15:13 11.01.2023
ՀԱՊԿ-ում ըմբռնումով են մոտենում Հայաստանում ստեղծված իրավիճակին, որը թույլ չի տալիս անցկացնել ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի զորավարժությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՀԱՊԿ քարտուղարությունը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Երևանը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի գտնում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում առնվազն այս տարի: Մեկնաբանության մեջ նշվում է, որ նախատեսված էր Հայաստանի […]
15:08 11.01.2023
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահների առաքելության տեղակայումը Ղարաբաղում հնարավոր է միայն հակամարտության երկու կողմերի համաձայնության դեպքում, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Աշխատավայրում, տարբեր մակարդակներում անընդհատ շփումներ են ընթանում։ Անշուշտ, այս թեման բազմիցս եղել է օրակարգում։ Սակայն հասկանալի է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ», […]
14:59 11.01.2023
ԱՄՆ Կենտրոնական ուժերի (CENTCOM) հրամանատարը Մայքլ Կուրիլան անդրադարձել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ իրականացվելիք հնարավոր ռազմական օպերացիային, փոխանցում է Ermenihaber-ը։ Ամերիկացի գեներալը զգուշացրել է, որ հնարավոր նոր ռազմական գործողությունը Սիրիայում կվնասի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրենց պայքարը: Նա հիշեցրել է, որ ԻՊ-ի դեմ պայքարը նաև մղում են Սիրիայի քրդական ուժերը: «Մենք […]
14:50 11.01.2023
Կարևորելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը և այդ համատեքստում խնամատարության ինստիտուտի կայացումը, ընդլայնումն ու զարգացումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Հուշագրի շրջանակում պետության կողմից ֆինանսավորվող և ծառայություններ տրամադրող խնամատար ընտանիքներին աջակցելու և հզորացնելու նպատակով՝ Տավուշի և Կոտայքի մարզերում կմեկնարկի պիլոտային ծրագիր, որը հետագայում […]
14:50 11.01.2023
Նոր Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերի ուժի մեջ մտնելու կապակցությամբ փոփոխություն է կատարվել Կառավարության որոշմամբ հաստատված ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգում: Պայմանավորված այն հանգամանքով, որ «Ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները» դուրս են ներքին կանոնակարգի կարգավորման առարկայից, շինությանը վերաբերող դրույթները չեն ներառվել ՀՀ կառավարության որոշման մեջ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ […]
14:40 11.01.2023
Հարգելի բաժանորդ «Արցախգազ» ՓԲԸ-ն իրազեկում է այն մասին, որ սույն թվականի հունվարի 12-ին ժամը` 9:30-ից մինչև 11։30-ն ընկած ժամանակահատվածը նոր բաժանորդի միացման պատճառով կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի հետևյալ հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը։ 9:30-11:30 Մ. Գոշ 2,4 Ս. Կասպարով Ս. Դավիթ 44-58 զույգ «Անահիտ Մարգարյան» ԱՁ Հայցում ենք ներողամտություն պատճառված անհանգստության համար
14:38 11.01.2023
Հունվարի 11-ին՝ ժամը 12:57-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է «Opel Omega» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ս․ Ս․): Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։13-ին, մարվել՝ 13։24-ին։ […]
14:31 11.01.2023
Շիրակի մարզի պարեկային ծառայողները շարունակում են ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Ներկայացնենք վերջին բացահայտումներից մի քանիսը: Հունվարի 9-ին պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները Ազատան բնակավայրում ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք բացահայտեցին: Գյուղի կամրջի տակ հայտնաբերվեց, ձերբակալվեց և ոստիկանության Կումայրիի բաժին տեղափոխվեց Շիրակավան համայնքի 28-ամյա մի բնակիչ: Նրա […]
14:30 11.01.2023
«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքն արդիականացնելու, այն գործող օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով Կառավարությունն առաջարկում է ընդունել «Պետական գաղտնիքի մասին» օրենքը, փոփոխություններ ու լրացումներ կատարել մի շարք օրենքներում: Ինչպես փոխանցում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 11-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: […]
14:22 11.01.2023
2020 թվականի դեկտեմբերի 28-ին պատգամավորներ Ա.Ք.-ի և Ս.Գ.-ի նկատմամբ խուլիգանական գործողություն կատարած Ա.Ս.-ի և Գ.Բ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերը 2022 թվականի դեկտեմբերի 19-ին հանձնվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Գ.Բ.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցելով Ազգային ժողովի բնականոն […]
14:07 11.01.2023
Ներկայումս հանրապետության արդյունաբերական ճյուղերի զգալի քանակով ընկերություններ արտադրական գործունեություն ծավալելու նպատակով ներմուծում են հումք ու նյութեր, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հունվարի 11-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ: Փոխնախարարը նշել է, որ Հայաստանի […]
13:59 11.01.2023
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Հռոմում։ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Իտալիա կատարած այցի շրջանակում հանդիպում ունեցավ Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Դեյվիդ Էրմինիի հետ։
13:55 11.01.2023
«Armed eHealth» բջջային հավելվածի «Իմ այցերը» բաժնում քաղաքացին կարող է տեսնել նախկինում կատարած այցերը և ստուգել դրանց իսկությունը, իրազեկում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նպատակներից մեկը հենց բազաների ճշգրտումն է և անճշտությունների հայտնաբերումը: Կարևոր է, որ անձն իր անվան տակ ունենա միայն ճշգրիտ տեղեկություն, թե պետպատվերի կամ սոցիալական փաթեթի շրջանակում ո՞ր բուժհաստատությունում, ե՞րբ և կոնկրետ ո՞ր […]
13:53 11.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Կապան, Գորիս, Քաջարան քաղաքներում, Տավուշի մարզում, Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
13:41 11.01.2023
Կրթական համակարգում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2023/2024 թվականի ուսումնական տարվա բուհական ընդունելությունն անցկացվում է նոր ձևաչափով: Դիմորդների համար միասնական քննություն կազմակերպվում է մի քանի անգամ: Առաջին փուլը նախատեսված է հունվար-փետրվարին, երկրորդ փուլը՝ հունիսին: Լրացուցիչ փուլի քննությունները, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս պահպանվելու են և անցկացվելու են հուլիսին: Ստացվում է, որ դիմորդները կարող են միասնական քննություն […]
13:26 11.01.2023
Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է 2023 թվականին ճանապարհորդությունների համար ամենահետաքրքիր ուղղությունների ցանկը։ Հայաստանը Forbes-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը, որն արժե այցելել։ Մանրամասները՝ այստեղ։
13:19 11.01.2023
Համաձայն Numbeo առցանց պորտալի վերլուծության՝ 417 քաղաքների շարքում Երևանն ընդգրկվել է ամենաանվտանգ 20 քաղաքների ցանկում։ Ուշագրավ է, որ ըստ վերլուծության՝ Հայաստանն ամենաանվտանգ երկիրն է տարածաշրջանում։ Այս ցուցանիշը կարևոր է նաև մեր երկրի զբոսաշրջային գրավչության տեսանկյունից։ Երևանին նախորդել է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանան, իսկ հաջորդ հորիզոնականը զբաղեցրել է նիդերլանդական Գրոնինգեն քաղաքը։ Առաջին երեք հորիզոնականում են ԱՄԷ մայրաքաղաք […]
13:15 11.01.2023
Հունվարի 10-ի առավոտյան ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Հրազդանի կիրճից Դավիթաշեն թաղամաս տանող հատվածում անհայտ անձինք ծառեր են հատում: Նշված վայր մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ 45 և 52 տարեկան երկու տղամարդ Հրազդանի կիրճում ծառեր են ապօրինի հատել: Նրանք ապօրինի ծառահատման հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և, «ԳԱԶել» մակնիշի մեքենայով հանդերձ, տարվել […]
16:00 10.01.2023
Գեղարքունիքի մարզում 2023 թվականի ձմեռային զորակոչը մեկնարկեց հունվարի 9-ին, Մարտունի համայնքից։ «Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատից Մարտունի համայնքի նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհեցի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գեւորգ Մխեյանի, ուժային այլ կառույցների ղեկավարներների եւ ներկայացուցիչների, նորակոչիկների ծնողների եւ հարազատների մասնակցությամբ։ Սիրելի նորակոչիկներ, այսօր դուք արժանանում եք […]
16:00 10.01.2023
Ամերիկա արտագաղթած նախկին ռազմական վետերանները և իրավապահ մարմինների ներկայացուցիչները նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը փրկելու համար։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նրանք նամակում նշել են, որ նախագահ Սաակաշվիլին ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով Վրաստանի նախագահի լիազորությունները փոխանցել է իր իրավահաջորդին: Այնուամենայնիվ, Վրաստանի […]
15:59 10.01.2023
120 հազար մարդու շրջափակումն Արցախում շարունակվում է. ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է տվյալները 2023 թվականի հունվարի 10-ի դրությամբ։
15:55 10.01.2023
Թուրքական «ORC» վիճակագրական-հետազոտական ընկերությունը հրապարակել է առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ սոցհարցման արդյունքները 4 տարբեր հավանական սցենարներով, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ այդմ՝ Էրդողանը հաղթում է միայն այն դեպքում, երբ նրա մրցակիցը գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է։ Հունվարի սկզբին իրականացված հարցմանը մասնակցել է 3780 քաղաքացի 45 նահանգից։ Արդյունքները՝ ստորև 1-ին ս ց […]
15:51 10.01.2023
Արարատի մարզում այսօր մեկնարկել է 2023 թվականի ձմեռային զորակոչը: Մարզի զորակոչիկներին ճանապարհելու էին գնացել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը ու ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Հովսեփյանը։ Մարզի ղեկավարը ծառայության […]
15:50 10.01.2023
‹‹ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ›› ՓԲԸ-ն Ձեզ է ներկայացնում 2023 թվականի հունվարի 10-ի հովհարային անջատումների գրաֆիկը ժամը 20:00-ից- 22:00-ն կհոսանքազրկվի Աբովյան 1 – 30 ,32,34,36,38,41,42,44,46 սեփական տներ, Աբովյան 2ա շենք, Ազատամարտիկների փողոց 13 ,15,21,23,29,31,33,50,50ա,52,56 շենքեր, Արզանյան 40,42,44,46,48,50,52 սեփական տներ ,Արզանյան նրբանք 1ա, Արզանյան փակուղի 2,6 Դավիթ Բեկի 15 շենք, Դավիթ Բեկի 34,36,38,42,44,46,50,52, -խանութ, Իսակովի 5,7,9,11,13,15 շենքեր, Սարոյան 4,5,6,8,10 ,31,33,35,37,39,41,43 […]
15:44 10.01.2023
Սևանա լճում երկարաչանչ խեցգետինը գտնվում է ոչնչացման եզրին: Այս մասին են փաստում ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած հետազոտությունների արդյունքները: Հետազոտություններն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակներում։ Երկարաչանչ խեցգետինը (Pontastacus leptodactylus Eschscholtz, 1823) Սևանա լիճ է ներմուծվել 1980-ական […]
15:38 10.01.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 10-ին ԱՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱՀ ԱԽ նոր քարտուղար Արարատ Մելքումյանին: Արարատ Մելքումյանը Հանրապետության նախագահի հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է հունվարի 7-ին: Երկրի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, ով, հետպատերազմյան ծանր իրավիճակում ստանձնելով այդ կարևորագույն աշխատանքի պատասխանատվությունը, պատվով է […]
15:32 10.01.2023
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վերաբերյալ: «Մտահոգ եմ Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին հաղորդումներով։ Կոչ եմ անում կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների»,- ասված է հայտարարության մեջ։
15:28 10.01.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
15:27 10.01.2023
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբը մշակում է առաջարկներ 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու հնարավորության մասին ոչ թե Հայաստանում, այլ կազմակերպության անդամ այլ երկրների տարածքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շգրիկովիչը։ Նա նշել է, որ Միացյալ շտաբը ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկատվություն է ստացել 2023 […]