23:19 18.09.2019
Արագած լեռան վրա տեղի ունեցած արտակարգ դեպքից՝ արջի հարձակումից հետո օրեր են անցել, բայց մասնագետները շարունակում են տարածքն ուսումնասիրել: Այսօր նրանց հետ տարածքի ուսումնասիրությանը մասնակցել է նաև SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:12 18.09.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված քրգործը հարուցվել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Էդուարդ Հակոբյանի բնակարանից կատարված գողության փաստով։ Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Բազումի բաժին է դիմել բնակարանատերը և հայտնել, որ սեպտեմբերի 16-ի ժամը 21։00-ից մինչև սեպտեմբերի 17-ի ժամը 20։00-ն ընկած […]
23:03 18.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից ՀՀ գլխավոր դատախազության հետ փոխգործակցության արդյունքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ Ծրագրի իրականացման ընթացքում «Հյուսիս-Հարավ […]
22:37 18.09.2019
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հանդիպում էր կազմակերպել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ 60 դատավորի հետ։ Քննարկման թեման դատական համակարգի խնդիրներն էին։ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ որդեգրել են բաց և փակ թափանցիկ գործելաոճ և ԶԼՄ-ների համար հասանելի են միշտ։ Բացի այդ, ամբողջ դատական համակարգի համակարգչային ցանցը կթարմացվի։ Որպես նորամուծություն՝ մտադիր են նաև ներդնել դատավորների […]
22:29 18.09.2019
Հանրապետությունում՝ Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին, 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-22-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է […]
21:55 18.09.2019
Սեպտեմբերի 18-ին` ժամը 16:46-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում այրվում են տների տանիքներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են Հայթաղ գյուղի Մենուա փողոցի երկու տների տանիքներ: […]
21:40 18.09.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի Նուբարաշեն վարչական տարածքում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից գրություն է ուղարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք, որ սեպտեմբերի 16-ին Նուբարաշեն թաղամասի 11-րդ փողոցի բազմաբնակարանային շենքերի բակերից և 17-րդ փողոցից գողացել են 30 հատ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող աղբամանները։ Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով […]
21:36 18.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել հիմնանորոգված Վեհարանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրի բացման հանդիսավոր արարողությանը։ Արարողությունն անցկացվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ: Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են Սուրբ Հայրապետաց մատուռում մատուցված նորամուտի օրհնության կարգին, Վեհարանի կենտրոնական մուտքի մոտ […]
20:15 18.09.2019
2018թ. հոկտեմբերից մինչև 2019թ. մայիս ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Անիի համյանքապետարանի նախկին աշխատակիցներից, նույն համայնքի մի խումբ բնակիչներից, ինչպես նաև ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից հաղորդումներ են ստացվել Անիի համայնքապետարանում տեղ գտած կոռուպցիոն չարաշահումների և այլ բնույթի հանցավոր դրսևորումների վերաբերյալ: Դրանց կապակցությամբ նախնական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հարուցվել են երեք քրեական գործեր՝ […]
19:43 18.09.2019
Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ բջջային օպերատորներից մեկի վաճառքի և սպասարկման գրասենյակի ապակին կոտրել են, մտել տարածք և ոչինչ չգողանալով հեռացել են։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։ Նուբարաշենի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվեց գողության փորձը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Սեպտեմբերի 16-ին նախկինում դատապարտված տղամարդը […]
14:37 18.09.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վիեննայում մասնակցել է սեպտեմբերի 15-18-ն անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 63-րդ գլխավոր համաժողովի շրջանակում Հայաստանի տաղավարի բացման արարողությանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, տաղավարում ներկայացվել են ատոմակայանների անվտանգության բարձրացման ուղղությամբ «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի ծրագրային մշակումները։ Նախարար Պապիկյանը կարճատև զրույց է […]
14:09 18.09.2019
«Իսլամական պետություն» (ԻՊ – DEAŞ) ահաբեկչական խմբավորումը հայտարարել է մոտ ժամանակներս Թուրքիայում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մասին։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ ԻՊ-ի աջակիցները Twitter-ում հրապարակել են Թուրքիայի տարբեր նահանգներում արված լուսանկարներ, որոնցում DEAŞ-ի զինյալները ցուցադրում են իրենց զենքերն ու ինքնաշեն ռումբերը։ Իսկ լուսանկարները մակագրվել են՝ «Շատ շուտով» գրությամբ։ Հրապարակվել է նաև շուրջ […]
13:59 18.09.2019
Ուղևորների հոսքի ավելացման և մատուցվող ծառայությունների որակի կատարելագործման նպատակով՝ ս.թ. սեպտեմբերի 20-ից փոխվում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների երթևեկության կարգը: Ինչպես տեղեկացնում են ՀԿԵ ՓԲԸ-ի հանրային կապերի բաժնից, №100/101 և 102/103 արագընթաց էլեկտրագնացքներն աշխատելու են ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ Երևանից մեկնելով 9:15 և 10:30, իսկ Գյումրիից՝ 19:40 և 21:05 համապատասխանորեն: Ամենօրյա մերձքաղաքային էլեկտրագնացքները […]
13:21 18.09.2019
Սեպտեմբերի 18-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արևելքում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը […]
00:01 18.09.2019
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: «Իմ աշխատանքից ազատման դիմումը էս թեմաների հետ կապ չունի ) Հ․Գ․ Փնտրում եմ աշխատանք»,- գրել է նա։ Մեկ այլ գրառմամբ նա հայտնել է․ «Անկախ Ամուլսարի թեմայի հետ կապված իմ տարաձայնությանը Նիկոլի հետ, եթե երկրում հակահեղափոխական վիճակ առաջանա, […]
23:38 17.09.2019
Սեպտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 21:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Ուստիյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 36 FA 622 համարանիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցում՝ «Լա Գալլերիա» հագուստի խանութի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 51-ամյա Գրիգոր Աղախանյանին պատկանող Range Rover մակնիշի 55 NN 500 համարանիշի ավտոմեքենային: Ըստ […]
23:32 17.09.2019
ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու հոգու արձակուրդ տրամադրելու զավեշտալի քրեական գործը միայն հավաստում է, թե որքան արդար ենք աշխատել. շնորհակալությո՛ւն ՀՊՏՀ նոր ղեկավարությանը Ինչպես հայտնի է, ՀՊՏՀ նոր ղեկավարությունից ինձ «ընկեր» ներկայացողները մի քանի անգամ նշել էին, որ «ֆինանսական խախտումներ» են բացահայտել և պատրաստվում են դրանք ներկայացնել համապատասխան […]
22:18 17.09.2019
Սեպտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:30-ի սահմաններում Օձուն-Այգեհատ ավտճանապարհի 1-ին կմ հատվածում Օձունի բնակիչ, 32-ամյա Արման Բեժանյանի վարած Opel Zafira մակնիշի 36 LZ 137 համարանիշի ավտոմեքենայի հետևի աջ դուռը ընթացքի ժամանակ բացվել է, ինչի հետևանքով ուղևոր, Աքորի գյուղի բնակիչ, 21-ամյա Արմինե Թամազյանը վայր է ընկել ավտոմեքենայից: Ա. Թամազյանը […]
21:51 17.09.2019
Սեպտեմբերի 14-ին Արագած լեռան վրա արտակարգ դեպք էր տեղի ունեցել: Լեհ զբոսաշրջիկն ընկերուհու հետ բարձրացել էր Արագած։ Մոտ 3500 մետր բարձրության վրա արջը հանկարծակի հարձակվել էր նրանց վրա։ Տղան արջի հետ գլորվել էր ժայռերից և մահացել: Ինչպես է դեպքը տեղի ունեցել. SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է նաև զոհվածի ընկերուհու հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:47 17.09.2019
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, որոշվել է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետագա պաշտոնավարման հարցը: Ըստ այդմ, որոշում է կայացվել, որ նա պետք է հեռանա:
21:38 17.09.2019
Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, բերման են ենթարկել Երևանի Տիմիրյազևի փողոցի 37-ամյա մի բնակչի: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 16-ին, կեսգիշերն անց, իրենց տան մոտ, ալկոհոլի ազդեցության տակ, «ՎԵՊՐ 12» տեսակի ինքնաձիգից երկու անգամ օդ է կրակել: Բերման ենթակված տղամարդը ներկայացրել է ինքնաձիգը: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Փաստի առթիվ […]
21:09 17.09.2019
Սեպտեմբերի 17-ին` ժամը 20:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցների մոտ այրվում է երկու տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
15:05 17.09.2019
Սեպտեմբերի 16-17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևանում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում և Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 1 գյուրզա , 1 կովկասյան իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
14:42 17.09.2019
Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17։00-ի սահմաններում Այգեկ գյուղի բնակիչ՝ 16-ամյա Ալբերտ Ն-ն իր վարած BMW մակնիշի 36 CQ 040 համարանիշի ավտոմեքենայով իրենց գյուղի Երևանյան խճուղու թիվ 20 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ նույն գյուղի բնակիչ, 12-ամյա Մերի Խ-ին։ Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Երևան քաղաքի […]
13:41 17.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ, «Business Angels Europe» կազմակերպության նախագահ և «МЕТА» վենչուրային ընկերության գործադիր տնօրեն, իտալական հրեշտակ ներդրողների ցանցի հիմնադիր Լուիջի Ամատին և Եվրոպայի բիզնես ներդրող հրեշտակների ցանցի (EBAN) պատվավոր նախագահ Բրիջիթ Բոումենին։ Միջազգային փորձագետները մեր երկրում են BANA-ի՝ Business Angel Network of Armenia-ի հրավերով ՝ տեղեկատվական […]
13:25 17.09.2019
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Վ. Լ.-ի անվամբ բերված հանձնուքի՝ մեղրով լի 2 տարայի պարունակությունը զննելիս հայտնաբերել են մեղրին խառնած թմրամիջոցի նմանվող սպիտակ, փոշենման զանգված: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։ Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
00:35 17.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է մամուլում տարածվող տեսանյութին, որում երևում է՝ Փաշինյանի դուստրը և որդին, որ գտնվում է ժամկետային զինվորական ծառայության մեջ, զբոսնում են Երևանում՝ թիկնազորի ուղեկցությամբ: «Հայաստանի վարչապետի որդին, ԼՂՀ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում, որից օգտվում են ՊԲ բոլոր զինվորները, որոնք չունեն կարգապահական խախտումներ։ ՊԲ-ում մեկ […]
23:55 16.09.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (այժմ լիազորությունները կասեցված են,-խմբ.) Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ: Հայցվորը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեղեկությունը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից: Հայցադիմումը ներկայացվել է սեպտեմբերի 13-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր […]
23:50 16.09.2019
Սեպտեմբերի 16-ին մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արամ Խաչատրյան 25 շենքի հարևանությամբ բախվել են առանց համարանիշի մոպեդն ու Hyundai Elantra մակնիշի 35 ZQ 573 համարանիշի ավտոմեքենան: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մոպեդը կողաշրջվել է, վարորդն էլ ոտքի մասում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Դեպքի վայր են ժամանել […]