TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+21.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Երկու եղբայրների մեղադրանք է ներկայացվել Լոռու մարզում ոստիկաններին կյանքից զրկելու փորձի համար

15:09 20.01.2023

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում լիարժեք պարզելու Լոռու մարզում երկու անձի կողմից առերևույթ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու, բռնությամբ նրանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, բռնության սպառնալիքով ծառայողական զենքը հափշտակելու, գույքը վնասելու, ապօրինի կերպով թմրամիջոց իրացնելու և շրջանառելու դեպքի հանգամանքները։ Քննությամբ փաստեր են ձեռք բերվել առ […]

̰
SHANTNEWS

14:59 20.01.2023

̰
Վարչապետի մոտ քննարկվել են վարժական հավաքների մասնակիցների շրջանում անցկացված հարցումների արդյունքները

14:58 20.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վարժական հավաքներին ընդգրկված պահեստազորայինների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Իր խոսքում վարչապետը նշել է. «Զինված ուժերի մեր բարեփոխումներն ավելի հասցեական դարձնելու համար մենք դեռևս մի քանի ամիս առաջ նախաձեռնել և պատվիրել էինք սոցիոլոգիական հարցում՝ վարժական հավաքներին ընդգրկված պահեստազորայիների շրջանում: Եվ արդեն մոտավորապես 10-15 […]

̰
Ռուսական կողմը մտահոգ է ԼՂ-ում ստեղծված իրավիճակով․ Կոպիրկինը՝ Անդրեասյանին

14:48 20.01.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին նախարար նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ այդ կարևոր և պատասխանատու պաշտոնում: ԿԳՄՍ նախարարը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի […]

̰
Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

14:38 20.01.2023

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով, տեղեկացնում են ԱՀ տեղեկատվական շտաբից։ «Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար: […]

̰
Դիլիջանի թունելում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

14:24 20.01.2023

Հունվարի 20-ին, ժամը 12:20-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes 124» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1948 թ.) և «Zil 131» […]

̰
Աննա Հակոբյանը Իրան այցի ընթացքում եղել է Ղոմ քաղաքում, այցելել Մասումեի դամբարան

14:17 20.01.2023

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունվարի 19-ին ԻԻՀ առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի և նրա դստեր՝ Ռեյհանե Ռաիսիի ուղեկցությամբ այցելել է Ղոմ քաղաք։ Ղոմը հայտնի է իր կրոնական առանձնահատուկ ուղղվածությամբ։ Ռեյհանե Ռաիսին վարչապետի տիկնոջը ներկայացրել է քաղաքի, ինչպես նաև Ղոմում գտնվող Մասումեյի դամբարանի պատմությունը։ Մասումեն Մուսա Բեն Ջաֆար շիաների 7-րդ իմամի աղջիկն և ըստ խոսույթի, […]

̰
Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ

14:03 20.01.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն իրատեսական է համարում մինչև տարեվերջ Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ավարտելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանն այս մասին ասաց Սյունիքի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում: Թեև Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը սկսվել է դեռ 17 տարի առաջ՝ 2006-ին, սակայն, փոխնախարարի խոսքով՝ իրական աշխատանքները դե ֆակտո սկսվել են 2015-2016 թթ: […]

̰
Պարեկները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը

13:52 20.01.2023

Հունվարի 18-ին պարեկային ծառայության Շիրակի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները ծառայության ընթացքում տեղեկություններ էին ստացել, որ Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցի 28-ամյա մի բնակչի մոտ թմրանյութ կա: Իրացնելով տեղեկությունը՝ նրանք նույն օրը երիտասարդին հայտնաբերեցին, ձերբակալեցին և տեղափոխեցին ոստիկանության Մուշի բաժին: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեցին 2 թղթե փաթեթ՝ յուրահատուկ հոտով, մանրացված, չորացված զանգվածով, և ապակյա կաթուցիչ: Ձերբակալվածի […]

̰
ԱԺ նախագահը ստացել է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագրերը. հարցը կմտնի հերթական նիստի օրակարգ

13:45 20.01.2023

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստացել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերը, հարցը կմտնի խորհրդարանի առաջիկա նիստի օրակարգ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: «ԱԺ նախագահը ստացել է միջնորդությունը: Պատգամավորն այդ մասին տեղեկացվել […]

̰
Անցած գիշեր կորցրի գիտակցությունս և ընկա․ Սաակաշվիլի

13:37 20.01.2023

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով հերթական դատական նիստին դատավոր Գիորգի Արևաձեն ընթերցել է Սաակաշվիլիի հայտարարությունը, ըստ որի` Սաակաշվիլին չի կարող հեռավար կերպով միանալ նիստին․ «անցած գիշեր կորցրեցի գիտակցությունս և ընկա», փոխանցում է Aliq.ge-ն։ Այս պահին Թբիլիսիի քաղաքային դատարանը Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ պատիժը հետաձգելու կամ պատժից ազատելու գործընթաց է իրականացնում։ Դատավարության ընթացքում դատավորը ընթերցեց քրեակատարողական […]

̰
Մասիս քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

13:28 20.01.2023

Հունվարի 20-ին՝ ժամը 11։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել , որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։56-ին, մարվել` […]

̰
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 57 դեպք

13:20 20.01.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ընտանեկան բռնության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, ապօրինի ծառահատման, թմրանութի իրացման ու բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես […]

̰
Կարևորվել են Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև ձևավորված համագործակցության ձևաչափի զարգացումն ու խորացումը

13:13 20.01.2023

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը հունվարի 19-ին հանդիպել է Կիպրոսի ԱԳՆ գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ երկարամյա ջերմ բարեկամական հարաբերությունները: Գոհունակությամբ ընդգծվել են բարձր մակարդակի միջխորհրդարանական […]

̰
ԵԽ-ի հետ Արցախի ԱԺ-ի բարեկամական խումբը երախտագիտություն է հայտնել ԵԽ գործընկերներին

13:06 20.01.2023

Եվրախորհրդարանի հետ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բարեկամական խումբը երախտագիտություն է հայտնել ԵԽ գործընկերներին․ «Երախտագիտություն ենք հայտնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ Եվրախորհրդարանի բարեկամական խմբի անդամներին և Եվրոպայի ներկայացուցչական բարձրագույն մարմնի բոլոր այն պատգամավորներին, որոնք, անկախ ամեն ինչից, հասցեական գնահատական են տվել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված ծանր կացությանը: «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները» խորագիրը կրող […]

̰
Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացմանը. ՀՀ փոխվարչապետն ընդունել է Չիպ Լեյթինենին

13:01 20.01.2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Չիպ Լեյթինենի գլխավորած պատվիրակությանը: Փոխվարչապետ Խաչատրյանն իր խոսքում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հետագա խորացմանը եւ զարգացմանը: Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրի առաջնայնությունները եւ բարձր գնահատել նախանշված բարեփոխումների իրականացման գործում ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը: Չիպ Լեյթինենը շնորհավորել […]

̰
Արցախում սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետ 14:00-16:00-ը չի սպասարկելու

12:53 20.01.2023

ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետեր 14:00-16:00 ընկած ժամանակահատվածում չեն սպասարկելու՝ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով։

̰
Սևանա լճից դուրս է բերվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ և 41 ձկնորսական ցանց

12:37 20.01.2023

Հունվարի 19-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել և առգրավվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ և 41 ձկնորսական ցանց։ Հիշեցնենք, որ համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88-րդ հոդվածի՝ Կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների որսի իրականացման կանոնները […]

̰
Քուրդ գործիչը չի հավատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

12:33 20.01.2023

Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ, այժմ բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը Հրանտ Դինքի սպանության տարելիցին հարցազրույց է տվել հայ լրագրող Արիս Նալճըին, փոխանցում է Ermeni8haber-ը։ Հարցազրույցում Դեմիրթաշը խոսել է նաև Հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին: Քուրդ գործիչը իշխող «Արդարություն և զարգացում» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունների կոալիցիան բնութագրելով ռասիստական և ֆաշիստական քաղաքականությունների միաձուլում, նշել […]

̰
Հրդեհ Մասին քաղաքի տներից մեկում

12:20 20.01.2023

Հունվարի 20-ին, ժամը 11։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել , որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք․ «Թաթոյան» հիմնադրամը նոր փաստեր է վերլուծել

12:07 20.01.2023

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ քաղաքացիների մուտքը և ելքը կանոնակարգված է ադրբեջանական օրենսդրությամբ, հետևաբար Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն ապօրինի արգելափակած «ակտիվիստների» տեղաշարժը չէր կարող լինել առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվության։ Այս մասին են վկայում Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությունները, որոնք հիմնված են Ադրբեջանի նախագահի 2020 թ․ հոկտեմբերի 29-ին ստորագրած հրամանագրի […]

̰
Պատահարի վայրից փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

12:00 20.01.2023

Հունվարի 16-ին` ժամը 08.55-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան քաղաքի Զորավար Անդրանիկի հրապարակում վրաերթի էր ենթարկել 14 տարեկան երկու աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Վարորդը պատահարի վայրից դիմել էր փախուստի: Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել էր «Մերսեդես» մակնիշի մեքենայի 35-ամյա վարորդը: Նա հայտնաբերվել և […]

̰
SHANTNEWS

11:55 20.01.2023

̰
Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրեր է ներկայացրել ԱԺ նախագահին

11:52 20.01.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում […]

̰
Վրաստանում նախկին զինծառայողը կրակոցներ է արձակել՝ կյանքից զրկելով 6 անձի

11:43 20.01.2023

Վրաստանի Կախեթիի շրջանի Սագարեջոյի մունիցիպալիտետի Ռուսթավելի-Կոստավա փողոցների խաչմերուկում գտնվող բնակելի շենքի պատշգամբից երեկոյան ժամը 1-ին կրակոցների ձայներ են լսվել: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ առկա տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով զոհվել է՝ 6, վիրավորվել՝ 5 մարդ: Ըստ առկա տեղեկության՝ հարձակվողը՝ նախկին զինծառայող է, ով մի քանի կողմից կրակ է բացել։ Մահացածների թվում կա պարեկային ոստիկանության աշխատակից։ Տուժածներից մեկի վիճակը ծանր […]

̰
Դադարեցվել է Արցախի բոլոր դպրոցների աշխատանքը

11:37 20.01.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 19.01.2023թ. դրությամբ։ Դադարեցվել են բոլոր դպրոցների աշխատանքները՝ ջեռուցման խնդիրներով պայմանավորված: Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով, հունվարի 19-ից ժամանակավորապես կդադարեցվի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին […]

̰
Չենք կարող դիտորդի դերում մնալ. իտալացի պատգամավորներն անդրադարձել են Արցախի շրջափակմանն ու ողջունել ԵԽ-ի բանաձևը

11:25 20.01.2023

Իտալիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին և Եվրոպական խորհրդարանում ընդունված համատեղ բանաձևին՝ նշելով, որ Եվրոպան և Իտալիան չեն կարող երես թեքել այն ամենից, ինչ կատարվում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իտալիայի խորհրդարանում «Ժողովրդավարական» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Անդրեա Կազուն «Թվիթեր»-ի իր էջում նշել է, որ Եվրախորհրդարանը հավանություն է […]

̰
ԱՀ ԱԳՆ ղեկավարը Արցախի շրջափակման հարցով նամակ է ուղարկել ԵԽ Գլխավոր քարտուղարին

11:15 20.01.2023

Հունվարի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նամակն է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման կապակցությամբ։ Նամակում ներկայացվել են շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև մարդկանց տառապանքները սաստկացնելու նպատակով Ադրբեջանի կողմից Արցախի Էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի դիտավորյալ խափանումները։ Նամակում նշվում է, որ Ադրբեջանը, իր կանխամտածված գործողություններով, […]

̰
23-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

11:12 20.01.2023

Հունվարի 17-ին՝ ժամը 20.30-ին, Կարմիր բլուր գերեզմանատան մոտ «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան բախվել էր մայթի մետաղյա ճաղավանդակին ու հայտնվել գերեզմանատանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունվարի 19-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ֆոլքսվագենի» վարորդը՝ 23-ամյա Արսեն Հակոբյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Արցախում սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետ 12:00-14:00-ը չի սպասարկելու

11:05 20.01.2023

ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետեր 12:00-14:00 ընկած ժամանակահատվածում չեն սպասարկելու՝ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով։

̰
BACK_TO_TOP