TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+34.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ․ ԱԱԾ

09:49 01.08.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ապօրինի միգրացիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Իրաքի Հանրապետությունում բնակվող մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ տարածքով տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, կազմակերպել են Իրաքի մի […]

̰
Ամերիկահայ լրագրողը 3-րդ անգամ արժանացել է «Էմմի» մրցանակի

09:30 01.08.2019

Միացյալ Նահանգներում բնակվող անկախ լրագրող Փիթեր Մուրսուլյանը երրորդ անգամ դարձել է Los Angeles Area Emmy Awards մրցանակի դափնեկիր: Asbarez-ի հաղորդմամբ՝ մրցանակն ամերիկահայ լրագրողը ստացել է ամերիկյան PBS հեռուստաալիքով 2018-ի մայիսին ցուցադրվող Holocaust Soliloquy («Մենախոսություն Հոլոքոստի մասին») վավերագրական ֆիլմի համար։ «Պապս Հայոց ցեղասպանությունից փրկվածներից մեկն է եղել։ Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ ողջ կյանքի ընթացքում […]

̰
ԱՄՆ-ի հետախուզությունը տեղեկություն է ստացել Ուսամա բեն Լադենի որդու մահվան վերաբերյալ

09:17 01.08.2019

ԱՄՆ-ի հետախուզությունը տեղեկություն է ստացել Համզա բեն Լադենի՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդու մահվան վերաբերյալ։ Առայժմ ԱՄՆ իշխանությունները չեն մեկնաբանում նրա մահվան մասին լուրերը։ Չի նշվում նաև թե որտեղ և ինչպես է մահացել բեն Լադենի որդին, և արդյոք ԱՄՆ հատուկ ծառայությունները առնչություն ունեն դրա հետ, թե ոչ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը 1 մլն […]

̰
Հուրգադայի խայտառակ դեպքից հետո ՏՄՊՊՀ–ն ստուգումներ է սկսել տուրիստական կազմակերպություններում․ «Ժողովուրդ»

09:03 01.08.2019

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հուգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսի օդանավակայանում թողնելու խայտառակ դեպքից հետո Հայաստանում գործող տուրիստական կազմակերպությունները հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում: ՏՄՄՊՊՀ-ից օրաթերթին հայտնեցին, որ իրենք սկսել են ուսումնասիրություններ իրականացնել տուրընկերություններում: Ի դեպ, քաղաքացիներին նման իրավիճակում գցած «Էյ ընդ Ար տուր» ընկերությունում այս ընթացքում ևս […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 2 մարզերում

08:52 01.08.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Մուսայելյան փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բաղրամյան պող. 49, 53, 59, 59 գ, 65/2, 69, 71, 75, 77, 79, 79ա, 85 շենքերը և 57-67 սեփական տները, Բաղրամյան պող. 3-րդ նրբ․ […]

̰
Արտառոց դեպք Գեղարքունիքում. տղամարդուն դանակահարել է կրտսեր եղբայրը

08:27 01.08.2019

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Գավառում ապրող 40-ամյա մի տղամարդ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով տեղափոխվել է Գավառի հիվանդանոց։ Վնասվածքները եղել են մարմնի տարբեր մասերին, այդ թվում` կրծքավանդակին ու որովայնին։ Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։ Ըստ Գավառում շրջանառվող որոշ տեղեկությունների` 40-ամյա տղամարդուն դանակի մի քանի հարվածներ է հասցրել նրա կրտսեր եղբայրը։ […]

̰
Ռոբերտ Ղուկասյանը կնշանակվի վարչապետի խորհրդական

22:43 31.07.2019

Արձակուրդում գտնվող վարչապետն ամփոփել է այսօրվա շրջագայության արդյունքները։  Ազատ ժամանակն օգտագործելով՝ Նիկոլ Փաշինյանը  այցելել էր Գեղարքունիքի մարզի երկու համայնքներ՝ Կալավան և Դպրաբակ: Կալավանը վերջին տարիներին վերածվել է զբոսաշրջային կենտրոնի: Այստեղ տարեկան ընդունում են մոտ 2 հազար զբոսաշրջիկների։ 2020-ին ակնկալում են զբոսաշրջիկների թիվը հասցնել 10 հազարի։ Վարչապետը զրուցել է այդ ծրագրի հեղինակ Ռոբերտ Ղուկասյանի հետ, այնուհետ […]

̰
Ուժեղացված ծառայություն Սյունիքում․ հայտնաբերվել է հետախուզվող, բացահայտվել՝ հանցագործություն

22:33 31.07.2019

Հուլիսի 29-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ Ուժեղացված ծառայության ընթացքում Գորիսի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք։ Նրանք բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 3խմ փայտանյութով բեռնված «Գազ-52» մակնիշի ավտոմեքենա, որի 55-ամյա վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեղրիի […]

̰
Հալեպում բնակելի շրջաններ են հրթիռակոծվել․ երեխա է զոհվել, կան վիրավորներ

22:05 31.07.2019

Հալեպն այսօր հերթական անգամ ահաբեկիչների հրթիռակոծման թիրախ է դարձել: SHANTNEWS․am-ի աղբյուրի հաղորդմամբ` ահաբեկիչները հարվածել են բնակելի շրջաններին։ Հրթիռների թիրախ է դարձել վարժարաններից մեկը: Զոհվել է մեկ երեխա, իսկ վեցը ծանր վնասվածքներ են ստացել։  

̰
Դժբախտ դեպք Երևանում. ՀԷՑ–ի աշխատակցին մահացած են հայտնաբերել մեքենայում

22:02 31.07.2019

Երևանում դժբախտ դեպք է գրանցվել: Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր մի տղամարդ զանգահարել է ոստիկանություն ու հայտնել, որ Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտ կայանած մեքենայի սրահում տղամարդ կա, որը կարծես մահացել է: Ահազանգով մեկնած իրավապահները պարզել են, որ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի սրահում մահացած տղամարդն ապրում էր Երևանում, 60 տարեկան էր: Իրավապահները նրա մարմնին բռնության հետքեր չեն հայտնաբերել և […]

̰
Խաղաղապահների հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան

20:15 31.07.2019

Խաղաղապահ ուժերի բրիգադի հերթական զորախումբն օրերս մեկնել է Աֆղանստան: Հայ զինծառայողները խաղաղապահ առաքելություն կիրականացնեն Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում: Մինչ մեկնումը զորամիավորման հրամանատարությունը հրահանգավորել է անձնակազմին առաքելության առանձնահատկությունների վերաբերյալ և մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն:

̰
Հայկ Մարությանը ցավակցական ուղերձ է հղել Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ

20:08 31.07.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Խոր վշտով ընդունեցի հայ թատերարվեստի վարպետ Երվանդ Ղազանչյանի մահվան լուրը: Նշանավոր թատերական ընտանիքի ավագ ներկայացուցիչը, Երեւանի պատվավոր քաղաքացին հեռացավ մեզանից՝ մեր քաղաքին կտակելով հարուստ մշակութային ժառանգություն: Նրա բազմաթիվ […]

̰
Լոռու Հարթագյուղ և Գոգարան համայնքներում կատարված ապօրինությունները բացահայտվել են

19:53 31.07.2019

Օրերս Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարի թույլ տված չարաշահումների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի աշխատակիցների հետ, ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Նախնական տվյալներով՝ […]

̰
Ողբերգական վթար Լոռու մարզում. հղի կինը կորցրել է 8 ամսական պտուղը

18:45 31.07.2019

Այսօր՝ հուլիսի 31-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արդվի գյուղի բնակիչ, 36-ամյա Սերյոժա Վերանյանն իր վարած Volkswagen Vento մակնիշի 35 OQ 119 համարանիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե հենապատին։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ վարորդի համագյուղացի, 31-ամյա […]

̰
Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Բակո Սահակյանի հետ

18:18 31.07.2019

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հուլիսի 31-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Մարդու իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից: Միջազգային իրավապաշտպան կառույցները պետք է ընդունեն այս սկզբունքը: Արցախում էլ են բնակվում մարդիկ՝ կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցողներ, […]

̰
Բացահայտվել են ՔԿՀ-ների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու մի շարք դեպքեր

10:00 31.07.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին  ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու մի շարք դեպքեր։ Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ի տեղամասի պետը կալանավորին թույլատրելով օգտվել բջջային հեռախոսից, […]

̰
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը զգուշացնում է

09:49 31.07.2019

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլորին՝ ՉՕԳՏՎԵԼ «ԳԼԱՁՈՐ ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-Ի, «ՋԵՐՄՈՒԿ-3 ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-Ի, «ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ԿՅԱՆՔ» ԱՌՈՂՋԱՐԱՆ ՍՊԸ-Ի և «ԱՐԱՐԱՏ» ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆ ՓԲԸ-Ի չափիչ սարքավորումներով մատուցվող ծառայություններից, որոնց չափումների արդյունքները օգտագործվում են առողջապահության բնագավառում, քանի որ ՀՀ կառավարության 2016թ-ի փետրվարի 11-ի № 113-Ն որոշմամբ սահմանված՝ այդ չափիչ սարքավորումները օրենքով սահմանված […]

̰
Տիգրան Մեծի պողոտայում 3 մեքենաներ են բախվել․ կա տուժած

09:24 31.07.2019

Հուլիսի 31-ին՝ ժամը 01։58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 3 ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 10 հասցեում գտնվող «Երևան […]

̰
«Երբ դու Հայաստանի նման կայունության կղզի ես, դա ձեռնտու է բոլորին». Զ․Մնացականյան․ «Ամերիկայի ձայնը»

09:12 31.07.2019

Հայաստանը շարունակելու է հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի, Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ, Գերմանական մարշալ հիմնադրամի ավագ փորձագետ Ջոնաթան Կացին հայտնել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսին Վաշինգտոնի այցի ընթացքում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։ «Մեզ համար կարևորագույն մարտահրավերն է, կարևորագույն առաջնահերթությունը՝ հստակ նշել, որ Հայաստանի «Թավշյա Հեղափոխությունը» բացարձակապես ներքին իրադարձություն էր», – Գերմանական մարշալ հիմնադրամի կայքում հրապարակված […]

̰
Ըմբշամարտիկ Լյովա Գևորգյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ Պատանեկան ԱԱ

08:59 31.07.2019

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ 92 կգ քաշային, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Լյովա Խաչատրյանը 2 հաղթանակ տոնելուց հետո կիսաեզրափակչում 3։6 հաշվով զիջեց իրանցի Սոհեյլ Սինգանիին։ Բրոնզե մեդալին մոտ էր նաև 110 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, որը փոքր եզրափակչում պարտվեց թուրք ըմբիշին։

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 3 մարզերում

08:49 31.07.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Բրյուսովի, Արգիշտիի, Գրիգոր Լուսավորչի փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Գլենդել Հիլզ» թաղամասը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Գարուն» կարի արտադրամասը, «Նոյ» գինու-կոնյակի գործարանը, Երևանի ոսկերչական գործարանը, Մայրաքաղաքային գունդը, «Մետրոպոլ» հյուրանոցը, Պոպովի փողոցի […]

̰
Կերչում 2-ամյա երեխան 5-րդ հարկից ընկել է և ողջ մնացել

08:25 31.07.2019

Կերչում երեխան ընկել է 5-րդ հարկից, որից հետո նրան ծանր վիճակում հոսպիտալացրել են, հաղորդում է Ղրիմի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 2017 թ․ ծնված երեխան կարճ ժամանակով մենակ է մնացել բնակարանում և բարձրացել է պատուհանագոգի վրա։ Պատուհանը բաց է եղել, և երեխան ընկել է 5-րդ հարկից։ Գերատեսչության տվյալներով՝ երեխայի վիճակը ծանր է։ Դեպքի առնչնությամբ […]

̰
Երևանում 21-ամյա կին է մահացել. նրա հղիությունն ընդհատել էին օրեր առաջ

08:13 31.07.2019

Երեկ՝ հուլիսի 30-ին, Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է 21-ամյա մի կին։ Նա ապրում էր Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` կինը մոտ 7-8 ամսեկան հղի վիճակում մայրաքաղաք էր տեղափոխվել հուլիսի 22-ին։ Պտուղը հեռացվել էր, իսկ երիտասարդ կինը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն`շնչառական անբավարարության դեմ բուժում ստանալու համար։ Ցավոք, հոսպիտալացվելուց յոթ օր անց նա մահացավ։ […]

̰ ̰
ՄԻՊ-ը չհայտարարված այցեր է իրականացրել Շիրակի և Արագածոտնի մարզերի ազատազրկման վայրեր

23:54 30.07.2019

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այցեր է իրականացրել Շիրակի և Արագածոտնի մարզերի ազատությունից զրկման վայրեր: Մասնավորապես, այցեր են իրականացվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, Արթիկի, Գյումրու և Թալինի ձերբակալվածների պահման վայրեր և ոստիկանության բաժիններ, Գյումրու հոգեկան առողջության կենտրոն: Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ուսումնասիրվել են ազատությունից զրկված […]

̰
Վահան գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

23:48 30.07.2019

Հուլիսի 30-ին՝ ժամը 18:00-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։21-ին, մարվել` 18։45-ին։ Վահան գյուղի թիվ 23 փողոցում մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 6 քմ)։

̰ ̰
Արթուր Բաղդասարյանը դադարեցնում է պաշտոնավարումը

22:25 30.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ օգոստոսի 1-ից դադարեցնում է պաշտոնավարումը։ «Հարգելի գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ օգոստոսի մեկից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի պաշտոնում: Շտապեմ հավելել, […]

̰
Արդյոք ճանապարհների շինարարության, նորոգման աշխատանքների գնումներն օրինական են. ՊՎԾ-ն ուսումնասիրություն կանցկացնի

22:10 30.07.2019

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Կարևորի մասին ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում 2019 թվականի համար նախատեսված ՀՀ ճանապարհների շինարարության, նորոգման և հիմնանորոգման աշխատանքների գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ։ Բոլոր այն կազմակերպությունները, ովքեր երբևէ առնչվել են խնդրո առարկա գնման գործընթացներին և տուժել ցուցաբերած խտրական վերաբերմունքից, կարող են դիմել ՊՎԾ՝ գրելով նամակ [email protected] […]

̰
Երևանի աղբահանության համայնքային հիմնարկի համար պատվիրված ևս 2 աղբատար հասավ Երևան

22:08 30.07.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի աղբահանության համայնքային հիմնարկի համար պատվիրված ևս երկու աղբատար հասավ Երևան։ «Այս շաբաթվանից արդեն կազմակերպության 12 մեքենա կզբաղվի քաղաքի մաքրմամբ: Համալրումը շարունակվում է»,- գրել է նա:

̰
BACK_TO_TOP