TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հայերին Թուրքիայից վտարելու կոչ արած թուրք գործիչը կարող է պատասխանատվության ենթարկվել

09:08 26.07.2019

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Բաշիսքելե շրջանային կառույցի ղեկավար Սուլեյման Օզքարաասլանի արած սկանդալային գրառման շուրջ քննարկումները շարունակվում են, փոխանցում է Ermenihaber-ը։ Որոշ ժամանակ առաջ նա Twitter-ում գրել էր. «1989թ. եկած բուլղարացիներին, 1950թ․ եկած Սալոնիկի կրոնափոխներին (նկատի ունի իսլամացած հրեաներին) Թուրքիայում անօրինական ապրող 100 հազար հայերին սիրիացիների հետ միասին վտարենք: Համաձա՞յն եք»: Օզարասլանին իր […]

̰
ՀՀ կառավարությունը և իշխանությունները պետք է քաղաքական որոշումներ կայացնեն, որ ՄԻԵԴ-ի խայտառակ վճռի կատարումը չընկնի շարքային հարկատուներիս վրա․ Ս․ Սաֆարյան

08:57 26.07.2019

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի վճռին։ «Ու հանկարծ չկարծեք, թե մեր վրա ՄԻԵԴ-ից եկած հաշիվը սոսկ 1.6 միլիոն եվրոն է։ Որպես կանոն (փաստաբանները կուղղեն, եթե սխալ եմ), նման որոշումներով ժամանակային պատուհան է բացվում նաև համանման գործերով, երբ լիքը մարդ, որ ժամանակին չի դիմել ՄԻԵԴ, ժամկետ է ուշացրել կամ բաց […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 7 մարզերում

08:43 26.07.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Սասունցի Դավթի փ. 13 շենքի 25-43 բնակարանները, Մուրացան փ. 4-36 սեփական տները, Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 1Ա, 1, 3, 4, 5, 5/1, 5/2, 5/3, 7 շենքերը, Սաֆարյան փ. 2, 4 շենքերը, […]

̰
«Բորիս Ջոնսոնի պապը պայքարեց, որ ցեղասպանության մեղավորները դատարանի առջև կանգնեն»․ Կարո Փայլան

08:18 26.07.2019

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը «Twitter»-ի միկրոբլոգում ուշագրավ գրառում է կատարել Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնի մասին։ «Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը Օսմանյան կայսրությունում գործունեություն ծավալած Ալի Քեմալի թոռն է։ Ալի Քեմալը լրագրող էր և քաղաքական գործիչ, որը ընդդիմանում էր Աբդուլ Համիդ 2-րդի բռնակալության և երիտթուրքերի քաղաքականության […]

̰ ̰
Երևանում 26-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

22:49 25.07.2019

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 24-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 22։50-ի սահմաններում Վերին Շենգավիթի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Շ․-ն իր վարած Mercedes մակնիշի 34 DR 594 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի թիվ 67 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել […]

̰
Չկալով գյուղում անասնակերով բեռնված ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

22:15 25.07.2019

Հուլիսի 25-ին` ժամը 16:39-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Չկալով գյուղի վերջնամասում այրվում է անասնակերով բեռնված ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Չկալով գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում այրվում է «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը (անասնակերով բեռնված). […]

̰ ̰
Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեում հայտնաբվել են ականանետի արկ, 223 ինքնաշեն պայթուցիչ և 4 տարրա

20:48 25.07.2019

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին՝ ժամը 21:43-ին, տեղեկություն էր ստացվել, որ ժամը 18:30-ին Երևան քաղաքի Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հուլիսի 25-ին՝ ժամը 09:32-ի սահմաններում, տեղեկություն է ստացվել, որ վերոնշյալ հասցեում տեղազննում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սակրավորների և կինոլոգների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել […]

̰
̰
Նոր Խարբերդի ամառանոցներ տանող ճանապարհին տեղի է ունեցել շենքի մասնակի փլուզում. կա տուժած

20:10 25.07.2019

Հուլիսի 25-ին` ժամը 16:18-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքից Նոր Խարբերդի ամառանոցներ տանող ճանապարհին տեղի է ունեցել շենքի մասնակի փլուզում, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]

̰
Գյումրու մարզադպրոցում յուրացվել է 2․5 միլիոն դրամ․ ոստիկանության նոր բացահայտումը

20:03 25.07.2019

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների հետ` ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Գյումրու մանկապատանեկան համալի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, օգտագործելով իր […]

̰
Փոքր Վեդիում ջրի խնդրի արմատական կարգավորման ուղղությամբ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել․ «Վեոլիա Ջուր»

19:06 25.07.2019

«Կիսելով Փոքր Վեդիում ջրի խնդրի հետ կապված բազմաթիվ սպառողների անհանգստությունը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` խնդրի արմատական կարգավորման ուղղությամբ: Փոքր Վեդիում ջրի խնդիրը տասնամյակների պատմություն ունի, որի վկայությունը բնակիչների մեծածավալ ջրհորներն են: Իրավիճակն առավել սրվում է ամռանն այն պատճառով, որ սպառողները խմելու ջուրն օգտագործում են նաև ոռոգման նպատակով: Ցավոք, օրերս […]

̰
Կասպից ծովում ադրբեջանական ՄիԳ-29 է ընկել

11:11 25.07.2019

Հուլիսի 24-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ուսումնական թռիչք իրականացնող ադրբեջանական ՄիԳ-29 ռազմական ինքնաթիռն ընկել է Կասպից ծովը։  Այս մասին գրում է РИА Новости-ն։ Նախնական վարկածով՝ ինքնաթիռն անսպասելիորեն անհետացել է ռադարների էկրաններից: Նախնական տվյալներով՝ այն կործանվել և Կասպից ծովն է ընկել: Ներկայումս միջոցառումներ են ձեռնարկվում ինքնաթիռի անձնակազմի հայտնաբերման ուղղությամբ: Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ վթարի […]

̰
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով ձերբակալվել է դիրքի ավագը

10:53 25.07.2019

Ժամկետային զինծառայող, շարքային Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել է դիրքի ավագը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ […]

̰
Ապրիլյանի գործով «հարցաքննվել է» առաջին պաշտոնյան. «Ժամանակ»

10:00 25.07.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի շրջանակներում ծավալված իրադարձությունները քննելու նպատակով Ազգային ժողովում ստեղծված քննիչ հանձնաժողովը երեկ գումարել է իր անդրանիկ նիստը: Նիստին հրավիրվել է առաջին պաշտոնատար անձը, որի անունը գաղտնի է պահվում: Հանձնաժողովի լիազորությունները վերապահված է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովին»:

̰
Փրկարարներն օձեր են բռնել

09:57 25.07.2019

Հուլիսի 23-25-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևան, Կոտայքի մարզի Բյուրեղավան և Սյունիքի մարզի Կապան քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը. 2 ուղևորները հոսպիտալացվել են

09:53 25.07.2019

Հուլիսի 25-ին՝ ժամը 01:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան–Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին բախվել են «Opel Astra […]

̰
Ճապոնական աճուրդների կայքերը փակված են. ավտոմեքենաներ ներմուծողները՝ նոր խնդրի առջև. «Ժողովուրդ»

09:50 25.07.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին տարիներին Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասը ակտիվ ներմուծում է Ճապոնիայի երկրորդական շուկայի ավտոմեքենաները: Ինչպես հայտնի է, դրանք ձեռք են բերվում հիմնականում աճուրդների միջոցով, որից հետո ավտոմեքենաները փոխադրվում են Հայաստան: Այս գործընթացը տևում է 2-3 ամիս, սակայն վերջին մի քանի օրերին ճապոնական աճուրդներից օգտվող քաղաքացիները ընկել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը […]

̰
Սա մեր բնության վերացման քայլեր են․ Սոֆյա Հովսեփյան

09:39 25.07.2019

«Հենց այս պահին Արցախ-Զոդ ճանապարահատվածում։ Արցախի բնապահպանության նախարարը ինձ վստահեցնում է, որ Վարդենիսի գյուղերի մարդիկ կտրում տանում են վառելիք։ Ես հակված չեմ ընդունելու այս տեղեկությունը։ Սա մեր բնության վերացման քայլեր են»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը։

̰
Ոստիկանության պոստ՝ Փաշինյանի հայրական տան մոտ. իջևանցիները կարող են վրեժխնդի՞ր լինել. «Ժամանակ»

09:28 25.07.2019

«Ժամանակ» թերթը գրում է․ «Իջևանյան հայտնի իրադարձություններից հետո արդեն մեկ շաբաթ է՝ ոստիկանության պոստ է տեղադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ: Ոստիկանությունը մտավախություն ունի, որ իջևանցիները կարող են վրեժխնդիր լինել Փաշինյանի ազգականներից»:

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 7 մարզերում

09:19 25.07.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-13:00 Կոմիտասի պող. 17 շենքը, Բակունցի փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, թիվ 21 դպրոցը, 11:00-15:00 Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 1Ա, 1, 3, 5, 5/1, 5/2, 5/3, 7 շենքերը, Սաֆարյան փ. 2, […]

̰
Նոր մանրամասներ զինվորի ինքնասպանության դեպքից. «Ժողովուրդ»

09:08 25.07.2019

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ ժամկետային զինծառայող Վոլոդյա Գալոյանին գտել էին ինքնասպան եղած: Հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողը դիրքի ավագի հետ խնդիր է ունեցել և կրակել նրա ուղղությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին իր աղբյուրներից հայտնի դարձավ, թե ինչի շուրջ են վիճել ժամկետային զինծառայողն ու դիրքի ավագը: Այսպիսով, զինվորների` դիտորդ դիրք բարձրանալուց առաջ դիրքի ավագը […]

̰
Սկսվել է Մայր Աթոռի դեմ 200 մլն դրամի հայցի քննությունը․ «Հրապարակ»

08:49 25.07.2019

«Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի՝ Մայր Աթոռի դեմ դատական հայցի քննությունը սկսվել է։ Օրերս Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում տե­ղի է ունեցել դատական առաջին նիստը։ Իսկ օգոստոսի 21-ին երկրորդ նիստն է կայանալու։ Նախկին պատգամավորի և վեհարանի միջև վեճի պատճառ է դարձել տարիներ առաջվա մի շինարարական պատվեր։ Ախոյանին պատկա­նող «Սպիտակ կամար» շինարարական ընկե­րությունն […]

̰
Մեր ճանապարհներն աղերսվում են. Ռ․ Պետրոսյանը՝ Ս․Միքայելյանի հետ հարաբերությունների մասին․ «Հրապարակ»

08:38 25.07.2019

«Հրապարակ» թերթը գրում է. Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են հարաբերությունները նույն մարզից «Իմ քայլի» պատգամավոր ընտրված Սասուն Միքայելյանի հետ: Հայտնի է, որ Աբովյանի ընտրություններից հետո նրանց հարաբերություններն այնքան էին սրվել, որ այլեւս չէին թաքցնում 7 անգամ հարցազրույցներում էին բացահայտ խոսում։ «Եկեք չանցնենք, էլի, էդ դաշտ․ շատ լավ, շատ գործընկերային հարաբերություններ։ Կուսակցական գործունեության […]

̰
Թուրքիայում կրակել են բելառուս դիվանագետի վրա

08:15 25.07.2019

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տղամարդը կրակել է Բելառուսի դեսպանության ադմինիստրատիվ հարցերով քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Պոգանշևի վրա։ Այդ մասին հայտնում է Hurriyet-ը։ Տուժածը կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներ է ստացել։ Նրան ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել։ «Դիվանագետը հրազենային վնասվածքներ է ատացել։ Նրան վիրահատել են։ Բժիշկները վիճակը բավարար են գնահատում։ Այսօր նրան վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ կտեղափոխեն»,- հիվանդանոցում լրագրողների հետ […]

̰
Երևանում 16-ամյա տղան վրաերթի է ենթարկվել և ընկել հանդիպակաց ընթացող էվակուատորի տակ. երեխան մահացել է

00:15 25.07.2019

Հուլիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Խաչատրյանը իր վարած Lada Priora մակնիշի 35 TC 246 համարանիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել 16 տարեկան տղա հետիոտնին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը շպրտվել և ընկել է հանդիպակաց ընթացող 23-ամյա Ս․ Թ․-ի վարած MAN մակնիշի 36 CR 729 համարանիշի […]

̰
18+՝ միայն տղամարդկանց համար․ Սամվել Մարտիրոսյան

23:59 24.07.2019

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել 18+ տարիքի տղամարդկանց համար։ Նա անդրադարձել է տեսազանգերի ընթացքում անվտանգության խնդիրներին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԲԴԽ-ի ներկա կազմն ունակ չի լինելու իրականացնել դատական իշխանության և դատավորների անկախության երաշխավորումը. Ռուբեն Մելիքյան

23:57 24.07.2019

Արցախի նախկին ՄԻՊ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությանը: «Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում օրենքի կոպիտ խախտումներով կատարված խուզարկությունից անցել է մեկ շաբաթ։ Ցավոք, Բարձրագույն դատական խորհուրդը մինչ օրս պատշաճորեն չի արձագանքել այդ միջադեպին՝ ամրապնդելով հանրային գիտակցության մեջ առկա այն մոտեցումը, որ ԲԴԽ-ի ներկա կազմն ունակ […]

̰
Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել մարմնավաճառը. նրան դանակահարել են, իսկ ավտոմեքենան հափշտակել․ «Փաստինֆո»

23:52 24.07.2019

Երևանում՝ Նաիրիտ գործարանի մոտ, ավազակային հարձակման է ենթարկվել մարմնավաճառուհին։ Երկու երիտասարդ մոտեցել են փողոցում կանգնած՝ մարմնավաճառությամբ զբաղվող կնոջը ու պայմանավորվել սեռական հարաբերության գնի շուրջ։ Այնուհետև տղաները նստել են մարմնավաճառի կողմից շահագործվող «Նիսսան Մարչ 1.2 Լ» մակնիշի ավտոմեքենան՝ մեկը առջևի աջ նստատեղին, իսկ մյուսը՝  վարորդի հետնամասի նստատեղին և ուղևորվել հյուրանոցի ուղղությամբ։ Հասնելով նախատեսված վայրը՝ մարմնավաճառը փորձել […]

̰
BACK_TO_TOP