TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+34.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Գեղարքունիքի ԲԿ-ներում ապօրինություններ են բացահայտվել

21:10 02.08.2019

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված մի շարք ապօրինությունների վերաբերյալ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզել են, որ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետի կինը նախկին մարզպետի՝ 2009 թվականի կարգադրությամբ, որպես վերստուգող է հրամանագրվել «Գավառ» բժշկական կենտրոնում, ինչպես և Լճափ, Ծովակ, Գանձակ համայնքներում […]

̰
Մեր նպատակն է, որպեսզի ստարտափը Հայաստանում լինի իշխող մտածողություն. Նիկոլ Փաշինյան

20:45 02.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Սևանա լճի ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին, որն անցկացվում է չորրորդ անգամ: Այն մեկնարկել է հուլիսի 28-ին: Վարչապետը ողջունելով միջոցառման մասնակիցներին` նշել է, որ ստարտափ գաղափարը շատ կարևոր է կառավարության համար: «Հաճախ են հարցնում, թե ինչ է ստարտափը, որը հաճախ են օգտագործում Հայաստանում: Կարևոր, […]

̰
Երևան-Սևան ճանապարհին գտնվող կամրջի տակ նախապես պայթուցիկ նյութ է տեղադրվել և Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր»-ի ընթացքի ժամանակ պայթեցվել․ ՔԿ

20:38 02.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ և 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի […]

̰
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է հարավարևելյան սահմանագոտի

19:50 02.08.2019

Օգոստոսի 1-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է օպերատիվ իրավիճակի և զորամասում ընթացող աշխատանքների մասին: ԶՈՒ ԳՇ պետը զրուցել է ուսումնական ստորաբաժանման կուրսանտների հետ, ովքեր ուսումնառության ավարտին, ըստ իրենց մասնագիտությունների, որպես սպա ծառայելու են զինված ուժերում, լսել […]

̰
Երևան-Սևան ճանապարհին պայթյունից վնասված մեքենան վարած անձը ձերբակալված է

19:43 02.08.2019

Հայտնաբերվել է Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից վնասված մեքենան վարած անձը: Նա ձերբակալված է: Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ […]

̰
Բացահայտվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք

18:10 02.08.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, անզիջում պայքար մղելով կոռուպցիոն բնույթի երևույթների դեմ և հետամուտ լինելով ՀՀ հանցավորության և կոռուպցիայի հակազդման՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացմանը, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իր շարքերում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և նախնական համաձայնությամբ շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների […]

̰
Փրկարարներն օձեր են հայտնաբերել

10:10 02.08.2019

Օգոստոսի 1-2-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Ջրվեժ, Պռոշյան գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ , 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Ծովազարդ գյուղի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ

09:54 02.08.2019

Օգոստոսի 2-ին` ժամը 00:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գետափ ավտոճանապարհին՝ Ծովազարդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գետափ ավտոճանապարհի մոտ 19-րդ կմ-ին «Mercedes […]

̰
Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնեցի ֆինանսավորել. Փաշինյան

09:49 02.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ սիրով համաձայնել է ֆինանսավորել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի առաջարկած գաղափարը։ «Աննան առաջարկեց այս գաղափարը, սիրով համաձայնվեցի ֆինանսավորել. սահմանամերձ գյուղերի 9-13 տարեկան շուրջ 700 երեխաներ այս օրերին այցելում են երևանյան այգիներ, զվարճանքի վայրեր, պիցերիաներ: Երեխաները գալիս են 50-60 հոգանոց խմբերով և մի ամբողջ օր անցկացնում […]

̰
Ջիգարխանյանը հիվանդությունից հետո առաջին անգամ թատերախմբի հավաք է անցկացրել

09:37 02.08.2019

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հիվանդությունից հետո առաջին անգամ վերադարձել է Մոսկվայի դրամատիկ թատրոն։ Նա  թատերախմբի հավաք է անցկացրել։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։ Հավաքի ժամանակ որոշվել են 24-րդ թատերաշրջանի անելիքներն ու ծրագրերը: ТАСС-ի փոխանցմամբ՝ ամբողջ թատերախումբը դուրս է եկել փողոց՝ նրան դիմավորելու։ Ջիգարխանյանը որպես դերասան ներգրավված չի լինի ներկայացումներում, սակայն մասնակցություն կունենա որպես գեղարվեստական […]

̰
Խորվաթիայում խանդի հողի վրա 6 մարդ է սպանվել․ նրանցից 4-ը երեխաներ են

09:24 02.08.2019

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 6 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հանցագործությունը կատարվել է խանդի հողի վրա։ Հանցագործը խանդել է նախկին կնոջը։ Նա կրակոցներ է արձակել նախկին կնոջ և սիրեցյալի ուղղությամբ, որից հետո փախել է անհայտ ուղղությամբ։ Որոշ տեղեկություններով՝ մահացածներից 4-ը երեխաներ են։ Հրաձգության ժամանակ […]

̰
Կոտայքի մարզում կինը կախվել է ծառից. ամուսինը տեսել է ու կտրել թելը

09:12 02.08.2019

Օգոստոսի 1-ին Կոտայքի մարզում կանխվել է հերթական ողբերգությունը։ Գառնի գյուղի տներից մեկի բակում 71-ամյա տանտիրուհին հակի թելով կախվել է ծառից։ Բարեբախտաբար, ամուսինը տեսել է ծառից կախված կնոջն ու կտրել հակի թելը։ Հարևանները վրա են հասել ու անգիտակից կնոջը տեղափոխել գյուղում գտնվող բուժհաստատություն, այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Կնոջ հսկում են բժիշկները, որոնք պայքարում […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 7 մարզերում

09:00 02.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Նորքի 1, 5, 8 փողոցների սեփական տները, «Արթուր» ՍՊ ընկերությունը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 1-ին զանգ՝. Նանսենի փ. 1Ա, 1, 3, 5, 5/1, 5/2, 5/3, 7 շենքերը, Սաֆարյան փ. 2, 4 […]

̰
Տավուշում պապը հարվածել է թոռանը. 14–ամյա աղջկան հիվանդանոց են տեղափոխել

08:38 02.08.2019

Արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Sputnik Արմենայի տեղեկություններով՝ գրեթե անգիտակից վիճակում Նոյեմբերյանի հիվանդանոց է տեղափոխվել հենց Նոյեմբերյանում ապրող 14-ամյա մի աղջիկ։ Բժիշկներն ախտորոշել են նևրոտիկ ռեակցիա։ Ըստ քաղաքում շրջանառվող տեղեկությունների՝ անչափահասը հիվանդանոց է տեղափոխվել տանը տեղի ունեցած միջադեպից հետո, որի ընթացքում պապը հարվածել է թոռնուհուն, ինչի հետևանքով աղջիկը ուշագնաց է եղել։ Տեղի իրավապահները […]

̰
Բանգկոկում պայթյունների շարք է իրականացվել. կան տուժածներ

08:27 02.08.2019

Բանգկոկի կենտրոնական շրջաններում 7 պայթյուն է որոտացել։ Այդ մասին հաղորդում է Nation TV հեռուստաալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ առայժմ հայտնի է միայն 2 տուժածի մասին։ Սկզզբում 3 պայթյուն է որոտացել Պրատու Նամ շրջանում տեղի ժամանակով 5:00-ին (Երևանի ժամանակով 00:00-ին)։ Ինքնաշեն պայթուցիկը թաքնված է եղել չոր տերևների մեջ, որի հետևանքով քաղաքապետարանի 2 աշխատակից է տուժել։ Հաջորդ երկու պայթյուններն […]

̰
Կոտայքի մարզում 41-ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել ծիրանի առևտրով զբաղվողին

00:09 02.08.2019

Հուլիսի 31-ին` ժամը 17։00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 41-ամյա Լ. Մ-ն, իր վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AՍ 568 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Պռոշյան գյուղի բնակիչ՝ 41-ամյա Ս. Պ.-ին։ Shamshyan-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածը, որը նշված վայրում զբաղվում էր ծիրանի առուվաճառքով, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Աղբյուրի հաղորդմամբ՝ […]

̰
Քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից

00:00 02.08.2019

Օգոստոսի 1-ին` ժամը 21:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա նկատել են հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացու, ով ինքնասպանություն գործելու մտադրություն է հայտնել. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Հոգեբանական խորհրդատվության գծով […]

̰
Սոչիի օդանավակայանից հերքել են լուրերը՝ հայկական ազգանունով աշխատակիցներին աշխատանքից ազատում են

23:23 01.08.2019

Սոչիի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հերքել է լուրերը՝ օդանավակայանի հայկական ազգանունով աշխատակիցներին աշխատանքից հեռացնում են։ «Սոչիի միջազգային օդանավակայանը, ի պատասխան ԶԼՄ-ներում տարածված լուրերի, հայտարարում է, որ ընկերության կադրային քաղաքականությունը համապատասխանում է ՌԴ օրենսդրության բոլոր նորմերին և պահանջներին: Օդանավակայանի աշխատակիցների կազմը բազմազգ է, և մենք դա անվիճելի առավելություն ենք համարում: Կադրային որոշումները կայացվում են՝ միշտ հիմնվելով […]

̰
̰
«Փյունիկը» չհաղթեց, բայց դուրս եկավ հաջորդ փուլ

23:04 01.08.2019

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» հյուրընկալվել էր չեխական «Յաբլոնեցին»: Թիմերի միջև առաջին խաղը կայացել էր Գյումրիում, «Փյունիկը» հաղթել էր 2-1 հաշվով: Պատասխան խաղը բավականին լարված է ընթացել: Հանդիպման վերջնամասում երկու թիմերն էլ մնացել են 10 հոգով: Չնայած գոլային հնարավորություններին՝ թե՛ չեխական, թե՛ հայաստանյան ակումբին չի հաջողվել գոլի հեղինակ դառնալ: 0-0 հաշիվը ձեռնտու էր Երևանի […]

̰
Ստեփանակերտում նույնպես 3D հետիոտնային անցում են գծել

22:48 01.08.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի փորձից ոգեշնչված՝ Ստեփանակերտում հետիոտնային գծանշման փորձ են կիրառել: «Երևանի փորձից ոգեշնչված՝ Ստեփանակերտի գործընկերները կենտրոնական Վազգեն Սարգսյանի փողոցում կիրառել են 3D հետիոտնային գծանշման փորձը։ Ու առաջին անցում ստեփանակերտցիների մոտ ավելի լավ է ստացվել, քան երևանցիների (առաջին անգամ չէ, որ էդպես է:) )։ […]

̰
̰
Վանում 2750 տարվա վաղեմության գերեզմաններ են հայտնաբերվել

21:54 01.08.2019

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Վանի Չավուշթեփե բերդում (հայկական անվանումներով Սարդուրիխինիլի կամ Հայկաբերդ) իրականացվում են հնագիտական պեղումներ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Ըստ պեղումների աշխատանքը գլխավորող թուրք պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուի՝ 2750 տարվա վաղեմություն ունեցող գերեզմանները բացահայտում են  թաղումն իրականացնելու չորս տարբեր ձև, որոնք կիրառվել են ուրարտական շրջանում։ Առաջինը՝ դիակիզումից հետո մոխիրը կճուճի մեջ դնելով թաղելու […]

̰
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա կինը հայտնաբերվել է

21:27 01.08.2019

Ոստիկանության ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում օգոստոսի 1-ին` ժամը 12:00-ի սահմաններում, Լիդա Բաղդասարյանը հայտնաբերվել է Երևան-Երասխ ճանապարհին` Տափերական գյուղի դաշտամիջյան հատվածում ու հանձնվել հարազատներին:

̰
̰
Ավստրալիայում ձևավորվել է Արցախի հետ բարեկամության շրջանակ

20:58 01.08.2019

Սիդնեյում օգոստոսի 1-ին տեղի է ունեցել Արցախի պատվիրակության անդամների հանդիպումը հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, որ ժամանակ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը հայտարարել է Ավստրալիայում Արցախի հետ բարեկամական շրջանակի ստեղծման մասին։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ելույթներով հանդես են եկել պատվիրակության ղեկավար, Արտաքին գործերի նախարար […]

̰
Քարաթափման վտանգ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

20:30 01.08.2019

Օգոստոսի 1-ին՝ ժամը 12:39-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 355-րդ կմ-ին հարակից սարալանջում առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը և Մեղրիի ՃՇՇ-ի աշխատակիցների հետ իրականացրել արհեստական քարաթափում (մոտ 7 խմ):

̰
̰
Սպիտակի ոլորաններում գյուղմթերքով բարձված մեքենան բախվել է պարսպի. վարորդը տեղում մահացել է

10:11 01.08.2019

Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ ժամը 07։40-ի սահմաններում Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 64-ամյա Խոսրով Առաքելյանը իր վարած Opel մակնիշի 35 UT 232 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պարսպին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ […]

̰
Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նշանակվել է Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն

09:59 01.08.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ազատվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրենի պաշտոնից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հայրապետական նույն տնօրինությամբ Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն է նշանակվել Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

̰
BACK_TO_TOP