TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+21.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Տրանսպորտային միջոցները 2023-ի հունվարի 1-ից ձեռք են բերում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ

10:38 20.01.2023

Տրանսպորտային միջոցները, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվել են ԵԱՏՄ դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով, 2023 թ. հունվարի 1-ից  ձեռք են բերում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։ Բացառություն են կազմում՝ դեռևս  2020թ.-ի տարեսկզբին ներմուծված 339-ը տրանսպորտային միջոցները, որոնց հայտարարագրումը թույլատրվել է իրականացնել ԵՏՀ խորհրդի որոշումներով, և այդ մեքենաները մաքսազերծվեցին 2019 թ.-ի՝ ավելի ցածր դրույքաչափերով: Նշված 339-ը տրանսպորտային միջոցները ԵԱՏՄ ապրանքի […]

̰
Արտարժույթների փոխարժեքները հունվարի 20-ի դրությամբ

10:20 20.01.2023

Rate.am-ը ներկայացրել է հունվարի 20-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.39 դրամ է, վաճառքը՝ 404.61 դրամ: Եվրոյի առքը միջինը 422.33 դրամ է, վաճառքը՝ 438.50 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.47 դրամ է, վաճառքը՝ 5.92 դրամ:

̰
Արցախում սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետ 10:00-12:00-ը չի սպասարկելու

10:02 20.01.2023

ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետեր 10:00-12:00 ընկած ժամանակահատվածում չեն սպասարկելու՝ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով։

̰
Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

21:59 19.01.2023

Հունվարի 13-ին, ժամը 16.45-ին, «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած վերքերով, սալջարդով ու մարմնի տարբեր մասերի քերծվածքներով բուժօգնության է տեղափոխվել Նոր կյանք գյուղի 34-ամյա մի բնակիչ: Նա հայտնել էր, որ մետաղյա ձող է մտել ոտքը: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նա վնասվածքները […]

̰
SHANTNEWS

21:55 19.01.2023

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի

21:44 19.01.2023

Հանրապետության տարածքում hունվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 6-8 աստիճանով, մնացած շրջաններում՝ 2-3 աստիճանով: Երևան քաղաքում hունվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:30 19.01.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16։00 Բայրոնի փ. 8, 10, 12 շենքեր, Մոսկովյան փ. 21, 23, 25, 27շենքեր, Տերյան փ. 71, 83 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաբայան փ. 2/4-2/22 շենքեր, Չոլակյան փ. 14, 14/1, 16 […]

̰
38-ամյա տղամարդը բռնվեց հանցանքի վայրում

21:15 19.01.2023

Ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի և Կենտրոնական բաժինների ու Մարաշի բաժանմունքի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 17-ին, ժամը 01.48-ին, Նորք-Մարաշի 11-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Մարաշի բաժանմունք են տեղափոխել 38-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա նշված տան պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով փորձել էր կատարել գողություն, սակայն բռնվել էր ոստիկանների կողմից: Տան […]

̰
38-ամյա մի տղամարդու մոտ «Լիրիկա» գրառմամբ 11 հաբ է հայտնաբերվել

16:00 19.01.2023

Ճամբարակի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի ծառայողների հետ: Հունվարի 17-ին, երեկոյան ժամը 5-ին, Դրախտիկ-Շողակաթ ճանապարհին, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին և ոստիկանության Ճամբարակի բաժին տեղափոխեցին Ճամբարակի բնակիչ, 38-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց «Լիրիկա» գրառմամբ 11 հաբ: Հանգամանքները պարզվում են:

̰
Վախթանգ Կիկաբիձեի հիշատակը հավերժ կմնա նրա արվեստի միլիոնավոր երկրպագուների սրտերում

15:57 19.01.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը մեկնել է Վրաստան՝ մասնակցելու վրաց դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Կիկաբիձեի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի արարողություններին: Վախթանգ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։ Կիկաբիձեն կինոյում նկարահանվել է 1966 թվականից և նույն տարում ընդունվել […]

̰
Եվրոպական խորհրդարանը կասկածի տակ է դնում ադրբեջանցի ակտիվիստների՝ իրապես ակտիվիստ լինելու հանգամանքը. Հայկ Մամիջանյան

15:56 19.01.2023

ԱԺ նիստերին հաջորդող ճեպազրույցների մեկնարկին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այսօր գիշեր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ այսօր Եվրոպական խորհրդարանում քվեարկվելու է երեկ […]

̰
Քիմ Քարդաշյանը Լոնդոնում կայացած աճուրդում գնել է արքայադուստր Դիանայի կրած կախազարդ խաչը

15:55 19.01.2023

Ամերիկյան շոու բիզնեսի աստղ Քիմ Քարդաշյանը Լոնդոնի Sotheby’s աճուրդից 163 800 ֆունտ ստեռլինգով (202 200 դոլար) գնել է կախազարդ խաչը , որը կրել է Ուելսի արքայադուստր Դիանան (1961-1997 թթ.): Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է The Guardian պարբերականից: Ամեթիստե (մեղեսիկե) կախազարդը, որը 1920-ականներին պատրաստվել է Garrard ոսկերչական ընկերության կողմից, աճուրդով վաճառվել է իր նախնական գնահատումից կրկնապատիկ […]

̰
Ոստիկանության պաշտոնյայի կողմից ապօրինի ուղևորափոխադրումները չարձանագրելու դիմաց կաշառք պահանջելու փաստով քննված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

15:55 19.01.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Արմավիր քաղաքից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների գործունեությանը չխոչընդոտելու դիմաց ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ դասակի առաջին ջոկի հրամանատար Ա. Ս.-ն կարգավարի գործունեություն իրականացնող անձանցից պահանջել և ստացել է կաշառք: Նախաքննությամբ պարզվել է, որ ապօրինի ուղևորափոխադրումներն Արմավիրի ավտոկայանի տարածքում համակարգել […]

̰
Շվեդ ակտիվիստը որոշել է Ղուրան վառել Թուրքիայի դեսպանատան առաջ

15:53 19.01.2023

Շվեդ քաղգործիչ, փաստաբան Ռասմուս Պալուդան, ով հայտնի է իր աջծայրահեղական գործունեությամբ, հայտարարել է, որ Շվեդիայի` ՆԱՏՕ անդամակցության բանակցությունների ընթացքում Անկարայի կողմից առաջադրված պայմանները խոսքի ազատության սահմանափակման նպատակ են հետապնդում։ Պալուդան զգուշացրել է, որ հունվարի 21-ին Ղուրան է այրելու Թուրքիայի դեսպանատան առաջ՝ ի նշան խոսքի ազատության պաշտպանության, փոխանցում է Ermenihaber-ը։ Տեղական լրատվականների հետ զրույցում նա ասել […]

̰
Հույս ունենք, որ թե՛ ռուսական խաղաղապահ զորախումբը, թե՛ պատասխանատու այլ սուբյեկտներ կկարողանան ստիպել Ադրբեջանին ապաշրջափակել ԼՂ-ը և բացել Լաչինի միջանցքը. Արթուր Հովհաննիսյան

15:50 19.01.2023

Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այս գիշեր Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակը, փոխանցում է ԱԺ մամուլի ծառայությունը։ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ քրեական վարույթ է հարուցվել, համապատասխան մարմինները կպարզեն դեպքի հանգամանքները: Լրագրողի հարցին, […]

̰
Լեհաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգության առթիվ

15:48 19.01.2023

Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Գեղարքունիքի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորանոցում բռնկված հրդեհի ժամանակ զոհված 15 զինծառայողների ընտանիքներին։ «Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ինչպես հայտնել էինք, հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի […]

̰
Արցախի ապագան ինքնորոշումն է, անկախ Արցախի Հանրապետություն ունենալը. Սեյրան Օհանյան

15:47 19.01.2023

Գրություններ եմ ուղարկել միջազգային բոլոր կառույցների, դեսպանատների, Մինսկի խմբի համանախագահության երկրների, ՄԱԿ-ի ղեկավարություններին՝ եւս մեկ անգամ ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար եւ աղետալի իրավիճակը: Բացի այդ, ընդդիմությունն անմիջական կապի մեջ է Արցախի իշխանությունների եւ ժողովրդի հետ, ընդդիմության քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձում են հումանիտար խնդիրներ լուծել Արցախի համար: Իսկ խմբակցությունը հարցը նաեւ բարձրաձայնում է բոլոր հանդիպումներում: Այս […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

15:42 19.01.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Հրդեհ Գավառի վագոն-տնակներից մեկում

15:37 19.01.2023

Հունվարի 19-ին՝ ժամը 12։12-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի կամրջի մոտակայքում այրվում է չբնակեցված տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի մոտ 60-րդ կմ-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:52 -ին, մարվել՝ […]

̰
«Հայաստան» հիմնադրամը ՀՀ–ում Արցախի մշտական ներկայացուցչությանը նվիրաբերել է 100 տոննա պարենային մթերք

15:30 19.01.2023

2022 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվեց նաև Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու հարցը: Համահայկական համախմբման շնորհիվ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով, առաջին փուլով, «Հայաստան» հիմնադրամը 100 տոննա պարենային մթերք է նվիրաբերել ՀՀ–ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը: Հաջորդիվ օգնությունը կլինի առաջին […]

̰
Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Սյունիքում երկու քոլեջ կարդիականացվի

15:24 19.01.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանն ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են համագործակցության հեռանկարները, ընթացիկ և նախատեսվող ծրագրերը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը՝ […]

̰
Արմեն Գրիգորյանն ու Աջիթ Դովալը  քննարկել են տարածաշրջանային անվտագային իրավիճակը

15:21 19.01.2023

Հունվարի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտագային իրավիճակը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամն իր բոլոր հետևանքներով: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների զարգացման կայուն […]

̰
Արցախում սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետ 16:00-18:00-ը չի սպասարկելու

15:19 19.01.2023

ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետեր 16:00-18:00 ընկած ժամանակահատվածում չեն սպասարկելու՝ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով։ Նշված սպասարկման կետերը կգործեն 18:00-20:00 ընկած ժամանակահատվածում: Ներկայացնում ենք տվյալ սպասարկման կետերի ցանկը։

̰
Վրաստանը նպատակ ունի դառնալու վերականգնվող էներգիայի արտադրության և տարանցիկ կենտրոն. Ղարիբաշվիլի

15:18 19.01.2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Twitter-յան իր միկրոբլոգում գրել է, որ Վրաստանը նպատակ ունի դառնալու վերականգնվող էներգիայի արտադրության և տարանցիկ կենտրոն, փոխանցում է Aliq.ge-ն։ Դավոս կատարած այցի շրջանակում կառավարության ղեկավարը հանդիպում է ունեցել գերմանական RWE AG էներգետիկ ընկերության գործադիր տնօրեն Մարկուս Կրեբերի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձել են Վրաստանի էներգետիկ ոլորտին և ընթացիկ ու առաջարկվող տարածաշրջանային նախագծերին։ […]

̰
Վիճաբանության ժամանակ անկանոն կրակոցներ էր արձակել

15:12 19.01.2023

Հունվարի 18-ին, ժամը 00.38-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի հարակից այգում կրակոցներ են հնչել: Մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 00.30-ի սահմաններում ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել Երևանի 32-ամյա բնակչի և Աբովյան քաղաքի 30-ամյա բնակչի միջև, որին մասնակցել էին նաև աբովյանցու […]

̰
Մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին․ Չիփ Լայթինե

15:10 19.01.2023

ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայթինեն ցավակցություն է հայտնել զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ «Հայաստանում ԱՄՆ դեսպանության անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր հայկական զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին։ Այս ծանր պահին մենք մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին»,- գրել […]

̰
Հրդեհ Ջանֆիդա գյուղի սուպերմարկետում

15:07 19.01.2023

Հունվարի 19-ին, ժամը 09:14-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջանֆիդա գյուղի սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով ճանապարհից հետ է վերադարձել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։44-ին, մարվել՝ 10:05-ին: Սուպերմարկետում այրվել են տեխնիկա և տնտեսական […]

̰
Չավուշօղլուն վերահաստատել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթաց կա

15:00 19.01.2023

Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի 2-րդ նախարարական ժողովից հետո մամուլի ասուլիս է տվել։ Հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակել Կովկասի, Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացների մասին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն և Բլինքենը Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի 2-րդ նախարարական ժողովից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Դրանում նշված է․ […]

̰
SHANTNEWS

14:55 19.01.2023

̰
Գերեզմանատնից գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

14:48 19.01.2023

Հունվարի 10-ին ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 12-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արագյուղի գերեզմանատնից գողացել է ծնողների գերեզմանի դյուրալյումինե նախշազարդերը: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ապարանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Կոտայքի մարզի Արզական գյուղի 28-ամյա բնակիչը: […]

̰
BACK_TO_TOP