14:46 19.01.2023
Հաշմանդամության եվրոպական ֆորումն ու Հաշմանդամության միջազգային դաշինքը համատեղ հայտարարություն են տարածել՝ Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ։ Կազմակերպությունները կոչ են արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը և մարդասիրական օգնություն ապահովել բոլորի համար․ «Մենք՝ հաշմանդամություն ունեցող անձանց մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատող կազմակերպություններս, մտահոգությամբ հետևում ենք Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող փրկարար ճանապարհի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակին։ […]
14:41 19.01.2023
ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ՊՆ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած սարսափելի ողբերգության առթիվ․ «Խորը ցավով տեղեկացա այս գիշեր Գեղարքունիքի մարզում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած սարսափելի ողբերգության մասին, որի հետևանքով ունենք ցավալի կորուստներ։ Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, կիսում եմ նրանց վիշտը»։ Ինչպես հայտնել էինք, հունվարի […]
14:37 19.01.2023
Հունվարի 18-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։ Հանդիպման սկզբում կողմերը քննարկել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն ու նախանշել առաջացած խնդիրների հաղթահարմանն ուղղված քայլերը։ Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն առավել սերտ համագործակցություն հաստատել ՀՀ Սփյուռքի գործերի […]
14:30 19.01.2023
Հունվարի 19-ին, ժամը 13:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ․ Համբարձումյան 16 հասցեում գտնվող մթերային խանութի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
14:20 19.01.2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի կապակցությամբ. Խոր ցավով տեղեկացանք ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների և երեք վիրավորների մասին։ Մեր ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հայցում Սուրբ Հոգու մխիթարությունն ու զորակցությունը նրանց վշտացյալ սրտերին։ Աղոթում ենք առ Ողորմածն Աստված, որ Բարեգութ […]
14:17 19.01.2023
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի մեկնաբանությունը Ադրբեջանի կողմից հայ երեխաներին հոգեբանական ահաբեկման ենթարկելու և իրավունքները խախտելու վերաբերյալ. «Ցնցված ենք հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղ վերադարձող, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով շուրջ 40 օր իրենց ծնողական խնամքից զրկված և ընտանիքներից բաժանված երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած անթույլատրելի վերաբերմունքից։ Ինչպես ակնհայտորեն երևում է հենց ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերում, ահաբեկիչներին հատուկ […]
14:13 19.01.2023
Հունվարի 19-ին, ժամը 11:08-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղում գտնվող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ օժանդակ շինությունում այրվում են կենցաղային իրեր և թղթի թափոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։26-ին, մարվել՝ 11։40-ին։ […]
14:07 19.01.2023
Գործադիրը լրացումներ և փոփոխություններ են կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թ. օրենքի կիրարկումն ապահովելու, իրավակիրառ պրակտիկայում ծագած առանձին խնդիրները լուծելու համար: Ըստ այդմ՝ կսահմանվեն կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ […]
14:00 19.01.2023
Կառավարության որոշումներով մի շարք ընկերությունների տրամադրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «Սաթենկար» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել հագուստի արտադրության համար։ 2002 թ. հիմնադրված ընկերությունը արտադրությունն իրականացելու է Կոտայքի մարզում։ Թողարկված արտադրանքը նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ, ԵՄ և ԱՄՆ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 946 մլն […]
13:51 19.01.2023
Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու վերաբերյալ որոշում: Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և […]
13:46 19.01.2023
Կառավարությունը հաստատել է «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար համապատասխան ոլորտների […]
13:42 19.01.2023
Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:
13:41 19.01.2023
Թուրքիան առաջիկայում Քուվեյթին կմատակարարի «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Թուրքիայի ռազմարդյունաբերական «Baykar» ընկերության և Քուվեյթի պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրի արժեքը կազմել է 370 մլն դոլար: Ըստ թուրքական աղբյուրի՝ Քուվեյթը դարձել է 28-րդ երկիրը, որը անօդաչուներ կգնի Թուրքիայից, փոխանցում է Ermenihaber-ը։ Հաղորդվում է նաև, որ թուրքական ԱԹՍ-ները պայմանագիր կնքելուց առաջ փորձարկվել են Քուվեյթում […]
13:35 19.01.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական նամակներով դիմել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելին և Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիին: ԿԳՄՍ նախարարը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և կրթության իրավունքի խախտման խնդիրը, որն անդառնալի ազդեցություն ունի մարդու իրավունքների վրա։ Հիշեցնելով, որ […]
13:28 19.01.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 4-ական, բնակարանային գողության՝ 3, ընտանեկան բռնության՝ 2, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, […]
13:19 19.01.2023
ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետեր 14:00-16:00 ընկած ժամանակահատվածում չեն սպասարկելու՝ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով։ Ներկայացնում ենք տվյալ սպասարկման կետերի ցանկը։
13:14 19.01.2023
Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ն հետընթաց է արձանագրել և ցանկանում է տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության վերականգնումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Մենք պատրաստվում ենք անել այն, ինչն, ի վերջո, առավել օգտակար է: Եվ անցած տարեվերջին տեղի ունեցան մի քանի հանդիպումներ, որոնք պետքարտուղարը կազմակերպեց իր գործընկերների միջև՝ եռակողմ […]
13:13 19.01.2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է զոհված զինծառայողների ընտանիքներին. «Սիրելի հայրենակիցներ, Սրտի մեծ ցավով տեղեկացա Պաշտպանության նախարարության N զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհի մասին, որի զոհ են դարձել 15 զինծառայող, կան վիրավորներ: Ցավակցություններս եմ հղում և վշտակցում մահացած զինծառայողների ծնողներին ու հարազատներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին է, և […]
13:05 19.01.2023
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն ԱՀ կառավարության 2023թ. հունվարի 13-ի N 9-Ն որոշմամբ սահմանված կարգի 14-րդ կետի, օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի հետ խնդիրներ ունեցող անձինք սննդամթերքի որոշ տեսակների ձեռքբերման կտրոններ ստանալու նպատակով պետք է մոտենան Ստեփանակերտի №1 սպասարկման կետ՝ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի վարչական շենք:
13:02 19.01.2023
Հունվարի 19-ին, ժամը 08:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 170 հասցեի մոտակայքում այրվում է բնակելի վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։43-ին, մարվել՝ 09։16-ին։ Վագոն-տնակում (10 քմ) այրվել են կենցաղային իրեր։
12:54 19.01.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի մասնակիցները՝ Վարչապետի գլխավորությամբ, հոտնկայս հարգանքի տուրք են մատուցել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի պատճառով զոհված զինծառայողների հիշատակին: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ողբերգական դեպքի մանրամասներին, պատասխանատուների կողմից ներկայացվել են […]
12:40 19.01.2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երկու հիվանդներ՝ «Հղիություն I, 34 շաբաթական, արգանդի միոմա, վիճակ ստամոքսի մասնահատումից հետո, տարիքավոր առաջնածին, ճարպակալում IV աստիճան» և «Ողնաշարի L4-L5 միջողային սկավառակի ճողվածք՝ ցավային համախտանիշով»ախտորոշումներով, այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական […]
12:30 19.01.2023
Եվրոպական Խորհրդարանի կողմից հունվարի 18-ին ընդունված փաստաթուղթն, ըստ էության, արտահայտում է օբյեկտիվ իրականությունը: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը՝ օբյեկտիվ տեղեկատվությունը մեր գործընկերներին հասցնելու ուղղությամբ և հասնենք, ի վերջո, հռչակված քաղաքական օրակարգի իրականացմանը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդարանի (ԵԽ)՝ հունվարի 16-ից 19-ի լիագումար նստաշրջանի ընթացքում՝ հունվարի […]
12:23 19.01.2023
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը ցավակցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում 2023 թվականի հունվարի 19-ի գիշերը Գեղարքունիքի մարզում բռնկված հրդեհի պատճառով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 15 […]
12:15 19.01.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 19-ին ժամը 10:30-19:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Գետափնյա, Դարակերտ, Նորաբաց գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:07 19.01.2023
ԱՀ ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել զորամասում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ․ «Ցավով տեղեկացանք այս գիշեր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ՀՀ ՊՆ N զորամասում հրդեհի պատճառով տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որը 15 զինծառայողի մահվան և 3 վիրավորի պատճառ է դարձել: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորների և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն […]
11:59 19.01.2023
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ Գեղարքունիքի մարզում զորամասերից մեկի զինծառայողների մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023թ. Հունվարի 19-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում հրդեհ է […]
11:45 19.01.2023
ՀՀ ՊՆ N զորամասի կացարանում 15 զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է 2 և […]
11:31 19.01.2023
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին ու մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։ Այս մասին գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Այս ծանր պահին մեր եղբայրների հետ միասին […]