08:51 05.08.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Նոր-Նորքի 1, 5, 8 փողոցների սեփական տները, «Արթուր» ՍՊ ընկերությունները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 34 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-16:00 Խորենացի փ. 164-183, 211 սեփական տները, Սասունցի […]
08:43 05.08.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ ընտանիքով Դսեղում է։ Նկարին կից գրել է. «Հիասքանչ ընտանիքիս հետ ճամփորդում եմ մեր հիասքանչ երկրում»:
08:18 05.08.2019
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Մեքենան մեծ արագությամբ հայտնվել է ճանապարհի հանդիպակած գոտում, որտեղ բախվել է այլ ավտոմեքենաների, ինչի հետևանքով պայթյուն է որոտացել։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։ Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Կահիրեի Ուռուցքաբանության ինստիտուտի մոտ։ Պայթել է մեքենաներից մեկում տեղադրված թթվածնային բալոնը։ Կրակը մեկուսացվել է, երթևեկությունը վերականգնված է։ […]
23:59 04.08.2019
Չիկագոյի զբոսայգիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է 7 հոգի։ Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 1:20-ի սահմաններում։ Անհայտ անձը կրակ է բացել սև Chevrolet Camaro-ից, հաղորդել է NBC-ն՝ հղում անելով իրավապահներին։ Սա 1 օրում 3-րդ ահաբեկչությունն է ԱՄՆ-ում։ Իրավապահները ձերբակալել են հանցագործին, որը 21-ամյա Պատրիկ Քրուիզիոսն է։ Հարձակումից առաջ նա Twitter-ում […]
23:37 04.08.2019
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Մարտի 1»-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանի ազատ արձակմանը․ «Այսօր ազատ է արձակվել 2008թ. ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը, ով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ մարտի 1-ի […]
23:23 04.08.2019
Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղի սկզբնամասում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նորաբաց գյուղի սկզբնամասում այրվում է վագոն-տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել` 20:30-ին: Այրվել են վագոն-տնակն ամբողջությամբ (մոտ 18 քմ) և մոտ 3000 […]
22:43 04.08.2019
Բաքվի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Ադրբեջանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ «ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Բաքվի Ղարադաղի շրջանում գտնվող «Սադարակ» առևտրի կենտրոնի տարածքում հրդեհ է բռնկվել։ Փրկարարները դեպքի վայր են մեկնել»,- հաղորդում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից։ Ներկայումս հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Տուժածների մասին տեղեկություններ […]
21:53 04.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ։ Ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Խոր ցավով տեղեկացա ամերիկահայ ականավոր գիտնական, Հայոց ցեղասպանության պատմաբան և Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր Վահագն Տատրյանի մահվան մասին։ Անգնահատելի է պրոֆեսոր Տատրյանի գիտական վաստակը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում։ Որպես համեմատական ցեղասպանագիտության հիմնադիր՝ […]
21:39 04.08.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա էլ Նորքի բարձունքն է այրվում։ 2017թ և 2018թ ամառները Երևանում անհամեմատ ավելի շոգ էին, բայց նման հրդեհներ չկային։ Տարօրինակ է…»։ Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 4-ին` ժամը 20:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում հրդեհ է բռնկվել. […]
21:15 04.08.2019
Օգոստոսի 4-ին` ժամը 20:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում հրդեհ է բռնկվել. այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 20:45-ին հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական […]
20:40 04.08.2019
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ վաղը Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հավաքի հետ կապված: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Հակահեղափոխական տարրերը Արցախում այսօր կրկին փնտրտուքների մեջ են: Իրենց քթից այն կողմ իշխանություն չտեսնող, իշխանական աթոռներին սոսնձվածները իրենց հակահեղափոխական շրջապատը թողած, փորձ են անում հակահեղափոխություն փնտրել այնտեղ, որտեղ միայն ազգայինն է […]
20:30 04.08.2019
Օգոստոսի 4-ին` ժամը 15:43-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 15:38-ի սահմաններում թիվ 1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրահեղձվող քաղաքացու: Ջրափրկարարները Մ.Բ.-ին (ծնված 2003 թ.) դուրս են բերել ափ և տեղափոխել թիվ 1 հանրային լողափի բուժկետ:
19:55 04.08.2019
Օգոստոսի 4-ին` ժամը 14:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 6ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Հ.Ա.-ի (ծնված 1937 թ.) դին:
19:09 04.08.2019
«Մարտի 1»-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը ազատ է արձակվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից: Այսօր լրացել է Պետրոսյանի 2-ամսյա կալանքի ժամկետը, որ սահմանվել էր դատարանի կողմից՝ ՀՔԾ քննիչի միջնորդության հիման վրա։ ՀՔԾ-ի կողմից կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել։ Հիշեցնենք, որ Պետրոսյանին մեղադրանքն առաջադրվել է մարտի 1-ի […]
18:34 04.08.2019
Օգոստոսի 4-ին մամուլում տարածվել էր օգոստոսի 3-ին ձերբակալված Աբովյանի 54-ամյա մի բնակչի փաստաբանի հայտարարությունը, ըստ որի՝ «ձերբակալվել և Կոտայքի մարզային ոստիկանության բաժանմունքում ծեծի է ենթարկվել ԱԺ նախկին պատգամավորներից մեկի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը՝ Քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով»: «Համացանցում հրապարակվել են նաև ձերբակալվածի մարմնի տարբեր մասերի լուսանկարներ, որոնցում երևում են կարմրավուն հետքեր։ Տեղեկացնենք, […]
17:40 04.08.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 4-ին՝ ժամը 14։05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչը դուրս է եկել տնից (երկու օր է) և չի վերադարձել: Հրազդան գետում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով անհրաժեշտ են ջրափրկարարներ և նավակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել […]
17:23 04.08.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ճանաչված գիտնական, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Զորյան հաստատության՝ Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ, որում ասված է. «Խոր վշտով տեղեկացա ճանաչված գիտնական, հայոց ցեղասպանության նշանավոր հետազոտող, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Զորյան հաստատության՝ Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն Վահագն […]
09:24 03.08.2019
Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 2-ի ցերեկը, 3-7-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2, 3-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10, մյուս շրջաններում` 5-6 […]
08:54 03.08.2019
Ոստիկանությունը շարունակում է համագործակցված պայքարը ուսումնական հաստատություններում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ բացահայտելու ուղղությամբ։ ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացվածօպերատիվ տվյալների համաձայն՝ Հաղարծինի միջնակարգ դպրոցի տնօրենը թույլ է տվել մի շարք չարաշահումներ։ Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով Տավուշի մարզային վարչության ու Դիլիջանի բաժնի աշխատակիցների հետ, փաստական տվյալներ են ձեռք […]
08:42 03.08.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Նոր-Նորքի 1, 5, 8 փողոցների սեփական տները, «Արթուր» ՍՊ ընկերությունները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 34 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-16:00 Խորենացի փ. 164-183, 211 սեփական տները, Սասունցի […]
08:15 03.08.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունն ու իրավական կարգավիճակը փոխող արձանագրությունները։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Արձանագրություններից մեկը ստորագրվել է 2018-ի նոյեմբերի 8-ին Աստանայում՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարների կողմից և նախատեսում է, որ Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվում են ՀԱՊԿ պետությունների կամ կառավարությունների ղեկավարները, եթե […]
23:59 02.08.2019
Ջրային կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ այսօր մաքրված Հրազդան գետի տարածքում` Սիս համայնքից եկող բաց դրենաժային ցանցում, Սիս-Նորամարգ- Ռանչպար համայնքների խաչմերուկում՝ կամրջի տակ, աղբի իսկական պահեստ է հայտնաբերվել։ «Աղբի կուտակմանը նպաստում է նաև «Նաիրիտ» գործարանից եկող և դրենաժին հատվող խոշոր տրամաչափի չգործող խողովակը։ Իսկ կուտակված աղբի մեջ գերակշիռը ձկնաբուծարաններից եկող ճարպոտ թափոններն են, որոնք էլ, իդեպ, […]
23:44 02.08.2019
Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ 35-ամյա Հարություն Մ.-ն, իր վարած Վազ 2106 մակնիշի 34 OF 907 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի Սասունիկ գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված միջին տարիքի տղամարդու։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Աշտարակի […]
23:15 02.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Սևանա լճի ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին։
23:02 02.08.2019
Երեկ` օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 204 կմ հատվածում՝ Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհի հատման խաչմերուկում, բախվել են Քաջարան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Վ. Հ-ի վարած Lexus մակնիշի 07 PT 707 համարանիշի և Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Հ.Հ-ի վարած Ваз 2106 մակնիշի 35 DA 462 համարանիշի ավտոմեքենաները։ SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ […]
22:54 02.08.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 2-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Լոռու մարզի Շնող գյուղ տանող ավտոճանապարհն արհեստական քարաթափման պատճառով փակ է, իրականացվում են աշխատանքներ: Այլընտրանքային է Թեղուտ գյուղի ավտոճանապարհը: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն […]
22:46 02.08.2019
Քիչ առաջ «Արարատ» կոնյակի գործարանի մոտ խոշոր վթար է տեղի ունեցել։ SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ բախվել են Porsche Cayenne-ը և Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան։ Դեպքի վայր են ժամանել Շտապօգնության աշխատակիցները, որոնք տեղում օգնություն են ցուցաբերել Porsche Cayenne-ի ուղևորին։ Մանրամասները՝ տեսանյութում։