23:03 12.08.2019
Քաղաքական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ադրբեջանում գերի ընկած զինծառայողի լուսանկարը՝ նշելով, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են նրա լուսանկարները, որոնք ներկայացնում ենք ստորև։ Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Ադրբեջանի սահմանը հայ քաղաքացի է անցել։ Այս լուրը պաշտոնապես հաստատել էր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Արցախի ՊԲ-ից հայտնել էին, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի […]
22:43 12.08.2019
Օգոստոսի 11-ին` ժամը 18:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի բութ տրավմա, ուսահոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Նոր-Գեղի գյուղի 62-ամյա մի բնակիչ և հայտնել, որ իրենց բակում վրաերթի է ենթարկվել: Մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 15-ի սահմաններում, իր 71-ամյա հարևանը, անձնական հարցերի շուրջ […]
22:41 12.08.2019
Շինանյութեր տեղափոխող շատ բեռնատար մեքենաներ քաղաքում երթևեկում են ոչ սահմանված հատվածներով և, չպահպանելով նյութերի տեղափոխման կանոները, աղտոտում են փողոցները: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ խնդրին անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Հանձնարարվել է ՃՈ հետ քայլեր ձեռնարկել՝ վարորդներին գտնելու և օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Բացի այդ, կսահմանվի լրացուցիչ հսկողություն: «Եթե վարորդներն անպատիժ մնան՝ վաղը կամ […]
21:59 12.08.2019
Օգոստոսի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց «Մուդիզ» միջազգային վարկանշային կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին։ Եվրամիության հետ համագործակցության համատեքստում ԱԳ նախարարն արժևորեց Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես կարևոր […]
21:49 12.08.2019
Օգոստոսի 14-ից վերագործարկվում է Անկարա-Թեհրան, Թեհրան-Անկարա ուղևորափոխադրումներ իրականացնող գնացքը: Երթուղու շահագործումը դադարեցվել էր 2011-ին՝ Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ 2015-ին էլ թուրք-իրանական սահմանի հարակից շրջաններում քրդերի հետ տեղի ունեցած բախումների հետևանքով դադարեցվել էր նաև Վան-Թավրիզ երկաթգծի գործունեությունը, որը դեռ շարունակվում էր Թեհրանի հետ երկաթուղային կապի ընդհատումից հետո: 2019-ի հունիսին նախ […]
21:22 12.08.2019
Shamshyan-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 11-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 43-ամյա Ս. Դավթյանը և հայտնել, որ նույն օրը 3 ժամվա ընթացքում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու գործադրմամբ իր բնակարանի մուտքի դուռը բացել, ներս են մտել և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար: Ոստիկանությունն […]
21:10 12.08.2019
Այսօր Հայաստանում նշվում է Երիտասարդության օրը։ Աբովյանի համայնքապետարանի հարակից տարածքում միջոցառում է կազմակերպվել։ Երիտասարդները խարույկի շուրջ երգ ու պարով նշում են տոնը։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:54 12.08.2019
Օգոստոսի 13-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան: Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարների հանդիպումը: Այցի շրջանակներում Ուրուգվայի ԱԳ նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախատեսվում են նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հանդիպումները նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և Երևանի քաղաքապետ […]
20:31 12.08.2019
Օգոստոսի 12-ին` ժամը 15:26-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա գտնվող քաղաքացին ունի հոգեբանի կարիք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Փրկարարների, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի և ոստիկանության աշխատակիցների ուժերով կանխվել է Վարազդատ Խ.-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության […]
20:18 12.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին՝ Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանին, Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանին, Տիգրան Աբգարյանի իրավահաջորդ Ռուզաննա Հարությունյանին, Տիգրան Խաչատրյանի իրավահաջորդ Հովսեփ Խաչատրյանին, Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանին, Դավիթ Պետրոսյանի իրավահաջորդ Ջեմմա Վարդումյանին և Գրիգոր Գևորգյանի իրավահաջորդ Վարդուհի Բաղդասարյանին: Դիմելով նրանց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ցանկանում […]
20:14 12.08.2019
Օգոստոսի 12-ին Ծաղկաձորում մեկնարկեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի 2-րդ փուլը: Այս անգամ 28 երկրներից Հայաստան են ժամանել շուրջ 190 սփյուռքահայ պատանիներ: Դեպի հայրենիք իրենց քայլն են արել անգամ Թաիլանդից, Մոնտենեգրոյից, Կատարից ու Բրազիլիայից: Ողջունելով մասնակիցներին՝ Զարեհ Սինանյանը նշեց. «Բարով եք եկել եք ձեր տուն: Այս 2 շաբաթների ընթացքում այցելելու եք […]
00:16 12.08.2019
Օգոստոսի 11-ին, ժամը 21:00-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ: Արտահերթ նիստի առիթ է հանդիսացել Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում՝ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին հարակից անտառում բռնկված խոշոր հրդեհը: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բուսածածկ տարածք, եղևնու և գիհու անտառ, որը գտնվում է խիստ կտրտված և անմատչելի տեղանքում: Այս պահին հրդեհն ընդգրկում է […]
23:45 11.08.2019
Ռուս քահանան մկրտության ժամանակ վնասվածքներ է հասցրել 1-ամյա երեխային: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն ՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը: Դեպքը տեղի է ունեցել Լենինգրադի մարզի Գատչինա քաղաքի Մարիենբուրգյան եկեղեցում: Կադրերում երևում է, թե ինչպես է քահանան, ուժ գործադրելով, ճչացող երեխային ջրի մեջ ընկղմում: Ավելին, ծեսից հետո, նա երեխայի մորը թույլ չի տալիս հետ վերցնել երեխային: […]
23:05 11.08.2019
Մարդու գենոմն ուսումնասիրող Knome ամերիկյան ընկերության գիտնականները որոշել են, որ ռոք երաժիշտ Օզի Օսբորնը գենետիկ մուտանտ է։ Այս մասին հաղորդում է New York Post-ը ՝ հղում անելով Ինդիանա նահանգի բժշկական քոլեջի պրոֆեսոր Բիլ Սալիվանի գիրքը։ Երաժշտին հրավիրել են մասնակցելու հետազոտությանը 2010-ին։ Մասնագետները ենթադրել են, որ պատահական չէ, որ Օսբորնը, պարբերաբար չափից դուրս թմրանյութ և ալկոհոլ […]
22:39 11.08.2019
Օգոստոսի 11-ին՝ ժամը 16:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 16:50-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ՝ 9 հրշեջ-փրկարարով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Արևիկ» ազգային պարկի 5 աշխատակից: «Մեղրու տարածաշրջանում […]
22:21 11.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ կսկսվի Բերդի քոլեջի մասնաշենքի վերակառուցումն ու նոր սարքավորումների շահագործումը․ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ ««Կսկսվի Բերդի քոլեջի մասնաշենքի վերակառուցումն ու նոր սարքավորումների շահագործումը: Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ այցելել եմ Բերդի բազմագործառութային պետական քոլեջ: Շուտով պատրաստ կլինի քոլեջի […]
22:13 11.08.2019
Օգոստոսի 11-ին՝ ժամը 16:40-ին, «911» ծառայությանը քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը մոլորվել է Տավուշի մարզի Ենոքավան գյուղի սարերի շրջակայքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները «Оկոն» կոչվող հանդամասում գտել են մոլորված քաղաքացի Ա.Փ.-ին:
00:00 08.08.2019
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցների և ուժայինների միջև բախումները վերսկսվել են, РИА Новости-ին փոխանցել են ականատեսները։ Այսօր երեկոյան Ղրղզստանի հատուկջոկատայինները նախկին նախագահին ձերբակալելու օպերացիա են սկսել՝ մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող Քոյ-Տաշ գյուղի նրա առանձնատանը։ Ուժայինները նախկին նախագահի կողմնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ են կիրառել, որի հետևանքով 36 մարդ տուժել է, այդ թվում՝ լրագրող […]
23:53 07.08.2019
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայի համաճարակից ավելի քան 500 երեխա է մահացել։ Այս մասին հաղորդում է The Independent-ը՝ հղում անելով Save the Children կազմակերպության տվյալներին։ Ըստ տեղեկությունների՝ 2018-ի օգոստոսի 1-ից մինչև 2019-ի փետրվար վիրուսից մահացել է շուրջ 100 երեխա։ Սակայն հաջորդող 6 ամիսների ընթացքում այդ թիվն աճել է 4 անգամ։ Այդ ժամանակահատվածում վիրուսից մահացել է ավելի […]
23:05 07.08.2019
Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։29-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ միկրոշրջանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:12-ին, մարվել՝ 13:42-ին: Այրվել են մոտ 16 հա բուսածածկույթ և 7 […]
22:08 07.08.2019
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը իջել է Քոյ-Տաշում գտնվող իր տան երկրորդ հարկից և շնորհակալություն հայտնել իր աջակիցներին։ Նրան ծափողջույններով են ընդունել: Նախկին նախագահը, սակայն, հրաժարվել է ելույթ ունենալ: Ականատեսների խոսքերով՝ նա թիկնապահների հետ անհայտ ուղղությամբ է գնացել: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ղրղզստանի հատուկ նշանակության ջոկատները գրոհել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի […]
21:53 07.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-9-ը աշխատանքային այց կկատարի Ղրղզստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարայնության հետ կապերի վարչությունից։ Հայաստանի վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստը կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։ Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Եվրասիական […]
21:51 07.08.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 5-րդ կետերի 34-312 հոդվածի 1-ին մասի, 38-34-312 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով անցյալ ամիս հարուցվել է քրեական գործ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված քրգործը հարուցվել է Արման Ս․-ի և Հրաչյա Գ․-ի նկատմամբ։ Վերջինները կասկածվում են խոշոր չափի խարդախություններ կատարելու մեջ։ Կան […]
21:30 07.08.2019
Հուլիսի 1-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում ստացվեց, որ Շրջանային փողոցի տներից մեկից գողություն է կատարվել։ Անհայտ անձը կամ անձինք բնակակարանից հափշտակել էին 70 հազար դրամ ու զարդ։ Մալաթիայի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև օգոստոսի լույս 6-ի գիշերը։ Այս դեպքում թալանվել էր Դանիել Վարուժանի փողոցի տներից մեկը։ Հափշտակվել էր 140․000 դրամ, 450 լարի և […]
20:52 07.08.2019
Հասարակական կարգի պահպանության ամրապնդման, հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով օգոստոսի 4-ին Արմավիրի ոստիկաններն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի, Բաղրամյանի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել ընդհանուր 74 անձ։ Ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածներից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ատրճանակ, որի օրինականությունը ստուգվում է։ Բացահայտվեցին ապօրինի թմրաշրջանառության, ինչպես և հանցագործության այլ դեպքեր։ […]
20:39 07.08.2019
Շերեմետևոյից Երևան թռչող A321 ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը, ուղևորներին Երևան կհասցնի պահուստային օդանավը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Օդանավը պատկանում է ռուսական «Նորդվինդ» ավիաընկերությանը: Հրամանատարը որոշում է կայացրել վերադառնալ կայանատեղի թռիչքի նախապատրաստվելիս: Պատճառը առայժմ չի հրապարակվում: Հիշեցնենք, որ «Նորդվինդ» ավիաընկերության Երևան չվերթների հետ կապված վերջին շրջանում ևս երկու դեպք էր գրանցվել: Հուլիսի 25-ին շարժասանդուղքը […]
20:25 07.08.2019
ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում (Կողբացու-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցու-Տերյան խաչմերուկ) կկազմակերպվի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվային արահետ (սխեման կցվում է): Վարորդներին հիշեցնում ենք, որ նշված փողոցների երթևեկելի մասի հեծանվային արահետի կողմում ամբողջ երկայնքով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը: