TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+23.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Նաիրա Զոհրաբյանին «բռնի կերպով» են տարել իմիջ-կենտրոն. «Հրապարակ»

08:46 30.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի իմիջի փոփոխությունը շատ քննարկվեց ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական, նույնիսկ՝ արաբական մամուլում․ եգիպտական թերթ էր գրել: Տիկնոջ նոր իմիջը համարեցին նախընտրական հնարք, սակայն Նաիրա Զոհրաբյանին վիրավորում են նման եզրահանգումները, քանի որ, իր կարծիքով, ինքն այնպիսի քաղաքական գործիչ է և ունի այնպիսի կենսագրություն, որ քվե ակնկալելու է միայն […]

̰
Զորամասի հրամանատարներին և տեղակալներին նոր հրահանգ է իջեցվել․ «Ժողովուրդ»

08:35 30.11.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթն օրերս տեղեկացրել էր, որ ՊՆ-ում հրահանգվել է զերծ մնալ քաղաքական գործընթացներին մասնակցելուց: Երեկ որոշակի մանրամասներ են հայտնի դարձել այդ հրահանգներից: Մասնավորապես, զորամասի հրամանատարներին և տեղակալներին ասվել է, որ ընտրության օրը հրամանատարները, նրանց տեղակալները, սպայական կազմը այնպիսի ժամի ներկայանան ընտրատեղամաս, որ զորքի հետ չհանդիպեն: Ավելին` լինեն բացառապես քաղաքացիական հագուստով ու […]

̰
Աղավնիները խափանել են բրիտանական թոք-շոուի ուղիղ եթերը

08:20 30.11.2018

Բրիտանական Good Morning Britain թոք-շոուի հաղորդավար Փիրս Մորգանն ուղիղ եթերում իր ուսերին է նստեցրել երկու աղավնիների։ Շուտով թռչունները դուրս են եկել վերահսկողությունից և ստուդիայում քաոս ստեղծել։ Միջադեպից մի քանի շաբաթ առաջ Մորգանի որդին համեմատել էր հորը «Տանը միայնակ-2» ֆիլմի անօթևան հերոսի հետ, որն այգում աղավնիների է կերակրում։ Հանդիսատեսը միացել էր տղայի դիտարկմանը, որ Մորգանը շատ նման […]

̰
ԱՄՆ-ում առաջարկել են Կերչի նեղուցում միջազգային օպերացիաներ անցկացնել

08:04 30.11.2018

Ամերիկացի հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնը հայտարարել է Ազովի ծովում և Կերչի նեղուցում միջազգային օպերացիաների և զորավարժությունների անցկացման անհրաժեշտության մասին։ «Ես կցանկանայի տեսնել միջազգային գործողություններ՝ ուղղված ազատ նավարկության ապահովմանը։ Մենք պետք է այնտեղ ներկայություն հաստատենք, ըստ երևույթին, պետք է այնտեղ ավելի շատ զորավարժություններ անցկացնել»,- ասել է Ջոնսոնը CNN-ի հետ հարցազրույցում։ Ջոնսոնը, որը հանդիսանում է Սենատի ազգային […]

̰
Բողոքի ցույցերի պատճառով Փարիզի հյուրանոցները մի քանի միլիոն եվրոյի վնաս են կրել

07:47 30.11.2018

Փարիզի հյուրանոցները մոտ 11 մլն եվրոյի կորուստ են կրել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ցույցերի մեկնարկից հետո հյուրանոցային մեծաթիվ ամրագրումներ չեղարկվել են։ Այցերը հիմնականում չեղարկել են զբոսաշրջիկները, որոնք ծրագրել էին հանգստյան օրերը կամ տոնական սեզոնն անցկացնել Փարիզում։ Հյուրանոցայի և ռեստորանային ոլորտները ներկայացնող GNI միավորումը հայտարարել է, որ հաստատությունների եկամուտներն […]

̰
Թրամփը չեղարկել է G20-ի շրջանակում հանդիպումները Հարավային Կորեայի և Թուրքիայի ղեկավարների հետ

07:32 30.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայանալիք պաշտոնական բանակցությունները Թուրքիայի և Հարավային Կորեաի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մուն Չժե Ինի հետ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տանը։ Նշվում է, որ ծրագրված հանդիպումների փոխարեն Թրամփը մտադիր է «ոչ պաշտոնապես» շփվել այդ երկու երկրների ղեկավարների հետ։ Նման որոշման պատճառների […]

̰
Ինքնաթիռի անսարքության պատճառով Մերկելը բաց կթողնի G20 գագաթնաժողովի առաջին օրը

07:17 30.11.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բաց կթողնի Արգենտինայում G20 գագաթնաժողովի առաջին օրը՝ ինքնաթիռի հետ կապված խնդիրների պատճառով։ Կանցլերի մամուլի քարտուղար Շտեֆեն Զայբերտի փոխանցմամբ՝ Մերկելը չի կարող անցկացնել ծրագրված հանդիպումներն ըստ գրաֆիկի։ Այս մասին փոխանցում է Die Welt-ը։ Նշենք, որ տեխնիկական խոտանի պատճառով կառավարական օդանավը երեկ Քյոլն էր վերադարձել թռիչքից մեկ ժամ անց։ Նման որոշում էր ընդունվել […]

̰
Դանակահարություն 16-րդ թաղամասում. կասկածյալը բերման է ենթարկվել

17:27 29.11.2018

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 17։00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ կոնքային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1985 թ. ծնված Հովհաննես Մ.-ն: Նշանակվել էր ԴԲՓ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, 16-րդ թաղամասի թիվ 17 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, Հովհաննես Մ.-ին դանակով հարվածել և […]

̰
Արա Բաբլոյանը պարգևատրվել է ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» շքանշանով

17:03 29.11.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում պարգևատրվել է ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» շքանշանով: Հանձնելով պարգևը և գործընկերների անունից շնորհավորելով Արա Բաբլոյանին՝ ԱՊՀ ՄԽՎ նախագահ, ՌԴ ԴԺ դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մասնավորապես նշել է. «Այսօր վերջին անգամ խորհրդի նիստին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի

16:55 29.11.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը կնվազի […]

̰
Բագրատունյաց փողոցում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

16:41 29.11.2018

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած վերք, ներքին արյունահոսություն, երիկամի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1983 թ. ծնված Գագիկ Դ.-ն, որը հայտնել է, որ Բագրատունյաց փողոցի թիվ 54 հասցեում իրեն դանակահարել են: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գագիկ Դ.-ին նույն օրը՝ […]

̰
Չարաշահումներ Այգեձորում. պետությանը պատճառվել է 4 մլն դրամի նյութական վնաս

16:11 29.11.2018

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզի Այգեձոր համայնքի նախկին ղեկավարը պաշտոնավարման տարիներին կատարել է չարաշահումներ։ Տեղեկությունների հիման վրա Տավուշի մարզի ոստիկանների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականին համայնքի ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, համայնքի […]

̰
Ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել

15:02 29.11.2018

Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում բնակիչների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Խոսք է գնացել պայմանագրային զինծառայողի մասին, որ երեք օր առաջ ձյան տակ էր մնացել: Ես վատ լուր ունեմ՝ […]

̰
Ջրային կոմիտեն դադարեցրել է «Արտաշատ» ՋՕԸ-ի անորակ և թերի իրականացվող հիմնանորոգման աշխատանքները

14:33 29.11.2018

Պետական վերահսկողական ծառայությունը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, 2018թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուսումնասիրություններ է կատարել «Արտաշատ» ՋՕԸ սպասարկման տարածքում: Վերջին օրերին ուսումնասիրող խումբը Ջրային կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ շրջայցեր են կատարել ընկերության Բուրաստան, Բաղրամյան, Կանաչուտ և Ազատավան տեղամասեր, որտեղ պետական դրամաշնորհի շրջանակում ոռոգման համակարգերի հիմնանորոգման աշխատանքներ էին իրականացվում: Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի […]

̰
«Լիդիան»-ը հնարավորություն է ստացել Ամուլսարում իրականացնելու ձմռան նախապատրաստական աշխատանքներ

13:37 29.11.2018

«Լիդիան Արմենիա» ընկերությունը  ժամանակավոր մուտքի հնարավորություն է ստացել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածք՝ տեխնոլոգիական և շարժական սարքավորումները ձմեռային շրջանին նախապատրաստելու և կոնսերվացնելու համար:   Ինչպես տեղեկացրին «Լիդիան Արմենիա» ընկերությունից, այս աշխատանքներն իրականացվում են սարքավորումներին հասցվող վնասը նվազեցնելու և ծրագրի տարածք մշտական մուտք ապահովելուց հետո շինարարական, հանքարդյունաբերական ու շահագործման աշխատանքների վերսկսման արդյունավետությունն ապահովելու համար:

̰
Յոթ մեքենաների մասնակցությամբ վթար Արշակունյաց պողոտայում. կան վիրավորներ

11:37 29.11.2018

ՃՈ աշխատակիցների կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է նոյեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով վիրավորված վարորդների և ուղևորների ինքնությունը: Այդ օրը ժամը 22:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի թիվ 34/3 հասցեի մոտ բախվել են Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ փողոցի բնակիչ, 40-ամյա Վարդան Խաչատրյանի վարած ВАЗ 2110 մակնիշի 35 FQ 069 համարանիշի, Երևան քաղաղի […]

̰
Իրանի ստուգումների և ֆինանսական վերահսկողության գլխավոր տեսչության պատվիրակությունն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն

11:14 29.11.2018

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ստուգումների և ֆինանսական վերահսկողության գլխավոր տեսչության պատվիրակությանը՝ տեսչության նախագահի տեղակալ Ալի Ֆարհադի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ողջունելով հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում՝ Արմեն Հարությունյանը նշել է, որ պատմական և մշակութային բազմադարյա խորը կապեր ունեցող բարեկամ երկու երկրների միջև վերջին շրջանում, ի թիվս […]

̰
Նոյեմբերի 28-ից 29-ը բացահայտվել է հանցագործության 44 դեպք

11:11 29.11.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 28-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 9, անձնական ունեցվածքի գողության 8, խարդախության 7, ծեծի 3, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման և սպառնալիքի 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, շորթման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, թմրամիջոցի […]

̰
Առերևույթ յուրացման դեպքեր՝ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում. հարուցվել է քրեական գործ

10:56 29.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում առերևույթ հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի յուրացումների դեպքերի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2018թ. նոյեմբերի 14-ին Արարատի մարզի դատախազությունից ստացվել են Արարատի մարզպետի՝ 03.08.2018թ. թիվ 207 կարգադրության համաձայն «Մասիսի բժշկական կենտրոն» […]

̰
Արմեն Սարգսյանը Բեռլինում ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ նվիրված Արամ Խաչատրյանի 115-ամյակին

10:35 29.11.2018

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը նոյեմբերի 28-ի երեկոյան հանրահայտ Կոնցերտհաուս Բեռլին (Konzerthaus Berlin) համերգասրահում ներկա են գտնվել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ: Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և […]

̰
Հայկ Մարությանն ընդունել է Լիբանանի դեսպանին

10:29 29.11.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Հայկ Մարությանը գոհունակությամբ նշել է, որ հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների մեջ իր ուրույն տեղն ունի երկու քույր քաղաքների՝ Երևանի ու Բեյրութի համագործակցությունը: Քաղաքապետը վստահություն է հայտնել, որ հետայսու ևս […]

̰
Արագածոտնի մարզում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան տուժածներ

10:22 29.11.2018

Նոյեմբերի 28-ին` ժամը 23:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Խ., ծնված 1996 թ.) դուրս է եկել […]

̰
Վթարային ջրանջատում Լոռու մարզում

10:06 29.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:00-17։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Տաշիր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում

09:51 29.11.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Կոմիտասի պող. 1 շենքի 13 մուտքը, Մարգարյան փ. 4, 6, 17, 19, 23 շենքերը, Ֆուչիկի 1-ին նրբ․ 17, 15, 13 շենքերը, Ֆուչիկի 1-ին նրբանցքը, Լենինգրադյան փ. 48/2, 48/3, 48/4, 48/5, […]

̰
Սնանկության դատարանի ստեղծումը ձախողվում է. դժգոհ դատավորները հրաժարվում են լքել շենքը․ «Ժամանակ»

09:36 29.11.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ 2019 թվականի հունվարի 1-ից պետք է արդեն գործի սնանկության դատարանը, սակայն դատարանի աշխատանքների կազմակերպման մասով մի շարք խնդիրներ են ի հայտ եկել: Մասնավորապես, մի քանի դատավորներ հրաժարվում են լքել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության նախկին դատարանի՝ Թբիլիսյան խճուղում գտնվող նստավայրի շենքը, որտեղ էլ հենց պետք է […]

̰
Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արաբկիրի նորանշանակ ղեկավարը․ «Փաստ»

09:23 29.11.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Արամ Դանիելյանն այս պաշտոնին է նշանակվել հոկտեմբերի 26-ին: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ: Պաշտոնատար անձի արժեթղթերը և այլ ներդրումները ենթաբաժնում հայտարարագրել է 74 400 ՀՀ դրամ բաժնետոմս: Պաշտոնը ստանձնելու […]

̰
Ամանորի շեմին և հետո նոր թանկացումներ են սպասվում․ «Փաստ»

08:58 29.11.2018

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս վարչապետի խորհրդականներից մեկը գրառում էր կատարել, թե իրականում էական գնաճ չի արձանագրվել, իսկ ամենազգալի գնաճը վերաբերում է տավարի մսին, որը թանկացել է… 7 տոկոսով: Դժվար է ասել՝ դեռ նախորդներից եկած ինչ մեթոդաբանությամբ են նման թվերը հաշվարկվում ու հրապարակվում, սակայն յուրաքանչյուր շարքային քաղաքացի, ով ամենևին էլ տնտեսագիտական կրթություն չունի, հստակ գիտի, որ մեկ […]

̰
Կոստանյանի դեմ իշխանությունը կոռուպցիոն փաստ ունի, որը փակվել է ճամբարափոխության արդյունքում․ «Հրապարակ»

08:47 29.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ, Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած Գևորգ Կոստանյանին նոր իշխանությունը, մեր տեղեկություններով, ընտրություններից հետո «հետաքրքիր» անակնկալ է խոստացել։ Դա կլինի գլխավոր դատախազի կամ մի քիչ ավելի ցածր պաշտոնի տեսքով։ Իսկ մինչ այդ՝ մոտ օրերս, Կոստանյանը կմեկնի Ստրասբուրգ։ «Կիսատ գործեր կան»,- ասաց մեր աղբյուրը, իսկ իրականում գնում է վերահաստատելու ԵՄ դատախազությունում […]

̰
Գերմանիայում տեղադրել են սուրբծննդյան ամենաբարձր եղևնին

08:35 29.11.2018

Աշխարհում տոնական ամենաբարձր եղևնին տեղադրել են Գերմանիայի Դորտմունդ քաղաքում։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ 45 մետրանոց ծառը 4 շաբաթվա ընթացքում հավաքել են 1700 փոքր եղևնիներից։ Այն զարդարվել է 48 հազար լույսերով։ Տոնական սեզոնի մեկնարկից ի վեր Գերմանիայի ողջ տարածքում բացվել են մոտ 3000 սուրբծննդյան տոնավաճառներ։

̰
Գոգոլի ստեղծագործությունների ժողովածուն աճուրդում վաճառվել է 225 հազար դոլարով

08:20 29.11.2018

Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունների ժողովածուն լոնդոնյան աճուրդում վաճառվել է 225 հազար դոլարով։ Խոսքը վերաբերում է 1832 թվականին Սանկտ Պետերբուրգում թողարկված «Երեկոները Դիկանկային կից ագարակում» ժողովածուի առաջին հրատարակությանը։ Christie’s աճուրդի տան կողմից կազմակերպված երեկոյի ժամանակ այն իրացվել է մեկնարկային գնից եռակի թանկ։ Ժողովածուն դարձել է «ռուսական շաբաթը» եզրափակող աճուրդի ամենաթանկ լոտը՝ ներկայացված ավելի քան 200 լոտերից։

̰
BACK_TO_TOP