TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահին

23:23 23.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ջրամատակարարման ոլորտում կատարողական ցուցանիշներին, համակարգի արդյունավետության բարձրացմանն ու կորուստների նվազեցման ուղղությամբ համատեղ ներդրումային ծրագրերին,սակագնային քաղաքականությանն առնչվող հարցեր։ Սուրեն Պապիկյանը կարևորել է ոլորտի արդիականացմանն ուղղված ընդհանուր քաղաքականության մշակումը […]

̰
Արսեն Հարությունյանն ու Միհրան Ջաբուրյանը դուրս են եկել եզրափակիչ

23:20 23.07.2019

Վանաձորում մեկնարկել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 24-րդ միջազգային մրցաշարը։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Այս անգամ չեմպիոնի կոչման համար պայաքարում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի և Վրաստանի ավելի քան 120 ըմբիշներ, որոնց թվում են աշխարհի չեմպիոնններ Բեկխան Գոյգերիևը, Խիթակ Ցաբոլովը, Եվրոպայի չեմպիոններ Սոսլան Կցոևը և Արսեն Հարությունյանը։ […]

̰ ̰
Աղբարկղերի առաջին խմբաքանակը Հայաստանում է

22:16 23.07.2019

Երևան ժամանեց նաև քաղաքապետարանի կողմից ձեռք բերված աղբարկների առաջին խմբաքանակը՝ թվով 192 հատ։ Օգոստոսի կեսերին աղբարկղերի քանակը կկազմի 2200 հատ։ «Սանիթեքը» պայմանագրով պարտավոր է ապահովել 16 000 աղբարկղ, սակայն փաստացի այդ թիվը այսօր կազմում է մոտ 4500 հատ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

̰
Վիճաբանություն Հյուսիսային պողոտայում՝ տրանսգենդերի մասնակցությամբ

22:06 23.07.2019

Երեկ երեկոյան` ժամը 23։00-ին, Կենտրոնում վիճաբանություն է տեղի ունեցել տրանսգենդերի մասնակցությամբ։ Վիճաբանությանը միջամտել են ոստիկանները։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ վիճաբանությունից հետո 3 անձ բերման է ենթարկվել։ Նախապատրաստվում են նյութեր։  

̰
Շառլ Ազնավուրի անունով Երևանի մշակույթի պետական քոլեջն անվանակոչելու հարցն աչքաթող չի արվել․ պարզաբանում

21:45 23.07.2019

«Տեղեկացնում եմ, որ Մհեր Մեսրոպյանի կողմից կատարված գրառումն առ այն, որ աշխարհահռչակ շանսոնիե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի անունով Երևանի մշակույթի պետական քոլեջն անվանակոչելու հարցն աչքաթող է արվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից, չի համապատասխանում իրականությանը: Երևանի մշակույթի պետական քոլեջի ու Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի միաձուլման հարցը գտնվում է նախարարության օրակարգում, ինչը պայմանավորված […]

̰
ԵՊԲՀ գիտնականները խոշոր դրամաշնորհ են շահել

20:49 23.07.2019

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը հաղթող է ճանաչվել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում, որին կհատկացվի ավելի քան 600 հազար ԱՄՆ դոլար: ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի գլխավորությամբ գործող Նեյրոգիտության լաբորատորիայի հենքի վրա կստեղծվի գիտակրթական կենտրոն: Այն, ներառելով գիտությունը կրթության մեջ, կնպաստի […]

̰
Ողջունում ենք Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհրդի կողմից Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձևի միաձայն ընդունումը. Արցախի ԱԳՆ

20:40 23.07.2019

Արցախի ԱԳՆ-ը ողջունել է Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհրդի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձևի միաձայն ընդունումը․ «Ողջունում ենք Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհրդի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձևի միաձայն ընդունումը, որն իրավական հիմք է ապահովում երկու քաղաքների միջև մշակույթի, կրթության, տնտեսության և այլ ոլորտներում համագործակցության […]

̰
Վերջին 1.5 տարում առաջնագծում իրավիճակը կայուն է. ՊՆ մամուլի խոսնակ

20:19 23.07.2019

Ադրբեջանի հետ առաջնագծում իրավիճակը վերջին 1-1․5 տարվա ընթացքում հիմնականում կայուն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 23-ին հրավիրված քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ակնհայտ է, որ արդեն գոնե 1-1,5 տարի, չհաշված որոշակի կարճաժամկետ սրացումները, մենք հիմնականում ունենք կայուն իրավիճակ առաջնագծում: Չնայած դրան, մենք տեսնում ենք Ադրբեջանի զինված ուժերի միայնակ […]

̰
Բուլղարիայի օմբուդսմանի աշխատակազմն ուսումնասիրում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը

20:10 23.07.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է մեկ շաբաթյա փորձի փոխանակման այցի շրջանակում Հայաստան այցելած Բուլղարիայի օմբուդսմանի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը: Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է Պաշտպանի գործառույթները, լիազորությունների շրջանակը, անդրադաձել հանրային ծառայությունների ոլորտում իրականացվող իրազեկման ծրագրերին, գործարարության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքին, ինչպես […]

̰
Վայոց ձորում КамАЗ-ը գլխիվայր շրջվել է. 3 վիրավորներից մեկը 6-ամյա տղա է

19:52 23.07.2019

Հուլիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Նորայր Հ.-ն իր վարած КамАЗ մակնիշի 61 ԼԼ 850 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 101 կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Նորայր Հ.-ն, նրա ուղևորներ՝ Երևանի […]

̰
Բացահայտվել են Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի ապօրինությունները

19:05 23.07.2019

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ է կատարել։ Նախնական տվյալներով՝ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ։ Մասնավորապես, 2014 թվականին համայնքին պատկանող արոտավայրերից 9,91 հեկտար հողատարածք 410,130 դրամով աճուրդով վաճառել է որդուն։ Վերջինս այդ […]

̰
Վալերիյ Օսիպյանն անակնկալ այց է կատարել ոստիկանության Սևանի բաժին

18:46 23.07.2019

ՀՀ ոստիկանության պետը անակնկալ այց է կատարել ոստիկանության Սևանի բաժին: Հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անակնկալ այց կատարեց ոստիկանության Սևանի բաժին: Նա եղավ տարածքային ստորաբաժանման բոլոր ծառայություններում, հետաքրքրվեց Սևան քաղաքում և լճափնյա տարածքներում իրականացվող ծառայության մասին: Վալերիյ Օսպիյանը հանձնարարեց կարճ ժամանակում լուծումներ գտնել այցի ընթացքում հայտնաբերված խնդիրներին:

̰
Բագրատաշենում մեքենա է այրվել

09:57 23.07.2019

Հուլիսի 23-ին՝ ժամը 04:23-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:23-ին, մարվել՝ 05:29-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան. տուժածներ չկան:

̰
Որոշել են աղբի փողը հավաքել Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանքների 0․25 տոկոսի գանձումից․ «Հրապարակ»

09:53 23.07.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասել է՝ քանի որ աղբահանության գումարները դժվար են հավաքվում («մանր գումար է»․ 200 դրամ՝ 1 շնչին), որոշել են աղբի փողը հավաքել Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանքների 0,25 տոկոսի գանձումից։ Փաստորեն, քաղաքապետարանը փորձում է ազատվել փող հավաքելու դարդից, նման բան հնարավո՞ր է՝ կա՞ որևէ երկրում նման փորձ՝ հարցրինք […]

̰
Երևան-Սևան ճանապարհին մեքենաները բախվել են ձիուն․ կա տուժած

09:38 23.07.2019

Հուլիսի 23-ին՝ ժամը 04:12-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, երկու ավտոմեքենա բախվել է կովին, ավտոմեքենաներից մեկը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ին «Opel […]

̰
Սատանայապաշտական ծեսեր Չարենցավանի գերեզմանատանը

09:27 23.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Բերբերյանը իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «Սրա մասին վաղուց էի լսել, բայց երբևէ անձամբ չէի տեսել։ Երեկ էլ չեմ հիշում, թե ում մոտ կարդացի, որ նման բան էր նկատել Երևանի գերեզմանատներից մեկում։ Նկարել եմ այսօր առավոտյան Չարենցավանի գերեզմանատանը։ Փաստորեն համատարած ա։ Հետաքրքիր ա, ի՞նչ են մտածում սրա մասին պատկան […]

̰
Իրավիճակ է փոխվել․ պատգամավորը ՃՈ աշխատակցի հետ հրում է ճանապարհին անսարք վիճակում կայանված մեքենան

09:15 23.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Գրիգորյանն իր էջում հրապարակել է օրեր առաջ համացանցում տարածված լուսանկարը, որում երևում է, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը և ՃՈ աշխատակիցը հրում են ճանապարհին անսարք վիճակում կայանված մեքենան: «Երկրում իրավիճակ չի փոխվել ասողներին՝ մի քիչ մարդկային արժեքները գնահատելու կարողություն ունեցեք»,- գրել է նա։

̰
Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողները՝ խնդրի առջև․ «Ժողովուրդ»

09:06 23.07.2019

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» լուծարման գործընթացը խնդիրներ է առաջացրել 2016 թ. Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար, քանի որ նրանց ուսման վարձի 20 տոկոսը հիմ­նադրամն էր վճարում «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել մի քանի ուսանողներ, որոնց պատմելով՝ հիմնադրամը 2018-19 ուսումնական տարվա իրենց վարձի խոստացած 20 տոկոսը չի փոխհատուցել, և պատճառաբանել են, որ գտնվում են լուծարման գործընթացում: «Ժողովուրդ» օրաթերթին […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 9 մարզերում

08:57 23.07.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ 1, 3, 4, 5, 6 փողոցները և 6-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքները, «Գեղարդ» կինոթատրոնի շենքը, Հանրապետական սանԷպիդկայանի շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորք Մարաշ՝ Հովսեփյան փ․ 6/10 սեփական տունը, «Առողջապահության […]

̰
Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ է սկսվել, ով է հաջորդը․ «Ժողովուրդ»

08:46 23.07.2019

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ է սկսվել, և ՔԿ ծառայության պետ Արթուր Գոյունյանն ազատվում է նախկինի կադրերից: Նա առաջինն աշխատանքից ազատեց ՔԿՀ ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանին, նրա փոխարեն իր տեղակալ նշանակեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի՝ «ԿԳԲ-ի պադվալ»-ի պետ Վահե Պապոյանին: Լուրեր են պտտվում նաև, որ Գոյունյանը որոշել է ազատվել համակարգի նախկին անդամներից, և ըստ […]

̰
Հայկակա՞ն, թե՞ ասորական․ Դիմիտրով համայնքի Ս․ Աստվածածին եկեղեցու պատմությունը

08:25 23.07.2019

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ուսումնասիրում են Դիմիտրով համայնքի Ս․Աստվածածին եկեղեցու պատմությունը, որի արդյունքում պարզել են, որ այդ եկեղեցին եղել է Հայ Առաքելական եկեղեցու Երևանի թեմի մեջ։ «Ազգային արխիվում փաստերի ու փաստաթղթերի մեծ սարի միջից ուսումնասիրում ենք Դիմիտրով համայնքի Ս․ Աստվածածին եկեղեցու պատմությունը։ Գյուղը […]

̰
Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

08:13 23.07.2019

ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել։ Ըստ տեղեկությունների՝ Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության «Գյումրի 2» տարածքային բաժնի տեսուչներից մեկը մի կնոջ նպաստառուների ցուցակում ընդգրկելու, իսկ հետագայում […]

̰ ̰
Հրաչյա Պապինյանն ազատվել է աշխատանքից

22:42 22.07.2019

Հրաչյա Պապինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ազատվում է աշխատանքից։ «ԱՀԱ ԵՎ ՎԵՐՋ Եկավ ժամը հրաժեշտ տալու սիրած ու պաշտած գործին՝ թատրոնին, ավելի ճիշտ Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականություններին: Թատրոն, որին նվիրել եմ գիտակցական կյանքիս շուրջ 40 տարին: Ծառայել, ստեղծագործել: Ափսոս անավարտ ծրագրերը»:

̰
13-ամյա երեխային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդին դատարանը 800 000 դրամ գրավի դիմաց բաց է թողել

22:39 22.07.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը դռնփակ դատական նիստից հետո բավարարել է քննիչի միջնորդությունը, սակայն 800 հազար դրամ գրավի դիմաց դատարանից ազատ է արձակել Կոտայքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Վարդան Ե.-ին, որը կասկածվում է հուլիսի 18-ին իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ 13-ամյա Արփինե Գ.-ին մահվան ելքով […]

̰
Սարսափելի դեպք Արարատի մարզում. որդին հայտնաբերել է հոր դիակը

22:30 22.07.2019

Քիչ առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` Նոր Կյուրին գյուղում ապրող 61-ամյա մի տղամարդ իրենց տան նկուղում հայտնաբերել է 87-ամյա հոր դին՝ կախված վիճակում: Նախնական տվյալներով՝ հայրն իջել է նկուղ` ինչ-որ իր բերելու: Որդին, տեսնելով, որ հայրն ուշանում է, ինքն էլ է իջել նկուղ ու տեսել, որ հայրը պարանով կախվել է: Գյուղում […]

̰
Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

22:25 22.07.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Դավթաշենի թիվ 200 դպրոցը կկրի ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի անունը։  

̰
Երևանի մետրոպոլիտենում կայարանների ցուցանակները կլինեն նաև անգլերենով

22:19 22.07.2019

Երևանի մետրոպոլիտենի կայարանների անվանումները կլինեն նաև անգլերենով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից։ «Լավ նորություններ շարքից: Հուլիսի 19-ից սկսած ՝ Երևանի մետրոպոլիտենի կայարանների գծային պատերին, կայարանների անվանումները ամրացվում են նաև անգլերեն լեզվով»,- ասված է գրառման մեջ:

̰
Երևանում թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու

21:23 22.07.2019

Հուլիսի 22-ին՝ ժամը 19:17-ին,  911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի գոտում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա.Ա.-ը (ծնված 1990թ.) թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել […]

̰
BACK_TO_TOP