10:31 29.09.2019
OnePlus 7T-ն ճանաչվել է 2019-ի լավագույն սմարթֆոն։ Business Insider-ը հրապարակել է լավագույն սմարթֆոնների վարկանշային աղյուսակը։ Ինչպես նշվում է OnePlus 7T-ն ունի գեղեցիկ դիզայն, գերազանց տեսախցիկ։ Երկրորդ հորիզոնականում է Apple ընկերության iPhone 11-ը։ Այս սմարթֆոնն ունի 6.1 դյույմանոց էկրան, հզոր պրոցեսոր, ինչպես նաև արտադրական տեսախցիկ։ Երրորդ տեղում է OnePlus 7 Pro-ն։ Այս սմարթֆոնն առանձնանում է մատնահետքերի […]
23:08 28.09.2019
Վարչապետի 2 խորհրդականները հանդիպեցին Կողբում՝ մրգօղու փառատոնին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից։ Հիշեցնենք, որ այսօր Տավուշի մարզի Կողբ համայնքում մրգօղու փառատոն է կազմակերպվել: Այստեղ տարբեր բնակավայրերից ներկայացվել է տնային տնտեսությունների ու ձեռնարկատերերի արտադրանքը: Նախաձեռնությունը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանինն է: Նա համարում է, որ մրգօղին կարող է դառնալ Հայաստանի բրենդ […]
00:06 28.09.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին արդեն տրամադրվել է պահպանություն/թիկնապահ։ Հիմա աշխատանքներ են տարվում տան պահպանության և տան անդամների պաշտպանության ուղղությամբ։ «Մեղավորները անպատիժ չեն մնա»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել էր, որ իր հանդեպ անհարգալից վերաբերմունք են դրսևորել։
23:41 27.09.2019
Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովը ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն: Կողմերը հույս հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ կբացի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև՝ փոխադարձ հարգանքի և գործընկերության վրա հիմնված փոխգործակցության զարգացման և առավել ընդլայնման ուղղությամբ։ Հայաստանի արտաքին […]
23:35 27.09.2019
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ուղիղ եթերում Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին հարցեր է ուղղում՝ հետապնդելով նրան մինչև դատարանի շենք։ Դատավորը չի պատասխանում հարցերին։ Երբ հասնում են, Աննա Դանիբեկյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչներին տեղեկացնում է, որ իր հանդեպ անհարգալից վերաբերմունք են դրսևորում՝ հանձնարարելով զանգահարել իրավապահ մարմիններին: […]
23:20 27.09.2019
Սեպտեմբերի 27-ին խոշոր չափի գումարի կողոպուտի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 06:50-ի սահմաններում 4 անհայտ անձինք, որոնցից մեկը՝ դիմակավորված, մոտեցել են Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի 1-ին նրբանցքի 5-րդ տան բնակիչ Գագիկ Ս.-ին, ով այդ պահին փարձել է իրեն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայի շարժիչը միացնել և կյանքի համար ոչ բռնություն կիրառելու միջոցով […]
22:37 27.09.2019
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 27-ի […]
22:06 27.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան առնչությամբ։ Նախագահի ցավակցական հեռագրում ասվում է. «Մեծարգո պարոն Նախագահ, Խորը ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան մասին։ Ֆրանսիան կորցրեց մեր ժամանակների իր լավագույն զավակներից մեկին: Կորուստը մեծ է նաև Հայաստանի և հայ ժողովրդի համար: Ժակ […]
21:59 27.09.2019
Սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր իրաքցի գործընկերոջը` Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմին: ԱԳ նախարարները գոհունակությամբ նշեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, առևտրատնտեսական կապերի դինամիկ զարգացումը և վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը` համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգն առավել խորացնելու և հարստացնելու ուղղությամբ: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը և Իրաքը հուսալի գործընկերներ են, որոնց […]
21:23 27.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան իր պաշտպանյալի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը երկու անգամ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում է կայացրել, որոնք պաշտպանները սահմանված ժամկետում իրավունք ունեին բողոքարկել […]
20:56 27.09.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանել է ԶԼՄ-ի՝ Միհրան Պողոսյանի վերաբերյալ քրեական գործին առնչվող հրապարակումը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։ «Հաշվի առնելով ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի վերաբերյալ հանրության հետաքրքրությունն ու վարույթն իրականացնող մարմնին ուղղված բազմաթիվ հարցումները և, մասնավորապես, անդրադառնալով «Ժողովուրդ օրաթերթի 27.09.2019թ.ի հրապարակմանը` […]
20:48 27.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին։ Նշենք, որ Datalex տեղեկատվական կայքից հայտնի է դարձել, որ Ռ․ Քոչարյանի պաշտպանների՝ նրա դեմ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու բողոքը պետք է քննի Մ․ Արղամանյանը։ Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու հիմք են դարձել իր անաչառության և կողմնակալության […]
20:24 27.09.2019
Ս.թ. հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Բարձրագույն Եվրասիական տնտեսական […]
20:04 27.09.2019
ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի որոշմամբ կալանք է դրվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գույքի վրա։ Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել: Պաշտպանական կողմը պահանջում է […]
15:57 27.09.2019
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին Արարատի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19։30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 45-ամյա Կարեն Շ․-ն Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48 կմ հատվածում՝ Արարատ գյուղի վարչական տարածքում, իր վարած VAZ 2106 մակնիշի 35 NU 448 համարանիշի ավտոմեքենայով բախվել […]
14:59 27.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումներն ու քննարկումներն աշխարհի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։ Իտալական հանրահայտ «Լեոնարդոյի» գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի և ընկերության ղեկավարության հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո քննարկումները մտել են գործնական փուլ։ Սեպտեմբերի 26-ին Հռոմում ընկերության ներկայացուցիչը նախագահ Սարգսյանին է ներկայացրել «Լեոնարդո» ընկերության կողմից պատրաստված փաստաթուղթը Հայաստանի հետ գործընկերության վերաբերյալ, որտեղ […]
14:44 27.09.2019
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13:10-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 12 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
14:15 27.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Նախագահ Սարգսյանը քաջառողջություն և հաջողություններ է մաղթել Նիկոս Անաստասիադիսին՝ համոզմունք հայտնելով, որ ապագայում ևս համատեղ ջանքերով Հայաստանի և բարեկամ Կիպրոսի միջև արդյունավետ համագործակցությունն ավելի կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում։
14:07 27.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորի կողմից առերևույթ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2011-2012թթ. ընթացքում դիմորդը դիմել է […]
00:35 27.09.2019
Աղբամանները վառեցին, անցան նստարաններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը և կից լուսանկար հրապարակել։ «Աղբամանները վառեցին, անցան նստարաններին։ Եթե այս վանդալությունները ձեր աչքի առաջ են կատարվում, անպայման դիմեք ոստիկանություն, դրանում սխալ կամ ամոթ բան չկա, անցել են էդ ժամանակները։ Եկե՛ք վերջապես տեր կանգնենք մեր քաղաքին»,- գրել […]
00:00 27.09.2019
Սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ի արտաքին գործերի նախարարների «Հնագույն քաղաքակրթությունների ֆորում» խորագիրը կրող հանդիպմանը։ Հանդիպումը, որին մասնակցում էին նաև ֆորումի հիմնադիր երկրներ Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Իտալիայի, Հունաստանի, Պերուի ԱԳ նախարարները, նախագահում էր Չինաստանի Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին: «Հնագույն քաղաքակրթությունների ֆորում»-ին, […]
23:51 26.09.2019
Շիրակի մարզի իրավապահ մարմինները շարունակում են ակտիվ միջոցներ ձեռնարկվել մարզում գործող ուսումնական հաստատություններում կատարված կոռուպցիոն հացնագործությունների բացահայտման, դրանցում ներգրավված անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, կոռուպցիոն չարաշահուներ են բացահայտվել Գուսանագյուղի միջնակարգ և Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցներում։ Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի միջնակարգ դպրոցում 2017-2018թթ. ուսումնական տարում դասերին […]
23:50 26.09.2019
Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ «Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի» Գյումրիի մասնաճյուղի տնօրենը, միաժամանակ հանդիսանալով «Վերածնունդ միջազգային մրցույթ փառատոն» հասարակական կազմակերպության նախագահ, մի շարք անձանցից ԱՄՆ տեղափոխելու նպատակով խարդախությամբ հափշտակել է գումարներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Ս.թ. սեպտեմբերի 20-ին Կարինե Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել։ Իրավապահները հիմնավոր տեղեկություններ ունեն, […]
23:30 26.09.2019
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 […]
23:18 26.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ տխրությամբ և ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան մասին: Ֆրանսիան կորցրեց մեծ պետական այրի: Ողջ կյանքը նվիրելով Ֆրանսիային և մարմնավորելով նաև Ֆրանսիայի մեծությունը՝ նա է՛լ ավելի բարձրացրեց Ֆրանսիայի հեղինակությունը միջազգային […]
23:08 26.09.2019
ԱՄՆ այցի օրերին, հավատարիմ մնալով խոստմանս, կրել եմ հայկական արտադրանքն ու տարբեր հանդիպումների ժամանակ ներկայացրել հայ դիզայներների ստեղծած հագուստները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը և կից լուսանկարներ հրապարակել։
22:00 26.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «11 ժամ մտածում էի՝ երբ եմ հասնելու Արփիին գրկեմ»:
21:57 26.09.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս․թ․ սեպտեմբերի 27-ին` ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Քարաշեն համայնքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: