TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Գողթ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

09:22 27.07.2019

Հուլիսի 27-ին՝ ժամը 06:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գողթ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:50-ին:

̰
Թոմ Քաթինային Նուբա լեռներում կփոխարինի Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի բժիշկ Արմեն Մկրտչյանը

09:12 27.07.2019

«Ավրորա» մրցանակի դափնեկիր, ամերիկացի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Թոմ Քաթինային կփոխարինի ԵՊԲՀ շրջանավարտ, Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի երիտասարդ բժիշկ Արմեն Մկրտչյանը: Այս մասին տեղեկանում ենք «Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոց»-ի ֆեյսբուքյան էջից։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության խորհրդի անդամ Արման Ջիլավյանը նամակ է գրել Գյումրու «Մոր ու մանկան Ավստրիական  հիվանդանոց»-ի տնօրեն Աշոտ Կուրղինյանին, որում մասնավորապես ասված է. […]

̰
ՀՀԿ-ին դատի են տվել. կվերցնե՞ն Մելիք-Ադամյան փողոցի շենքը․ «Հրապարակ»

09:06 27.07.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Կոնյակագործ Համբարձում Սողոմոնյանի ժառանգները ՀՀԿ-ին դատի են տվել՝ պահանջելով անվավեր ճանաչել 2001 թ․ կնքված առքուվաճառքի պայմանագիրը և փոխհատուցել իրենց գույքի շուկայական արժեքը: Բանն այն է, որ Սողոմոնյանի թոռից՝ Յուրի Պոպովից, ՀՀԿ-ն, օգտագործելով իր դիրքը, էժան գնել է «Հին Էրիվան» հյուրանոցի հարևանությամբ գտնվող հին շենքը, 5 մլն 500 հազար դրամ՝ 460 քառակուսի […]

̰
Կիլիմանջարոն հաղթահարած 89-ամյա ամերիկուհին աշխարհի նոր ռեկորդ է սահմանել

08:38 27.07.2019

ԱՄՆ-ի բնակչուհի Էն Լորիմորը աշխարհի նոր ռեկորդ է սահմանել՝ 89 տարեկանում հաղթահարելով Կիլիմանջարոյի ամենաբարձր լեռնագագաթներից մեկը։ Այս մասին հաղորդում է ABC 15-ը։ Մի քանի տարի առաջ Լորիմորը ռեկորդ էր սահմանել՝ դառնալով առաջին տարեց կինը, որ հաղթահարել է Կիլիմանջարոն։ Բայց այն բանից հետո, երբ իմացել է, որ մեկ այլ կին ամիսներ անց գերազանցել է իր ռեկորդը, […]

̰
Հրազդանում 16-ամյա աղջիկը դեղահաբեր է խմել` կյանքին վերջ տալու նպատակով

08:24 27.07.2019

Այսօր անգիտակից վիճակում Հրազդան բժշկական կենտրոն է տեղափոխվել 16-ամյա մի աղջիկ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա ընտանիքի հետ միասին ապրում է Հրազդան քաղաքում։ Ինքնազգացողությունը կտրուկ վատացած աղջկան նկատել են հարևանները, որոնք էլ ահազանգել են 1-03: Հիվանդանոց եկած իրավապահները պարզել են, որ նա իրենց շենքի բակում մի քանի տասնյակ դեղահաբ է խմել` կյանքին վերջ տալու նպատակով։ Իրավապահները հիմա […]

̰
«Եթե Թուրքիան գործարկի C-400-ները, ԱՄՆ-ը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». թուրք պատգամավոր

08:15 27.07.2019

Թուրքիայի Արդահան նահանգից ընտրված անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը հայտարարել է, որ երբ Թուրքիան Ռուսաստանի կողմից գնված C-400 ՀՕՊ համակարգերը գործարկի, ապա ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ «Ես կարծում եմ, եթե C-400-ները գործարկվեն 2020թ.-ի ապրիլին, ապա նույն ամսին կոնգրեսում կընդունվի Հայոց ցեղասպանությունը։ Այդ ժամկետը ճիշտ չի  ընտրված։ Ինչո՞ւ եք այդքան […]

̰
Ռուբինյանց փողոցում միացվեց հերթական կարգավորվող լուսացույցը

00:17 27.07.2019

Ռուբինյանց փողոցում միացվեց հերթական կարգավորվող լուսացույցը: Նախկինում մահացու ելքով մի շարք վթարների պատճառ դարձած այս անցումն այսուհետև կկարգավորվի հետիոտների կողմից: Ամիսներ առաջ այստեղ կառուցված արգելաթումբը կհանվի մի քանի օրից։ Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով առաջիկա մի քանի օրերին տեղում հսկողություն կիրականացնի Ճանապարհային ոստիկանության կարգախումբը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

̰
Սպիտակի ոլորանների սկզբնամասում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու ընկել հարակից ձորակը

23:34 26.07.2019

Հուլիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Սպիտակի ոլորանների սկզբնամասում, Opel մակնիշի 93 QQ 666 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, այնուհետ կորցրել կառավարումն ու ընկել հարակից ձորակը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի […]

̰ ̰
Դիրքերի Չալոն թաթը ականի վրա է կորցրել

23:19 26.07.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում ականի վրա թաթը կորցրած շան լուսանկարներն է հրապարակել և կից գրել․ «Դիրքերի Չալոն ոտքը ականի վրա է կորցրել»:

̰ ̰
Արգենտինան հետաքրքրված է տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ

22:49 26.07.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հուլիսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային։ Նախարարը ողջունել է դեսպանին, խոսել երկու երկրների միջև առկա բարեկամության մասին, անդրադարձել է մեր երկրի տեխնոլոգիական ոլորտի հնարավորություններին, այդ ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականությանն ու տեսլականին։ Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել […]

̰
̰
Արման Թաթոյանն այցելել է Գավառի մանկատուն՝ մատակարարված մսի հետ կապված խնդրին տեղում ծանոթանալու նպատակով

22:17 26.07.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է նաև «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ՝ մատակարարված մսի հետ կապված խնդրին տեղում ծանոթանալու նպատակով: Աշխատակիցները Պաշտպանին պարզաբանել են, որ այդ մսից երեխաները չեն կերել: Ըստ մանկատան փոխտնօրենի՝ մսի արտաքին տեսքից խնդիրն արդեն ակնհայտ է դարձել, իրենց հայտնաբերած փաստն արձանագրելու համար ահազանգել են Սննդի […]

̰
Արտառոց դեպք Երևանում. տղամարդը մի աղջկա հետ գնացել է հյուրանոց, հետո նրան մահացած են գտել

22:06 26.07.2019

Երեկ՝ կեսգիշերին մոտ, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Մուշ» հյուրանոց, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել է մոտ 60 տարեկան տղամարդու դի։ Նրան անգիտակից վիճակում տեսել է սենյակ մտած մատուցողուհին ու ահազանգել 1-03։ Պարզվել է, որ տղամարդը մի աղջկա հետ եկել է հյուրանոց։ Որոշ ժամանակ անց աղջիկը հեռացել է հյուրանոցից։ […]

̰
Զինված ուժերում 2019թ. առաջին կիսամյակում արձանագրվել է հանցագործությունների նվազում. ՀՀ զինվորական դատախազություն

21:58 26.07.2019

ՀՀ զինվորական դատախազությունը վերլուծել և ամփոփել է 2019թ. 1-ի կիսամյակի ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում հանցավորության ընդհանուր վիճակը, հանցագործությունների կանխման, բացահայտման, վիճակին, դրանց էֆեկտիվության մակարդակի բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունավետության վիճակը: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է ԶՈՒ և այլ զորքերում հանցագործության 425 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 509 դեպքի դիմաց, այսինքն հանցագործությունների քանակը […]

̰
Ֆերմերն ապատեղեկատվություն է տարածել․ ՍԱՏՄ

21:32 26.07.2019

2019թ. հուլիսի 22-ին լրագրողներին ասուլիսի հրավիրած ֆերմեր Տիգրան Եղոյանը բարձրաձայնել և իբրև իրականություն է ներկայացրել «փաստեր», որոնք չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Այսպես՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վայոց Ձորի մարզում բրուցելոզով հիվանդ կենդանիներ հայտնաբերվել են հիմնականում Քարագլուխ բնակավայրում և Գնիշիկ […]

̰
Մեկնարկել են Մ10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները

21:18 26.07.2019

Մեկնարկել են  Մ10  Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 17+000-կմ24+100 և կմ57+000-կմ64+400 հատվածների միջին նորոգման աշխատանքները: «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը միջին նորոգման աշխատանքների շրջանակներում իրականացնում է ճանապարհի ֆրեզավորում, հարթեցում, և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Կմ57+000-կմ64+400 ճանապարհահատվածի աշխատանքները իրականացնում է «ԱՎԱ 2000» ՍՊ ընկերությունը: Տվյալ ճանապարհահատվածում իրականացվելու է ճանապարհի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման և մանրաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թունիսի նախագահի մահվան կապակցությամբ

21:05 26.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թունիսի Հանրապետության նախագահ Ալ Բաջի Կաիդ Ալ Սիբսիի մահվան կապակցությամբ: Նախագահը մասնավորապես նշել է, որ կիսում է Թունիսի բարեկամ ժողովրդի և նախագահ Ալ Սիբսիի մերձավորների վիշտը:

̰
Արտաշատում 4 մեքենա է բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

20:19 26.07.2019

Հուլիսի 25-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Աթարբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ՝ 19-ամյա Դավիթ Մ․-ի վարած Mercedes մակնիշի 03 ՕՕ 063 համարանիշի, Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Մ․-ի վարած Mercedes մակնիշի 68 DD 008 համարանիշի, Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա […]

̰
Էջմիածնի համայնքապետարանում Մանվել Գրիգորյանի որդու կողմից առերևույթ յուրացում կատարելու նոր դրվագ է բացահայտվել

19:47 26.07.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության  վարչության վարույթում Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում Մանվել Գրիգորյանի որդու ժամանակ տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություն  կատարելու նոր դրվագ. այն է՝ նշված […]

̰
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հորդորում է Հուրգադայում հանգստացողներին ընդհատել հանգիստը և հուլիսի 29-ի չվերթով վերադառնալ Երևան

19:23 26.07.2019

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան Orange2fly թիվ  OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամանակով 03։00-ին։ «Միաժամանակ, հորդորում ենք այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին, ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան վերոհիշյալ չվերթով։ Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն և ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` […]

̰
Վիրուսային հեպատիտներն այսօր համարվում են կանխարգելելի և բուժվող․ ԱՀԿ

19:10 26.07.2019

Հեպատիտի համաշխարհային օրվան ընդառաջ առողջապահության նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ մասնագետները խոսել են հեպատիտների կանխարգելման, ախտորոշման, բուժման, ծրագրային մոտեցումների մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը նշել է, որ օրը հնարավորություն է հիվանդության մասին ևս մեկ անգամ մտածելու և վիրուսի փոխանցման ու սպառնալիքների վերաբերյալ առավելագույն տեղեկություններ ձեռք բերելու առումով: ԱՀԿ տվյալներով` աշխարհում 325 […]

̰
Հայտնի են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին ողբերգական վթարից զոհված քաղաքացիների անունները

19:08 26.07.2019

Այսօր՝ ժամը 13:21-ին, արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) ճգնաժամային կառավարման կենտրոն (ՃԿԿ) քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ վաղ առավոտյան ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղից ԱՀ Հադրութի շրջան ուղևորված իր հարազատները (ճշտված տվյալներով ավտոմեքենան ժամը 07։00-ի սահմաններում հատել էր Աղավնոյի անցակետը) չեն պատասխանում հեռախոսազանգերին: Ժամը 14:43-ին պարզվել է, որ նշված «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի […]

̰
Վարորդը ղեկին քնել է. մանրամասներ Արցախում 5 մարդու կյանք խլած պատահարից

18:53 26.07.2019

Ս.թ. հուլիսի 26-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Հ. Ա.-ն, վարելով իրեն պատկանող «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենան, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը, ինչպես նաև ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ՝ 1958թ ծնված Ա. Ա-ն, 1961թ ծնված Ս. Բ-ն, 1982թ […]

̰
Գեղարքունիքի մարզում մեքենան ընկել է ձորակը․ վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

09:59 26.07.2019

Հուլիսի 26-ին՝ ժամը 02:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Դ., ծնված […]

̰
Քննարկման առարկա դարձնենք խնդիրները, այլ ոչ թե անձերին. Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել

09:52 26.07.2019

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձ է հղել երկրի ներքին զարգացումների հետ կապված: Ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Սիրելի հայրենակիցներ, ամառային այս օրերին, երբ աշխարհի շատ երկրներում պետական և քաղաքական կյանքը հիմնականում մտել է հանդարտ փուլ, մեր երկրում դեռևս ակտիվ են հանրային բանավեճերը և փնտրտուքները: Անշուշտ, բոլորիս նպատակը շարունակում է մնալ նույնը. երկրում ամրապնդել ժողովրդավարությունը, ապահովել տնտեսական […]

̰
Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

09:46 26.07.2019

Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ354+520-կմ364+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում իրականացվելու են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ:  

̰
Ովքեր են ամենաշատ բացակայած պատգամավորները և որքան գումար է պահվել նրանց աշխատավարձից․ «Ժողովուրդ»

09:43 26.07.2019

«Ժողո­վուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր­ներից պահումներ են կատարվում ԱԺ լիա­գումար, արտահերթ և հանձնաժողովների նիստերից բացակայելու համար։ «Ժողո­վուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով հուն­վարի 14-ից հունիսի 30-ը ընկած ժամանա­կահատվածում պատգամավորների բացակայությունների ցանկը, պարզեց, որ լի­ագումար նիստերից ամենաշատը՝ 11 ան­գամ, բացակայել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, և նրա աշխատավարձից կատարվել է 357 հազար դրամի պահում։ Նրան […]

̰
Արմեն Սարգսյանը կոչ է արել անտարբեր չլինել Մխիթարյան միաբանության Մուրադյան վարժարանի ճակատագրի հանդեպ

09:35 26.07.2019

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Գերապայծառ տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ: Նրանք խոսել են Մխիթարյան միաբանության գործունեության, այսօրվա դժվարությունների ու խնդիրների, մասնավորապես, Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի ապագայի վերաբերյալ։ Հանդիպումից հետո Հանրապետության նախագահն ու Սրբազանը այցելել են Փարիզի մերձակա արվարձան Սևրում գտնվող Մխիթարյան […]

̰
BACK_TO_TOP