22:06 14.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա էքսկուրսիայի ամենահամով պահը հետևյալն էր. Խոսելով Արենիի քարանձավի մասին, սխալմամբ ասացի, որ այնտեղից գտնվել է 3000 տարվա կոշիկ։ Խմբի զբոսաշրջիկները արդեն իսկ եղել էին Արենիի քարանձավում և Հայաստանի պատմության թանգարանում տեսել էին հայտնի կոշիկը, ուստի նրանցից մեկը ինձ ուղղեց՝ 5000 տարվա։ Ես ներողություն խնդրեցի սխալի […]
20:35 14.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում: Ողջունելով հյուրին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա են ջերմ, բարեկամական հարաբերություններ, ինչն արտացոլվում է ոչ միայն բարձրաստիճան պաշտոնական շփումներում, այլև թե՛ հայ, թե՛ ուրուգվայցի ժողովուրդների շրջանում միմյանց և երկու […]
20:15 14.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր կոլեգիայի անդամներին, ՔԿ ծառայողներին է ներկայացրել ՀՀ ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալ Արսեն Այվազյանին: Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 14.08.19թ. N 1127-Ա որոշմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արսեն Այվազյանը: Շնորհավորելով նոր նշանակման կապակցությամբ` Հայկ Գրիգորյանը նշել է, որ Այվազյանն իր գործունեությամբ կնպաստի Քննչական կոմիտեի աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը։ […]
10:31 14.08.2019
Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիքը։ Այսօրվանից սկսած՝ մինչև օգոստոսի 16-ը ներառյալ, բոլոր մարզերում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի +38․․․+39, առանձին ցածրադիր հատվածներում նույնիսկ +40 աստիճանի։ Առաջիկա 5 օրերին […]
10:19 14.08.2019
Օգոստոսի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Կոտայքի մարզի Զովունի և Քանաքեռավան գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա , 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
10:14 14.08.2019
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մամուլում բարձրացված հարցերից մեկին ի պատասխան՝ նշենք, որ ՀՀ ՊՆ-ը Զինառի գործունեությունը համակարգում է, և բոլոր այն ընկերությունները որոնք նոր պայմանագրեր են կնքել Զինառի հետ, պարտավորվել են վաճառվող ապրանքների գները պահպանել տվյալ տարածաշրջանի գների սահմաններում: Պարբերաբար նման խանութների գործունեությունը ստուգվում է: Սակայն եթե ունեք […]
10:10 14.08.2019
2019 թվականի հունիսի 6-ի Կառավարության նիստում վարչապետն Արդարադատության նախարարությանը հանձնարարել է քննարկել բռնության կոչերը քրեականացնելու նպատակահարմարության հարցը՝ տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Այս հանձնարարականի հիման վրա Արդարադատության նախարարության կողմից կատարվել է գործող օրենսդրական կարգավորումների, ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային չափանիշների և փորձի ուսումնասիրություն: Ուսումնասիրության արդյունքում մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել […]
10:06 14.08.2019
Օգոստոսի 14-ին` ժամը 00:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին՝ Որոտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 25-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Ս., ծնված 1976 թ.) […]
09:55 14.08.2019
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Սպիտակ տան պաշտոնական էջում տեղադրված լուսանկար, որում դոլարի, յուանի կողքին հայկական՝ շրջանառությունից դուրս եկած 100 դրամանոց թղթադրամ է։ «Մի տեսակ չգիտեմ ինչ զգամ, երբ Սպիտակ Տան պաշտոնական էջը հրապարակումա նյութ, որի մեջի նկարում դոլար ա, յուան ու հայկական` շրջանառությունից դուրս եկած 100 դրամ: Ձեր առևտրային պատերազմներին մեր […]
00:09 14.08.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է ԱՄՆ քաղաքացուհին, որ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 12-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով։ 2 հոգի մահացել էին, իսկ մի քանիսն էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցեր: Աղբյուրի տեղեկություններով՝ Mercedes-ի մահացած վարորդ Գուրգեն Ս.-ն և ուղևոր […]
23:56 13.08.2019
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում շարունակվում է ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Այսօր պայքարի մեջ մտան ազատ ոճային ըմբիշները 61, 74, 86, 92 և 125 կգ քաշային կարգերում։ 61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Հրաչյա Մարգարյանը, ով մենարկային գոտեմարտում 4։4 հաշվով ցավալի պարտություն կրեց գերմանացի Նիկո Մեգերլեից, քանի որ հետագայում գերմանացի ըմբիշը […]
22:29 13.08.2019
Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայողի ծառայակից ընկերը՝ Հովհաննես Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ չի հավատում՝ Արայիկ Ղազարյանը կարող էր լքել մարտական դիրքը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ըստ իս՝ Ադրբեջանի տարածքում հայտնված Արայիկ Ղազարյանը չի լքել մարտական դիրքը։ Արայիկի հետ ծառայել ենք նույն զորամասում։ Համոզված եմ՝ նրան չե՜ն վիրավորել, պատիվն ու արժանապատվությունը չե՜ն ոտնահարել։ Նախքան […]
22:14 13.08.2019
Օգոստոսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Shamshyan-ի հաղորդմամբ՝ ժամը 10:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի բնակիչ, 29-ամյա Վասիլ Խ.-ն իր վարած ВАЗ 2105 մակնիշի 36 DV 368 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող երկաթյա պատնեշին և հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 30-ամյա Անուշ Բ.-ն, 3-ամյա Սիրանուշ Հ.-ն, 2 […]
21:01 13.08.2019
Ազգային ժողով նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը հրավիրվել է հարցաքննության։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2019 թվականի հունիսի 5-ին Երևանում՝ Terrazza ռեստորանի տարածքում, միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի մասնակցությամբ։ Հարուցվել էր քրեական գործ:
20:45 13.08.2019
SHAMSHYAN-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա: Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխան՝ 14-ամյա Էրիկ Մ.-ն, հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները: Ոստիկանությունը պարզում է, թե որտեղից է երեխան դանակահարված վիճակում […]
20:31 13.08.2019
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը կարևորել է հայ-չինական սերտ հարաբերությունները, որի շրջանակում ակտիվ համագործակցություն կա երկու երկրների իրավապահ կառույցների միջև: Ոստիկանության պետը խոսել է ոստիկանության համակարգում տեղի ունեցող […]
10:29 13.08.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Սահմանապահ զորքերի զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի ծառայողը, ծանոթանալով և մտերմանալով երկու անձանց հետ (քույր և եղբայր) առաջարկել է […]
10:26 13.08.2019
Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, բախվել են Lada մակնիշի 36 GD 428 համարանիշի և ЗИЛ մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա՝ վնասելով այն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և […]
10:20 13.08.2019
Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դժվար է ասել․ բնությունը մեզանի՞ց է նեղացել, թե՞ Սևանից։ Հրապարակվել է «Սևանա լճի 2018թ․ տարեկան ջրային հաշվեկշիռը»։ Անցած տարի ջրի մուտքը թե՛ լիճը թափվող գետերով, թե՛ մակերևույթի վրա տեղումներով, թե՛ ստորերկրյա հոսքով միջինից ցածր է։ Միջինը հաշվարկվում է 1961-2017թթ․ տվյալներով։ Պաշտոնապես անցած տարի ելքը Հրազդան գետով միջինից համարյա […]
10:14 13.08.2019
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն այսօր ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռեզենբրոքին: Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում առկա համագործակցության ուղղությունները, ապագա անելիքները: 2002 թվականին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում մի շարք խնդիրներից մեկն էլ ծխախոտի վերահսկումն է: Լենա Նանուշյանը նշել է, որ ուսումնասիրվել է ծխախոտի դեմ պայքարում Ուրուգվայի փորձը, որից ելնելով մեր […]
10:11 13.08.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ Պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, պատգամավոր Մարիա Կարապետյանի և Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի հետ օգոստոսի 12-ին շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՔԿՀ պետ Գերասիմ Գևորգյանի ուղեկցությամբ քրեակատարողական հիմնարկում կատարած շրջայցի ընթացքում նախարարը և […]
10:07 13.08.2019
Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի հարակից անտառում («Արևիկ» ազգային պարկի տարածք) բռնկված խոշոր հրդեհի hետևանքով այրվել է մոտ 44 հա անտառ: Տես՝ GIF-ով 1-ին պատկերում ներկայացված է ըստ հրդեհի աստիճանի համեմատաբար թույլ (դարչնագույն), միջին (կարմիր) և ուժեղ (մուգ կարմիր) գույներով տարածական քարտեզը, 2-րդ պատկեր՝ 2018թ-ի տվյալ […]
09:57 13.08.2019
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ չի բացառում իր ակտիվ մասնակցությունը ընտրություններին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հնարավորինս հետևում եմ ներարցախյան քաղաքական զարգացումներին և առաջիկա ՏԻՄ ու համապետական ընտրությունների հետ կապված իրավիճակին։ Գտնում եմ, որ բացառիկ հնարավորություն է ստեղծված օրինակելի ընտրությունների անցկացման համար, և պատրաստ եմ ամեն […]
09:51 13.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Ինչպե՞ս չսիրես այսպիսի մարդկանց, նրանք ուժ են տալիս, վստահություն և լավատեսություն»: Մանրամասները՝ տեսանյութում։
00:00 13.08.2019
Օգոստոսի 9-ին` ժամը 11-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ շտապօգնության բրիգադը Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկի շինհրապարակից կտրած-ծակած վերքերով 34-ամյա մի տղամարդու է հիվանդանոց տեղափոխել: Ահազանգը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք: Օպերատիվ խումբը հիվանդանոց մեկնեց, սակայն տուժողն ի վիճակի չէր հաղորդում տալու: Հետաքննություն իրականացնող մարմինն անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների […]
23:59 12.08.2019
Բրիտանացի հայտնի մոդել Դեմի Ռոուզը Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ նա լոգանք է ընդունում ծաղկաթերթիկներով լի լոգարանում: Посмотреть эту публикацию в Instagram Beauty is not in the face; beauty is a light in the heart. ? . ? @lolo_creativ Публикация от Demi Rose (@demirosemawby) 11 Авг 2019 […]
23:45 12.08.2019
Այսօր՝ օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երան-Երասխ ավտոճանապարհի Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչներ, 35-ամյա Հ. Դ.-ի վարած Mercedes E320 մակնիշի 34 CC 300 համարանիշի և 60-ամյա Ջ. Դ.-ի վարած Mercedes C180 մակնիշի 35 DV 209 համարանիշի ավտոմեքենաները: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 […]
23:23 12.08.2019
ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանումներ է ներկայացնում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթի որոշ դրույթների վերաբերյալ: Պարզաբանումները ներկայացվում են՝ հաշվի առնելով առանձին դրույթների շուրջ ծավալված քննարկումները: Առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորները […]