13:31 21.12.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել առողջապահության նորանշանակ նախարար Սամվել Ավետիսյանին: Պետնախարարը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանին՝ այս բարդ փուլում պատասխանատվություն ստանձնելու համար: Ռուբեն Վարդանյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ նախարարին ՝ վստահություն հայտնելով, որ նրա փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն ոլորտի զարգացման համար: […]
13:22 21.12.2022
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ծանրակշիռ անդամները կոչ են արել, որպեսզի անհապաղ բացվի Լաչինի միջանցքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: «Դա շատ կարևոր է, դա նաև արված ծավալուն աշխատանքի արդյունք է: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր եղբայրները և քույրերը հնարավորինս շուտ այդ միջանցքով կարողանան […]
13:15 21.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լոռու մարզում, Գորիս, Քաջարան, Գավառ քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում, […]
02:56 21.12.2022
Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է անում քայլեր ձեռնարկել, պահանջել Ադրբեջանից վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայել Լաչինի միջանցքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ԱԽ նիստում, որում քննարկվում էր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: Նա շեշտեց, որ Ադրբեջանը զանգվածային արշավ է մեկնարկել Լաչինի միջանցքում՝ պետական հովանավորությամբ: Մտացածին […]
02:52 21.12.2022
Քիչ առաջ ավարտվել է Արցախ-Հայաստան միակ ճանապարհի ադրբեջանական արգելափակման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը: ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն այս առիթով գրել է․ «Բավականին արժեքավոր հայտարարություններ եղան տարբեր պետությունների կողմից, և կարող ենք ասել, որ գրեթե բոլոր անդամ երկրները պարզորեն ընդգծել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անթույլատրելիությունը և դրա անհապաղ վերացման անհրաժեշտությունը: Որպես ՄԱԿ-ի միջամտության […]
02:22 21.12.2022
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ավարտվել է։ ԱԽ-ի հինգ մշտական անդամները և մյուս անդամ երկրները կոչ են արել բացել միջանցքը, շատերը հասցեագրված ապաշրջափակումներ են պահանջել Ադրբեջանից։ Այն դեպքում, երբ բոլորը կոչ են արել Ադրբեջանին բացել ճանապարհը, Ադրբեջանի ներկայացուցիչը պնդել է, որ փակ ճանապարհ ընդհանրապես չկա։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Հայաստանի խնդրանքով, […]
02:20 21.12.2022
ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը տեղի կունենա մոտ ժամանակներս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն այս մասին ասաց ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը։ «Ակնկալում ենք, որ մոտ ապագայում լիարժեք տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի։ Ռուսական կողմը Պաշտպանության նախարարության, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության, ինչպես […]
02:08 21.12.2022
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ալբանիայի ներկայացուցիչ Ֆերիտ Հոխհան ընդգծեց Լաչինի միջանցքի երկայնքով մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա այս մասին շեշտեց ՄԱԿ ԱԽ նիստում, որում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: «Չնայած որոշ հարցերում տարբեր տեսանկյուններին՝ մենք, այնուամենայնիվ, գնահատում ենք, որ կողմերը հանձնառու են երկխոսությանը և բոլոր խնդիրների խաղաղ հանգուցալուծմանը: Մենք գիտակցում […]
01:58 21.12.2022
ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը հիշեցրեց ու ընդգծեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը՝ երաշխավորել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների երթևեկության անվտանգությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Ֆրանսիայի ներկայացուցիչն այս մասին շեշտեց ՄԱԿ ԱԽ նիստում, որում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: «Վերջին շրջանի իրադարձությունները մեզ շատ են մտահոգել: Երկու հանգամանք եմ ուզում ընդգծել: Նախ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջանցքի ազատ […]
01:53 21.12.2022
Չինաստանը հույս ունի, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի հնարավորինս արագ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն այս մասին ասաց ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը։ «Մենք հավատում ենք, որ Լաչինի միջանցքի շուրջ վեճերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով։ Ռուսաստանն այս ուղղությամբ շատ աշխատանք է կատարել, որը Չինաստանը ողջունում է։ Մենք […]
01:30 21.12.2022
Արաբական Միացյալ Էմիրությունները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկմանն այս մասին ասաց ՄԱԿ-ում ԱՄԷ ներկայացուցիչը։ «Մենք շարունակում ենք ընդգծել, որ կարևոր է նվազեցնել լավածությունը և զսպվածություն ցուցաբերել։ Բոլոր կողմերը պետք է խուսափեն իրավիճակը սրելուց, մասնավորապես՝ իրենց հռետորաբանությամբ, քանի որ դա […]
01:07 21.12.2022
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն անընդունելի է համարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային հաղորդակցության արգելափակումը և կոչ է արել անհապաղ վերսկսել Լաչինի միջանցքով տրանսպորտի, այդ թվում՝ հումանիտար բեռների երթևեկությունը: Նա նաև խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու կոչ է արել։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Հայաստանի խնդրանքով, նիստ է անցկացնում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով […]
00:30 21.12.2022
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Հայաստանի խնդրանքով, նիստ է անցկացնում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ հոկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում, կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դրա հետևանքով ընդհատվել է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ ԱՀ ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, […]
00:10 21.12.2022
Ուրուգվայի Սենատորների պալատը հայտարարություն է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է արել կատարել իր միջազգային պարտավորություններն ու ապահովել ազատ տեղաշարժը Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ միջանցքով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Ուրուգվայի Սենատորների պալատի ընդունած հայտարարությունը․ «Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը (Լեռնային Ղարաբաղ) Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը՝ ավելի քան 120․000 բնակիչների թողնելով […]
23:55 20.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի մարզերում, Արագածոտնի մարզերի նախալեռնային հատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհին, Եղեգնաձոր քաղաքում, Արենի գյուղում և […]
23:46 20.12.2022
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19։41-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. կա զոհ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 115-րդ կմ-ին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Կ.) վրաերթի […]
23:38 20.12.2022
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 20։05-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհվազ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ. Խ.) և «Volvo» (վարորդ՝ Կ. […]
23:23 20.12.2022
Աֆղանստանում իշխանությունը զավթած թալիբներն աղջիկներին արգելել են բարձրագույն ուսումնական հաստատություններ հաճախել։ «Կառավարության (Թալիբանի) որոշման համաձայն՝ աղջիկների բարձրագույն կրթությունն արգելվում է մինչև հետագա ծանուցումը»,- ասվում է բարձրագույն կրթության նախարարության որոշման մեջ։ Հրամանում ընդգծվում է, որ այն պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում կիրառվի և ձեռնարկված միջոցառումների մասին զեկուցվի նախարարությանը։
23:10 20.12.2022
Դեկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետությունից ծանր վիճակով շտապօգնությամբ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն տեղափոխված 62-ամյա տղամարդու վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության, կայուն, տեղեկացնում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը։ Կենտրոնից հայտնում են, որ տղամարդը ստանում է համապատասխան բուժում և պատրաստվում աորտոկորոնար շունտավորման:
23:00 20.12.2022
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 18։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz CLS» (վարորդ` Գ. Ա.) […]
22:57 20.12.2022
Թուրքիայում նախընտրական շրջանում թուրքական մի շարք վիճակագրական կազմակերպություններ անցկացնում են տարբեր սոցհարցումներ՝ պարզելու համար, թե 2023-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններում ինչպիսի պատկեր են ունենալու։ Վերջին հարցումը, որ հրապարակվել է, անվանվել է «հարցումների հարցում», քանի որ այն ներառել է 2021-ի հունվարից մինչև 2022-ի նոյեմբեր ժամանակահատվածում արված բոլոր հարցումների միջին արդյունքը։ Ըստ դրա՝ ընդդիմադիր կուսակցություններից ստեղծված […]
22:44 20.12.2022
Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված, Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 21-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-25-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ […]
21:40 20.12.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 առանձնատներ, Կողբացի փ. 18-45 առանձնատներ, Պուշկինի փ. 58-72 շենքեր, Սարյան փ. 7-17 շենքեր, Չարենցի փ. 8, 25 շենքեր, Հերացի փ. 2ա շենքի բնակիչ-բաժանորդներ […]
21:13 20.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահե Հովհաննիսյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել նախկին նախարար, նորանշանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին՝ Ֆինանսների նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Վահե Հովհաննիսյանին՝ հետագա աշխատանքում: «Տեղյակ եք, որ այս փոփոխությունը տեղի է ունենում պարոն Խաչատրյանի՝ փոխվարչապետ նշանակվելու բերումով: Իհարկե, այդ հանգամանքն էլ […]
21:08 20.12.2022
Քիչ առաջ կանչի վայր մեկնելիս վթարի է ենթարկվել Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության մեքենան: ԲԿ-ից տեղեկացնում են, որ բուժօգնության մեկնած վարորդի և բուժքրոջ առողջական վիճակը բավարար է։ «Մեկ անգամ ևս հորդորում ենք վարորդներին զիջել ճանապարհը շտապօգնության ավտոմեքենաներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
21:01 20.12.2022
Էգեյան ծովի ավազանում Թուրքիայի ու Հունաստանի միջև լարվածությունը պահպանվում է: Ermenihaber-ի փոխանցամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ՆԱՏՕ–ի հետ համաձայնեցված թռիչքի ժամանակ հունական կողմը սադրել է։ Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվել է, թե թուրքական F-16 կործանիչները ՆԱՏՕ–ի հետ համաձայնեցված թռիչքներ են կատարել Էգեյան ծովի վրա, որի մասին իրազեկել են ՆԱՏՕ–ի բոլոր գործընկերներին, սակայն […]
20:59 20.12.2022
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից պարզաբանում են տարածել Ադրբեջանի՝ ընդդեմ Հայաստանի ներկայացված հայցի մասին: «Հաշվի առնելով այսօր մամուլում և սոցիալական հարթակներում տարածված լուրերն այն մասին, որ Ադրբեջանը նոր հայց է ներկայացրել Եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին ենթադրաբար ոչնչացված սեփականությունների մասով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը պարզաբանում է, որ Ադրբեջանի այդ պահանջները […]
20:50 20.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ Աշտարակի և Նաիրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: