TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Արմավիրի մարզում հողամասի ջրատար ակոսի մեջ անկենսունակ պտղի դի է հայտնաբերվել

23:33 24.07.2019

Հուլիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։35-ի սահմաններում Ծաղկալանջ գյուղի բնակիչ Ս. Մ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ Ծաղկալանջ գյուղի վարչական տարածքում գտնվող հողամասի ջրատար ակոսի մեջ անկենսունակ պտղի դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նշված վայրում հայտնաբերվել է մոտ 10 շաբաթական 12-13 սմ երկարությամբ անկենսունակ պտղի […]

̰ ̰
Արարատ Զուրաբյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 200 հազար դրամ տուգանք․ Hetq

22:15 24.07.2019

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արարատ Զուրաբյանի նկատմամբ հուլիսի 23-ին կիրառել է վարչական տույժ՝ տուգանք 200 հազար դրամի չափով: Hetq․am-ի փոխանցմամբ՝ նախկին պատգամավորը էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել 2019թ. պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Այդ փաստով էթիկայի հանձաժողովը վարույթ էր հարուցել և մայիսի 30-ին կիրառել էր վարչական […]

̰
Գեղարքունիքի մարզում զինծառայողը Volkswagen-ով վթարի է ենթարկվել. նա և իր ուղևորը հոսպիտալացվել են

21:37 24.07.2019

Հուլիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Գ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 RC 919 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ցանցապատ ցանկապատին և հայտնվել դաշտում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Հայկ Գ.-ն և ուղևոր՝ վարորդի համաքաղաքացի, 33-ամյա […]

̰ ̰
Մահացել է հայտնի դերասան Ռուտգեր Հաուերը

21:22 24.07.2019

Մահացել է հոլանդացի հայտնի դերասան Ռուտգեր Հաուերը։ Այս մասին տեղեկացնում է Variety պարբերականը՝ հղում անելով դերասանի գործակալին։ Պարբերականի փոխանցմամբ՝ դերասանը մահացել է Նիդերլանդներում՝ իր տանը, կարճատև հիվանդությունից հետո։ Նա 75 տարեկան էր։

̰
Կարսում ձերբակալվել է Հայաստանի սահմանն ապօրինի հատած տղայի հայրը

20:31 24.07.2019

Թուրքական լրատվական կայքերը հայտնում են, որ հուլիսի 24-ին վաղ առավոտյան Կարս նահանգում իրականացված հատուկ գործողությունների շրջանակներում ձերբակալվել են Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության նախկին և ներկայիս գործիչներ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թվով 12 ձերբակալվածների մեջ է նաև 2018 թվականի հուլիսի 24-ին Հայաստանի սահմանը ապօրինի հատած Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուսթաֆա Օզմենը։ Որպես «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) […]

̰ ̰
Սյունիքի մարզի Խոտ գյուղում սողանք է առաջացել. Որոտան տանող ճանապարհը երկկողմանի փակ է

20:01 24.07.2019

Հուլիսի 24-ին` ժամը 13:02-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Խոտ գյուղում տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով փակվել է գյուղի այգիներ և Որոտան տանող ավտոճանապարհը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գյուղում տեղի է ունեցել սողանք՝ մոտ 60 մ երկարությամբ և մոտ 40 մ լայնությամբ, […]

̰
ՄԱԶԾ առաքելության պատվիրակությունը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հետ քննարկել է Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների աջակցությանն առնչվող հարցեր

19:56 24.07.2019

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավթի Մելքոնյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի տեխնիկական շրջանակային առաքելության պատվիրակությանը: Ողջունելով փորձագետների խմբին՝ Դավիթ Մելքոնյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը ՄԱԿ-ի տարբեր կառույցների հետ գործակցության մեծ փորձ ունի, որը վերջին շրջանում ավելի ինտենսիվ բնույթ է ստացել՝ համատեղ տարբեր ծրագրերի իրականացմամբ: Նա կարևորել է Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումների կարիքների, կարճաժամկետ […]

̰
Տիգրան Ավինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը

19:47 24.07.2019

Հուլիսի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման հիմնական թեման ՎԶԵԲ-ի 2019-2024 թթ. երկրի ռազմավարության նախնական տարբերակի քննարկումն էր: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին առաջիկա 5-ամյա ժամանակահատվածում երկրի զարգացման առաջնահերթություններին համահունչ համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, Դմիտրի Գվինդաձեն փոխվարչապետին ներկայացրեց բանկի կողմից մասնավոր ու հանրային հատվածում աջակցության շրջանակը, […]

̰
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Գյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքների ընթացքին

19:23 24.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 24-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարը հետևել է մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին: Տուֆաշեն-Հայրենյաց ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո Սուրեն Պապիկյանը հետևել է Գյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքներին: Նախարարի առաջին կանգառը Գարեգին Նժդեհի հրապարակում էր, որից հետո  նախարարը եղել է  Տիգրան […]

̰
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը

19:08 24.07.2019

ՀՀ Զինված ուժերում ծառայության վրա բացասաբար ազդող երևույթները բացառելու, զինծառայողների իրավունքների իրացմանը խոչընդոտող գործոնները չեզոքացնելու, դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելու և ընթացք տալու, զինվորական ենթակարգությունն ու հրամանատարական կազմի` իրավիճակին տիրապետելու և որոշումներ կայացնելու կանոնադրական պարտականության կատարումն ապահովելու, բանակ-հասարակություն կապն ու փոխվստահությունն ամրապնդելու նպատակով ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը: «Վստահության […]

̰
Իջևանում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի. ևս մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

10:57 24.07.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի: Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ […]

̰
Երևանում ինքնասպան է եղել ՌԴ սահմանապահ զորքերի 30-ամյա ծառայողը

10:52 24.07.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 23-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։ Ժամը 16։50-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացել, որ «Կորեայի ձոր» շրջանցիկ թունելի ամառանոցներից մեկում տղամարդու դի կա կախված։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը […]

̰
ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի տեղամասում զինվոր է մահացել

10:44 24.07.2019

Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. Վոլոդյա Համլետի Գալոյանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում […]

̰
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ մեքենաներ են բախվել. կա տուժած

10:12 24.07.2019

Հուլիսի 24-ին` ժամը 01:26-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Սևան ավտոճանապարհի 78-րդ կմ-ին բախվել են «Honda» (վարորդ՝ Ա.Ն.) և «Mercedes» (վարորդ՝ Ա.Բ) մակնիշների ավտոմեքենաները: […]

̰
Խանջյան գյուղի մոտակայքում բախվել են «VAZ 2106»-ն ու «KamAZ»-ը․ կա տուժած

10:00 24.07.2019

Հուլիսի 23-ին՝ ժամը 22:34-ին,  911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Խանջյան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «VAZ 2106» (վարորդ՝ Ռ.Ա., ծնված 1990թ.) և «KamAZ» (վարորդ՝ […]

̰
Ժողովրդավարական արժեքներից հայերին չեն կարող հետ պահել նույնիսկ Հայաստանի տարածքում տեղակայված Ռուսաստանի զորքերը․ ԱՄՆ կոնգրեսական

09:52 24.07.2019

Հայաստանում Թավշյա հեղափոխությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ է բացել, արդեն՝ ռազմավարական մակարդակով, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալլոնը: Կոնգրեսականը հեղինակել է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին օրենսդրական նախաձեռնություն, որը Ներկայացուցիչների պալատի կողմից հավանություն ստանալու դեպքում խրախուսելու է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը` Հայաստանին որպես ռազմավարական դաշնակցի մոտենալ: […]

̰
Այսօր անվտանգության ու կայունության ի՞նչ մակարդակ ունի Հայաստանի էներգահամակարգը․ «ՀՀ»

09:44 24.07.2019

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հայաստանի էներգահամակարգն այսօր անվտանգության ու կայունության ի՞նչ մակարդակ ունի, հուսալիության ի՞նչ աստիճան: Այս հարցը վերջերես տեղի ունեցած խափանման համատեքստում շատերին է հետաքրքրում: Թերթին տված հարցազրույցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանը պատասխանել է. «Անվտանգության և հուսալիության մակարդակը բավականին բարձր է: Այնքանով, ինչքանով այսօր աշխարհի զարգացած երկրներինն […]

̰
Մաշտոցի պողոտայում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

09:38 24.07.2019

Հուլիսի 23-ին` ժամը 14:24-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում` «Ամերիա» բանկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa» (վարորդ՝ Ն.Գ., ծնված 1941թ.), «BMW […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 6 մարզերում

09:30 24.07.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Նար Դոսի 2-րդ նրբանցքը, Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 1Ա, 1, 3, 5, 5/1, 5/2, 5/3, 7 շենքերը, Սաֆարյան փ. 2, 4 շենքերը, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Գայի պող. 43 շենքը, Ա․ Հովհաննիսյան […]

̰
«Ռեալը» 11 մետրանոցներով հաղթել է «Արսենալին»

09:05 24.07.2019

ԱՄՆ Մերիլենդի «Ֆեդեքս Ֆիլդ» մարզադաշտում կայացել է Չեմպիոնների միջազգային Գավաթ ընկերական մրցաշարի «Ռեալ»-«Արսենալ» խաղը, որն ավարտվել է Մադրիդի «Ռեալի» հաղթանակով։ Հանդիպման հաշիվը խաղի 10-րդ րոպեին բացել է «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը՝ իրացնելով 11 մետրանոցը: Պյեր-Էմերիկ Օբաեմյանգը 24-րդ րոպեին կրկնապատկել է լոնդոնցիների առավելությունը: Lacazette converts penalty. 1:0 to the Arsenal against Real Madrid. Nacho got a […]

̰
Իրավապահներն ուսումնասիրում են ԱԺ-ում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները․ Armtimes.com

08:50 24.07.2019

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները: Հիշեցնենք, ՍԴ նախագահ Թովմասյանը 2014-2017 թ-ը եղել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը: Ի դեպ, մամուլն օրերս գրել էր, որ առաջիկայում Հրայր Թովմասյանին կարող է մեղադրանք առաջադրվել արդարադատության նախարար աշխատած տարիներին նրա թույլ տված չարաշահումների համար: Հիշեցնենք, մամուլում բազմիցս գրվել է, որ նախարար […]

̰
Մակունցն «Իմ քայլի» պատգամավորներին հանձնարարում է արձակուրդին կարդալ Ստամբուլյան կոնվենցիան. «Հրապարակ»

08:38 24.07.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ »«Իմ քայլի» պատգամավորները դեռ լիարժեք ռելաքսի մեջ չեն՝ նրանց մեծ մա­սը դեռ չի մեկնել հանգստանալու։ ՍԴ-ի շուրջ զարգացումները և Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը ստիպել են, որ «ոտքը կախ գցեն» Հայաստանում։ ԱՍՆ– ից վերադարձած Լիլիթ Մակունցն օրերս հատ-հատ զանգահարում էր ֆրակցիայի պատգամավորներին, հանձնարարում՝ արձակուրդի ընթացքում անպայման կարդալ-ծանոթանալ-ուսումնասիրել Ստամբուլյան կոնվենցիան։ Այն անպայման պետք է […]

̰
ՊՆ-ում կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել․ «Ժողովուրդ»

08:28 24.07.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել։ Այդ փոփոխություններից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, ՊՆ-ի կառուցվածքը գլխիվայր փոփոխության է ենթարկվելու։ Գլխավոր վարչությունները կոնկրետ ուղղավածություն են ունենալու, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմը ամբողջությամբ կազմաքանդվելու է, եւ դրա փոխարեն ստեղծվելու է գլխավոր քարտուղարություն։ Եվ մեր տեղեկություններով՝ […]

̰
Վանաձորի բանտի պետի տեղակալը, անվտանգության գծով տեղակալն ու հսկիչը կասկածվում են թմրամիջոցներ փոխանցելու մեջ

00:10 24.07.2019

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 308, 311, 312 հոդվածների 1-ին մասով և 266 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված քրգործը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց նկատմամբ։ Պարզվել է, որ այդ անձինք անձնական և շահադիտական շահագրգռվաությունից ելնելով՝ չարաշահել […]

̰
«Մի առավելություն ունեի, այն էլ այսօր վերջացավ»․ Դավիթ Սանասարյան

23:53 23.07.2019

«Մի առավելություն ունեի, այն էլ այսօր վերջացավ. այսօրվանից էլ երիտասարդ չեմ ու էլ չեմ լինի ես 35 տարեկան, բայց փոխարենը շրջապատված եմ ձեր պես կարգին մարդկանցով ու հոգատար ընկերներով։ Ընկերներ ջան, չգիտեմ կհասցնեմ բոլորիդ պատասխանել, բայց ջերմ խոսքերի առատությունից արդեն իսկ օրս տոն դարձավ։ Զգացված եմ շատ, ձեզնով եմ մարդ ու ձեզնով ուժեղ… Հ.Գ. Վստահ […]

̰
Ազգային ժողովի փոխնախագահի օգնականն ահազանգել է ոստիկանություն և հայտնել՝ իրեն սպառնացել են

23:46 23.07.2019

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 22-ին, Երևանի բնակիչ Վահան Նարիբեկյանի ահազանգի փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ ժամը 12։00-ի սահմաններում Թաիրով վարչական շրջանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 202 հասցեում գտնվող կահույքի խանութում սպասարկման վերաբերյալ ծագած վիճաբանության ժամանակ խանութ այցելած 2 հաճախորդ իր հասցեին հնչեցրել են առողջությանը ծանր […]

̰ ̰
BACK_TO_TOP