համար այդպես էլ դատական հայց չներկայացնի ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատճառը Միրզոյանի հայտարարությանը եւ այդ կապակցությամբ Աշոտյանի սպառնալիքներին հաջորդած արձագանքներն էին, երբ մեծ թվով քաղաքացիներ պահանջում էին իրենց դեմ ևս դատական հայց ներկայացնել, քանի […]

̰
Սամվել Ալեքսանյանը լծվել է Փաշինյանի աներորդու քարոզարշավը կազմակերպելու գործին. «Ժամանակ»

10:32 05.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրահանգով նախկին օլիգարխ և մենաշնորհների արքա, ներկայումս սեփականատեր և ազգային բուրժուազիայի ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը լծվել է Նիկոլ Փաշինյանի աներորդու` Հրաչյա Հակոբյանի քարոզարշավը կազմակերպելու գործին: Հրաչյա Հակոբյանը «Իմ քայլ»-ի ցուցակի վերջին տեղում է, իբր թե տեսեք՝ Փաշինյանն իր աներորդուն առաջնություն չի տալիս, բայց եթե Սամվել Ալեքսանյանի ջանքերի շնորհիվ […]

̰
Վերահաստատում ենք մեր նվիրվածությունն ինքնիշխան Հայաստանին, որն ազատ է՝ ընտրելու սեփական գործընկերներին. ԱՄՆ դեսպանի թեկնածու

10:24 05.12.2018

Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախ պետականությունը, այդ մասին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ընթացքում հայտարարել է Լին Թրեյսին, որին նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփոփոխ. անկախ, ժողովրդավար և բարգավաճող Հայաստանի ամրապնդումը, որը խաղաղության մեջ է ապրում […]

̰
Սաստիկ հրդեհ Էջմիածնում. տան տանիքի փայտյա կառուցատարրերն ամբողջությամբ այրվել են

10:11 05.12.2018

Դեկտեմբերի 5-ին`ժամը 03:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Լոմոնոսովի փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լոմոնոսովի փողոցի 2-րդ նրբանցքի 1-ի տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:56-ին, մարվել՝ 05:24-ին: Ամբողջությամբ այրվել են տանիքի փայտյա […]

̰
Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝  20 մետր

10:04 05.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում: Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Բրիտանուհին Թերների մրցանակի է արժանացել iPhone-ով նկարահանված ֆիլմի համար

09:37 05.12.2018

Ժամանակակից արվեստի ոլորտում հանձնվող Ուիլյամ Թերների անվան հեղինակավոր մրցանակն այս տարի ստացել է բրիտանուհի Շառլոտ Փրոջերը, ով ֆիլմ է նկարահանել բացառապես iPhone-ով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Պարգևատրման արարողությունը կայացել է դեկտեմբերի 4-ին, բրիտանական «Թեյթ» պատկերասրահում։ Իր աշխատանքի համար կինը կստանա 25 հազար ֆունտ ստեռլինգ մրցանակ։ «Bridgit» անվանումով ֆիլմը տևում է ընդամենը 32 րոպե։

̰
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում

09:24 05.12.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 5-ին` ժամը 10:00-18։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Փարաքար և Թաիրով  գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 4 մարզում

09:10 05.12.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նազարբեկյան փ. 43, 44, 48 շենքերը և հարակից բնակիչ ու ոչ բնակիչ-բաժանորդները, Հաղթանակի 5, 9, 10 փողոցները, Տիչինայի և Հաղթանակի փողոցները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Հանրակացարանների 1-ին և 2-րդ մասնաշենքերը, Մոլդովական […]

̰
Ինչ ունեցվածք է հայտարարագրել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը․ «Փաստ»

08:58 05.12.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Գ.Բաբայանը հայտարարագրել է «OPEL ASTRA 1.4», «VAZ 2115», «MERCEDES–BENZ C 180» մակնիշների երեք ավտոմեքենա: Անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Տվյալներ չկան նաև պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցած դրամական […]

̰
Ինչի՞ց է անհանգստացած իշխանությունը. բերման են ենթարկվել 2 տասնյակից ավելի անձինք․ «Փաստ»

08:43 05.12.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սպասելի էր, որ մի շարք աղմկոտ քրեական գործեր կհամընկնեն նախընտրական շրջանի վերջին շաբաթվա հետ: Սրա վկայությունն էր ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի մասին պատկան մարմինների հայտարարությունը: Սակայն բարձրաստիճան պաշտոնյաներին վերաբերող ու աղմկոտ քրեական գործերից զատ, կան նաև, այսպես ասած, ընթացիկ դեպքեր ևս: Մասնավորապես, ըստ տարածված տեղեկատվության, դեկտեմբերի 3-ին […]

̰
BACK_TO_TOP