16:01 21.12.2022
Թուրքիայի նախկին վարչապետ ու արտգործնախարար, նախագահ Ռեջեփ Էրդողանի նախկին կուսակից Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի վերաբերյալ Ստամբուլի դատարանի կայացրած վճիռը, փոխանցում է Ermenihaber-ը։ Գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականների «Ժողովրդահանարապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամ հանդիսացող Իմամօղլուն դատապարտվել է 2.7 տարվա ազատազրկաման և նույնքան ժամանակով քաղաքականությամբ զբաղվելու արգելքի: Ըստ Դավութօղլուի՝ Իմամօղլուի շուրջ կատարվող զարգացումների […]
15:55 21.12.2022
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել՝ հնարավորինս մեծացնելու Ադրբեջանի դեմ միջազգային ճնշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի, Լաչինի միջանցքի փակման համատեքստում միջազգային հանրության կոչերը շատ ավելի հասցեական են, հստակ և կոշտ: «Պետք է փորձենք միջազգային ճնշումը հնարավորինս […]
15:51 21.12.2022
Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.50-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կարմիրգյուղ գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է փողոցում ընկնելու հետևանքով: Ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ նա մարմնական […]
15:44 21.12.2022
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր և ստանում է համապատասխան բուժում: «Հանրապետական բժշկական […]
15:41 21.12.2022
Կրթություն 15:12 Ժաննա Անդրեասյանը Գորիսի թատրոնում հանդիպել է Բերձորի ճանապարհի փակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի երեխաներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է ՀՀ Սյունիքի մարզ։ Նախարարը Գորիսի պետական դրամատիկական թատրոնում հանդիպել է Հայաստան-Արցախ ճանապարհի փակման հետևանքով Հայաստանում գտնվող դպրոցահասակ երեխաներին: Թատրոնում երեխաների համար կազմակերպված ամանորյա ներկայացումից առաջ ԿԳՄՍ նախարար […]
15:33 21.12.2022
Դեկտեմբերի 21-ին ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների հետ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ընթացքում ամփոփվել են ընթացիկ տարում իրականացրած աշխատանքները, հյուրերին ներկայացվել է բրիֆինգ ՀՀ անվտանգային միջավայրի և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։ Նշվել է, որ 2023թ-ին ակնկալվում է առավել […]
15:29 21.12.2022
Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն: «Քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
15:26 21.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն: Արմավիրի մարզում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: […]
15:21 21.12.2022
70 կողմ ձայնով Նարեկ Ղազարյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին առաջարկել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Նարեկ Ղազարյանի […]
15:16 21.12.2022
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ բոլորին հրավիրելով Ս. Շահումյանի անվան Օղակաձև պուրակ՝ տոնածառի լույսերի վառման արարողությանը: «Հարգելի՛ հայրենակիցներ, չնայած շրջափակման հետևանքով ստեղծված բազում անհարմարություններին, Ստեփանակերտի քաղաքապետարանը որոշել է մեր երեխաներին չզրկել ամանորյա տրամադրությունից: Ուստի, դեկտեմբերի 23-ին ժամը 18:00-ին հրավիրում ենք բոլորիդ Ս. Շահումյանի անվան Օղակաձև պուրակ՝ մասնակցելու տոնածառի լույսերի վառման արարողությանը: Նախատեսվում […]
15:13 21.12.2022
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Դպրոցական լավագույն մինի այգի 2022թ.» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Հյուրընկալ դպրոցը զբաղեցրել է 1-ին հաղթող տեղը: Արդեն երկրորդ տարին է, ինչ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն (ՊՀԾ) իր գործընկերների՝ «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի (ԴՍԵԲ) և ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի հետ համատեղ իրականացնում է «Դպրոցական լավագույն […]
15:12 21.12.2022
Հայաստանը շարունակելու է բոլոր հնարավոր միջոցներով զբաղվել Լաչինի միջանցքում առաջացած խնդրով և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով չի սահմանափակվելու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից հետո «հողի վրա» ի՞նչ գործընթացներ են սպասվում: «Շարունակելու ենք բոլոր հնարավոր միջոցներով զբաղվել Լաչինի […]
15:07 21.12.2022
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող շինհրապարակում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Էլնոր» կարագի գործարանի տարածքում գտնվող շինության տանիքում (մոտ 200 քմ)։ Հայտարարվել է հրդեհի բարդության […]
15:02 21.12.2022
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստում քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Գագիկ Բարսեղյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական […]
14:52 21.12.2022
Արցախից Երևան տեղափոխված սրտային պաթոլոգիայով պացիենտի աորտոկորոնար շունտավորումն ավարտվել է բարեհաջող: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Պացիենտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, առողջական վիճակը մասնագետները կայուն են գնահատում:
14:50 21.12.2022
Հայաստանի Հանրապետության դատախազությունը նախաձեռնել է «Օրինականություն» գիտագործնական պարբերականի բարեփոխումների աշխատանքներ՝ ուղղված տպագրվող հոդվածին ներկայացվող պահանջների և պարբերականի քաղաքականության փոփոխմանը, ինչպես նաև պարբերականը միջազգային հայտնի շտեմարանների չափանիշներին համապատասխանեցնելուն: Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի համակարգմամբ, բարեփոխումներն ընթանում են մի քանի ուղղություններով՝ կանոնադրություն, խմբագրական խորհրդի կազմ, հոդվածներին ներկայացվող չափանիշներ, տպագրման թույլատրվող հոդվածների գիտականություն, տպագրման ժամանակացույց և պարբերականություն, պարտադիր […]
14:46 21.12.2022
Մինչ Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածությունը շարունակվում է, Անկարայի կողմից ԱՄՆ-ից F-16-ների և արդիականացման սարքավորումների գնման վերաբերյալ հայտարարություն է արել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Kurdistan24-ը: Նա անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեկտեմբերի 11-ի հայտարարությանը, որում նա ասել էր «եթե Աթենքը հանգիստ չմնա, մենք կհարվածենք»։ Սենատում […]
14:43 21.12.2022
70 կողմ ձայնով Արմեն Նուրբեկյանն ընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար Ազգային ժողովին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Արմեն Նուրբեկյանի թեկնածությունը:
14:42 21.12.2022
Դեկտեմբերի 19-20-ը Երևանի «Դինամո» մարզահամալիրում անցկացվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին ավելի քան 80 ըմբիշ է մասնակցել։ 10 քաշային կարգերում Հայաստանի 2022 թվականի չեմպիոններ են հռչակվել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը […]
14:34 21.12.2022
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բացասական է գնահատում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ՌԴ ներկայացուցչի ելույթը՝ նշելով, որ դաշնակցի կողմից ավելի հասցեական կոչ կարող էր հնչել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Դա արեցին երկրներ, որ Հայաստանի հետ սերտ […]
14:28 21.12.2022
Խորհրդարանը դեկտեմբերի 21-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի դատավորների գաղտնի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ` Արման Թովմասյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, Դավիթ Վեքիլյանը` Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր, իսկ Արման Կուրեխյանը` Վճռաբեկ […]
14:22 21.12.2022
Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում ծառայություն իրականացնելիս կանխել են գրպանահատության դեպք: Չարենցի փողոցում նրանք նկատել էին մի կնոջ, որը օգտվելով մրգավաճառի անուշադրությունից՝ հափշտակել էր նրա դրամապանակը և փորձել հեռանալ: Կինը տեղում ձերբակալվել է՝ այդ ընթացքում դրամապանակը գցելով գետնին: Նա ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն ու խոստովանել կատարածը: […]
14:16 21.12.2022
Ադրբեջանը չի անսա որևէ կոչի, քանի դեռ նրան փակուղի չեն մտցրել ու նրա գործողությունների կամ անգործության պրակտիկ գինը չի բարձրացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով օրեր շարունակ նստացույց է անում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց: «Այդ գինը կարող է լինել ֆինանսական, քաղաքական, ռազմաքաղաքական չափումով, կարող […]
14:06 21.12.2022
Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Վան նահանգի Թուշբա (Տուշպա) շրջանում գրանցվել է 3.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժն արձանագրվել է դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19։44-ի սահմաններում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7 կմ խորության վրա։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։ Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության […]
13:58 21.12.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ քննարկել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից առայսօր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում տեղաշարժի արգելափակման հետևանքով Արցախում առողջապահական ճգնաժամի վտանգները կանխելու հնարավորությունները: Նախարարը նշել է, որ ԿԽՄԿ աջակցությամբ Արցախից մեկ պացիենտ է տեղափոխվել Երևան, սակայն այս պահին էլ պահպանվում է ծայրահեղ ծանր […]
13:51 21.12.2022
Լաչինի ճանապարհի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված առողջապահական ճգնաժամի վտանգները առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Նախարարը կարևորել է, որ Եվրամիության երկրներն իրենց ձայնը բարձրացնեն և կանխեն հնարավոր աղետը: Դեսպան Վիկտոր Ռիխտերն իր մտահոգությունն է հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ` նշելով, որ Գերմանիայի կառավարությունն ու Մարդու […]
13:44 21.12.2022
ՀՀ ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը կարևորում է այն հանգամանքը, որ Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը ադրբեջանցիների կողմից փակելու հարցը միջազգայնացվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկման արդյունքում, հիմա ամբողջ աշխարհը տեղյակ է հարցից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եղոյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ նիստում Լաչինի միջանցքի իրավիճակը քննարկելուն: […]
13:38 21.12.2022
«Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև արգելափակումը կարող է հանգեցնել մարդասիրական սարսափելի հետևանքների», – ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը: «Անկախ նրանից, թե ով է փակում ճանապարհը, Ադրբեջանի իշխանությունները և այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն, որ մուտքը բաց մնա՝ ապահովելու ազատ տեղաշարժը և […]