11:09 15.05.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն 2018 թ. հունիսի 30-ից […]
11:06 15.05.2019
Մայիսի 14-ին` ժամը 12:30-ին, ոստիկանության ՔՀԳՎ և Կենտրոնական բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Մոսկովյան փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 31-ամյա Առաքել Ս.-ին, որը մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով:
10:52 15.05.2019
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ տեղեկատվական ոլորտի մի խումբ պատասխանատուների` ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական տեղեկատվության և հակառակորդի քարոզչության տեղեկատվական հակազդման, պետական ու բանակային համապատասխան կառույցների […]
10:51 15.05.2019
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա առիթով: Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է, բնակչության պահպանման և վերարտադրման հիմքը: Հայաստանում ընտանիքը մշտապես գտնվում է պետության պաշտպանության և հոգածության ներքո: Ամուր սիրո ու հարգանքի հիման վրա ստեղծված ընտանիքներն […]
10:42 15.05.2019
Ուղիղ ժողովրդավարության գործընթացը շարունակում է թափ հավաքել Հայաստանում։ 2019թ․ մայիսի 6-ին Արենի խոշորացված համայնքի ավագանին ընդունել է «Արենի համայնքը էկոտնտեսական տարածք ճանաչելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» որոշում։ Այս մասին հայտնում է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը: Որոշումն ընդունվել է 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Որոշման մեջ նշված է հետևյալը․ ․«Ղեկավարվելով […]
10:31 15.05.2019
Մայիսի 15-ին՝ ժամը 00:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատ գյուղի Գրիբոյեդով և Արարատյան փողոցների խաչմերուկում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ն.Ն., ծնված 1988 թ.) բախվել […]
10:25 15.05.2019
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի 2018/19 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել: Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը: «Մանչեսթեր Սիթի»-ն իր պատմության մեջ 6-րդ անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը և դա արեց երկրորդ տարին անընդմեջ: Նա առաջին մարզիչն է պատմության մեջ, որ եվրոպական թոփ 5 առաջնություններից 3-ում 2 տարի անընդմեջ կարողացել է չեմպիոնական […]
00:50 15.05.2019
Սարգիս Ադամյանն անչափ ուրախ է «Հոֆենհայմ» տեղափոխվելու կապակցությամբ, ձգտելու է ավելի մեծ հաջողությունների հասնել նոր ակումբում և արդեն շնորհավորանք է ստացել Հենրիխ Մխիթարյանից: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի առաջին բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին «Հոֆենհայմ» տեղափոխվելուց հետո: – Սարգիս, ինչպե՞ս ստացվեց տեղափոխությունը «Հոֆենհայմ»: – «Հոֆենհայմի» ներկայացուցիչները վաղուց էին հետևում իմ խաղին և արդեն 2 ամիս առաջ կապվել էին […]
00:33 15.05.2019
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ընդհանուր շահեր ունեն, և կան հարցեր, որոնց շուրջ երկրները կարող են համատեղ աշխատել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Այս մասին փոխանցում է RIA novosti-ն։ «Մենք ընդհանուր շահեր ունենք, ինչպես նաև կան հարցեր, որտեղ կարող ենք համագործակցել, արդյունավետ աշխատել։ Մենք կարող ենք միասին աշխատել, որ մեր […]
23:58 14.05.2019
Սաուդյան Արաբիայից Ֆիլիպիններ ուղևորվող ինքնաթիռի ուղևորուհին թռիչքի ժամանակ սկսել է ծննդաբերել, որի պատճառով օդաչուն ստիպված արտակարգ վայրէջք է կատարել Հնդկաստանում։ Այդ մասին հայտնում է Independent-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Էր Ռիադ-Մանիլա չվերթի ժամանակ։ Այն բանից հետո, երբ կնոջ մոտ երկունքի ցավեր են սկսվել, ինքնաթիռի անձնակազմը վայրէջքի թույլտվություն է խնդրել։ Օդանավակայանում բժիշկների խումբ է սպասելիս եղել, […]
22:25 14.05.2019
Երևանի առաջին ատյանի դատարանը նախագահությամբ դատավոր Հայարփի Զարգարյանի վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանին հրապարակայնորեն հերքել ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի մասին զրպարտություն համարվող տեղեկությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատարանը պարտավորեցրել է Գրիգորյանին հերքումը տեղակայել մի շարք լրատվամիջոցներում։ Դատարանը նաև որոշել է հօգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 մլն […]
10:43 14.05.2019
ՀՀ մշակույթի նախարարությունը մայիսի 18-ին հրավիրում է բոլորին միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառմանը, որն այս տարի Հայաստանում անցկացվում է արդեն 16-րդ, իսկ Արցախում 7-րդ անգամ՝ ներգրավելով 100-ից ավելի թանգարանների: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից։ Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից 1977 թվականին՝ նպատակ […]
10:29 14.05.2019
ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը հաստատվել է դեռևս այս տարվա սկզբին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Իրավունք» թերթում տեղ գտած «ԿԳ նախարությունում թույլ չեն տալիս արձակուրդ գնալ» հրապարակման վերաբերյալ հայտնում եմ, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը […]
10:13 14.05.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն 2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. […]
10:10 14.05.2019
Մայիսի 14-ին` ժամը 02:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 45 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է.Խ., ծնված 1987 թ.) […]
23:22 13.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է Եվրոպական խորհրդի շենք, որտեղ նրան դիմավորել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Նիկոլ Փաշինյանն Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հետ մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը տրվել է Դոնալդ Տուսկի անունից: Ընթրիքին ներկա են եղել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ […]
23:11 13.05.2019
Արմավիրի մարզի գյուղերից մեկում ապրող Sputnik Արմենիա-ի աղբյուրի փոխանցմամբ՝ այստեղ հերթական արտառոց դեպքն է գրանցվել: 45-ամյա կինը Վաղարշապատի հիվանդանոց է տարել 13-ամյա աղջկան, որը գտնվում է ակնհայտ հղիության վիճակում: Ըստ գյուղում շրջանառվող որոշ տեղեկությունների՝ պտուղը մոտ հինգ ամսական է: Գյուղում խոսում են նաև, որ ամիսներ առաջ անչափահաս աղջկա հետ մի քանի անգամ սեռական հարաբերություններ են […]
21:32 13.05.2019
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված փողոցի հարևանությամբ բնակվող բազմաբնակարանային շենքերի բնակիչները հերթական անգամ փակել են ճանապարհը ու պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետարանը խոստումը կատարի, ով խոստացել էր, որ այս տարվա ապրիլին նշված հատվածում արհեստական անհարթությունից հետո տեղադրվելու է լուսակիր, սակայն իրենց խոտումը չեն կատարել, ինչը պատճառ […]
21:07 13.05.2019
Մայիսի 13-ին, ժամը 17:22-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ 30 րոպեից պայթյուն է տեղի ունենալու Երևան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող հյուրանոցում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության կինոլոգիական խումբն իրականացրել […]
20:48 13.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել հանրահայտ դաշնակահար Իվո Պոգորելիչի համերգին: Անվանի դաշնակահարն առաջին անգամ էր հանդես գալիս Երևանում: Համերգը տեղի է ունեցել «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:
22:45 12.05.2019
Էկվադորի կառավարությունը ԱՄՆ-ին կփոխանցի WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաթղթերը, որոնք գտնվում են Լոնդոնում Էկվադորի դեսպանությունում, ասվում է պաշտոնական ծանուցման մեջ, փոխանցում է RIA novosti-ն։ El Pais թերթի տեղեկություններով՝ ամերիկյան կողմին կփոխանցվեն Ասանժի փաստաթղթերը, բջջային հեռախոսները, համակարգիչները, հիշողության քարտերը և ինֆորմացիայի այլ կրիչներ։ Սենյակը, որում ապրել է Ասանժը, կխուզարկվի մայիսի 20-ին։ Որոշման վերաբերյալ Էկվադորի գլխավոր դատախազությունը […]
22:28 12.05.2019
Արաբական Միացյալ Էմիրությունների ՆԳՆ-ն հայտարարել է, որ Ֆուջայրայի շրջանում 4 առևտրային նավ վանդալիզմի է ենթարկվել։ Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն։ WAM գործակալության տվյալներով՝ տարբեր երկրների նավերը ենթարկվել են «վանդալիզմի»։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Հետաքննություն է ընթանում՝ միջադեպի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄԷ-ի հյուսիսային Ֆուջայրա նավահանգստում առնվազն 7 նավթային լցանավերում պայթյուններ են […]
23:46 11.05.2019
Անհայտ անձինք հայտնել են Կիևի օդանավակայանի և Ուկրաինայի մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում «ականապատման» մասին, փոխանցում է Gazeta. ru-ն՝ հղում անելով Կիևի ոստիկանության մամուլի ծառայությանը։ УНН–ի փոխանցմամբ՝ «ականապատման» մասին տեղեկությունը ստացվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության էլեկտրոնային փոստին, որից հետո շենքերն ամբողջությամբ տարհանվել են։ Գերատեսչությունից հայտնել են, որ տեղում աշխատում են պայթյունատեխնիկներ, կինոլոգներ և օպերատիվ քննչական խումբը։
22:06 11.05.2019
Ազատ ոճի ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) դարձավ Կիևում անցկացվող ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին և մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարի արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Եզրափակչում հայ ըմբիշը մրցեց Ուկրաինան ներկայացնող Գոռ Օգաննեսյանի հետ և պարտվեց ժամանակից շուտ՝ 0:11: Եզրափակչի ճանապարհին Վալոդյա Ֆրանգուլյանը հաղթել էր թուրք Թոլգա Աքյուզին (2:0), ուկրաինացի Անդրեյ Սվիրիդին (2:2) և բելառուս […]
21:55 11.05.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով` մայիսի 10-ին ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Խաչիկ Բադալյանի որոշմամբ՝ Արագածոտնի մարզի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի վարչական տարածքում անօրինական գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 308 հոդվածի 1-ին մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով: Աղբյուրի փոխանցմամբ՝ ապրիլի 23-ին բազմաթիվ քաղաքացիներ ահազանգել էին և իրենց մտահոգությունը հայտնել, որ Արագածոտնի մարզի […]
21:00 11.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մասնակցել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովին և դրա շրջանակում բացված տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին: Համաժողովին մասնակցում էին ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, շուրջ 110 գործարարներ, որից 72-ը` արտերկրից, խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների, […]
20:47 11.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 12-13-ին աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն և Բրյուսել: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: Նախ տեղի կունենա երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից՝ նշելով այցի օրակարգը: Նշվում է, որ Լյուքսեմբուրգի […]
20:11 11.05.2019
Արդեն մեկ ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Մյասնիկյան պողոտայում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, մահվան ելքով վրաերթից հետո հարևանությամբ բնակվող քաղաքացիները ստիպված փակել են ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Բեռնատար «Գազել» մակնիշի 35 TС […]
10:59 11.05.2019
Եռատոնին նվիրված խորհրդանշական միջոցառումների շարքում մայիսի 10-ին, Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանի կողմից, Շուշիի «Ղազանչեցոց Ամենափրկիչ» եկեղեցում մատուցվել է պատարագ` նվիրված Արցախի Հանրապետությանը, ՊԲ-ին և նրա շարքերում ծառայություն իրականացնող բոլոր զինվորականներին: Ինչպես տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հոգևոր արարողությանը ներկա էին գտնվել հայկական երկու հանրապետությունների օրենսդիր իշխանությունների ղեկավարներ Աշոտ Ղուլյանն ու Արարատ Միրզոյանը, ԱՀ […]
10:49 11.05.2019
Մայիսի 10-ին՝ ժամը 20:54-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սարավան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 158-րդ կմ-ին բախվել են «Nissan March» (վարորդ՝ Հ.Թ., ծնված […]