21:47 19.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 20:20-ի դրությամբ, Բաղրամյանի, Մասիսի , Աշտարակի տարածաշրջաններում և Թալին-Արմավիր ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
21:40 19.12.2022
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու համար։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: Ինչպես նշվում է՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել: Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ հոկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում, կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դրա հետևանքով ընդհատվել է […]
21:33 19.12.2022
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 2119 խախտում: Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։
21:24 19.12.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Հաղթանակ թաղ.՝ Ամառանոցային 1-ին և 2-րդ տարածքներ, Շերամի, Րաֆֆու, Իսակովի և Բաբաջանյան փողոցների առանձնատներ և «Ռաօ Մարս» ռոբոտների գործարանի հարակից առանձնատներ, «Նաիրի» բժշկական կենտրոն, Սպենդարյանի անվան երաժշտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, Բուզանդի […]
21:09 19.12.2022
Դեկտեմբերի 19-ին, ժամը 17։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի 5-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:36-ին, մարվել՝ 20։30-ին։
20:58 19.12.2022
2022 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-մայոր Ա.Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներ և հարազատներ, ինչպես նաև հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբի անդամները, տեղեկացնում են ԱԱԾ-ից։ Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի […]
20:51 19.12.2022
Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ դեկտեմբերի 8-ի երեկոյան Մխչյան գյուղում դանակահարություն էր եղել: Նույն օրը հաղորդում է ստացվել Արտաշատ բժշկական կենտրոնից. կրծքավանդակի ծակած-թափանցող, արնահոսող վերքով բուժօգնության էր ընդունվել Ոստան գյուղի բնակիչ 47-ամյա մի տղամարդ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 8-ին, […]
20:42 19.12.2022
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ միասին, շարունակել է հանդիպումների շարքը շրջաններում: Այսօր նրանք հանդիպում են ունեցել Ասկերան քաղաքում: Պետանախարարն ու խմբակցությունների ղեկավարները լսել են ասկերանցիներին մտահոգող խնդիրները, պատասխանել նրանց հարցերին, որոնք վերաբերել են Արցախի անվտանգությանը, ադրբեջանական շրջափակման պայմաններում իրենց կենսակերպը կազմակերպելուն, միասնականության ու համախմբման, ինչպես նաև ստեղծված իրավիճակում արդարության […]
20:33 19.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱԻՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և […]
20:30 19.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին։ Հիշեցնենք, որ 74 տարեկանում կյանքից հեռացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը,
20:16 19.12.2022
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից այսօր Ստեփանակերտ քաղաքում գործող 21 առևտրային օբյեկտներում դիտարկվել է 56 լայն սպառման ապրանքատեսակների գները: Երեկ իրականացված դիտանցման համեմատ, գնային փոփոխություններ չեն արձանագրվել: Մայրաքաղաքում և շրջկենտրոններում իրականացված սննդամթերքի և դեղամիջոցների մոնիթորիգների մանրամասները տեղադրված են Հանձնաժողովի կայքէջում` հետևյալ հղմամբ։
16:00 19.12.2022
Գործող օրենսդրությունը թույլ է տալիս ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կարող են նույնական կամ շփոթության աստիճանի նման լինել շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների անվանումների կամ ապրանքային նշանների հետ, ինչը հնարավորություն է տալիս ունենալ ռադիո կամ հեռուստաալիքներ, որոնց անվանումները մարդկանց մոտ կարող են ասոցացվել խաղային բիզնեսի հետ` ըստ էության դառնալով անուղղակի գովազդ: ԱԺ պատգամավոր, […]
15:59 19.12.2022
Ապօրինի հատել էին 50 կաղնի․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը: Մանրամասները՝ տեսանյութում։
15:54 19.12.2022
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20.15-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել դիակ։ Գավառի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց մահացածի ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 1991 թ. ծնված Էդվարդ Հայրապետյան: Պարզվեց նաև, որ 31-ամյա երիտասարդը դանակահարվել էր. մարմնի տարբեր մասերին կտրած-ծակած վնասվածքներ էին: Երիտասարդի դիակը տեղափոխվել էր Գավառի […]
15:47 19.12.2022
Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողները մասնակցել են Ինդոնեզիայում կայացած Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական աշխատանքների միջազգային մրցույթին /International Researcher Competition for Young Scientist, IRCYS2022/ և ստացել Գերազանցության մրցանակ: «Հերացի» ավագ դպրոցի շրջանավարտներ, այժմ արդեն ԵՊԲՀ 1-ին կուրսի ուսանողներ Մհեր Սարաֆյանը, Մանե Կուրղինյանը և 3-րդ կուրսի սովորող Մհեր Կուրղինյանը կենսաբանության ուսուցիչ Ռուբինա Հարությունյանի հմուտ ղեկավարությամբ […]
15:43 19.12.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը անդրադարձավ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությանը և կազմակերպության արձագանքին: Զասը ընդգծեց, որ ՀԱԿՊ-ը արագ և արդյունավետ աշխատանք է կատարել այդ ուղղությամբ՝ ընդունելով մի շարք կարևոր որոշումներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Զասը նշեց, որ ընթացիկ տարում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստերի […]
15:33 19.12.2022
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն: 1960 թվականին ծնված տղամարդը հրատապ վիրահատության կարիք ունի: Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են ռուս խաղաղապահ զորակազմի և ԿՄԽԿ մեքենաները: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախից սրտային պաթոլոգիայով […]
15:23 19.12.2022
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 16-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերել, կեղծ թղթադրամներ պատրաստելու, իրացնելու և պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էին 19՝ 100-դոլարանոց, 2՝ 20 000-դրամանոց և 2՝ 1000-դրամանոց կեղծ թղթադրամներ: Երիտասարդը և հայտնաբերված կեղծ թղթադրամները ներկայացվել էին Արաբկիրի քննչական բաժին: Նախաձեռնվել էր […]
15:16 19.12.2022
Թաիլանդի Թագավորական ռազմածովային ուժերի HTMS Sukhothai նավը խորտակվել է Սիամական ծոցում փոթորկի ժամանակ։ Նավում գտնվել է 106 զինծառայող։ 75 մարդու հաջողվել է փրկել, սակայն 31 նավաստիներ մինչ օրս համարվում են անհետ կորած։ Ինչպես փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ նավը փոթորկի ժամանակ թեքվել է և զգալի քանակությամբ ջուր է հավաքել, որից հետո տեղի է ունեցել էլեկտրալարերի […]
15:07 19.12.2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մամուլի ասուլիս է տալիս 2022 թվականին ՀԱՊԿ գործունեության արդյունքների և Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի արդյունքների մասին։ Քննարկվելու է նաև Կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրադրությունը և 2023 թվականին՝ ՀԱՊԿ-ում Բելառուսի Հանրապետության նախագահության շրջանում, ՀԱՊԿ-ի առջև ծառացած հիմնական խնդիրներն ու գերակայությունները ։ Հատուկ ուշադրություն կհատկացվի ձեռնարկվող քաղաքական քայլերին և […]
15:05 19.12.2022
Արցախի Հանրապետության «Արևիկ բուժմիավորում»-ում ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Արևիկ» բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Մելքումյանն ընդգծեց, որ երեխային Երևան տեղափոխելու անհրաժեշտություն կար դեռ 2 օր առաջ, սակայն, քանի որ ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, երեխային Երևան տեղափոխելը հնարավոր չի եղել: «Այդ իսկ պատճառով մենք երեխայի բուժումը սկսեցինք […]
15:01 19.12.2022
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) 2021-2022 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է շրջանավարտներին բուհն ավարտելու և մասնագիտական ասպարեզ մուտք գործելու կապակցությամբ՝ արձանագրելով, որ […]
14:48 19.12.2022
Արցախից սրտային պաթոլոգիայով պացիենտին տեղափոխում են Երևան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Պացիենտին նախ Արցախից տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատելուց հետո առողջապահության նախարարության ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
14:40 19.12.2022
Երևանում ինքնակամ շինությունների հաշվառման թույլատրելի ժամկետը մոտենում է ավարտին. հարցազրույց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի հետ:
14:24 19.12.2022
A (II) rh- (երկրորդ բացասական), A (II) RH+ (երկրորդ դրական), AB (IV) RH+ (չորրորդ դրական) արյան նշված կարգն ունեցող անձանց Արյունաբանական կենտրոնը խնդրում է մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ: «Ձեր արյունը ԽԻՍՏ անհրաժեշտ է այս պահին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Արյունատվության հակացուցումները՝ այստեղ։ «Խնդրում ենք մոտենալ անձնագրով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00-ից մինչև 12։30»,- ասված է […]
14:11 19.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
13:57 19.12.2022
Դեկտեմբերի 17-ի առավոտյան ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում տվեց Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ մի կին: Նա հայտնում էր, որ նախորդ օրվա ցերեկը, ժամը 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, մտել են իր բնակարան և ննջասենյակի զգեստապահարանից գողացել ոսկյա երկու մատանի և ձեռքի մեկ շղթա՝ պատճառելով 200 հազար դրամի վնաս: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Արագածոտնի […]
13:42 19.12.2022
Հոլանդացի լրագրող Թոմաս վան Լինգեն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և դրա հետևանքներին։ «Անցած գիշեր Լեռնային Ղարաբաղի երիտասարդները հավաքվել էին Ստեփանակերտում, որպեսզի լույս սփռի մթության մեջ և կոչ անեն բացել Լաչինի միջանցքը։ 120 000 խաղաղ հայ բնակիչներ այս պահին մնացել են ցրտին ու մթության մեջ, հնարավոր է՝ նրանց պատերազմ է սպառնում։ Սակայն ԵՄ առաջնորդները […]