TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Միջազգային մամուլն անդրադարձել է Ստամբուլի ըննդիմադիր քաղաքապետի դատավճռին

15:50 15.12.2022

Դեկտեմբերի 14-ին Ստամբուլի 1-ին ատյանի քրեական դատարանը ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման և նույքան ժամանակով «քաղաքականությամբ զբաղվելու արգելքի»: 2023-ի նախագահական ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակիցը դիտարկվող ընդդիմադիր գործչի նկատմամբ կայացված դատավճիռը լայն արձագանք է գտել նաև միջազգային մամուլի էջերում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հատկապես ամերիկյան ու […]

̰
Դանակահարություն Արաքսում. ոստիկանների բացահայտումը

15:44 15.12.2022

Դեկտեմբերի 14-ին` ժամը 13.50-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ստացվեց հաղորդում, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, որտեղ իրավապահներին հաջողվեց միայն պարզել, որ տուժածը վնասվածքները ստացել էր Արաքս գյուղում: Արմավիրի ոստիկանների ձեռնարկած հետագա միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ ահազանգից մոտ մեկ ժամ […]

̰
Կառավարությունը շարունակում է փոխհատուցել մարտական գործողությունների մասնակիցների ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձը

15:37 15.12.2022

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է կատարել վերաբաշխում և 93,974.6 հազար դրամ հատկացնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների՝ 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցմանը: Այդ շահառուների ուսման վարձի փոխհատուցում տրամադրվել է կառավարության մի […]

̰
Դա չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ և խախտի ուժերի հավասարակշռությունը. Զախարովան՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին

15:31 15.12.2022

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական սերտ համագործակցության վերաբերյալ հարցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զախարովան թեմային անդրադարձել է ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում: «Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն հաստատել գործընկեր երկրների հետ, բայց մենք ելնում ենք նրանից, որ դա չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ և […]

̰
Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները ևս երկու ամիս կստանան դրամական օգնություն. դիմումները կարող են ներկայացնել մինչև դեկտեմբերի 20-ը

15:31 15.12.2022

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Կառավարության համապատասխան որոշումներով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 […]

̰
Չենք կարող թույլ տալ Ադրբեջանին շարունակել բռնության ու սպառնալիքի քաղաքականությունը․ ԵԽ պատգամավորները դիմել են Միշելին ու Բորելին

15:25 15.12.2022

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ նամակ են հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի` կոչ անելով հստակ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայ բանկչության անվտանգությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նամակի մեջ պատգամավորներ Պիտեր վան Դալենը, Ֆրանսուա-Խավիեր Բելամին, Լարս Պատրիկ Բերգը, Ֆրանսուա Ալֆոնսին, Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն և Անդրեյ […]

̰
Արցախում հումանիտար ճգնաժամ է. Թագուհի Թովմասյանը դիմել է ՄԱԿ-ի, ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի համապատասխան մարմիններին

15:16 15.12.2022

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դեկտեմբերի 14-ին հրատապ գրություններ է ուղարկել ՄԱԿ-ի, ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի համապատասխան մարմիններին` նշելով. «Ավելի քան երեք օր է` Ադրբեջանն արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ կենսական ճանապարհը: Հրատապ գրություններով ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի համապատասխան մարմիններին կրկին ահազանգել եմ, որ Արցախի շրջափակման Ադրբեջանի այս […]

̰
Կանխվել է ձիու մսի վաճառքը

15:13 15.12.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ ոստիկանության համատեղ խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում՝ այսօր Լոռու մարզի Ալավերդի քաղաքի կենտրոնում, Ալավերդի-Երևան մայրուղու վրա կանգնեցվել է մեքենա, որը տեղափոխել է մսեղիք՝ առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության: Ոսումնասիրությամբ պարզվել է որ, Ալավերդու Սահանահին թաղամասի բնակիչը 7 գլուխ ձի է մորթել և մոտ 600 կգ միսը վաճառել Ստեփանավանի […]

̰
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հավասարապես պարտադիր է դրա տակ ստորագրած կողմերի համար. Զախարովա

15:00 15.12.2022

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի տակ ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները, հավասարապես պարտադիր է դրա տակ ստորագրած բոլոր կողմերի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում հասարակության մոտ կա տպավորություն, որ եռակողմ հայտարարության դրույքները պարտադիր են միայն Հայաստանի համար, […]

̰
SHANTNEWS

14:55 15.12.2022

̰
Իրավիճակն օգտագործելով ապրանքների գների անհարկի բարձրացումներն անթույլատրելի են. պետնախարար

14:43 15.12.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: Բացելով խորհրդակցությունը՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընդգծել է պետական բոլոր մարմինների կողմից ռազմական դրության աշխատանքային ռեժիմի կանոնների խստագույնս պահպանումն ու բարձր կարգապահության դրսևորումը: «Օրենքի առաջ […]

̰
Կալյուրանդը կոչ է արել Ադրբեջանին հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին

14:40 15.12.2022

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի գործողությունների առնչությամբ, որի պատճառով արդեն մի քանի օր է՝ փակ է Լաչինի միջանցքը և կտրված է Արցախի կապն աշխարհի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կալյուրանդի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքում Ադրբեջանի իշխանությունների և ենթադրյալ բնապահպան ցուցարարների գործողությունների […]

̰
Հունաստանը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատությունը

14:22 15.12.2022

Հունաստանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով՝ առանց որևէ նախապայմանի, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Այս մասին հայտարարություն է տարածել Հունաստանի ԱԳՆ-ը։ «Տեղի բնակչությունը պետք է զերծ մնա դժվարություններից և նեղություններից»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ԵՄ-ն կոչ է արել  Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի […]

̰
Փորձել էր բանկում կեղծ դոլարանոցներ իրացնել

14:08 15.12.2022

Դեկտեմբերի 12-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ բանկերից մեկի մասնաճյուղում մի քաղաքացի 4 հատ կեղծ 100-դոլարանոց է ներկայացրել: Մեկնած օպերատիվ խումբը նշված մասնաճյուղում ձերբակալել է 31-ամյա երիտասարդին և ներկայացրել Նոր Նորքի բաժին: Բաժնում նրա մոտից հայտնաբերվել են կեղծ թղթադրամները: Կատարվում է նախաքննություն:

̰
Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ. Մարիա Զախարովա

13:55 15.12.2022

Խաղաղ բնակչության կենսագործունեության համար խնդիրներ ստեղծելն անընդունելի է, իսկ ռուսաստանցի խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքները՝ հակաարդյունավետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը: «Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ: Այն պայմանավորված է հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնություններով: ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմն այս օրերին […]

̰
Կեղծ հաղորդագրություն է տարածվում․ հղումով անցնելու դեպքում ֆեյսբուքի ձեր հաշիվը կորցնելու վտանգի կենթարկեք

13:38 15.12.2022

Կեղծ հաղորդագրություն են տարածում սոցիալական ցանցերում: Հղումով անցնելու դեպքում ֆեյսբուքի ձեր հաշիվը կորցնելու վտանգի կենթարկեք: Եթե արդեն ստացել եք նման հղում ու բացել այն, փոխեք ձեր գաղտնաբառը: Այս մասին տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ կից հրապարակելով լուսանկար։

̰
Արցախի բուժհիմնարկներին հատկացվել է դեղորայքի հերթական խմբաքանակը

13:30 15.12.2022

ԱՀ առողջապահության նախարարության կողմից հատկացվել են ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական հիմնարկներին և շրջանային բուժմիավորումներին 2020թ․ դեկտեմբեր ամսվա և 2023թ․ հունվար-փետրվար ամիսների համար կյանքին վտանգ սպառնացող դեղամիջոցները. Բրոնխիալ ասթմայի դեղամիջոցներ, Շաքարային և ոչ շաքարային դիաբետի դեղամիջոցներ, Սրտի իշեմիկ հիվանդության դեղամիջոցներ, Հոգեկան հիվանդության դեղամիջոցներ, Էպիլեպսիայի դեղամիջոցներ, Խրոնիկ երիկամային անբավարարության դեղամիջոց, Պարբերական հիվանդության դեղամիջոց, Չարորակ նորագոյացության դեղամիջոցներ: […]

̰
Կձևավորվի Ներքին գործերի նախարարություն. օրենսդրական փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ

13:26 15.12.2022

Կառավարությունն առաջարկում է ձեւավորել Ներքին գործերի նախարարություն: ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաեւ դադարեցնել Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ արդարադատության փոխնախարար […]

̰
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

13:25 15.12.2022

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք կամ մոտակա բաժին կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

̰
Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստ

12:56 15.12.2022

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ հրավիրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ընդլայնված նիստ։ Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, ով քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ կարևորել է նրանց դերը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների բարձրաձայնման հարցում, ապա անդրադարձել է հատկապես իրավակիրառ […]

̰
Արցախը շարունակում է Ադրբեջանի կողմից մնալ շրջափակման մեջ

12:51 15.12.2022

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Արցախը շարունակում է Ադրբեջանի կողմից մնալ շրջափակման մեջ:

̰
«Հունաստանի Ագրինիո քաղաքի ազգագրական պարերի» միջազգային 5-րդ փառատոնին մասնակցելու համար ընդունվում են հայտեր

12:30 15.12.2022

2023 թ․ օգոստոսի 23-28-ը Հունաստանի Հանրապետության Ագրինիոյի քաղաքապետարանը կազմակերպում է Ագրինիոյի ազգագրական պարերի միջազգային 5-րդ փառատոնը։ Նշենք, որ փառատոնի կազմակերպիչները հոգում են մասնակիցների կեցության, սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ծախսերը, իսկ միջազգային փոխադրումների ծախսերը հոգում են մասնակիցները։ Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. փոստին՝ [email protected] Կից՝ փառատոնի մասնակցության պայմանները և հայտաձևը։

̰
Տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը Լաչինի միջանցքի փակման հետ կապված. վարչապետ

12:25 15.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և նշել. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Վերջին օրերին հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվում է: Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա փակել Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, […]

̰
Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը ԼՂ-ն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է. Freedom House

12:21 15.12.2022

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանն ու Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը վերահաստատել իր աջակցությունը առանց հարկադրանքի բանակցություններին: Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն […]

̰
Արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 15-ի դրությամբ

12:12 15.12.2022

Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 15-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.39 դրամ է, վաճառքը՝ 404.22 դրամ: Եվրոյի առքը միջինը 412.19 դրամ է, վաճառքը՝ 429.97 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.82 դրամ է, վաճառքը՝ 6.33 դրամ:

̰
SHANTNEWS

11:55 15.12.2022

̰
Լեռնային Ղարաբաղի 120 հազար մարդ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում. ՀՀ վարչապետ

11:39 15.12.2022

Վերջին օրերին հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա փակել Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հայտնվել են ձմեռային պայմաններում իրենց բնակարանները […]

̰
Վրաերթի ենթարկված 32-ամյա կնոջ կյանքը փրկել չի հաջողվել

11:25 15.12.2022

Դեկտեմբերի 13-ին, ժամը 18.30-ին, Երևանի Արարատյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա Ֆլորա Հովասափյանին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն։

̰
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ԱՀ ՊՆ

11:13 15.12.2022

Ադրբեջանի Պն տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 15-ին՝ ժամը 08:15-ին, ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

̰
Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը

00:50 15.12.2022

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը 14 դեկտեմբերի, 2022 Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր և գոհունակություն են հայտնել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ: Այս առումով կարևորվել է […]

̰
BACK_TO_TOP