21:23 16.08.2019
Երիտասարդ ամուսիններ, որոնք 12 տարում 7 երեխա են ունեցել, նրանցից երեքը՝ երկվորյակ: Ամուսինը՝ Արա Հակոբյանը, հայ է, որը 30 տարի ապրել է Մոսկվայում, կինը՝ Օլյա Հակոբյանը, ռուս է: Նրանք 4 տարի առաջ տեղափոխվել են Հայաստան: Ընտանիքի վերջին երկվորյակը 5 տարվա ընդմիջումից հետո ծնվել է օրեր առաջ. ծննդաբարելու համար Օլյան մեկնել էր Մոսկվա։ Ընտանեկան ավանդույթ է […]
20:38 16.08.2019
Օգոստոսի 16-ին՝ ժամը 10:01-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 13-րդ փողոցի թիվ 5 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ հրշեջ և հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քանաքեռավան գյուղի 13-րդ փողոցի թիվ 4 […]
10:33 16.08.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի և սողանքների արդյունքում հարյուրավոր մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ: Նա իր վշտակցությունն է հայտնել նախագահ Ռամ Նաթ Քովինդին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
10:27 16.08.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «5 օր միաձայն երգելու ենք «աշխարհը շոգ է ու իրագան է»»։ Ավելի վաղ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել էր, որ Իրաքի շրջաններից Հայաստանին է մոտենում տաք օդի հերթական ալիքը՝ հավելելով, որ ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև […]
10:16 16.08.2019
Գորիսի տարածաշրջանի Կատարի հեռուստաաշտարակի ներկման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 16-19-ը ներառյալ, առավոտյան ժամը 10։00-16։00-ն, Գորիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները կանջատվեն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից։
10:04 16.08.2019
Օգոստոսի 16-ին՝ ժամը 04:50-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 11-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է […]
00:00 16.08.2019
Աշխարհի 9 ամենահարուստ գործարարները օգոստոսի 14-ին ընդհանուր առմամբ 18 մլրդ դոլար են կորցրել, հաղորդում է Forbes-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց կարողության կտրուկ կրճատումը պայմանավորված է ամերիկյան ֆոնդային ինդեքսների անկմամբ։ Forbes-ի ցուցակի առաջատարը՝ Ջեֆ Բեզոսը, կորցրել է 3.5 մլրդ դոլար, Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ 3.2 մլրդ, իսկ LVMH ընկերության գլխավոր տնօրեն Բեռնարա Առնոն՝ շուրջ 3 մլրդ։ Forbes-ի […]
23:37 15.08.2019
Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի օդաչու Դամիր Յուսուպովը հայտարարել է, որ իրեն հերոս չի համարում, քանի որ կատարել է իր պարտքը: «Շատերն ասում են, որ հերոս եմ, սակայն ինձ հերոս չեմ համարում, ես կատարել եմ իմ պարտքը՝ փրկել եմ ինքնաթիռը, ուղևորներին, անձնակազմի անդամներին»,- «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Յուսուպովը: Յուսուպովը շնորհակալություն է հայտնել անձնակազմին, […]
23:13 15.08.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 10:00-22:00-ն, կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Սասունցի Դավիթ փողոցի 40-70 համարների, Աթոյան, Բելինսկի, Սուվորով, Լորիս Մելիքով, Չեռնիշևսկի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար
22:45 15.08.2019
Օգոստոսի 15-ին` ժամը 22:13-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Mercedes Sprinter» մակնիշի […]
22:19 15.08.2019
Երեկ՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 84.7-րդ կմ հատվածում բախվել են Հաղարծին գյուղի բնակիչ, 41-ամյա Վրեժ Հ.-ի վարած УАЗ մակնիշի 35 ZL 836 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 36-ամյա Վարդան Ա.-ի վարած Nissan մակնիշի 35 GC 259 համարանիշի ավտոմեքենաները: SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Nissan-ի ուղևորուհի, Թաիլանդի 49-ամյա […]
22:05 15.08.2019
ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն խաղացողների անունները, որոնք հավակնում են 2018-19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ Եռյակում են «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Լավագույն տասնյակի մեջ են ընդգրկվել նաև հետևյալ խաղացողները. Ալիսոն («Լիվերպուլ»),Սադիո Մանե («Լիվերպուլ»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), Էդեն Ազար («Ռեալ»), Մատեյս դե Լիգտ («Յուվենտուս»), Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա»), Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»)։ Լավագույն ֆուտբոլիստը […]
21:40 15.08.2019
Օգոստոսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan-ի հաղորդմամբ՝ ժամը 19:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հրայր Եսայանը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Վանատուր» թաղամասում, իր վարած ВАЗ 2121 մակնիշի 71 DC 001 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը, տապալել այն, առաջ ընթանալով՝ բախվել ծառին և հայտնվել ճանապարհի երթևեկելի […]
20:54 15.08.2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ անցկացվել է Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը: Ինչպես տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից, Տիգրան Ավինյանն ասել է, որ Ինտեգրված կադաստրը ոլորտային կադաստրերի մեկտեղման միջոցով կստեղծի միասնական պետական համակարգ։ Ինտեգրված կադաստրի ստեղծման և ներդրման նպատակն է Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների, կառավարման համակարգի առանձին ճյուղերի խնդիրների […]
20:39 15.08.2019
Օգոստոսի 15-ին՝ ժամը 08:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու սկզբնամասում՝ առվի մեջ, պայթուցիկ սարք է նկատվել (2 հատ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Առվի մեջ հայտնաբերվել է 2 արկ. փրկարարներն իրականացրել են հերթապահություն: Արկերը տեղափոխվել են […]
20:26 15.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ևս մեկ փոքր զորամաս անցել է սննդի նոր համակարգին։ «Եվս մեկ փոքր զորամաս անցավ սննդի նոր համակարգին: Սա այսօրվա ընթրիքն է: Այսպիսով նման զորամասերի թիվը հասավ 10-ի: Հ.Գ. Ուշագրավ է, որ մեր զինվորները սկսել են իրենց շրջանում երբեմն ամենապոպուլյար ուտելիքը՝ «կարտոշկայի ժարիտը», թողնել […]
20:14 15.08.2019
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Արարատ Միրզոյանի, Տիգրրան Ավինյանի, Ռուբեն Ռուբինյանի, Ռոմանոս Պետրոսյանի, Սարգիս Ալեքսանյանի, Արմեն Փամբուխչյանի, Արման Բոշյանի, Արփի Դավոյանի, Հակոբ Սիմիդյանի, Գարիկ Սարգսյանի և Սուրեն Պապիկյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Նոր Հայաստան»։
10:16 15.08.2019
Օգոստոսի 15-ին՝ ժամը 02:21-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 10 շենքի տանիքում ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:46-ին, մարվել՝ 04:05-ին: 4-րդ հարկի բնակարաններից մեկի լոգարանում այրվել են գույքը, […]
09:46 15.08.2019
Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ից կմեկնարկեն Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը՝ Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված: Հաշվի առնելով ամառային շրջանում զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը և […]
09:24 15.08.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օգոստոսի 14-ին այցելել է Արդարադատության ակադեմիա: Ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կառույցում, ծանոթացել շենքային պայմաններին, եղել «Հայ ամերիկյան բարեկամության նախասրահ»-ում, մարզերից ժամանող ունկնդիրների համար նախատեսված հյուրանոցային համալիրում, համակարգչային քննասենյակում, դատական նիստերի դահլիճում: Շրջայցին հաջորդած աշխատանքային քննարկման ընթացքում ռեկտոր Առաքելյանն Ակադեմիայի հնարավորությունների սահմաններում լիակատար աջակցություն է հայտնել Նախարարության բարեփոխումների […]
00:35 15.08.2019
Օգոստոսի 14-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի «Արգիշտի» հյուրանոցային համալիրի մոտից և նա Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Լևոն Զ․-ն է: Ոստիկաններն ու քննիչները […]
00:19 15.08.2019
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Այս մարդը, խոսելով իր այսօրվա զբոսավար Նիկոլ Փաշինյանի մասին, իրականում նկատել է ամենակարևորը»։ Զբոսաշրջիկի խոսքերով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ սիրված է ժողովրդի կողմից։
00:04 15.08.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ Արմինե Ղ.-ի դիմումի փաստով: Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս ոստիկանութանը հայտնել է, որ 2009-ին ամուսնացել է նշված մարզի գյուղերից մեկի՝ 42-ամյա գյուղապետի հետ։ Ամիսներ անց գյուղապետի ազգականներից կինը պատահաբար իմացել է, որ ամուսինը ՁԻԱՀ-ով (СПИД) հիվանդ է և, տեղյակ լինելով իր հիվանդության […]
22:47 14.08.2019
Մայրաքաղաքի կենտրոնում Սայաթ-Նովա-Չարենց փողոցների հատման տեղում, ի նշան բարեկամության, այսօր բացվել է Արգենտինայի Հանրապետության հրապարակը։ Այն զարդարում է Արգենտինայի ազգային հերոս գեներալ Մանուել Բելգրանոյի կիսանդրին։ Բացմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, Հայաստանում Արգենտինայի դեսպանը, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը, Հայաստանում արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներ։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:41 14.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ««Արարատ-Արմենիա». կեցցե՛ք տղերք: Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար: Հիշեցնեմ՝ Հայաստանի մեգանպատակներից մեկը, որ հրապարակեցի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում. մինչև 2050 թվականի ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Սկսում ենք հիմա»,- գրել է նա: Հիշեցնենք, որ քիչ առաջ «Արարատ Արմենիան» հաղթեց Վրաստանի չեմպիոնին […]