TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մոսկվայից Գոա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Հնդկաստանում ականի մասին հաղորդագրության պատճառով

21:20 09.01.2023

Մոսկվայից թռչող Azur Air ավիաընկերության ինքնաթիռը ստուգվում է Հնդկաստանի Գուջարաթ նահանգում՝ ինքնաթիռում պայթուցիկ սարքի մասին հաղորդման պատճառով, RIA Novosti-ին հայտնել է Հնդկաստանի ավիացիայի նախարարության աղբյուրը։ «Ինքնաթիռը վայրէջք է կատարել Գուջարաթ նահանգում, կատարվում է ստուգում»,- ասել է աղբյուրը։ Նա նշել է, որ ինքնաթիռը թռչում էր Մոսկվա-Գոա երթուղով։

̰
Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են գրիպի պատվաստանյութերով. ԱՆ

21:15 09.01.2023

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է: «Ներկայումս հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են 2022-2023 սեզոնի համար նախատեսված գրիպի քառավալենտ պատվաստանյութերով: Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով պետական պատվերի շրջանակներում ռիսկի խմբերի և առողջ բնակչության շրջանում` առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկա, ամբուլատորիա)` անկախ կցագրման վայրից»,- ասված է հաղորդագրության […]

̰

20:43 09.01.2023

Ինդոնեզիայի Արևելյան Ճավա նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։ «Երկրաշարժը տեղի է ունեցել 10 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Արևելյան Ճավայի Պասիտան քաղաքից 90 կմ հարավ-արևելք»,- ասվում է գործակալության Twitter-ում։ Ըստ սեյսմոլոգների՝ ցունամիի հավանականություն չկա։ Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան:

̰
Պեսկովը մեկնաբանել է մոբիլիզացիան շարունակելու մասին լուրերը

20:30 09.01.2023

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հորդորել է չկարևորել Ռուսաստանում մոբիլիզացիան շարունակելու մասին հաղորդագրությունները։ Տեղեկատվության հիմնական առաջնային աղբյուրը Ռուսաստանի Դաշնության իշխանություններն են և պետության ղեկավարը։ Նրանք արդեն ամեն ինչ ասել են մոբիլիզացիայի մասին, հավելել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 28-ին հայտարարել է մասնակի մոբիլիզացիայի ավարտի մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ Վլադիմիր […]

̰
Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

20:18 09.01.2023

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (ՀՕ 488-Ն) օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գասպարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- […]

̰
Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր

20:15 09.01.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Տաշիրի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում թույլ ձյուն է տեղում։ Վարդենիսի և Մարտունիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։ Ճամբարակի, Մեղրիի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: […]

̰
Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

20:07 09.01.2023

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արամ Հովհաննիսյանին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արամ Հովհաննիսյանին նշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման […]

̰
Կամո Ցուցուլյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ

20:03 09.01.2023

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կամո Ցուցուլյանին փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Կամո Ցուցուլյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված […]

̰
Ս. Փարաջանովի թանգարանը 2023 թվականին հանդես կգա նոր ծրագրերով

16:00 09.01.2023

2023 թվականի հունվարի 9-ին լրանում է համաշխարհային հեղինակություն վայելող ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 99-ամյակը: Սերգեյ Փարաջանովի թանգարանի աշխատակիցները, նրա արվեստի երկրպագուները հունվարի 9-ին կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Մաեստրոյի հիշատակին և ծաղիկներ խոնարհելու նրա շիրիմին: Այնուհետև Փարաջանովի ու թանգարանի ընկերները, բարեկամները, նրա արվեստի երկրպագուներն ու թանգարանի այցելուները կհավաքվենք թանգարանում, […]

̰
Պարզվում են Արմավիրի մարզում տեղի ունեցած ավազակության դեպքի հանգամանքները

15:55 09.01.2023

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Արմավիր բնակավայրում գտնվող վճարային տերմինալից մի խումբ անձանց կողմից, դանակի սպառնալիքով, հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ դիմակավորված անձինք, իրեն դանակով սպանության սպառնալիքներ տալով, […]

̰
Շրջափակման օրերին Արցախում ծնվել է 110 երեխա

15:47 09.01.2023

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2022 թվականի ընթացքում ծնվել է 1623 երեխա, որից 15-ը՝ զույգ: Եվս 43 արցախցի երեխա ծնվել է ՀՀ բուժհաստատություններում, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Հարկ է նշել, որ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ԱՀ առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 17 երեխա, որից 16-ը՝ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում, 1-ը՝ «Մարտակերտի շրջանային […]

̰
Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի 2022 թ. ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը

15:41 09.01.2023

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 9-ին քննարկել է ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի 2022 թ. ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում Բյուջետային գրասենյակի կատարած աշխատանքները: Սահմանված ժամկետներում գրասենյակը պատրաստել ու Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին […]

̰
Մարզադպրոցների գույքի ձեռքբերման համար 2022-ին տրամադրվել է ավելի քան 280 մլն դրամ

15:38 09.01.2023

ՀՀ շուրջ 70 մանկապատանեկան մարզադպրոցների և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների Կառավարության որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել է մարզագույք, որի ձեռքբերման նպատակով պետական բյուջեից 2022 թ. հատկացվել է ավելի քան 280 մլն դրամ: Երևանի և ՀՀ մարզերի՝ ԿԳՄՍ համակարգի 26 մանկապատանեկան մարզադպրոցների հատկացվել է շուրջ 176 մլն դրամ արժողությամբ մարզագույք: Շիրակի մարզում գործող 17 մարզադպրոցի, օրինակ, տրամադրվել […]

̰
Մեկնարկում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների հերթական որակավորման փուլը

15:37 09.01.2023

Արդարադատության նախարարությունն՝ ի դեմս «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում՝ հայտարարում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող, որակավորման ստուգմանը մասնակցելու ցանկություն ունեցող հոգեբանների ընդունելություն: Որակավորման դասընթացներին մասնակցելու համար հավակնորդը Կազմակերպություն է ներկայացնում՝ 1) Դիմում, որը լրացվում է Կազմակերպությունում. […]

̰
ՀՀ վարչապետը հաստատել է ՆԳՆ-ի ստեղծման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թվաքանակը

15:31 09.01.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՆԳՆ ստեղծման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թվաքանակը։ ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ 1. Հաստատել Ներքին գործերի նախարարության ստեղծման […]

̰
Արտարժույթների փոխարժեքները հունվարի 9-ի դրությամբ

15:27 09.01.2023

Rate.am-ը ներկայացրել է հունվարի 9-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.72 դրամ է, վաճառքը՝ 404.11 դրամ: Եվրոյի առքը միջինը 415.14 դրամ է, վաճառքը՝ 431.50 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.27 դրամ է, վաճառքը՝ 5.83 դրամ:

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ

15:21 09.01.2023

«Անհապաղ ջանքեր են անհրաժեշտ Ստեփականերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ՝ օդային ճանապարհով հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ.   Դեռևս 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովր«դի ամբողջական շրջափակումը, որը կոպտորեն խախտում է Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակում է Լեռնային […]

̰
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

15:15 09.01.2023

Հունվարի 9-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարությունը: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքների, մասնավորապես՝ առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական կահավորման, թիկունքային և բարոյահոգեբանական ապահովման հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել կարգապահության […]

̰
Խանգարել էր դանակահարել փորձողին՝ ստանալով վնասվածք

15:12 09.01.2023

Հունվարի 8-ին, ժամը 22.47-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մոլդովական փողոցի հասցեներից մեկում ծեծկռտուք է: Նշված հասցե օպերատիվ խումբ էր մեկնել: Ժամը 23.58-ին հիվանդանոցից էր հաղորդում է ստացվել. շտապօգնության խումբը նշված հասցեից ձեռքի մատների կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխել 40-ամյա մի տղամարդու: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մոլդովական փողոցի նշված […]

̰
SHANTNEWS

14:55 09.01.2023

̰
Սյունիքի նախկին մարզպետի դրդմամբ Նորավան համայնքի ղեկավարը վատնել է 5 մլն դրամ արժողությամբ մետաղական խողովակները

14:48 09.01.2023

Լ.Ա.-ն, 2001 թվականից մինչև 2012 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավարի պաշտոնը, Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խ.-ի դրդմամբ, 2012 թվականին անհատույց Ս.Խ.-ի եղբորը տրամադրել է համայնքային սեփականության՝ 5 մլն 132 հազար 891 դրամ արժողությամբ մետաղական խողովակները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 2019 թվականին Լ.Ա.-ն ներգարվվել է որպես մեղադրյալ և վերջինիս […]

̰
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

14:40 09.01.2023

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական այցն են կատարել Բաքվում պահվող հայ գերիներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ հավելելով, որ Բաքվում պահվողներին հնարավորություն է տրվել հեռախոսազանգեր կատարել։ «Ինչպես նախորդ այցերի դեպքում, այս անգամ էլ Բաքվում պահվող անձանց հնարավորություն է տրվել հեռախոսազանգեր կատարել, ինչպես նաև […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

14:33 09.01.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում

14:25 09.01.2023

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]

̰
Փաբերից մեկի մոտ հինգ կին ծեծկռտուք է սարքել

14:18 09.01.2023

Հունվարի 7-ին՝ ժամը 04.00-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Նալբանդյան փողոցի փաբերից մեկի մոտ, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել հինգ կանանց, իսկ մեկը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հրաժարվելով բուժօգնությունից՝ ներկայացել է Կենտրոնական բաժին: Պարզվել է, որ նրանք ժամը 03.50-ի սահմաններում վիճաբանել, հայհոյել, հարվածներ են հասցրել իրար՝ […]

̰
Իրանի նախագահն Էրդողանի հրավերով կայցելի Թուրքիա

14:11 09.01.2023

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կայցելի Թուրքիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Իրանի նախագահը Թուրքիա է այցելելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով: Քանանին իր խոսքում ընդգծել է, որ Իրանի և Թուրքիայի հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են:

̰
Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը հատկապես վտանգավոր է մանկահասակ երեխաների համար

14:04 09.01.2023

Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսով պայմանավորաված վարակը՝ վարակիչ հիվանդություն է, որին բնորոշ է շնչառական համակարգի ստորին հատվածների ախտահարումներ՝ բրոնխիտի, բրոնխիոլիտի և թոքաբորբի հաճախ զարգացումներով, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ ✔️ Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը հատկապես վտանգավոր է մանկահասակ (0-2 տարեկան) երեխաների համար։ ✔️ Ախտանշանները հիմնականում նման են սովորական մրսածությանը: ✔️ Հիմնականում պացիենտները ապաքինվում են մեկ-երկու […]

̰
Արցախում տեղի է ունեցել Օպերատիվ շտաբի նիստ

13:56 09.01.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր։ Այս համատեքստում կարևորվել է կտրոնային համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները: Նշվել է, որ արդեն մշակվել են համակարգի […]

̰
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահն այս շաբաթ կայցելի Հայաստան

13:54 09.01.2023

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն այս շաբաթ կայցելի Հայաստան: Այս մասին նա հայտարարել է «Թվիթեր»-ի իր էջում։ «Սուրբծննդյան տոների այս շրջանում իմ մտքերը բոլոր հայերի հետ են, որոնց ես ուղարկում եմ հույսի և խաղաղության իմ մաղթանքները։ Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Հայաստան՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը վերահաստատելու նպատակով»,- գրել է Յաել Բրոն-Պիվեն: Նրա գլխավորած պատվիրակության […]

̰
Անհրաժեշտ է Սարուշենի համայնքապետարան ներկայացնել ընտանիքի անդամների անձնագրերը, ծննդյան վկայականները և սոցքարտերը․ հայտարարություն

13:45 09.01.2023

Սարուշենի համայնքապետարանը, ի գիտություն համայնքի բնակիչների, հայտնում է, որ այսօր հունվարի 9-ին ժամը 15:00-ից մինչև վաղը 12:00 -ն անհրաժեշտ է համայնքապետարան ներկայացնել ընտանիքի անդամների անձնագրերը , ծննդյան վկայականները և սոցքարտերը:

̰
BACK_TO_TOP