20:28 22.07.2019
Հուլիսի 22-ին կայացել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հանդիպումը։ Այն տեղի է ունեցել Զարեհ Սինանյանի` Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Հանդիպմանը ներկա էր ՌԴ-ում ՀՀ-ի դեսպան Վարդան Տողանյանը: Հանդիպման սկզբում Գրիգորի Կարասինը նշեց, որ Ռուսաստանը բազմազգ պետություն է, բնակվում են տարբեր ազգեր և ապրում են […]
20:11 22.07.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում խուլիգանության փաստով նյութեր են նախապաստրաստվում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հուլիսի 21-ին Գյումրի քաղաքի բնակիչ Անահիտ Պ․-ն ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ նույն օրը՝ժամը 19։30-ի սահմաններում, իր աղջկա նախկին ամուսինը՝ Գյումրու բնակիչ Ստեփան Մ.-ն, եկել է տան մոտ և տան դիմաց զենքով կրակոց է […]
19:50 22.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան մասին: Որպես փորձառու ղեկավար՝ գլխավոր տնօրեն պարոն Ամանոն ունեցավ բազմաթիվ նվաճումներ՝ մարտահրավերներով լի այս ժամանակներում առաջնորդելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մեծ իմաստությամբ […]
19:06 22.07.2019
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 22-ին այցելեց Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալություն և հանդիպեց գործակալության ղեկավարի տեղակալ Միխայիլ Միշինի հետ։ Հանդիպմանը ներկա էր ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ռուսաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ու համայնքային կառույցների գործունեությունը, նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և գործակալության միջև համագործակցության հնարավորությունները: Անդրադարձ կատարվեց […]
10:20 22.07.2019
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի գործունեությանը։ Տնօրեն Պատվական Հախինյանը նշել է, որ կենտրոնի նպատակը բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծումն է տեխնոլոգիական ընկերությունների համար: Կենտրոնն օգնում է սկսնակ ընկերություններին, տեխնոլոգիական թիմերին իրենց գաղափարները վերածել հաջողակ բիզնեսի: Սկսած 2016 թվականից՝ կենտրոնի աքսելերացիոն ծրագրերին մասնակցել է մոտ […]
09:59 22.07.2019
Հայ երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը Վիեննայում կայացած VIAF արվեստների միջազգային մրցույթ-փառատոնին արժանացել է 1-ին պատվավոր մրցանակի: Ավստրիական հեղինակավոր մրցույթ-փառատոնը անցնում էր ս.թ. հուլիսի 15-21-ը: Կատարողական արվեստ անվանակարգում մասնակցած մոտ 50 երաժիշտների շարքում Հայաստանը ներկայացնում էր Լաուրա Գալստյանը: 15-ամյա դաշնակահարուհին իր ծրագրում ներկայացրել է Բեթհովենի, Շոպենի, Լիստի և Ռախմանինովի ստեղծագործություններից: Միջազգային ժյուրիի կազմում էին այնպիսի երաժիշտներ […]
09:55 22.07.2019
Հուլիսի 21-ին` ժամը 22:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի հանդամասում բեռնատար է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա.Մ.) կողաշրջվել է. տուժածներ չկան: Փրկարարներն ուղղել են բեռնատարը:
09:51 22.07.2019
Հուլիսի 21-22-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևան, Արարատի մարզի Մասիս, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
09:44 22.07.2019
Հուլիսի 22-ին՝ ժամը 05:23-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:44-ին, մարվել՝ 05:52-ին: Այրվել է «Peugeot Partner» մակնիշի (վարորդ՝ Հ.Գ.) ավտոմեքենան` ամբողջությամբ:
09:32 22.07.2019
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Վանաձորի կարկտապաշտպան ցանցերի և դրանց տեղադրման համակարգերի արտադրության ոլորտում մասնագիտացած «ՎԱԲԱ» ընկերություն։ Տնօրեն Արմեն Ղարաջյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին, կիրառվող տեխնոլոգիաներին ու արտադրանքին։ Նշվել է, որ գործարանը հագեցած է իտալական սարքավորումներով, օգտագործվում են իտալական բարձրակարգ հումք և տեխնոլոգիաներ։ Արտադրվող […]
09:20 22.07.2019
Հուլիսի 21-ին՝ ժամը 12:52-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի 2-րդ գերեզմանատանն այրվում է խոտածածկ տարածք: Ըստ ԱԻՆ կայքիի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոշ և Ավան գյուղերի միջանկյալ հատվածում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 22:15-ին: Այրվել է […]
09:07 22.07.2019
Հուլիսի 21-ին` ժամը 22:01-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 98 շենքի դիմաց ծառը կոտրվել և փակել է ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ավտոճանապարհից:
08:53 22.07.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 1Ա, 1, 3, 5, 5/1, 5/2, 5/3, 7 շենքերը, Սաֆարյան փ. 2, 4 շենքերը, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Ա․Հովհաննիսյան փ. 4, 6, 6/1, 8, 8/1 շենքերը, Գայի պող․ […]
08:39 22.07.2019
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում Վաշինգտոնում մարզումից լուսանկարներ է հրապարակել։ Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին International Champions Cup-ի շրջանակում Լոնդոնի «Արսենալը» 3:0 հաշվով հաղթել էր իտալական «Ֆիորենտինային»: Հուլիսի 24-ին Վաշինգտոնում կկայանա Մադրիդի «Ռեալի» և «Արսենալի» հանդիպումը։
08:27 22.07.2019
ՌԴ Կրասնոդար քաղաքում 29 բակային տարածք և ճանապարհային հատված ջրի տակ են հայտնվել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: ՌԴ ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել են ճանապարհի երթևեկելի հատվածի 10, և մերձբակային 19 տարածք: Ջրի մակարդակը հասնում է 20 սմ-ի: Ջրհեղեղի հետևանքները վերացնելու աշխատանքներին 20 միավոր տեխնիկա է ներգրավված: Կրասնոդարի երկրամասում փոթորկի նախազգուշացում է տրվել:
00:03 22.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի, իր օգնական Դավիթ Դանիելյանի հետ այցելել են մի շարք ճամբարներ, ուր ամառային հանգիստն են անցկացնում 8-13 տարեկան երեխաներ: «Նախորդ […]
23:57 21.07.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ԱԻՆ-ից, հուլիսի 21-ին` ժամը 21:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյանի պողոտա ընկած հատվածում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:52-ին, մարվել՝ 22:03-ին: Իսակովի և Մոնթե Մելքոնյանի պողոտաների խաչմերուկի մոտակայքում այրվել […]
23:47 21.07.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ԱԻՆ-ից, հուլիսի 21-ին՝ ժամը 22:01-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 22 շենքի 2-րդ մուտքի վերելակն ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը (անհրաժեշտությունը […]
23:45 21.07.2019
Յուրաքանչյուրս մի քիչ ավելի լավատես պետք է լինենք. Մասիս Ինգիլիզյանը, Ավստրալիայից վերադառնալով Հայաստան, հիմնել է իր փոքր բիզնեսը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:18 21.07.2019
Հուլիսի 21-ին՝ ժամը 21:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյանի պողոտա ընկած հատվածում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
23:03 21.07.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել՝ անդրադառնալով Բագրատաշենի մաքսակետի աննկարագրելի հերթերին: «Այս պահին ես գտնվում եմ Բագրատաշենի մաքսակետում և տեղում ականատեսն եմ աննկարագրելի հերթերի, որոնց մասին քաղաքացիները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են։ Խոսքը գնում է բեռնափոխադրումներով զբաղվող և մեքենաներ ներմուծողների մասին, որոնց սպասարկում է ընդամենը […]
22:57 21.07.2019
«Հլը էս խեղճ առնետներն ինչ ծանր պայմաններում են ապրում։ Հարգելի Երևանի քաղաքապետարան, սա Կողբացի 3 շենքն է, ո՞ւմ «պատշաճ» աշխատանքի հետևանքն է»,- ֆեյսբուքյան օգտատեր Արեգ Գեդեոնյանը հուլիսի 6-ին այսպիսի գրառում էր արել։ https://www.facebook.com/photo.php?fbid=3447590271933599&set=a.200869993272326&type=3&theater Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել էր՝ խնդիրը փոխանցել ենք պատասխանատուներին։ Սակայն երեկ՝ հուլիսի 20-ին, օգտատերը մեկնաբանել է․ «Ընդամենը 1 շաբաթ անց, էլի նույն վիճակն […]
22:42 21.07.2019
Հուլիսի 21-ին՝ ժամը 22:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 22 շենքի 2-րդ մուտքի վերելակն ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու […]
00:05 21.07.2019
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Անդրեյ Կ.-ն, իր վարած Kia մակնիշի В 035 ТМ 123 RUS համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 92 կմ հատվածում բախվել է գազատար խողովակի մետաղյա հենասյանը: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, ՌԴ քաղաքացիներ, 14-ամյա Վ.Կ.-ն և 58-ամյա Ս.Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են […]
23:22 20.07.2019
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 1:30-ի սահմաններում Խաշթարակ գյուղ տանող ճանապարհին, խաչմերուկում բախվել են նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Պ.Ա.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 57 ՏԼ 801 համարանիշի և Ազատամուտ գյուղի բնակիչ, 28-ամյա Դ.Ա.-ի վարած Opel մակնիշի 35 GN 976 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդները և 06-ի ուղևոր, Խաշթարակ գյուղի […]
23:17 20.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է լողում Սևանում և կից գրել է․ «Սևանը 20.07.2019»։ Հիշեցնենք, որ Էրիկ Գրիգորյանը հուլիսի 18-ին՝ կառավարության նիստից հետո, խոսել էր Սևանա լճի վիճակի մասին, որից հետո լրագրողներին վստահեցրել էր, որ շաբաթ օրը ինքն անձամբ կլողա Սևանում։
22:54 20.07.2019
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել փայտանյութ տեղափոխող բեռնատարի վերաբերյալ. «Օգտատերերից մեկը համացանցում փայտանյութով բեռնատարի լուսանկար է զետեղել՝ կցելով ենթադրյալ երթուղին ու գրառումը ավարտելով «Շոուն շարունակվո՞ւմ է» կասկած-մեղադրանքով: Հարկ ենք համարում հայտնել, որ լուսանկարի բեռնատարի վարորդը մեքենան կամավոր կանգնեցրել է ոստիկանական բոլոր անշարժ պահակետերում, ներկայացրել համապատասխան փաստաթղթերն ու թույլտվությունները և օրինական կերպով շարունակել ճանապարհը: Ողջունելով քաղաքացիների […]