13:40 09.01.2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «պարադոքսի» մասին։ Ֆրանսիայի նախագահի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը։ «Երբ դուք հանդիպում եք նրան, նա տհաճ մարդ չէ: Տեսեք, դա է պարադոքսը»,- ասել է Մակրոնը Les Rencontres du Papotin-ի եթերում: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ համաձայն չէ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Պուտինի քաղաքականության հետ։ Մակրոնը համոզված […]
13:34 09.01.2023
Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում իրավիճակը զանգվածային անկարգություններից հետո իշխանությունների վերահսկողության տակ է վերցվել, Twitter-ում գրել է երկրի արդարադատության նախարարության պատասխանատու քարտուղար Ռիկարդո Կապելին: «Դաշնային շրջանում իրավիճակը վերահսկվում է։ Մի քանի ժամից մենք կվերսկսենք աշխատանքը։ Տեղի ունեցածը պատշաճ կերպով հետաքննվելու է։ Հանցագործներին կշարունակեն հայտնաբերել և պատժել», – հայտնել է նա։ Բրազիլիայի մայրաքաղաքում պետության նախկին ղեկավար Ժաիր Բոլսոնարուի […]
13:23 09.01.2023
Հունվարի 8-ին՝ ժամը 17.00-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի 1-ին նրբանցքի տներից մեկը: Տարբեր աստիճանի այրվածքներ ստացած 52-ամյա տանտերը հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության մեքենայում մահացել էր: Հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Ըստ դատաբժշկի՝ դիակի վրա առկա են բռնության հետքեր՝ կտրած-ծակած վերքերի տեսքով: Ոստիկանության Սյունիքի մարզային […]
13:15 09.01.2023
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 15.01.2023 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու» 22.01.2023 թ. – «Օտար լեզուներ» 29.01.2023 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն» 04.02.2023 թ. – «Մաթեմատիկա» 05.02.2023 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» 12.02.2023 թ. – «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների […]
13:12 09.01.2023
Հունվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ: Խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: Կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր […]
13:10 09.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Կապան, Քաջարան, Գորիս քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
13:02 09.01.2023
Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվում է, և գազամատակարարման խափանման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ տեղեկատվական շտաբից:
00:24 08.01.2023
Հունվարի 7-ին, ժամը 20:28-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:17-ին, մարվել՝ հունվարի 8-ին, ժամը 00։14-ին։ Այրվել է մոտ 350 հակ անասնակեր։
00:00 08.01.2023
Հունվարի 7-ին, ժամը 21:43-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներսիսյան փողոցի թիվ 13 շենքին հարակից ավտոտնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։52-ին, մարվել՝ 22։21-ին: […]
23:41 07.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Հրազդան, Չարենցավան, Քաջարան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, «Մեղրու սար», «Չայնիի ոլորաններ» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]
22:45 07.01.2023
Հունվարի 7-ին՝ ժամը 20։35-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի Ջամբուլի փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Հ. Ավետիսյան փողոցի տներից մեկի ննջասենյակներում (մոտ 42 քմ): Հրդեհը մեկուսացվել […]
22:27 07.01.2023
Հունվարի 7-ին՝ ժամը 20։05-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 166-րդ կմ-ին այրվում է Mercedes Benz C 180 մակնիշի ավտոմեքենա վարորդ՝ Ս․ Տ․, ծնված 1983 թ․,): […]
22:17 07.01.2023
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-ամյակը։ «Երեք տասնամյակի ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ն զարգացրել են ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության վրա հիմնված գործընկերություն։ Վստահ ենք, որ 2023 թվականը շարունակելու է լինել հայ-ամերիկյան արդյունավետ և խորը երկկողմ համագործակցության ևս մեկ տարի»,- ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության էջում։
22:01 07.01.2023
Հունվարի 7-ին, ժամը 16։21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն-Մարտունի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Lada Priora» մակնիշների ավտոմեքենաները. ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել, կա 6 […]
21:55 07.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
21:52 07.01.2023
Գիտնականների միջազգային խումբը գլոբալ տաքացման պատճառով սառցադաշտերի զանգվածային կորուստ է կանխատեսել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։ Մասնագետների խոսքով ՝ սառցադաշտերը մինչև 2100 թվականը կկորցնեն իրենց զանգվածի 26-41 տոկոսը, եթե միջին գլոբալ ջերմաստիճանը բարձրանա 2015 թվականի արժեքներից համապատասխանաբար 1,5-ից մինչև 4 աստիճանով, դա կհանգեցնի ծովի մակարդակի բարձրացմանը 90-154 միլիմետր, ինչպես նաև երկրի սառցադաշտերի 49-83 տոկոսի […]
21:48 07.01.2023
Հունվարի 7-ին՝ ժամը 20։35-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի Ջամբուլի փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:11-ին։
21:45 07.01.2023
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
21:30 07.01.2023
Հանրապետության տարածքում Հունվարի 8-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հունվարի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ, հունվարի 7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 8-11-ն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռում, […]
21:29 07.01.2023
Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում մանկապարտեզները, դպրոցների նախադպրոցական խմբերն ու երկարօրյա խմբերը չեն գործի՝ սննդի մատակարարման անհնարինությամբ պայմանավորված։ Այս մասին գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Հունվարի 9-ից պետք է վերսկսվեր դպրոցների և մանկապարտեզների բնականոն աշխատանքը։ Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում մանկապարտեզները, դպրոցների նախադպրոցական խմբերն ու երկարօրյա խմբերը չեն գործի՝ սննդի մատակարարման անհնարինությամբ պայմանավորված։ […]
21:17 07.01.2023
Ուզբեկստանի իրավապահ մարմինները հայտնել են Անդիժանի մարզում ամանորյա տոների ժամանակ տեղի ունեցած մահացու արտակարգ պատահարի մասին: Ինչպես հայտնի է դարձել, անցած երեքշաբթի կենդանաբանական այգու աշխատակիցները փորձել են կերակրել արջին։ Տղամարդը մտել է վանդակը և այդ պահին կենդանին հարձակվել է մարդու վրա։ Տուժածը մի քանի վնասվածքներ է ստացել, որոնցից ամենալուրջը պարանոցի վնասվածքն է եղել, տղամարդը տեղում […]
21:12 07.01.2023
Վլադիմիր Զելենսկին գործողության մեջ է դրել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) որոշումը 119 մշակութային գործիչների, այդ թվում՝ արտիստներ Եվգենի Պետրոսյանի, Միխայիլ Գալուստյանի, Դմիտրի Բիլանի, Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ պատժամիջոցների մասին։ Պատժամիջոցների ենթարկվածների թվում են երգչուհի և դերասանուհի Իրինա Ալեգրովան, երգիչ Ռոման Արխիպովը, հեռուստահաղորդավար Ժաննա Բադոևան, երգիչ Դմիտրի Բիլանը, արտիստ Միխայիլ Գալուստյանը, ռոք երաժիշտ Սերգեյ […]
20:54 07.01.2023
Թուրքիայի հյուսիսում գտնվող Սարիղամիշ քաղաքում հյուրանոցի տանիքի փլուզումից հետո 10 մարդ է հոսպիտալացվել։ Այս մասին CNN Turk հեռուստաալիքի եթերում հայտնել է Կարսի նահանգապետը։ «Տուժել է 10 մարդ: Նրանք հոսպիտալացվել են», – ասել է Օքսյուզը: Կարսի նահանգապետը նշել է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, շենքում անցկացվել են հիշատակի միջոցառումներ, որոնց շրջանակներում […]
20:42 07.01.2023
Արցախի ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով. Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։ Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով: Դադարեցված ուսումնական […]
20:33 07.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային […]
20:19 07.01.2023
Հունվարի 7-ին, ժամը 16։21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն-Մարտունի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Lada Priora» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել․ կա […]
23:41 06.01.2023
Լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին,թե իբր Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից է, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, 22։33-ին հրդեհն ինքնամարվել է։
23:18 06.01.2023
Հունվարի 6-ին, ժամը 21։49-ի դրությամբ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերիշեն գյուղի մոտակա սարին՝ դիտարկվող հատվածում, այրվում է խոտածածկույթ։ Վերիշեն գյուղի վարչական ղեկավարի կողմից սահմանվել է մշտադիտարկում։ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ գյուղի մերձակայքում իրականացրել է հերթապահություն: Մոտակայքում անտառներ և բնակավայրեր չկան։ Ժամը 22։33-ին տեղեկություն է […]
22:48 06.01.2023
Հունվարի 6-ին, ժամը 21։49-ի դրությամբ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերիշեն գյուղի մոտակա սարին՝ դիտարկվող հատվածում, այրվում է խոտածածկույթ: Վերիշեն գյուղի վարչական ղեկավարի կողմից սահմանվել է մշտադիտարկում։ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ գյուղի մերձակայքում իրականացնելու է հերթապահություն: Մոտակայքում անտառներ և բնակավայրեր չկան։