12:09 28.07.2019
ԱՄՆ-ի հետախույզ-ինքնաթիռները ներխուժել են Վենեսուելայի օդային տարածք։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են Վենեսուելայի զինված ուժերը։ Կարակասում ընդգծել են, որ ԱՄՆ-ն այդպիսով խախտում է միջազգային պայմանագրերը, ինչպես նաև սպառնալիքի է տակ է դնում ավիացիոն անվտանգությունը։ Նմանատիպ մի դեպք եղել է նաև հուլիսի 19-ին։ Այն ժամանակ EP-3 Aries ամերիկյան հետախույզ-ինքնաթիռին հետապնդել է Վենեսուելայի ռազմաօդային ուժերի […]
11:50 28.07.2019
Ակուստիկ գրոհը, որից 2017-ին դժգոհում էին Կուբայում Ամերիկայի դեսպանատան աշխատակիցները, փոփոխություններ է առաջացրել նրանց ուղեղներում։ Այս մասին գրում է The New York Post-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտին։ Փենսիլվանիայի համալսարանում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ ուսումնասիրել են Կուբայից վերադարձած դիվանագետների ուղեղները և համեմատել հետազոտությանը մասնակից 48 անձանց ուղեղների հետ։ Արդյունքում ահռելի տարբերություն է նկատվել։ Դիվանագետների գլխուղեղի կառուցվածքում և ֆունկցիոնալ կապերում […]
11:33 28.07.2019
Հուլիսի 28-ին՝ ժամը 01:08-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրևանդի փողոցի թիվ 1 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Honda (վարորդ՝ Տ.Կ., ծնված 1986 թ.) և Volkswagen (վարորդ՝ Ա.Ն.) մակնիշների ավտոմեքենաները: […]
11:17 28.07.2019
Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը հաղթահարել են 16 կմ ճանապարհը՝ Հանրապետության հրապարակից հասնելով Մասիս քաղաք։ Մասիսում նրանք նշել են Վարդավառը։ Հեծանվաերթից հետո լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ Մասիս մտնող ճանապարհը կնորոգվի։
10:57 28.07.2019
Հուլիսի 27-ին` ժամը 18:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չայկովսկու փողոցի թիվ 34 շենքի բակում ծառը թեքվել և մասամբ ընկել է կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառը մասամբ կոտրվել է և ընկել կայանած «Toyota RAV4» մակնիշի […]
10:42 28.07.2019
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի մանկական խաղահրապարակներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Newsday-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Միջադեպի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել։ Վիրավորները հոսպիտալացվել են, նրանցից մի քանիսը ծանր վիճակում են։ Կատարվածի հանգամանքները ճշտվում են։ Ոստիկանները գտել են հանցագործության գործիք հանդիսացող զենքը, որոնողական աշխատանքներ են տարվում՝ հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ։
10:18 28.07.2019
Հուլիսի 27-ին` ժամը 18:30-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 82 շենքի վերելակը պոկվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ազատամարտիկների փողոցի թիվ […]
09:57 28.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել հեծանվաերթի մեկնարկից առաջ և կից գրել․ «Զբաղվե՛ք առողջ ապրելակերպով, վե՛րջ տվեք վնասակար սովորություններին»: Հեծանվաերթին մասնակցում են մոտ 100 հեծանվորդներ, որոնց թվում է Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը։ Երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից։ Վերջնակետը Մասիս քաղաքն […]
23:59 27.07.2019
Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 206 կմ հատվածում, բախվել են 22-ամյա Արման Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 34 DM 259 համարանիշի և 54-ամյա Սամվել Իսախանյանի վարած Mercedes G-500 մակնիշի 77 VN 777 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Mercedes G-500-ը կողաշրջվել է, իսկ վարորդ Ս. Ի․-ն, […]
23:44 27.07.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պոկված վերելակը բնակելի շենքում չէ, այն գտնվում է սրճարանի շենքում։ «ԿԱՐԵՎՈՐ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 18:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի վերելակը պոկվել է, կան տուժածներ։ Տեղեկացնում եմ, որ ՎԵՐԵԼԱԿԸ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔՈՒՄ ՉԷ, այն գտնվում […]
23:04 27.07.2019
Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են հատուկ ջոկատայինների գործողությունները։ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության տվյալներով` ձերբակալվածների թիվը գերազանցել է 1000-ը։ Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ և քաղաքի այլ հատվածներում բողոքի զանգվածային ակցիաներ են։ Ցուցարարները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում չխոչընդոտել անկախ թեկնածուների գրանցումը:
22:33 27.07.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ «Հուլիսի 27-ին` ժամը 12:40-ին. Սյունիքի մարզի Տաթև գյուղում «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, 16-ամյա քաղաքացին ընկել է ձորը (մոտ 20 մ)։ Վերջինս այնտեղ էր գնացել էքսկուրսիայի։ Փրկարարները նրան դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ […]
22:02 27.07.2019
Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ նախատեսված բողոքի ցույցին ընդառաջ բերման ենթարկվածների թիվը հասել է 779-ի։ «Տրուբնայա» հրապարակը ոստիկանները շրջափակել են, ակցիայի մասնակիցներին հեռացնում են։ Այն բանից հետո, երբ ակցիայի մասնակից ուսանողը հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոյին, իրավապահները նրա ձեռքերը ոլորեցին և բերման ենթարկեցին։ Ցուցարարները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում չխոչընդոտել անկախ թեկնածուների գրանցումը:
21:31 27.07.2019
Հուլիսի 27-ին՝ ժամը 20:46-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի 4/1 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
21:25 27.07.2019
Հայ ականավոր գրող Կոստան Զարյանի ժառանգները Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին են նվիրել գրողի ձեռագրերի արխիվը։ Այս մասին նշված է Մատենադարանի ֆեյսբուքյան էջում։ «Հուլիսի 24-ին Կոստան Զարյանի ժառանգները Մաշտոցյան Մատենադարանին նվիրաբերեցին հայ ականավոր գրողի, բանաստեղծի, վիպասանի և արվեստաբանի ձեռագրերի արխիվը, ինչպես նաև իրենց հոր՝ ճարտարապետ Արմեն Զարյանի ճարտարապետության, քաղաքաշինության, արվեստի մասին տարբեր լեզուներով գրված, անտիպ ու […]
20:55 27.07.2019
Այսօր Վանաձորի բժշկական կենտրոն են այցելել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Քոչարյանը: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանի և Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Վանաձորի բժշկական կենտրոնում, տեղեկացել ընթացիկ աշխատանքներին։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ […]
20:42 27.07.2019
Հուլիսի 27-ին` ժամը 14:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքում՝ Ծովագյուղից Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ Դիլիջանի թունել տանող ճանապարհն այժմ բաց է։
20:37 27.07.2019
79 տարեկանում կյանքից հեռացել է գեղանկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության, միջազգային պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ, պրոֆեսոր Հրայր Հաբեթի Գրիգորյանը։ Հրայր Հաբեթի Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 28-ին՝ ժամը 18:00-ին, «Լյուար» սգո սրահում: Հուղարկավորությունը՝ հուլիսի 29-ին՝ ժամը 14:00-ին, նույն վայրից: Այս մասին տեղեկացնում են Նկարիչների միությունից։
20:25 27.07.2019
Շարունակվում է ամառային զորակոչը: Նորակոչիկների շարքերում են նաև «Ես եմ» ծրագրով ծառայության մեկնողները: Թե ինչու են ընտրել այդ ծրագիրը, ինչ փոփոխություններ են եղել զինվորական կյանքում և ինչ տրամադրվածություն ունեն ծնողները, փորձել է պարզել SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:13 27.07.2019
Հուլիսի 27-ին` ժամը 14:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքում՝ Ծովագյուղից Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ Դիլիջանի թունել տանող ճանապարհը ներկայումս փակ է։
20:00 27.07.2019
Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ նախատեսված բողոքի ցույցին ընդառաջ բերման ենթարկվածների թիվը հասել է 638-ի։ Բողոքի ցույցի մասնակիցների թիվը շուրջ 3500-ի է հասնում: Միաժամանակ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես են ոստիկանության աշխատակիցները ներխուժում «Навальный Live» հեռուստաալիքի ստուդիա, որի լրագրողն ուղիղ եթերով Մոսկվայի կենտրոնից լուսաբանում էր ակցիան։ Հեռարձակումն ընդհատվել է, սակայն քիչ անց վերականգնվել […]
19:46 27.07.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ պատահարը գրանցվել է Ազատամարտիկների 81 հասցեում գտնվող կիսակառույց շենքում: Նախնական տեղեկություններով՝ 2 շինարար է տուժել: Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի ԲԿ
19:39 27.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր Վանաձորում կատարվել է սրտի առաջին ստենտավորումը։ «Վանաձորի ԲԿ-ում քիչ առաջ կատարվեց սրտի առաջին ստենտավորումը։ Այսուհետ ինվազիվ սրտաբանական ծառայությունները հասանելի կլինեն Հայաստանի հյուսիսի բնակիչների համար և կարիք չի լինի դրա համար գալ Երևան։ Ծառայությունները կմատուցվեն նաև պետպատվերի շրջանակներում անհետաձգելի Stent for Life ծրագրով, ինչպես […]
19:27 27.07.2019
Հուլիսի 27-ին՝ ժամը 18:30-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի վերելակը պոկվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
19:16 27.07.2019
Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Mercedes G-500 մակնիշի 19 ՏՏ 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սաղմոսավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև առաջ ընթացել ու մխրճվել էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնց առաջինը օգնության […]
09:59 27.07.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Միչուրինի փ. 12-24 սեփական տները, Բելինսկի փ. 2-30 սեփական տները, Սասունցի Դավթի փ. 45-49 սեփական տները, 11:00-17:00 Այգեստան 11փ. 34-101 սեփական տները, Հերացու փ. 2, 2Ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Տիմիրյազովի փողոցի […]
09:56 27.07.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «2018 թ․ փետրվարի 19-ին Էջմիածնում աղմկոտ միջադեպ էր տեղի ունեցել՝ կաթողիկոսի եղբորորդու մասնակցությամբ։ Մամուլը գրեց, որ Գարեգին Բ-ի եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը, իր թիմակիցների միջոցով փորձել է առևանգել և ծեծի է ենթարկել Էջմիածնի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանին։ Պատճառը եղել է 3 միլիոն դրամից ավելի գումարը, որը, ըստ մասնակիցների, յուրացվել է Մխիթարյանի կողմից՝ կաթողիկոսի […]
09:36 27.07.2019
«Հայկական ակնաբուժական նախագծի հետ հանդիպման արդյունքներով որոշեցինք, որ նրանց 5-րդ մարզային կենտրոնը կբացվի Եղեգնաձոր քաղաքում և կապահովի Վայոց Ձորի մարզը բարձրորակ ակնաբուժական ծառայություններով, ներառյալ աչքի վիրահատությունները։ Նաև որոշեցինք, որ մասնագետների համատեղ այցելություններ կանենք Վայոց ձորի սահմանամերձ գյուղեր՝ բնակիչներին տեղում ակնաբուժական և ստոմատոլոգիական բուժօգնություն ցույց տալու համար»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության […]