TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+37.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Դատախազության կոլեգիան հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազության մասնագիտական ստորաբաժանումներն ըստ հանցագործության տեսակների և գործառույթների վերակազմավորելու նախագծերին

14:11 20.09.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախագահությամբ հրավիրվել է ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են երկրում քրեական քաղաքականությանը, հանցավորության շարժընթացի, դատավարության մասնակիցների իրավունքների պատշաճ ապահովման բնագավառում արդի մարտահրավերները, դատախազական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը միտված բարեփոխումների ուղղությունները: Այդ համատեքստում քննության առարկա է դարձել ՀՀ գլխավոր դատախազության հիմնական մասնագիտական ստորաբաժանումների կառուցվածքային և գործառույթային փոփոխությունների, ինչպես նաև […]

̰
Մահացել է հայտնի դերասան Շառլ Ժերարը՝ Նուբար Աճեմյանը

00:55 20.09.2019

Փարիզում մահացել է ֆրանսիացի դերասան Շառլ Ժերարը (Նուբար Աճեմյան), հաղորդում է Le Mond-ը։ Նա մահացել է հիվանդանոցում, 92 տարեկան հասակում։ Շառլ Ժերարը ծնվել է Մարսելում։ Նկարահանվել է Ռ.Պոտիեյի «Ճակատագիր» ֆիլմում։ Նրան հռչակ և ճանաչում է բերել «Փամփուշտը տակառում» ֆիլմը։ Խաղացել է դերասաններ Ժան Պոլ Բելմոնդոյի, Պիեռ Ռիշարի, Լինո Վենտուրայի և այլոց հետ, աշխատել ֆրանսիական կինոյի […]

̰
Երևանյան բնակարաններից մեկում գազի արտահոսքից առաջացած բոցից 4 անձ է տուժել, այդ թվում՝ երեխա

23:52 19.09.2019

Սեպտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 21։40-ի սահմաններում «Այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենետրոնի շտապօգնության խումբը «ջերմային այրվածք՝ երկրորդ, երրորդ աստիճանի դաստակների 2 տոկոս այրվածքով» Շահամիրյան փողոցի շենքերից մեկի բնակարանից իրենց մոտ են տեղափոխել 4 քաղաքացու։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն […]

̰
Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք

23:46 19.09.2019

Սեպտեմբերի 19-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:42-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.040 և արևելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:26 19.09.2019

Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում պոռթկումների ժամանակ` 20-25 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 22-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի […]

̰
Գույնը՝ սպիտակ․ Նաիրա Զոհրաբյանը Գագիկ Ծառուկյանի հետ լուսանկար է հրապարակել

23:16 19.09.2019

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում նա ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ է։ «Գույնը՝ սպիտակ»,- լուսանկարին կից գրել է նա։

̰
Արմավիրի մարզում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

22:53 19.09.2019

Ոստիկանության ծառայողները, Քննչական կոմիտեի քննիչները պարզել են սեպտեմբերի 17-ին Աղավնատուն գյուղում տեղի ունեցած սպանության փորձի մասնակիցների ինքնությունը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը հնչել էին կրակոցներ և 3 հոգի հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել էին, 2-ը՝ Էրեբունի, մեկը՝ Վաղարշապատ բժշկական կենտրոններ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են Աղավնատուն գյուղի Ն. Մաթևոսայն և Ս. […]

̰
Սա հերթական ապացույցներից է, որ իմ անվան հետ խաղալու փորձը կրել է կազմակերպված բնույթ․ Դ․ Սանասարյան

22:33 19.09.2019

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անի համայանքի սիրելի քաղաքացիներ (մարալիկցիներ+) Ցանկանում եմ տեղեկացնել, որ ՊՎԾ ուսումնասիրության տեղեկանքի հիման վրա և Քննչական կոմիտեի կողմից իրականացված աշխատանքի արդյունքում մեղադրանք է առաջադրվել Անի համայնքի ղեկավարի և երկու աշխատակիցների նկատմամբ։ Հիշում եմ, թե ինչպես էին տարածում, թե իբր ես համագործակցել եմ համայնքի ղեկավարի հետ […]

̰
Երևանի, Աբովյանի և Սևանի որոշ հասցեներում գազ չի լինի

22:09 19.09.2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10։00-ից մինչև ժամը   18։00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 31/1, 31/2, 31/3, 31/4,  ժամը 10։00-ից մինչև ժամը 14։00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 12, 24, 26, 27, 28, 29, 33, 35, Սայաթ-Նովայի փողոցի  թիվ 2, […]

̰
Վթար Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

21:59 19.09.2019

Սեպտեմբերի 19-ին, ժամը 18:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Lexus RX» (վարորդ՝ Քնարիկ Ջ.) և […]

̰
Վանաձորում ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

20:39 19.09.2019

Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ստուգման են ենթարկել Վահագնի գյուղում ապրող 40-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավոտմեքենան, որը բեռնված էր մոտ 4խմ փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, ուստի, մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ փայտանյութը պատրաստել է […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նորանշանակ խորհրդականին

20:23 19.09.2019

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նորանշանակ խորհրդական Պարոն Ռոբերտ Օ’Բրայենին։ Հեռագրում մասնավորապես ասված է. «Ձե՛րդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Միացյալ Նահանգների Նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հաշվի առնելով արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում Ձեր ունեցած  երկարատև փորձը, ինչպես նաև վերջին աշխատանքային առաքելությունը […]

̰
Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

20:13 19.09.2019

Սեպտեմբերի 19-ին` ժամը 15:16-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 35-րդ փողոցի թիվ 125/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սենյակի բազմոցին հայտնաբերել […]

̰
Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

19:42 19.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրեն Քրիստոֆեր Դեվիսին: Հանդիպմանը ներկա էին «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը և «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արամ Փինաջյանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է HSBC բանկի հետ արդյունավետ համագործակցությունը և HSBC-ի՝ որպես Հայաստանի բանկային համակարգի […]

̰
Սյունիքի մարզում «UAZ-469»-ը կողաշրջվել է. կա տուժած

16:19 19.09.2019

Սեպտեմբերի 19-ին` ժամը 11:55-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Աշոտավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «UAZ-469» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի […]

̰
Երևանի ՃՈ պետը փոխվել է

16:08 19.09.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ ճանապարհային ոստիկանությունում խորհրդակցություն է սկսվել, որտեղ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ՃՈ ղեկավար կազմին, ինչպես նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի բոլոր վաշտերի հրամանատարներին է ներկայացրել ՃՈ 1-ին և 2-րդ սպայական գումարտակների հրամանատարներ Աշոտ Սայադյանին և Արման Հակոբյանին: Աղբյուրի տեղեկություններով՝ սեպտեմբերի 17-ին ՀՀ […]

̰
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «N2» համաժողովը

15:47 19.09.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ  հոկտեմբերի 10-12-ը Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսով «N2» համաժողովը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացվեցին համաժողովի անցկացման մանրամասները։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը նշեց, որ «N2» համաժողովը միջոցառումների շարք է, որի նպատակն է ստեղծել հարթակներ առաջատար […]

̰
Ծառայության պետն աշխատանքային այցով եղել է «Գորիս» ՔԿՀ-ում

15:45 19.09.2019

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներկայիս պայմաններին, ընդհանուր վիճակին ծանոթանալու, այնտեղ առկա խնդիրները վերհանելու և արձանագրելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը շարունակում է իր աշխատանքային այցերը քրեակատարողական հիմնարկներ: Սեպտեմբերի 18-ին ծառայության պետը տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Մինասյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ […]

̰
Գեղարքունիքում բախվել են Honda-ն ու մրգով բարձած Ford-ը. կա վիրավոր

15:27 19.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17.6-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Ա. Ա.-ի վարած Ford Transit մակնիշի 24 ԼՕ 128 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Ա. Հ.-ի վարած Honda մակնիշի 35 NV 050 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Ա. […]

̰
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության ղեկավար կազմի հետ

15:25 19.09.2019

Սեպտեմբերի 18-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Ողջունելով ներկաներին` Արման Սարգսյանը նշեց. «Ոստիկանությունում առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է սպասողական մթնոլորտում ծառայենք` թուլացնելով աշխատանքային ռիթմը, ընդհակառակը` անհրաժեշտ է ձեռքբերումներն ամրապնդել, վերացնել առկա թերությունները, և հարկ է, որ կարճ […]

̰
Թուրք հայտնի դերասանը խոշոր գումար է վճարել հայ նկարչի կտավները ձեռք բերելու համար

15:07 19.09.2019

Թուրք հայտնի դերասան, կատակերգու, ծաղրանկարիչ և սցենարիստ Ջեմ Յըլմազը, թուրքական մամուլի բնութագրմամբ, մի ամբողջ կարողություն է վճարել հայ գեղանկարիչ Տարոն Մուրադյանի կտավները գնելու համար: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` հայտնի կատակերգուն ոչ միայն մեքենաների կոլեկցիոներ է, այլև 2006թ. ի վեր արվեստում մեծ ներդրումներ է կատարում: Նա տանն ունի արվեստի յուրօրինակ գործերի մեծ […]

̰
2018-ին Թուրքիայում սպանված 440 կանանց խորհրդանշող 440 զույգ կոշիկ է կախվել շենքի պատին

14:57 19.09.2019

Ստամբուլի Քաբաթաշ թաղամասի շենքերից մեկի արտաքին պատից 440 զույգ կոշիկ է կախվել: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Գրաֆիկական դիզայներ, երաժիշտ Վահիթ Թունայի այս նախագիծը միտված է ուշադրություն հրավիրել Թուրքիայում տղամարդկանց կողմից կատարվող կանանց սպանությունների վրա: 440 թիվն էլ համապատասխանում է 2018 թվականին Թուրքիայում տղամարդկանց կողմից սպանված կանանց թվին: Ոչ սովորական այս նախաձեռնությունը գրավում է Մեջլիսի […]

̰
Որոշակի բնակության և հաշվառման վայր չունեցող քաղաքացիներն այլևս չեն զրկվի նպաստից

14:51 19.09.2019

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը, որով նախատեսվում է կարգավորել ընտանիքների անապահովության գնահատման համակարգի և դրա հիմքով տրամադրվող սոցիալական աջակցության պետական ծրագրերից բնակչության օգտվելու հետ կապված որոշ իրավահարաբերություններ: Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական […]

̰
«ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Սերգեյ Վալկոն

14:35 19.09.2019

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինը Հարավկովկասյան երկաթուղու անձնակազմի հետ հանդիպման ընթացքում, որին մասնակցել էր նաև ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևը, տեղեկացրեց, որ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն վերանշանակվել է Սերգեյ Գենադիի Վալկոն: Ալեքսանդր Միշարինը մասնակիցներին ներկայացրեց ՌԵ-ի ձեռքբերումները՝ ընդգծելով, որ ընկերությունն ապահովում է համաշխարհային երկաթուղային բեռնաշրջանառության 28%-ը, համաշխարհային առաջատարն է այդ […]

̰
Արտառոց դեպք Արարատի մարզում. երիտասարդ ամուսինները կծոտել են հարևանին

14:11 19.09.2019

Երեկ Արարատի մարզում արտառոց դեպք է տեղի ունեցել. մարզի բժշկական կենտրոն է տեղափոխվել 52-ամյա մի բնակիչ` մարմնի տարբեր մասերին կծածի հետքերով։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` կծածի հետքեր են եղել 52-ամյա տղամարդու դեմքին, ձեռքին։ Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ տղամարդը վնասվածքը ստացել է իրենց շենքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Նրա և հարևաններից մեկի միջև հանկարծակի վեճ է սկսվել, որի […]

̰
Վանաձորում կրակոցներ են հնչել․ կա տուժած

13:39 19.09.2019

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Շորի շուկա»-ի մուտքի մոտ մի քաղաքացի կրակոցներ է արձակել Գևորգ Սահակյանի ուղղությամբ: Վերջինս հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են կրակոցի և արնանման հետքեր: Դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու […]

̰
Ուրիշ քաղաքներ և գյուղեր ջան, մի նեղվեք, որ Գյումրիի շուրջ այս տարի բացառիկ ակտիվություն է․ Փաշինյան

00:05 19.09.2019

Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի: Հ.Գ. Ուրիշ քաղաքներ և գյուղեր ջան, մի նեղվեք, որ Գյումրիի շուրջ այս տարի բացառիկ ակտիվություն է: Այս ակտիվությունը բոլոր քաղաքներին ու գյուղերին հասնելու է: Համ էլ՝ իմ ու քո չենք անում այլևս»,- […]

̰
Վթար Իսակովի պողոտայում. կան տուժածներ

00:00 19.09.2019

Սեպտեմբերի 18-ին, ժամը 22:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 29/1 հասցեի մոտակայքում «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Ղ., ծնված 1977 թ.) դուրս է […]

̰
Զ.Մնացականյանը Լատվիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը

23:39 18.09.2019

Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ նախարար Մնացականյանը վստահություն է հայտնել, որ իր այս այցը մեծ ներդրում կունենա երկու երկրների և միմյանց նկատմամբ խորը հարգանք տածող երկու […]

̰
Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, և իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել․ Փաշինյան

23:29 18.09.2019

Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, եւ իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, և իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել։ Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, […]

̰
BACK_TO_TOP