13:30 12.01.2023
Տեղի է ունենում «Արցախ․ Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջը: ▪️Մասնակիցներ․ Տեսակամրջին մասնակցում են Արցախի Հանրապետության ներկայացուցիչները՝ Ստեփանակերտում և Երեւանում: Որպես բանախոսներ հանդես են գալու Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Արցախի Հանրապետության կառավարության եւ խորհրդարանի անդամներ, շրջափակումից տուժած քաղաքացիներ:
13:24 12.01.2023
ԱՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի՝ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման կապակցությամբ․ «Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և նրա 120 000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա։ 2022 թ․ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել են Արցախը […]
13:20 12.01.2023
2023 թվականի հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, անհայտ անձը ոստիկանության հիշյալ բաժնի հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասի մոտ պայթուցիկ սարք է նետել, որի պայթյունից կոտրվել են ոստիկանության բաժնի վարչական շենքի ապակիները, վնասվել հատուկ պահպանվող տարածքի սանհանգույցի տանիքը, պատը, ինչպես նաև վնասվել է դարպասը: […]
00:08 12.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Ալավերդի և Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի են։ Կապան, Գորիս, Քաջարան, Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում և Տավուշի մարզում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]
23:50 11.01.2023
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջեյմս Քլևերլին կոչ է արել Իրանին չեղարկել Իսլամական Հանրապետության պաշտպանության նախկին նախարարի նախկին խորհրդական Ալիռեզա Աքբարիի մահապատիժը, որը նաև բրիտանական հպատակություն ունի: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ «Իրանը պետք է չեղյալ հայտարարի Ալիռեզա Աքբարիի մահապատիժը և անհապաղ ազատ արձակի նրան»,- գրել է Քլևերլին: Նա Իրանի իշխանությունների որոշումն անվանել […]
23:35 11.01.2023
Հունվարի 11-ին՝ ժամը 18։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Renault Logan», «Toyota Camry» և […]
23:20 11.01.2023
Վախճանվել է Բաշկիրիայի առաջին նախագահ Մուրթազ Ռահիմովը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են շրջանի ղեկավարի մամուլի ծառայությունում: Նա 88 տարեկան էր։ Ռահիմովը Բաշկիրիան գլխավորել է 1993-2010 թվականներին։
23:13 11.01.2023
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հունվարի 11-ին ընդունել է Լիբանանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Դորոթի Շիային: Հանդիպմանը ներկա են եղել նաև դեսպանի փոխանորդը և մարդու իրավունքների պատասխանատու Կայ Լին: Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, ավելի քան ժամ տևած հանդիպումն առիթ է հանդիսացել ընդհանուր արժևորում կատարելու Լիբանանի ներկա կացության և հատկապես անդրադառնալու նախագահական ընտրության եւ սոցիալ-ատնտեսական […]
22:59 11.01.2023
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով նախատեսում է դիմել Սահմանադրական դատարան: Ազգային ժողովի կայքում հրապարակվել են ՀՀ ԱԺ խորհրդի համապատասխան որոշումների նախագծերը, որոնք նախատեսվում է ընդունել հունվարի 13-ին: Ըստ հայտարարության՝ Ազգային ժողովի խորհուրդը նախատեսում է դիմել Սահմանադրական դատարան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Աննա Գրիգորյանի, Արմեն Ռուստամյանի, Սեյրան Օհանյանի, Էլինար […]
22:55 11.01.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ բարեբախտաբար, պայթյունի հետևանքով տուժածներ չկան, սակայն ոստիկանության Վարդենիսի բաժնի շենքին պատճառվել է նյութական վնաս։ Այս պահին տեղում աշխատում են իրավապահները։ Ա. Մկրտչյանի գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ խումբ, ովքեր պարզում են՝ […]
22:35 11.01.2023
Հանրապետության տարածքում hունվարի 12-ին Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Հանրապետության մյուս շրջաններում հունվարի 12-ին, 13-16-ը ողջ հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաննեում՝ 2-4 աստիճանով:
21:27 11.01.2023
ՀԱՊԿ-ն այսօր կրկին արձագանքել է զորավարժությունները չեղարկելու պաշտոնական Երևանի որոշմանը՝ կարծիք հայտնելով, թե կոալիցիոն խաղաղապահ ուժերի զորավարժությունների մասով Հայաստանի պարտավորությունները կկատարվեն։ Ընդորում, ՀԱՊԿ մամուլի քարտուղարը շեշտել է, որ Երևանն ավելի վաղ հաստատել էր Հայաստանում այս տարի զորավարժություններ անցկացնելու անհրաժեշտությունը։ Եթե ՀԱՊԿ -ն այսօր խոսում է Հայաստանի կողմից զորավարժությունների մասով պարտավորությունների կատարման մասին, ապա երեկ ռազմաքաղաքական […]
21:11 11.01.2023
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ս.թ. հունվարի 10-ին հանդիպում ունեցավ Լացիոյի վերաքննիչ դատարանի նախագահ Ջուզեպպե Մելիադոյի հետ։
20:39 11.01.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Մաշտոցի պող. 48 շենք, Մոսկովյան փ. 8 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարկավագի փ. 106/1, 106/2, 151/2, 171 շենքեր, Սարկավագի 6-րդ նրբ. 1-21 առանձնատներ, Թբիլիսյան խճ․ 33, 33/2, 35/1, 35/2, […]
20:15 11.01.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Թալինի, Նոյեմբերյանի, Ստեփանավանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Նոյեմբերյանի, Մարտունիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Տավուշի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման […]
16:57 11.01.2023
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ի նիստում Վահե Ղալումյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած նախաձեռնություններին, փոխանցում է ԱԺ մամուլի ծառայությունը։ «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին» եւ դրան կից նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Նախաձեռնությամբ առաջարկվում է մեր […]
16:38 11.01.2023
538 ուսուցիչ ևս այսուհետ կօգտվի սոցիալական փաթեթի շրջանակում տրամադրվող ծառայություններից․ հունվարի 1-ից սոցփաթեթի հատկացման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ․ ընդլայնվել է շահառուների շրջանակը, տեղեկացնում են նախարարությունից։ Արդյունքում՝ ✅վերականգնվել է այն հիմնադրամների աշխատողների սոցփաթեթից օգտվելու իրավունքը, որոնք նախկինում, հանդիսանալով պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողներ, եղել են սոցփաթեթի շահառու, սակայն այդ ՊՈԱԿ-ի՝ վերակազմակերպման արդյունքում հիմնադրամներ դառնալուց հետո, […]
16:33 11.01.2023
2022 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելը ենթադրում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգում արտադրող կայաններից մեկը պետք է շուկայի մնացած մասնակիցներին մատուցի հաշվեկշռման ծառայություն: Էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի այդ առանձնահատկությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և […]
16:27 11.01.2023
Մեկամսյա շրջափակման ու չընդհատվող տարաբնույթ բռնաճնշումների պայմաններում ապրող 120.000 արցախցի շարունակում է լիահույս մնալ, որ 21-րդ դարում ցեղասպանություններ չեն կարող լինել ու չպետք է լինեն: Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: «Հարգելի՛ հայրենակիցներ Արցախի Հանրապետության ժողովուրդը խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների ամենամեծ կողմնակիցն ու ջատագովն է, սակայն խաղաղությունն ուղղակի անհնար է առանց արցախահայության իրավունքների […]
16:19 11.01.2023
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ին առաջին ընթեցմամբ քննարկել է ««Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանի տեղեկացմամբ փաթեթի ներկայացումը պայմանավորված է 2022 թ. փետրվարի 17-ի «Պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան […]
16:17 11.01.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը հունվարի 11-ին ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ: Ինչպես հայտնում են պետական նախարարի աշխատակազմից, ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված ընթացիկ իրավիճակը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ձմռան այս օրերին Ադրբեջանը փաստացի խոչընդոտում է Հայաստանից էներգամատակարարմանը: «Իրավիճակը բարդ է, և ցանկանում եմ […]
16:10 11.01.2023
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայացել է Ռուսաստանի ու Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպաններ (օմբուդսմեններ) Տատյանա Մոսկալկովայի ու Դմիտրի Լյուբինեցի հանդիպումը: Այն տեղի է ունեցել «21-րդ դարում մարդու իրավունքների ապագան» խորագրով համաժողովի շրջանակներում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հանդիպումը սկզբում ընթացել է երկկողմ ձևաչափով, այնուհետև օմբուդսմեններին են միացել են Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփն ու Թուրքիայի օմբուդսմեն Շերեփ Մալքոչը: Հանդիպման վերաբերյալ […]
16:02 11.01.2023
ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ ակնկալվում է, որ նախագծի ընդունման դեպքում կհեշտացվի միավորվող գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացը: Այսինքն՝ առաջարկվող կարգավորումների նպատակն անշարժ գույքերի միավորման որոշ դեպքերում իրավունքների պետական գրանցման համար ներկայացվող անշարժ գույքի հասցեի որոշման պահանջի վերացումն է: Սուրեն Թովմասյանի խոսքով` նախագծով նոր կարգավորումներ են առաջարկվում օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում, […]
15:55 11.01.2023
Թուրքիան անցյալ տարվա նոյեմբերից Կիևին մատակարարում է կասետային ռումբեր, որոնք արտադրվել են սառը պատերազմի ժամանակաշրջանում՝ ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրության համաձայնագրով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Foreign Policy» թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և Եվրամիության անանուն աղբյուրներին։ Կասետային ռումբը պայթում է օդում և ցրում տասնյակ կամ հարյուրավոր ավելի փոքր ռումբեր: Չպայթած զինամթերքը լուրջ վտանգ է ներկայացնում, և […]
15:48 11.01.2023
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, քննարկել համատեղ նախագծերը, տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում փոխգործակցությունը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը: «ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի հետ։ Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը և համատեղ նախագծերի իրականացման ընթացքը, ներառյալ փոխգործակցությունը տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում», […]
15:41 11.01.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման հարցաշարերը՝ հետևյալ մասնագիտությունների համար. «Ատամնատեխնիկական գործ» «Քույրական գործ» «Մանկաբարձական գործ» «Դեղագործություն» Համապատասխան ուսումնական հաստատությունների տնօրեններին հանձնարարվել է քննություններից առնվազն մեկ շաբաթ առաջ հաստատված հարցաշարերի հիման վրա կազմել հարցատոմսեր, որոնցում կարող են ընդգրկվել նաև մեկ կամ երկու գործնական աշխատանքի կատարում: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի […]
15:33 11.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Կապան, Գորիս, Քաջարան քաղաքներում, Տավուշի մարզում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
15:28 11.01.2023
Արևելյան գործընկերության Եվրոպական դպրոցը հայտարարում է ընդունելություն ավագ դասարանների աշակերտների համար միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրով սովորելու նպատակով։ Կրթաթոշակային ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է Եվրոպական միությունը։ Մրցույթին կարող են մասնակցել 16-17 տարեկան դպրոցականներն անգլերենի առնվազն B2 մակարդակի գիտելիքներով և բարձր առաջադիմությամբ։ Հայտերն ընդունվում են մինչև 2023թ․ մարտի 16-ը։ Մանրամասները՝ հղումով։
15:22 11.01.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցում էին ԱՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները: Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում արդեն շուրջ մեկ ամիս տևող հումանիտար ճգնաժամի հետևանքները, դրա վերաբերյալ վերջին օրերին հնչած բարձր մակարդակի քաղաքական հայտարարությունները. ընդունվել է ԱՀ ԱԽ հայտարարություն, որը ներկայացնում […]