13:27 19.12.2022
120 հազար մարդու շրջափակումն Արցախում շարունակվում է․ ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է տվյալները 2022 թվականի դեկտեմբերի 19-ի դրությամբ։ Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։
13:12 19.12.2022
2023թ. Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու բնապահպանական ծրագիր կիրականացվի։ Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախագծային աշխատանքներն ընթացքում են: Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգների չորացնելու նպատակով. արդեն ավելի քան 8 հա մաքրվել է եղեգից: Գալիք տարի ևս նախատեսվում են եղեգների չորացման և […]
00:00 18.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արմավիրի և Արարատի մարզերում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի […]
23:50 17.12.2022
Դեկտեմբերի 17-ին` ժամը 12։06-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հյուսիսային 17 փողոցում այրվում է մեկհարկանի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հյուսիսային փողոցում այրվում է երկու բնակելի տուն։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են […]
23:36 17.12.2022
Զինուժի օբյեկտիվում ապագա սպաներն են։ Ռազմական բժիշկների հաջորդ հերթափոխի պատրաստությունն ու նվիրումը՝ կյանքեր փրկելու գործին և հատկապես զինծառայությանը։ Հայկական բանակի մարտիկ-մարզիկները։ Հայաստանի չեմպիոն զինվորները նույնպես մասնակցում են մարտական, կրակային պատրաստության պարապմունքներին։ Նա անմահացավ հայրենիքը պաշտպանելիս. Սերգեյ Շաքարյան. Հատուկ ռեպորտաժ հերոս հրամանատարի մասին։ Եվ՝ երբ հույսն ու լույսը չի մարում։ Նորածնի ճիչ՝ հանուն հայրենիքի զոհված Տարոն […]
22:56 17.12.2022
Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվում է, և գազամատակարարման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: «Բնակչությանը կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը և չհավատալ սոցցանցերում շրջանառվող կեղծ լուրերին»,- տեղեկացնում են ԱՀ տեղեկատվական շտաբից:
22:45 17.12.2022
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-19-ը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում` մառախուղ: Դեկտեմբերի 17-22-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան […]
22:30 17.12.2022
Ադրբեջանը հերթական անգամ առաջին անհրաժեշտության պարագաներն օգտագործում է Արցախում ապրող հայերի առանց այդ էլ լարված կենսապայմանների հետագա վատթարացման համար։ Եթե այս իրավիճակը պահպանվի, հումանիտար ճգնաժամն անխուսափելի է, գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը։ «Ես և իմ գործընկերները կոչ ենք անում նախագահ Բայդենին և նրա վարչակազմին օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր դիվանագիտական գործիքները՝ Արցախի անվտանգությունն ապահովելու […]
22:14 17.12.2022
Ստեփանակերտ-Գորիս միջպետական ճանապարհի փակման հետ կապված պարենի դեֆիցիտ է արդեն նկատվում։ Շրջափակման 6-րդ օրը վաճառասեղաններից տեսականին նվազում է, գնորդների մտահոգությունը՝ ավելանում։ Միրգ-բանջարեղենի որոշ խանութներ արդեն փակվել են, մյուսներն էլ այդ ճանապարհին են։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:30 17.12.2022
Ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար խաղում Խորվաթիայի հավաքականը Դոհայի «Խալիֆա Ինթերնեյշնլ» ստադիոնի խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց Մարոկկոյի հավաքականին: 7-րդ րոպեին հաշիվը բացեց խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլան, որին գոլային փոխանցում կատարեց Իվան Պերիշիչը: Երկու րոպե անց գոլով պատասխանեցին մարոկկացիները, աչքի ընկավ Աշրաֆ Դարին։ 42-րդ րոպեին հարձակվող Միսլավ Օրշիչը վերջակետ դրեց խաղին՝ գոլ խփելով Մարկո Լիվայայի […]
21:16 17.12.2022
Ըստ սոմնոլոգ Ելենա Ցարևայի՝ խռմփոցի երկու հիմնական պատճառ կա՝ կա՛մ նվազում է շնչուղիների մկանների տոնուսը, կա՛մ շնչուղիներում ինչ-որ խցանումներ են լինում, որոնք թույլ չեն տալիս օդը ազատ շրջանառվի։ Թեև խռմփոցն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, այնուամենայնիվ, այն կարող է խնդիր լինել կանանց և նույնիսկ երեխաների մոտ: Մասնագետները թվարկել են վեց գործոն, որոնք առաջացնում են […]
20:58 17.12.2022
Երազելու ունակությունն օգնում է մարդուն հանգստանալ և նրան ավելի երջանիկ է դարձնում, վստահ է բժիշկ-ուռուցքաբան Լեոնիդ Դորոնինը։ Դորոնինը հաղորդել է, որ երազել իմանալը նույնքան կարևոր է, որքան այստեղ և հիմա ապրելու և պահի մեջ լինելու հմտությունը: Այս դեպքում գլխավորը դրական մտածելն է, այլ ոչ թե ապագայի բացասական պատկերներ նկարելը։ Նման ճիշտ երազկոտությունն ուղղակիորեն ազդում է […]
20:45 17.12.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 թիվ 65 դպրոց, Բագրատունյաց պող․ 53 շենք, Արշակունյաց պողոտա, Ֆրունզեի, Թ․Սարյան, Լ․Խաչիկյան, Ս․Սարգսյան, Զ․Եսայան փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ 2-3 շարքեր մասնակի, Վ․ Սարգսյան փ. 26/1 շենքի բնակիչ-բաժանորդներ […]
20:31 17.12.2022
Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 17-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 393.78 դրամ է, վաճառքը՝ 403.61 դրամ: Եվրոյի առքը միջինը 410.67 դրամ է, վաճառքը՝ 429.78 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.75 դրամ է, վաճառքը՝ 6.31 դրամ:
20:15 17.12.2022
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։06-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հյուսիսային 17 փողոցում այրվում է մեկհարկանի տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին, մարվել՝ 14։32-ին։ Սենյակներից մեկում հայտնաբերվել է Վ․ Ո․-ի (ծնված 1933 թ․) այրված դին։
01:29 17.12.2022
ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի հարցի քննարկմանը: «Ուրախալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկվի Արցախի հարցը: Թեև քննարկումը փակ ռեժիմով է, սակայն դա արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում: Հուսամ՝ ՄԱԿ-ը ավելի մեծ ուշադրություն կդարձնի թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ խնդիրների լուծման վրա՝ կատարելով իր պարտավորություններն ու կիրառելով բոլոր հնարավոր […]
01:16 17.12.2022
01:07 / 17.12.2022 Դեկտեմբերի 16-ին, ժամը 23։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW E46» (վարորդ՝ Ս. Ի., ծնված 1987 […]
00:44 17.12.2022
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արցախցի շուրջ 300 երեխայի կրթության իրավունքի խախտման հարցով դիմել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին: «Արցախում առկա իրավիճակով պայմանավորված՝ նշանակման պահից մշտական կապի մեջ եմ Արցախի ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի հետ՝ Արցախի երեխաների կրթության ապահովման հարցով։ Արցախցի շուրջ 300 երեխաներ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու […]
00:13 17.12.2022
Ֆրանսիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները փակ ձևաչափով կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքի ուսումնասիրման վերլուծական կենտրոնը։ This morning (16 December), following the consultations on #Libya, #UNSC members will discuss the situation in Nagorno-Karabakh (#Armenia – #Azerbaijan) under “any other business”, at the request of @franceonu. No briefer is expected. — […]
00:07 17.12.2022
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պարզաբանել է Լաչինի միջանցքի արգելափակման վայրի մոտ ԵՄ դիտորդների մասնակցությամբ կադրերը։ «Տեսանյութ է տարածվում, թե ինչպես են ԵՄ դիտորդական առաքելության անդամները հետևում Լաչինի միջանցք տանող ճանապարհին։ Այդ ժամանակ պարեկային խումբը գտնվել է հայ-ադրբեջանական սահմանից մոտ 1,2 կմ հեռավորության վրա գտնվող անցակետում։ ԵՄ դիտորդական առաքելությունը, իր մանդատի համաձայն, աշխատում է բացառապես […]
23:57 16.12.2022
ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների քաղաքականության և հումանիտար օժանդակության հարցերով հանձնակատար Լուիզե Ամթսբերգն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին. «Լաչինի միջանցքում մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների ազատ տեղաշարժը պետք է շուտափույթ վերականգնվի, հակառակ դեպքում առկա է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների համար հումանիտար աղետի վտանգ: Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունն ու խաղաղ բանակցությունները պետք է հրատապ ուշադրության […]
23:48 16.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 27-ամյա Սերինե Վ-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Եղեգնավան-Այգավան միջհամայնքային ճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտերում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը՝ վթարի հետևանքով Սերինե Վ․-ն մարմնական վնասվածքներով […]
23:25 16.12.2022
Դեկտեմբերի 15-ին, ժամը 23.32-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում կռիվ ու կրակոցներ են։ Րոպեներ անց նշված վայր են հասել պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները։ Նրանք Մաշտոցի պողոտայում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալել ու ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել չորս անձի։ Դեպքի վայր է ժամանել նաև […]
23:14 16.12.2022
ԵՄ-ն հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը։ Այն պաշտոնապես ուժի մեջ է մտնում։ Սահմանափակումները ներառում են. ▪️չորս պետական լրատվամիջոց՝ Առաջին ալիքը, НТВ, «Россия-1», «Рен ТВ» հեռուստաալիքները, ▪️Ավելի քան 200 անհատներ, այդ թվում՝ յոթ ռուս նահանգապետեր, նախարարներ և պատգամավորներ, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի երկու դուստրերը, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, կատարող Գրիգորի Լեպսը, հաղորդավար Բորիս Կորչևնիկովը, ▪️Երեք […]
23:00 16.12.2022
ԱՄՆ Սենատը հաստատել է 2023 թվականի ռեկորդային պաշտպանական բյուջեն ՝ նույնիսկ ավելին, քան առաջարկում էր նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է DW-ն։ 2023 թվականին ԱՄՆ-ը նախատեսում է պաշտպանության վրա ծախսել 858 միլիարդ դոլար։ Դա 45 միլիարդով ավելի է, քան Բայդենն էր առաջարկում։ Բյուջեն նախատեսում է զինվորականների աշխատավարձերի բարձրացում, զենքի գնումների ֆինանսավորում, ինչպես նաև սուբսիդիաներ Ուկրաինային և […]
22:45 16.12.2022
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ, կարճատև տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 17-21-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Դեկտեմբերի 17-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ը ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10 աստիճանով: Դեկտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան […]
22:15 16.12.2022
Թուրքիայի «Հաց արտադրողների պրոֆմիության» նախագահ Ջիհան Քոլիվարին մեղադրանք է առաջադրվել հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ արած արտահայտությունների և սոցցանց իր էջում արած գրառումների համար։ Մեղադրող կողմը պահանջում է 11 տարի 11 ամիս բանտարկություն, փոխանցում է Ermenihaber-ը։ Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից կազմված մեղադրանքում Թուրքիայի նախագահ Էրդողանը ներկայացված է «բողոքող» բառով։ Ըստ մեղադրանքի՝ մեղադրյալի որոշ գրառումներ «բացեիբաց» վիրավորանք […]