19:00 06.08.2019
Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն «Արարատ-Արմենիան» այսօր անցկացնում է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը: Երևանյան թիմի մրցակիցը Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոն» է: Խաղին կարող եք հետևել այստեղ։
18:43 06.08.2019
ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում շարունակվում է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարը: Օգոստոսի 6-ին ազդարարվել է «Կարգապահության պահապան» և «Դաշտային խոհանոց» մրցաձևերի առաջին մրցափուլերի մեկնարկը: Մասնակից թիմերը կրակային վարժություններ են կատարել զորավարժարանի հրաձգարաններում: «Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցող ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումը «Մակարով» տեսակի ատրճանակով և ԱԿ – 74 ինքնաձիգով խոցել է տարբեր հեռավորության վրա տեղադրված բոլոր […]
18:31 06.08.2019
Օգոստոսի 6-ին ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանն ընդունեց ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Նախարարը ողջունելով հյուրին՝ գոհունակությամբ հիշատակեց երկու երկրների միջև ծավալված դինամիկ և բազմակողմանի զարգացումը՝ ցանկություն հայտնելով, որպեսզի ՉԺՀ և ՀՀ ԱԻ նախարարությունների համագործակցությունը նույնպես առաջընթաց արձանագրի: Մերօրյա իրավիճակներում աշխարհն արագ փոխվում է՝ առաջացնելով աղետների նոր տեսակներ և ձևեր, հետևաբար՝ պետք է համարժեքորեն […]
18:16 06.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության ժամկետները երկարաձգվել են: ՀՀ բարձրագույն, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար սահմանվել են փաստաթղթեր ներկայացնելու և ընդունելության հետևյալ ժամկետները` ա) անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի օգոստոսի 23-ը ներառյալ, բ) վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ, գ) վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի […]
10:00 06.08.2019
Օգոստոսի 5-ին, ժամը 20:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 20:20-ի սահմաններում Շորժայի հանրային լողափում հերթապահություն իրականացնող փրկարարները նկատել են, որ քաղաքացին բավականին հեռացել է ափից և չի արձագանքում բարձրախոսի կանչերին: Շորժայի հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարներն ափից մոտ 60 մ հեռավորության վրա ջրից դուրս են բերել 1984 […]
09:58 06.08.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկրի տարածքում վենեսուելական ակտիվների արգելափակման վերաբերյալ։ Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն։ Մասնավորապես՝ պատժամիջոցները տարածվելու են Վենեսուելայի կենտրոնական բանկի և PDVSA պետական նավթային ընկերության վրա։ Սահմանափակումներն ուժի մեջ են մտել օգոստոսի 5-ից։ ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարությանն ուղղված նամակում Թրամփը նշել է, որ որոշել է արգելափակել Վենեսուելայի սեփականությունը՝ Նիկոլաս Մադուրոյի […]
09:54 06.08.2019
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրք դեսպանների կոնֆերանսի ժամանակ անդրադարձել է արցախյան հարցին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ելույթի ժամանակ Չավուշօղլուն նախ խոսել է առհարսարակ Թուրքիայի արտաքին քաղաքականության խնդիրների, մարտահրավերի մասին։ Անդրադառնալով արցախյան հարցին, Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը ասել է. «Մենք մինչև վերջ կանգնելու ենք եղբայրական Ադրբեջանի կողքին, հատկապես Ղարաբաղի հարցում»:
09:46 06.08.2019
Օգոստոսի 6-ին՝ ժամը 18:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տան տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:12-ին, մարվել՝ 19:59-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը մոտ 20 քմ, հացատան տանիքն ամբողջությամբ մոտ 60 […]
09:37 06.08.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած կառավարությունը դեռ չի դիմել Սահմանադրական դատարան ԵԽ-ի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի սահմանադրականությունը որոշելու համար, և ոչ էլ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, պարզվում է՝ հայտնի Ստամբուլյան կոնվենցիայի վավերականացման համար նույնիսկ ժամկետներ են նախանշված եղել։ Մասնավորապես, այս տարվա մայիսի 16-ի որոշմամբ՝ ՀՀ […]
09:21 06.08.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում 6 ամսվա ընթացքում մշտական բնակչության թիվը 3700-ով նվազել է։ Այսինքն ՝ ՀՀ քաղաքացիների թիվը պաշտոնապես նվազել է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է 8200-ով։ Մշտական […]
09:05 06.08.2019
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել է 7-րդ համահայկական ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման արարողությունը տեղի է ունենում Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում: Խաղերին այս տարի մասնակցում է շուրջ 5000 մարզիկ՝ աշխարհի 145 քաղաքներից: Խաղերի մի քանի մարզաձևեր կանցկացվեն Արցախում, իսկ հիմնական պայքարը կծավալվի Երևանում: Բացման արարողությանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը […]
08:58 06.08.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Խաղաղ Դոնի փ. 15 շենքը, Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ․ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 22, 23, 24, 25, 26, 27, 29, 30, 31 շենքերը, «Անի» մսուր-մանկապարտեզը […]
08:32 06.08.2019
Գանայի Աքրա քաղաքում 96-ամյա տղամարդն ամուսնացել է 93-ամյա կնոջ հետ։ Այդ մասին հաղորդում է Starr Fm Online-ը։ Ջեյմս Անդորֆալը և իր հարսնացուն՝ Մարգարետ Մանուելը, ծանոթացել են 1960-ականներին։ Նրանք ավելի քան 50 տարի միասին են ապրել և մեծացրել 9 երեխա, սակայն միայն հիմա են որոշել ամուսնանալ։ Արարողությունն անցել է Գանայի եկեղեցիներից մեկում։ Ե՛վ կինը, և՛ տղամարդը […]
08:19 06.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»:
08:15 06.08.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 09։00-13։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Գոմաձոր, Ցամաքաբերդ թաղամասերի, 1-5 միկրոշրջանների, Էներգետիկների, Խաղաղության, Գրիբոյեդովի, Գործարանային, Կոմիտասի, Բաբաջանյան, Սարգիս Սևանցու փողոցների, Նալբանդյան փող. 40ա-65, Սայաթ-Նովա փող. 17-27, Նաիրյան փող. 168-187 համարների, Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի, […]
23:07 05.08.2019
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Օրը բավականին հագեցած էր, օգոստոս ամսվա համար խիստ տարբերվող։ Այսօր Արցախում մի քանի անգամ հնչեց «ազգային ինքնություն» արտահայտությունը, ինչը, ցավոք սրտի, բավարար չափով պարզաբանված ու բացված չէ մեր իրականության մեջ։ Փորձեմ ներկայացնել Հայկական ինքնության հիմքերը, որոնք, իմ ընկալմամբ, դարեր շարունակ, պահպանել և ամրացրել […]
22:49 05.08.2019
Oգոստոսի 5-ին` ժամը 20:48-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 5 մ սահել ձորակը և բռնկվել: Հրդեհը […]
21:59 05.08.2019
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման, ինչպես և հասարակական կարգի պահպանությանն ուղղված ուժեղացված ծառայությունները։ Այս համատեքստում օգոստոսի 4-ին Գեղարքունիքի ոստիկանները ստուգման են ենթարկել 200-ից ավելի տրանսպորտային միջոց, որոնց վարորդներն իրենց գործողություններով կասկածի տեղիք են տվել։ 55 վարորդ վարչական պատասխանատվության է ենթարկվել երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարելու համար։ Պահպանվող հատուկ […]
21:56 05.08.2019
«Արաբկիր» զբոսայգին, որն ավելի շատ հայտնի է որպես «Մալականի այգի», տասնամյակներ շարունակ եղել է արաբկիրցիների սիրելի զբոսավայրերից մեկը։ Վերջին շրջանում, սակայն, լինելով տարբեր վարձակալների և ենթավարձակալների տրամադրության տակ, զրկվել է խնամքից՝ կուտակելով բազմաթիվ խնդիրներ և առաջացնելով բնակիչների արդարացի զայրույթն ու դժգոհությունը։ Տևական և հետևողական բանակցությունների արդյունքում 50 տարով վարձակալության տրված Արաբկիրի ամենամեծ՝ մոտ 3 հա […]
20:51 05.08.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գրությամբ դիմել է վարչապետ Փաշինյանին և խնդրել տրամադրել իր երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ քննարկված գաղտնի զեկույցի օրինակը։ «Սիրելի՛ քաղաքացիներ, Գրությամբ դիմել եմ վարչապետ Փաշինյանին և խնդրել տրամադրել իր երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ քննարկված գաղտնի զեկույցի օրինակը, որը պատրաստվել […]
19:52 05.08.2019
Կյանքի 82-րդ տարում վախճանվեց ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը՝ մեծանուն հայագետ Մանուկ Աբեղյանի թոռը: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքից և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտից: Հասմիկ Աբեղյանի հոգեհանգիստը կկայանա օգոստոսի 9-ին` ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ օգոստոսի 10-ին Կորյունի 6 ա շենքից, […]
18:51 05.08.2019
Օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետություն ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը: Այցի շրջանակում նախատեսվում է հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպում-առանձնազրույցը:
18:45 05.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր […]
10:00 05.08.2019
Ֆրանսիացի մարզիկ և գյուտարար Ֆրենկի Զապատան առաջին անգամ ֆլայբորդով անցել է Լա Մանշի նեղուցը: 40-ամյա Զապատան 35 կմ տարածությունն անցել է 22 րոպեում: Ռեակտիվ շարժիչներով թռչող սարքն աշխատում է կերոսինով, որը լցված է օդաչուի ուսապարկում: Այն կարող է զարգացնել 200 կմ/ժ արագություն: Հուլիսի 25-ին Լա Մանշն անցնելու Զապատայի առաջին փորձն անհաջող էր եղել: Վայրէջքի ժամանակ […]
09:50 05.08.2019
Օգոստոսի 5-ին՝ ժամը 02:47-ին․ 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Չարենցավան-Կարենիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Ղ., ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի […]
09:41 05.08.2019
Օգոստոսի 3-5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևան, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում և Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 3 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
09:27 05.08.2019
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է. «Նախարարը տղերքի հետ…»:
09:14 05.08.2019
Ամերիկայի սաֆարի պարկերից փիղը փորձել է կնճիթով հանել Playboy-ի մոդելի լողազգեստը և մերկացրել է նրա կուրծքը։ Ականատեսներից մեկը տեսանկարահանել է։ Տեսանյութը հրապարակել է The Sun-ը։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ Ֆրանսիա Ջեյմսը լողազգեստով փղին է մոտեցել լուսանկարվելու համար։ Կադրերում երևում է, որ մոդելը մոտենում է կենդանուն և շոյում։ Այդ պահին փիղը կնճիթով հանում է կնոջ […]
09:02 05.08.2019
Երեկ՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում, Հրազդանի կիրճում հաստաբուն ծառն արմատից պոկվել և ընկել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 13 NA 777 համարանիշի ավտոմեքենայի վրա: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Աղբյուրի փոխանցմամբ՝ վնասված ավտոմեքենան ավտոշուկայում գնահատվում է մոտ 70-75 […]