TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+24.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

̰
Ազգային ժողովի այգում շախմատային փառատոն է անցկացվել

22:36 20.07.2019

Հուլիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի այգում կազմակերպվել է «Շախմատային ծիծեռնակներ» փառատոնը՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան, տեղեկացնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը: Խորհրդարանում կազմակերպված միջոցառմանը  մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ավելի քան 120  շախմատասեր երեխաներ ու պատանիներ Հայաստանի տարբեր մարզերից ու Սփյուռքից: Շախմատային փառատոնին ներկա է եղել և խաղերի ընթացքին հետևել Սկանդինավյան երկրների շախմատի ֆեդերացիայի նախագահ […]

̰
Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են

22:24 20.07.2019

«Հայոց ցեղասպանությունից հետո Բինգյոլում հայերից մնացած մշակութային հարստությունը հետզհետե ոչնչանում է։ Շատ աղոթատեղիներ քանդվում են, իսկ կանգուն մնացածները՝ ծառայեցվում որպես ախոռ։ Բինգյոլի Քղի, Սանջաք, Ադաքլը և Սոլհան շրջաններում հայկական բնակավայրերի, աղոթատեղիների ու բոլոր մշակութային հարստությունների հետքերը ջնջվում են։ Որոշ կառույցներում պահպանված արձանագրությունները հանվել են իրենց տեղերից, տարածաշրջանում միայն հայերից մնացած աղբյուրներն են օգտագործվում», – Ermenihaber-ի […]

̰
Բազմահազարանոց ցույցեր՝ Մոսկվայում

21:54 20.07.2019

Մոսկվայում բազմահազարանոց ցույցեր են եղել: Ակցիայի մասնակիցները դժգոհել են, որ քաղաքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել ընդդիմության ներկայացուցիչներին գալիք ընտրությունների մասնակիցների ցուցակում՝ պատճառաբանելով թեկնածուների սխալ տվյալները: Ցուցարարները պահանջում են մոսկովյան դումայի ազատ և ժողովրդավարական ընտրություններ: Ցույցին մասնակցել է շուրջ 20 000 մարդ։

̰
Զոդի կամրջի մոտ վթարից տուժած 37-ամյա Ռուզաննան և 28-ամյա Գագիկը տեղափոխվել են հիվանդասենյակ

21:27 20.07.2019

Երևան-Երասխավան ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած Ռուզաննա Հակոբյանի և Գագիկ Ղուկասյանի վիճակը միջին ծանրության է, նրանք տեղափոխվել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ տնօրեն Գևորգ Սիմոնյանը: «Գագիկը մի փոքր ավելի շուտ է տեղափոխվել հիվանդասենյակ, Ռուզաննան մոտ 2 օր է, ինչ տեղափոխվել […]

̰
Լոռու մարզում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կան տուժածներ

21:01 20.07.2019

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում, Լոռու մարզում Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 62-ամյա Վ. Մ.-ն իր վարած ՎԱԶ-21099 մակնիշի 34 RM 779 համարանիշի ավտոմեքենայով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 17 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Վ.Մ.-ն, ուղևորներ, Վաղարշապատ քաղաքի բնակիչներ 37-ամյա Թ.Մ.-ն և 16-ամյա […]

̰
ԱՄՆ-ում անոմալ շոգից առնվազն 6 մարդ է մահացել

20:48 20.07.2019

Անոմալ շոգը ԱՄՆ-ում առնվազն 6 մարդու մահվան պատճառ է դարձել։ Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 4 հոգի մահացել է Մերիլենդ նահանգում, 1 հոգի՝ Արիզոնայում, 1 հոգի էլ՝ Արկանզասում։ Բացի դրանից՝ ԱՄՆ-ի արևելյան ափին և Միջին Արևմուտքում շոգը կարող է ազդել մինչև 200 մլն մարդու վրա։ Հանգստյան օրերին այդ տարածաշրջաններում ջերմաստիճանը կբարձրանա։ Ավելի […]

̰
«Աշխարհին ներկայանալիս մեր բրենդը պիտի լինի ժողովրդավար, առաջադեմ տեխնոլոգիաներով զինված Հայաստանը». Զարեհ Սինանյան

20:34 20.07.2019

Հուլիսի 20-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց ռուսաստանաբնակ հայ արվեստագետների և մշակույթի գործիչների հետ: Ողջունելով հանձնակատարին` արվեստագետները նկատեցին` պատահական չէ, որ այս հանդիպումը կայանում է հայ մեծ նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրը: Զարեհ Սինանյանը բարձր գնահատեց ռուսաստանաբնակ արվեստագետների ներդրումը հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում: «Ցանկանում եմ լսել ձեր առաջարկները, և թե ինչով կարող […]

̰
Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկից շուրջ 5000 մարդ է արագ տարհանվել

19:38 20.07.2019

Մոսկվայի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկից ոստիկանությունը շուրջ 5000 մարդ է տարհանել։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։ «Океания» առևտրի կենտրոնի սրճարանում աշխատել է հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցելուները տարհանվել են։ Դեպքի վայր ժամանած հրշեջները հրդեհի բռնկում չեն հայտնաբերել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։  

̰
Հովտաշենում արագիլների անկման կապակցությամբ իրականացվում են Հրազդան գետի և Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ

19:12 20.07.2019

Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների անկման կապակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Տեսչական մարմնի աշխատակիցների օպերատիվ աշխատանքների արդյունքում, դեռևս օրեր առաջ յուղոտված փետուրներով 1 արագիլ տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ՝ պարզելու համար ինչ նյութերով են աղտոտվել թռչունները: Այս պահին իրականացվում են Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող […]

̰
Հրայր Թովմասյանի դեմ քրեական մեղադրանք կներկայացվի. «Ժամանակ»

10:00 20.07.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում Սահմանադրական դատարանը դրա նախագահ Հրայր Թովմասյանի կողմից սեփականաշնորհելը համեմատեց նոտարական գրասենյակի սեփականաշնորհման հետ: Պարզվում է՝ այս համեմատությունը պատահական չէ: Արդարադատության նախարար աշխատած տարիներին Թովմասյանը սեփականաշնորհել է մի քանի նոտարական գրասենյակներ, և իշխանությունը մտադիր է առաջիկայում այդ գործերով քրեական մեղադրանք ներկայացնել Թովմասյանին»:

̰
Առճակատումը սրվում է. Սահմանադրական դատարանի` ձիով քայլը․ «Փաստ»

09:51 20.07.2019

«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին: Ըստ այդմ, գործի վարույթը կասեցվել է մինչև այդ կառույցներից պատասխաններ ստանալը: Խոսքը երկրորդ նախագահի անձեռնմխելիության մասին է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան` խնդրելով պարզել ՀՀ քրեական օրենսգրքի […]

̰
«Հաղթանակ» զբոսայգում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է 1.5 հա բուսածածկույթ

09:40 20.07.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 19-ին` ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակի զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ևս […]

̰
Հաքերները կոտրել են բրիտանական ոստիկանության կայքը

09:10 20.07.2019

Ցանցահենները կոտրել են լոնդոնյան ոստիկանության կայքն ու ոստիկանների սոցցանցերի էջերը։ Այս մասին գրում է The Independent-ը։ Անհայտ անձինք իրենց էջերում պրովոկացիոն գրառումներ են հրապարակել՝ այդպիսով փորձելով Բրիտանիայի ոստիկանության ուշադրությունը հրավիրել բանտում գտնվող ռեփեր Digga D-ի ձերբակալման վրա։ Նրանք պահանջել են ազատ արձակել ռեփերին, այլապես կշարունակեն պրովոկացիոն գրառումներ հրապարակել ոստիկանների էջերում։ Սքոթլանդ Յարդի ներկայացուցիչ Ռոյ Սմիթի […]

̰
Նորանոր «իջևաններ» են սպասվում. ծովագյուղցիները միջպետական ճանապարհ կփակեն. «Փաստ»

08:57 20.07.2019

«Փաստ» թերթը գրում է․ «Առաջիկայում մեր երկրում, կարծես թե, նորանոր «իջևաններ» են սպասվում: «Փաստ» թերթին հաված լուրերի համաձայն` առաջի­կայում նմանօրինակ մի բողոքի ալիք հասունանում է Սևանի ափա­մերձ մի շարք բնակավայրերում, մասնավորաբար՝ Ծովագյուղում՝ ձկնորսությունն արգելելու՝ կառավարության որոշման հետ կապ­ված: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ծովագյուղցիները մինչև իջևանյան զարգացումները համբերատար սպասել են, սակայն նման բուռն գործընթացներից հետո նույնպես մտադիր […]

̰
Արաբկիր բժշկական կենտրոնում 14-ամյա երեխա է մահացել

08:39 20.07.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 19-ին, Արաբկիր բժշկական կենտրոնում մահվան դեպք է տեղի ունեցել: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնում մահացել է 14-ամյա աղջիկ: Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած երեխան Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի բնակիչ, 14-ամյա Անժելա Պ.-ն է: Թե ինչն […]

̰
Նուբարաշենի գերեզմանատանը էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել․ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան

08:27 20.07.2019

Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ահազանգելով, որ Նուբարաշենի գերեզմանատանը էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել: Նա կոչ է արել առանց անհանգստանալու գնալ և մաքրել գերեզմանաքարերը և լինել առավել ուշադիր: «Այսօր տեղեկացա որ Նուբարաշենի գերեզմանատանը գերեզմանաքարերի հետևի մասով մոմեր են թափված: Այցելեցի ու տեսա որ գերեզմանատան […]

̰
«Շուշս դարձավ 12 տարեկան». Մարիամ Փաշինյան

23:59 19.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Շուշս դարձավ 12 տարեկան»:

̰
Զ․Մնացականյանն ու Լուիս Ալմագրոն կարևորել են բացառապես խաղաղ միջոցներով առկա հակամարտությունների կարգավորումը

23:10 19.07.2019

Վաշինգտոնում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 19-ին հանդիպեց Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Ալմագրոյի հետ։ Անդրադառնալով նախօրեին Վաշինգտոնում կայացած Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովի աշխատանքներին՝ երկուստեք կարևորվեց կրոնական ազատության սահմանափակման և կրոնի և հավատքի հիման վրա բռնության կամ խտրականության դրսևորումների դեմ միջազգային հանրության կողմից միասնական ջանքերի գործադրումը: Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի […]

̰ ̰ ̰
Արմեն Սարգսյանն այցելել է Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագրով ցուցահանդես

22:05 19.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանի ցուցահանդես, որը կրում է «Ջաջուռյան կտավներ» խորագիրը: Արմեն Սարգսյանը ծանոթացել է ներկայացված աշխատանքներին: Հանրապետության նախագահը գեղանկարչի հետ խոսել է նաև նրա հոր՝ սիրված նկարիչ Մինաս Ավետիսյանի ստեղծագործական գործունեության և հայկական գեղանկարչության պատմության մեջ նրա թողած անջնջելի հետքի մասին: Նարեկ Ավեստիսյանը պատմել է, որ ցուցահանդեսի կազմակերպման […]

̰
Ոսկու հանքի թափոնները լցվում են գետը․ Չքնաղ գետում հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ

21:55 19.07.2019

Լոռու մարզի Ձորագետի վտակ Չքնաղ գետում հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է «Լոռե Էկո-ակումբ» ՀԿ-ի նախագահ Մանյա Մելիքջանյանը: «Սոս Զորագետ՝ Ոսկու հանքի թափոնները լցվում են գետը: Լոռու մարզի Չքնաղ գետում (Զորագետի վտակ), հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ. Ստեփանավան քաղաքի բնակիչները ահազանգել են Լոռե էկո-ակումբ ՀԿ` պատմելով, որ […]

̰
Անշարժ գույքի գները ՀՀ-ում շարունակում են աճել, ինչը վկայում է մեծ պահանջարկի մասին. Փաշինյան

21:47 19.07.2019

2019-ի առաջին կիսամյակում Հայաստանի անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 11.1 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Անշարժ գույքի գները ՀՀ-ում շարունակում են աճել, ինչը վկայում է մեծ պահանջարկի մասին»,- գրել է նա:

̰
Հայաստանի փոխվարչապետը հանդիպել է Իրաքի ծրագրման նախարարին

20:21 19.07.2019

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 17-ին հանդիպել է Իրաքի ծրագրման նախարար Նուրի Ալ-Դուլեյմիի հետ: Տիգրան Ավինյանն ասել է, որ Իրաքի հետ հարաբերությունների զարգացումը Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջնահերթություններից է: Զրուցակիցներն արձանագրել են առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացմամբ երկուստեք հետաքրքրվածությունը՝ հատկապես հաշվի առնելով գոյություն ունեցող […]

̰
Զարեհ Սինանյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ

19:27 19.07.2019

Հուլիսի 19-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպեց ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Հանդես գալով առանձին ելույթով` նա նշեց, որ արժևորում է իրենց կառույցի անդամների և Գլխավոր հանձնակատարի հանդիպումը: Զարեհ Սինանյանը ողջունեց խորհրդի անդամներին և բարձր գնահատեց հայոց բանակաշինության մեջ գեներալ-լեյտենանտի կարևոր ներդրումը: Խորհրդի […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանին

19:02 19.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին: Զրուցակիցներն անդրադարձել են ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությանը, ինչպես նաև մտքեր փոխանակել նախագահական տարբեր նախաձեռնությունների շրջանակում համագործակցության հնարավորությունների շուրջ:

̰
Չհայտարարված այց «Նուբարաշեն» ՔԿ.  առանձնազրույցներ ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձանց հետ

10:18 19.07.2019

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա այց է կատարվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց հետ, այդ թվում՝ հացադուլ հայտարարած անձի հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, ինչպես նաև բժշկական փաստաթղթերը: Արձանագրվել է, որ 2019 թվականի հունիսի 13-ից […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 9 մարզերում

10:00 19.07.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խաղաղ Դոնի փ. 1/2 շենքը, Խաղաղ Դոնի փ. 27 շենքի 1 մուտքը, Ավան՝ Դ․Վարուժան թաղ․ 4, 5, 6, 7, 8 շենքերը, Ավան՝ 3, 4, 5, 6, 8, 10 փողոցների սեփական տները և […]

̰
Երևանի տներից մեկում աղվես են բռնել

09:59 19.07.2019

Հուլիսի 18-ին` ժամը 23:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի 2-րդ նրբանցի տներից մեկում բռնել են շակալ (պարկի մեջ է). տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ քաղաքացիները բռնել են աղվես: Փրկարարները աղվեսին տեղափոխել են անվտանգ […]

̰
BACK_TO_TOP