TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք. Մարուքյան

11:23 10.01.2023

Ադրբեջանն արդեն մեկ ամիս շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին, իսկ 2 տարուց ավելի՝ հայ ռազմագերիներին՝ խախտելով միջազգային իրավունքը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչի շրջափակման մեջ է պահում մեկ ամիս, իսկ հայ ռազմագերիներին՝ ավելի քան 2 տարի՝ խախտելով […]

̰
Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցիներում արցախահայության համար կատարվել է համընդհանուր աղոթք

11:15 10.01.2023

Ռեննի արքեպիսկոպոս և քրիստոնյաների միասնության և հուդայականության հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ժամանակավոր հանձնակատար Պիեր դ՚Օրնելլայի առաջարկով հունվարի 8-ին Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցիներում Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված կիրակնօրյա պատարագների ժամանակ արցախահայության համար իրականացվել է համընդհանուր աղոթք։ «Տեր Հիսուս, Խաղաղության իշխան, մեր աղաչանքն ենք հղում Քեզ Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Միջազգային հանրության լռության ներքո նրանք զոհ են բռնությունների, […]

̰
Տանտիրոջը տեսնելով՝ դիմել էր փախուստի

11:08 10.01.2023

Դեկտեմբերի 8-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելու միջոցով մտել էր Բաշինջաղյան փողոցի իր բնակարան, սակայն իրեն տեսնելով՝ դիմել էր փախուստի: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Կոտայքի մարզի […]

̰
Ադրբեջանցի պսևդոակտիվիստները մեկնել են Բաքվում տաքանալու. նրանց տեղում զինվորներ են. Le Figaro-ի փոխտնօրեն

11:00 10.01.2023

Լաչինի միջանցքի արգելափակումը պատերազմի առաջին արարն է արցախահայության դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը Twitter-ի իր միկրոբլոգում: Avec les températures descendues à -10°, les pseudo-activistes écolos azéris sont partis se réchauffer à Bakou. A leur place : des soldats. Les masques sont tombés : le blocage […]

̰
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 62 դեպք

10:53 10.01.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 6-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 5, անձնական ունեցվածքի գողության` 4, խարդախության՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ջրային կենդանիներ ապօրինի որսալու կամ ջրային կենդանիներ կամ […]

̰
Մեղրի քաղաքում 24 ժամ ջուր չի լինի

10:45 10.01.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 10-ին ժամը 11:00-ից մինչև հունվարի 11-ը ժամը 11:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Ծեծել էր, այնուհետև այրել անկողինը, որում հորեղբայրն էր. վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել

10:36 10.01.2023

Հունվարի 8-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի տներից մեկը: Տարբեր աստիճանի այրվածքներ ստացած 52-ամյա տանտերը հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության մեքենայում մահացել էր: Հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Ըստ դատաբժշկի՝ դիակի վրա առկա են բռնության հետքեր՝ կտրած-ծակած վերքերի տեսքով: Ոստիկանության Սյունիքի մարզային […]

̰
Ճամբարակ քաղաքում և Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում

10:27 10.01.2023

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Ճամբարակ քաղաքում և Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]

̰
Ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին վերահաստատել են Արցախի շրջափակման փաստը. ԱՀ դատախազություն

10:18 10.01.2023

Արցախի գլխավոր դատախազությունը հաղորդում է,որ 09.01.2022թ. Ադրբեջանի տեղեկատվա-քարոզչական շահերը սպասարկող լրատվամիջոցները տեղեկություն են հրապարակել այն մասին (https://ru.oxu.az/politics/681869, https://media.az/…/blokada-karabaha-po-armyanski-sotni…/), որ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակման 27 օրվա ընթացքում երկու ուղղություններով իրականացվել է 370 տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժ, որից 330-ը՝ ռուս խաղաղապահների կողմից, 31-ը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (այդ թվում շտապ օգնության մեքենաներ), իսկ շտապ օգնության 3 մեքենաները՝ […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է Լենինգրադյան փողոցում

10:09 10.01.2023

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 9-ին Լենինգրադյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել 23-ամյա Հայկ Բ.-ն, որը դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]

̰
Կայացել է էլեկտրոնային հաշտարարության հարթակի մրցույթը

09:59 10.01.2023

Կայացել է էլեկտրոնային հաշտարարության առցանց հարթակի մշակման բաց մրցույթը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, մրցույթի նպատակն է ավտոմատացնել օրենքով սահմանված հաշտարարության գործառույթները՝ տրամադրելով թափանցիկ և առցանց հարթակ գործընթացի բոլոր դերակատարների համար, ինչը բխում է նաև Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությունից: Համակարգից օգտվելու են Արդարադատության նախարարության և դատական համակարգի ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիները […]

̰
Գուտերեշը կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը

09:50 10.01.2023

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վերահաստատում է իր կոչը՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։ Այս մասին «Արմենպրես»-ին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը ներկա իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ի իր հայտարարության մեջ։ Այս մտահոգությունները Քարտուղարության կողմից բարձրաձայնվել են նաև 2022 թվականի […]

̰
Ճապոնիայում թռչնագրիպի նոր բռնկում է գրանցվել

09:41 10.01.2023

Ճապոնիայի Միյաձակի պրեֆեկտուրայում թռչնագրիպի նոր բռնկում է գրանցվել, սկսվել է շուրջ 100 հազար հավերի ոչնչացում, վկայում են Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարության տվյալները: Հիվանդության կասկածն առաջացել է նախօրեին, երբ Կավամինամի քաղաքում հավկիթի արտադրության թռչնաբուծական ֆերմայի աշխատակիցները սատկած ածան հավեր են հայտնաբերել: Գենետիկական անալիզը հաստատել է թռչնագրիպի բարձր ախտածին շտամի առկայությունը։ Կարանտին Է մտցվել ֆերմայի շուրջ երեք կիլոմետր […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին 09։00-ի դրությամբ

09:32 10.01.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Իջևանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Կապանի, Նոյեմբերյանի և Մարտունիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

09:23 10.01.2023

Հունվարի 5-10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա:

̰
Արցախում կան  դժվարանցանելի ճանապարհներ

09:12 10.01.2023

Ձյան առատ տեղումների և ցածր ջերմաստիճանի պատճառով Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի «Ցեխ ձոր» հատվածում, Ականաբերդ տանող ճանապարհին, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային մայրուղու «Բովուրխան»-ի հատվածում, Մարտունի-Բերդաշեն (ոլորաններ), Լիսագոր-Բերդաձորի ենթաշրջան ավտոճանապարհներին և միջհամայնքային ու միջշրջանային բարձրադիր գոտիներում`առկա է մերկասառույց։ Երթևեկությունը դժվար է հատկապես կցորդիչով մեքենաների համար։ Մաքրման, աղի ու ավազի մշակման աշխատանքներից հետո մայրաքաղաք Ստեփանակերտում ճանապարհներն անցանելի են։ ՆԳ նախարարությունն իրազեկում […]

̰
Միլիարդատերը պատմել է գիշերվա կեսին իր տանը Մասկի հանկարծակի հայտնվելու մասին

23:58 09.01.2023

Virgin Galactic-ի հիմնադիր, բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը պատմել է, որ մի օր SpaceX-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը գիշերվա կեսին իր փոքրիկ որդու հետ եկել է իր տուն: Այս մասին նա հայտնել է The Sunday Times-ին տված հարցազրույցում։ «Հիշում եմ, որ գիշերվա ժամը 2:30-ի սահմաններում էր։ Ես արթնացա երկու ժամ շուտ, քան պետք էր, և […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսի անցակետում

23:55 09.01.2023

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]

̰
ԱՄՆ-ում կինը ձեռքի ուղեբեռում հսկայական վիշապօձ է փորձել անցկացնել

23:47 09.01.2023

ԱՄՆ-ում օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ուղևորի ձեռքի ուղեբեռում հսկայական վիշապօձ են գտել, գրում է Complex-ը: Օդանավակայանի ներկայացուցիչը պատմել է, որ Բարդուղիմեոս մականունով մեկ մետր երկարությամբ օձը պատկանել է մի կնոջ, որը պնդում էր, որ վիշապօձն իր հուզական աջակցության կենդանին է: Դրանից հետո անվտանգության աշխատակիցները կապ են հաստատել ավիաընկերության հետ, սակայն այնտեղ պատասխանել են, որ սողունին թույլ […]

̰
Հոգեբանը բացատրել է՝ կարելի՞ է արդյոք երեխաներին թույլ տալ դիմահարդարվել

23:35 09.01.2023

Երբ երեխան սկսում է հետաքրքրություն ցուցաբերել կոսմետիկայի նկատմամբ, ծնողների համար կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակ է նա հետապնդում, քանի որ հաճախ դիմահարդարումը խանգարում է երեխայի առողջ ինքնագնահատականի ձևավորմանը: Այդ մասին Gazeta.ru-ին ասել է կլինիկական հոգեբան և Budu առցանց առողջության կառավարման ծառայության հոգեբանական օգնության ծառայության ղեկավար Տատյանա Իսրայելյանը։ Փորձագետի խոսքով՝ առաջին կանոնը երեխայի հետ դիմահարդարումը […]

̰
NASA-ն հրապարակել է աստղի վրա հզոր պայթյունի տեսանյութը

23:24 09.01.2023

ՆԱՍԱ-ի տիեզերանավը լուսանկարել է X դասի ամենաուժեղ արեգակնային բռնկումը, որը կարճատև անջատում է առաջացրել Երկրի վրա: Այդ մասին գրում է Space-ը։ «Արեգակնային բռնկումները և պսակի զանգվածային արտանետումները կարող են ազդել Երկրի վրա ռադիոկապի, էլեկտրական ցանցերի և նավիգացիոն գործիքների վրա, ինչպես նաև առաջացնել գեոմագնիսական փոթորիկներ: Ինչ վերաբերում է Արեգակի վրա տվյալ բռնկմանը, ապա այդ իրադարձության արդյունքում […]

̰
Խոհարարը բացահայտել է կոճապղպեղով առողջարար ըմպելիքի բաղադրատոմսը

23:12 09.01.2023

Հիվանդությունների ժամանակ կօգնեն ոչ միայն դեղամիջոցները, այլև տաքացնող ըմպելիքները։ Դրանցից մեկի բաղադրատոմսը Gazeta.ru-ի հետ կիսվել է շեֆ-բարիստա Դմիտրի Լեսիկը։ Կոճապղպեղով մեղրով թեյ պատրաստելու համար ձեզ հարկավոր է թարմ կիտրոն, անանուխի տերև, աղացած դարչին, հնդկացորենի մեղր, ջուր, կոճապղպեղի սլայդ, կոճապղպեղի ձողիկներ և դարչին: «Կուժի մեջ կոճապղպեղ, անանուխ ավելացնել և խառնել: Այնուհետև մնացած բոլոր բաղադրիչները լցնել կաթսայի […]

̰
Գիտնականները պարզել են, թե ինչպես են ֆիզիկական վարժությունները պահպանում մարզավիճակը ծերացման ժամանակ

23:00 09.01.2023

Բրազիլիայի Սան Պաուլոյի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես պահպանել մկանները լավ վիճակում ծերացման ժամանակ: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում: Ֆիզիկական վարժությունները պաշտպանում են հիվանդությունների լայն շրջանակից, սակայն ծերացման ժամանակ դրանց դրական ազդեցությունը նվազում է։ Գիտնականները որոշել են ուսումնասիրել միտոքոնդրիալ դինամիկայի դերը ֆիզիկական պատրաստվածության բարելավման գործում։ Միտոքոնդրիաները բջջային […]

̰
Հոգեբաններն անվանել են, թե որ բնավորությամբ մարդկանց հետ է դժվար ընկերանալ

22:47 09.01.2023

Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի հոգեբանները պարզել են, որ նարցիսիստական մրցակցությունը խիստ վատացնում է մարդկանց միջև բարեկամական հարաբերությունները։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Social and Personal Relationships ամսագրում։ Ընկերական հարաբերությունները կարևոր դեր են խաղում մարդու կյանքում՝ նրանց ավելի երջանիկ դարձնելով և որոշակի խմբին պատկանելու անհրաժեշտությունը բավարարելով: Այնուամենայնիվ, հարաբերությունները պետք է պահպանվեն, հակառակ դեպքում դրանք դադարում են […]

̰
Ձյուն է սպասվում․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:35 09.01.2023

Հանրապետության տարածքում hունվարի 10-12-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն, հանրապետության մյուս շրջաններում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում hունվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Երևանում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

22:23 09.01.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Հաղթանակ թաղ. 2, 4, 6, 7, 8, 9, 10, 12 փողոցների և 2 փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատների բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզի` 11:00-17:00 Աշտարակ քաղաք մասնակի, Արարատի մարզի՝ 11:00-16:00 Ոստան գյուղ մասնակի, Վայոց […]

̰
Դեկտեմբերին Հայաստան է այցելել առավել քան 130 հազար զբոսաշրջիկ

22:11 09.01.2023

Համաձայն Զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ 2022թ․ դեկտեմբերին, օպերատիվ տվյալներով, Հայաստան է այցելել առավել քան 130 հազար զբոսաշրջիկ։ Այս թիվը մոտ 20 հազարով գերազանցում է 2019 թ. ռեկորդային ցուցանիշը։ Ընդհանուր առմամբ՝ 2022 թ․ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 1.67 մլն մարդ՝ 2019 թ. 1.89 մլն մարդու համեմատ։        

̰
SHANTNEWS

21:55 09.01.2023

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը

21:42 09.01.2023

Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ: Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը բերկրալի տոների առիթով` ընդգծելով, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը պատրաստակամ է շարունակելու իր արդյունավետ […]

̰
ՄԱԿ-ում Իրանին կոչ են արել հրաժարվել մահապատժի կիրառման պրակտիկայից

21:34 09.01.2023

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը մտահոգություն է հայտնել բողոքի ցույցերի երկու մասնակիցների մահապատժի ենթարկելու Իրանի իշխանությունների մտադրության կապակցությամբ և կոչ է արել չեղարկել համապատասխան պրակտիկան: «Մենք լրջորեն մտահոգված ենք բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված Մոհամմադ Գոբադլուի և Մոհամմադ Բորուգանիի մահապատժի մասին լուրերով։ Իրանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն բոլոր մահապատիժները»,- ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների […]

̰
BACK_TO_TOP