20:38 25.09.2019
Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Արարողակարգային ձեռքսեղմումից և ՀՀ վարչապետի կողմից ՄԱԿ-ի հյուրերի գրքում գրառում կատարելուց հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անտոնիո Գուտերեշի երկկողմ հանդիպումը։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետին ՄԱԿ-ի կենտրոնակայանում և նրա մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ […]
20:27 25.09.2019
Այսօր կայացել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը: ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ մոտ ընկերներ են եղել․ «Շատ բարձր կամային հատկություններով օժտված մարդ էր, մարդամոտ, ընկերական»։ Վահրամ Բաղդասարյանի խոսքերով՝ Հայկ Հարությունյանն առողջական խնդիրներ ունեցել է, բայց ընկերներին չի բարձրաձայնել․ «Մեզ համար շատ անսպասելի և անակնկալ էր այդ ամեն ինչը»։ […]
20:02 25.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: «Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի բողոքը, որը վերաբերում էր նույն դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմանը, և այժմ պետք է վերանայի այն։ Նախորդ տարվա օգոստոսին Վերաքննիչ քրեական դատարանի […]
19:50 25.09.2019
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի` համանախագահողներ Վան Գրիգորյանի և Էնթոնի Բարսամյանի, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ: Վարչապետը կարևորել է կազմակերպության՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համահայկական օրակարգի հարցերի բարձրաձայնմանն ու առաջմղմանն ուղղված գործունեությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին և դրանց զարգացման հնարավորություններին վերաբերող […]
19:39 25.09.2019
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով: Ըստ առաջադրված մեղադրանքի` […]
15:55 25.09.2019
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Երբ սեպտեմբերի վերջին +30 աստիճան է, անգամ չես հիշում, որ աշուն է»։
15:45 25.09.2019
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:28-ին 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի մոտակայքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի շենքում գործող […]
15:25 25.09.2019
Ս․թ․ սեպտեմբերի լույս 25-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Էջմիածնի Չարենց թաղամասում հայտնաբերել ու խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մի երիտասարդի։ Ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Էջմիածնում բնակվող 27-ամյա երիտասարդը ատրճանակով կրակոցներ է արձակել Չարենց թաղամասի 21-րդ շենքի բակում։ Նա բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված իր «Պորշի» սրահից […]
15:15 25.09.2019
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը ներկայացրել է հանձնաժողովային նիստում՝ «Հանրագրերի մասին», ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», […]
14:27 25.09.2019
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները տեղեկությունների հիման վրա ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին հետևյալը։ Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2017-2019 թվականների ընթացքում Ճամբարակ համայնքի ղեկավարի հայրը, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության, Ճամբարակ ու […]
13:57 25.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիա աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է իտալական հանրահայտ Rizzani de Eccher շինարարական ընկերության սեփականատեր Կալորիա դե Էակների հետ։ Ընկերությունը, որը հիմնադրվել է 1831 թվականին, գործունեություն է ծավալում չորս հիմնական ուղղություններով՝ շինարարություն, ենթակառուցվածքների զարգացում, սարքավորումների արտադրություն և մասնագիտական ինժեներական լուծումներ: Այն ոլորտի առաջատարներից է աշխարհում և ներկայություն ունի տարբեր երկրներում, այդ թվում՝ […]
00:53 25.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։ ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Վարչապետ Փաշինյանը, ողջունելով Հունաստանի վարչապետին, նշել է, որ Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ ինչպես երկկողմ ձևաչափում գործընկերությունը, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում փոխգործակցությունը։ Նիկոլ Փաշինյանի […]
00:10 25.09.2019
Սեպտեմբերի 24-ին ոստիկանության ՔՀԳ վարչության և ԱՀ ոստիկանության ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում հայտնաբերվել և ոստիկանություն ՔՀԳ վարչություն բերման է ենթարկվել Ուկրաինայի ոստիկանության նախաձեռնությամբ միջազգային հետախուզման մեջ գտնվող Ուկրաինայի քաղաքացի, 65-ամյա տղամարդը։ Նա մեղադրվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ։ Սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի Միրոնովկա գյուղում տղամարդը սպանել […]
00:03 25.09.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ շուրջ 6 ժամում հաղթահարել են «Արփա-Սևան» ջրատարի 2-րդ թունելի (Եղեգիս-Ծովինար) 30 կմ ճանապարհը։ «Ծանոթացանք թունելում կատարված նորոգման աշխատանքներին, ինչի շնորհիվ թունելով ջրի թողունակությունը կազմել է 19 մ³/վրկ: Մինչ այս գրանցված ամենաբարձր ցուցանիշը եղել է 14 մ³/վրկ: Ուսումնասիրեցինք նաև մնացյալ վթարային հատվածները, […]
00:00 25.09.2019
Սեպտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:30-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Նոր Գեղիի բնակիչ, 50-ամյա Անդրանիկ Հ.-ի վարած Տրակտոր ՄՏԶ 80 մակնիշի 2664 ՏԼ համարանիշի և Առինջ գյուղի բնակիչ, 63-ամյա Սերգեյ Գ.-ի վարած Mercedes մակնիշի 35 ՕA 377 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը […]
23:42 24.09.2019
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13:10-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Խաչարձան գյուղի անտառում օտարերկրյա քաղաքացիները սունկ են կերել և ունեն վատ ինքնազգացողություն. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիներին՝ Թոբիա Վ.-ին (ծնված 1986 թ.), Մայքլ Վ.-ին (ծնված 1987 թ.), […]
23:39 24.09.2019
Սեպտեմբերի 24-ին`ժամը 18:29-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Հայկ Գ., ծնված 1976 թ.) և «Scania» (վարորդ՝ Տամալ […]
23:04 24.09.2019
Սեպտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի, 23-ամյա Կամո Ե.-ի վարած Opel մակնիշի OA 960 OA համարանիշի և Շիրակի մարզի բնակիչ, 48-ամյա Նորայր Մ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 ZT 590 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով վարորդներից Նորայր Մ.-ն մարմնական […]
22:57 24.09.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Էրեբունիում նոր աղբամաններից են այրել։ «Էրեբունի… Նոր աղբամաններից երկուսը այրեցին: Իսկ այս քաղաքացին կրակն է հանգցրել, փրկել մնացածները»։
21:31 24.09.2019
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վարչապետը գտնվում է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության և Կալիֆորնիայի նահանգի միջև ստորագրվել է Շրջանակային համաձայնագիր համագործակցության վերաբերյալ։ Համաձայնագիրն ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսմը։ […]
21:22 24.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Եվ ավանդական սելֆի Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսըմի հետ»։
20:52 24.09.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճաշում ենք լեգենդար Բիլլ Դրեյփերի, Ֆրանկլին Ջոնսոնի և Թիմ Դրեյփերի հետ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և Դրեյփերի համալսարանի միջև ստորագրվեց հուշագիր, որը թույլ կտա հայ ձեռներեցներին ԲՏԱ նախարարության աջակցությամբ Դրեյփերի համալսարանում (Draper University) […]
20:31 24.09.2019
Սեպտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում հրավիրվել է «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի հիմնադիր անդամների առաջին հանդիպումը: Շրջանակի կազմում ընդգրկվել են Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության, հասարակական, հոգևոր ու ակադեմիական բնագավառների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Բարեկամության շրջանակը ձևավորվել է ս.թ. օգոստոսի 1-ին Ավստրալիայում […]
16:00 24.09.2019
2019թ-ի օգոստոսի 20-ին դիմում էինք հղել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, որի պահանջն էր ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ծրագրին 2016թ-ին տրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը։ Որպես հիմք ներկայացրել էինք լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների ուսումնասիրությունների մեջ ներկայացված բազմաթիվ փաստերից ընդամենը մեկը, որը մեր կարծիքով էկոլոգիական նոր գործոն է և լիովին բավարար իրավական հիմք կարող է […]
15:28 24.09.2019
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել խոտով բարձած բեռնատար ավտոմեքենայում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կրակը տարածվել է նաև ու վնասել մեկ այլ ավտոմեքենա։ Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարում էին քաղաքացիներն ու գազալցակայանի աշխատակիցները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ […]
14:33 24.09.2019
Երևանում տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն համաժողով 2019» միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, ինչպես նաև ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Արգենտինայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ղազախստանից և Վրաստանից ժամանած շուրջ 120 ներկայացուցիչներ: Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար […]
14:17 24.09.2019
Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: Տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, Ստեփանակերտում, ինչպես նաև առցանց՝ http://ukzhd.am/ կայքում: Երևանից գնացքը մեկնելու է Թբիլիսի ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին: Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին: Ուղևորության տևողությունը կազմում է 10 ժամ 20 րոպե: Տոմսերի […]
13:11 24.09.2019
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 22:38-ին 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Samand» (վարորդ՝ Արամ Գ.), «Mercedes C» (վարորդ՝ Արտակ Հ.) և «Opel Corsa» (վարորդ՝ Նարեկ Ա.) մակնիշների ավտոմեքենաները. […]
12:58 24.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սիլիկոնյան հովիտում Հայաստանի վարչապետն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների և, մասնավորապես, կիսահաղորդիչ չիպերի դիզայնի ոլորտում առաջատար «Սինոփսիս» ընկերության կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ընկերության նախագահ Չի Ֆուն Չանը։ «Սինոփսիս» ընկերությունը մասնաճյուղ ունի Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիա»-ն, որն ունի շուրջ 700 աշխատակից և գործում է 2004 թվականից: Չի […]